ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
19 ապրիլի 2022 թ. |
N 568-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ՝ սեփականության իրավունքով Արմինե Գրիգորյանին պատկանող, Դավթաշեն վարչական շրջանի, Դավթաշեն 1-ին թաղամաս 21/39 հասցեում, տարածագնահատման 10-րդ գոտում գտնվող 1400.0 քմ մակերեսով հողամասը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 19.11.2014 թ. հ.19112014-01-0212 վկայական/, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Ն. Սաֆարյան փողոցի 16/16 հասցեում, տարածագնահատման 8-րդ գոտում գտնվող 591,78 քմ մակերեսով հողամասի հետ փոխանակելուն։
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ |
Հր. ՍԱՐԳՍՅԱՆ |
2022 թ. ապրիլի 19 Երևան |