ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2021 թվականի |
թիվ 24 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման ազատությունն ապահովելու մասով Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Բելառուսի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան պարտավորությունների կատարման մշտադիտարկման արդյունքների մասին տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ծանուցել Բելառուսի Հանրապետությանը «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 32-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի կատարման անհրաժեշտության մասին՝ Բելառուսի հանրապետությունում արտադրված ապրանքները Բելառուսի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տեսականու ցանկերում պարտադիր կերպով ներառելու մասով:
2. Խնդրանքով դիմել Բելառուսի Հանրապետության կառավարությանը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում ապահովել Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտի վերացումը և տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ձեռնարկած միջոցների մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|