Գլխավոր տեղեկություն
Համար
N 164-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 164-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղի կողմից Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության հասցեով ուղարկված անոթային վիրաբուժական գործիքների և պարագաների (2 տեղ, 154 կգ ընդհանուր քաշով, 20,300 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,350 եվրոյին համարժեք դրամ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ-ին անհատույց հանձնման ծրագիրը:

2. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

07.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 164-Ա որոշման

 

ԲԵՌԻ ՑԱՆԿԸ

 

Անվանումը և նկարագիրը

Միավորը

Քանակը

Միավորի արժեքը

/եվրո/

Ընդամենը

/եվրո/

COLOPLAST 140550 վիրակապ բաց վերքերի և

ֆիստուլայի համար

հատ

6

83.33

500.0

ETHICON ֆիրմայի անոթները այրող, փակող և կտրող

վիրահատական գործիք

հատ

10

250.00

2,500.0

VOYANT ֆիրմայի անոթների էլեկտրական

լապարասկոպիկ վիրահատական գործիք

հատ

12

166.66

2,000.0

ETHICON ֆիրմայի դակող վիրահատական

շրջանակաձև գործիք

հատ

13

269.23

3,500.0

ETHICON ECHELON FLEX MOTOR դակող

վիրահատական շրջանաձև գործիք

հատ

12

625.00

7,500.0

FG100/FG200 ոտնաթաթի ֆիքսատոր վիրակապ

սովորական

հատ

107

9.35

1,000.0

COVIDIEN PROTACK ֆիրմայի վերքերը ավտոմատ

կարող սարք

հատ

8

200.00

1,600.0

FLOWTRON TRP40/TRP60L/TRP30/TRP20 սեղմող

վիրակապեր

հատ

160

10.63

1,700.0

 Ընդամենը՝  

  20,300.0

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

07.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ