ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 382-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 21-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝ յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն կատարված աշխատանքների և արդյունքների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
13.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 382-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյան (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)
ՀՀ առողջապահության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ հանրակրթության ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ
ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի՝ համապատասխան ստորաբաժանման ղեկավար
ՀՀ Արագածոտնի մարզպետ
ՀՀ Արարատի մարզպետ
ՀՀ Արմավիրի մարզպետ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
ՀՀ Լոռու մարզպետ
ՀՀ Կոտայքի մարզպետ
ՀՀ Շիրակի մարզպետ
ՀՀ Սյունիքի մարզպետ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ
ՀՀ Տավուշի մարզպետ
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր (համաձայնությամբ)
«Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
13.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |