ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
08 փետրվարի 2022 թ. |
N 517-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն.
1) անվանի կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Ալեքսանդր Աճեմյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Մաշտոցի պողոտա հ.45 հասցեում փակցնելու համար,
2) աշխարհահռչակ օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Կիևյան փողոց հ.10 հասցեում փակցնելու համար.
3) անվանի արձակագիր, գրող, հրապարակախոս, թարգմանիչ Էդուարդ Ավագյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Մաշտոցի պողոտա հ.48 հասցեում փակցնելու համար,
4) վիրաբույժ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Իվան Գևորգյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Ամիրյան փողոց հ.8 հասցեում փակցնելու համար։
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Հ. ՍԱՐԳՍՅԱՆ |
2022թ. փետրվարի 8 Երևան |