ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
08 փետրվարի 2022 թ. |
N 507-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 8-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 1-ԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը /կցվում է/։
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Հ. ՍԱՐԳՍՅԱՆ |
2022 թ. փետրվարի 8 Երևան |
ՕՐԱԿԱՐԳ
1. Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:
3. Լուսինե Մխոյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
4. Գևորգ Սիմոնյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին:
5. Սուրեն Գրիգորյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին:
6. Ստեփան Մաչյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին:
7. Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի ապրիլի 23-ի N 79-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
8. Երևան քաղաքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի ապրիլի 23-ի N 80-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
9. Երևան քաղաքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի փետրվարի 9-ի N 322-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
10. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N 497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
11. Հուշատախտակների տեղադրման մասին:
12. Երևան քաղաքում Լևոն Ներսիսյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին:
13. «Երևանի հ.171 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչելու մասին:
14. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N 10-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
15. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:
16. Երևան համայնքի սեփականություն համարվող Շիրակի փողոցի հ.2ա/2 շենքի հ.604 բնակարանն անհատույց օտարելու մասին:
17. Գույք նվիրաբերելու մասին:
18. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
19. «ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:
20. Գույքը որպես նվիրաբերություն ընդունելու մասին:
21. Երևանի քաղաքապետի 2021 թվականի դեկտեմբերի 3-ի N 4295-Ա որոշումը և «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին:
22. «Երևանի Կենտրոնի աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման մասին:
23. «Երևանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման մասին:
24. «Երևանի Շենգավիթի սեղանի թենիսի և թենիսի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Շենգավիթի ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց» և «Շենգավիթի նետաձգության մարզակումբ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմակերպելու, «Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության անվանափոխման և կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին:
25. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի հ.499-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
26. Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի հ.500-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
27. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
28. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
29. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
30. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող՝ Երևան համայնքի Հ.Թևոսյան փողոցի հ.9 հասցեում գտնվող արտադրական շինությունները քանդելու մասին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|