Գլխավոր տեղեկություն
Համար
N 353-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
18.05.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
18.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

N 353-Ա

  

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԵՐԵԼԱԿԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 14,706,833 դրամ ընդհանուր արժողությամբ «Վերելակի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «ՄԵԳԱ ԼԻՖՏ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03541588) 2022 թվականի ապրիլի 1-ին կնքված՝ N ՀՀ/ՖՀ-01/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերելակի հորանի կառուցման և վերելակի տեղադրման աշխատանքների իրականացում` 14,706,833 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն :

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

Երևան

 

 

18.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

              

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի N 353-Ա

որոշման

      

ԾՐԱԳԻՐ

   

«ՎԵՐԵԼԱԿԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»

     

1.

Ծրագրի նպատակը

Իրականացնել վերելակի տեղադրման աշխատանքներ՝ ապահովելով Երևան քաղաքի «Արամ Խաչատրյան» համերգասրահի շենքում սահմանափակ կարողություն և հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժը:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաք, բնագավառը՝ մշակութային

6.

Ծրագրի բյուջեն

14,706,833 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի «Արամ Խաչատրյան» համերգասրահ

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022 թ. մայիսի 6-ից մինչև 2022 թ. օգոստոսի 15-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը եւ ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է կառուցել վերելակի հորանը և տեղադրել վերելակ՝ 14,706,833 դրամ, ժամկետները՝ 2022 թ. մայիսի 6-ից մինչև 2022 թ. օգոստոսի 15-ը։ Վերելակը տրամադրվում է կապալառուին «Հայաստան»

համահայկական հիմնադրամի կողմից

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Երևան քաղաքի «Արամ Խաչատրյան» համերգասրահի շենքում սահմանափակ կարողություն և հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժն ապահովելու նպատակով վերելակի հորանի կառուցում և «Հայաստան» համահայկական

հիմնադրամի կողմից տրամադրված վերելակի տեղադրում՝ 14,706,833 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և

այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն

տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

Երևան

            

 

18.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ