Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 12
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.11.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2021 թվականի

թիվ 12

քաղ. Երևան

 

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՍԵՐԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման և շրջանառության որոշ հարցերի մասին» 2015 թվականի հոկտեմբերի 16-ի արձանագրության 3-րդ հոդվածի իրագործման նպատակով և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Ղազախստանի Հանրապետության տարածքում արտադրված այն ապրանքների ցանկում (Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի ապրիլի 10-ի թիվ 2 որոշման թիվ 1 հավելված), որոնց դեպքում թույլատրվում է սերիական արտադրանքի ծագման հավաստագրի օգտագործումը, կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից, սակայն 2022 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 2021 թվականի

նոյեմբերի 19-ի թիվ 12 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ղազախստանի Հանրապետության տարածքում արտադրված այն ապրանքների ցանկում կատարվող, որոնց դեպքում թույլատրվում է սերիական արտադրանքի ծագման հավաստագրի օգտագործումը

 

1. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0201 30 000 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝

 

«0202 20 900 8

Խոշոր եղջերավոր անասունների այլ հատվածամասեր, ոսկրահան չարված, սառեցրած

0202 30 500 8

Խոշոր եղջերավոր անասունների թիակ, վզաթիակային մաս և կրծքամիս՝ ոսկրահան արված, սառեցրած, այլ

0202 30 900 8

Խոշոր եղջերավոր անասունների այլ միս՝ ոսկրահան արված, սառեցրած»:

 

2. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0203 19 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

 

«0206 21 000 0

Խոշոր եղջերավոր անասունների լեզուներ՝ սառեցրած»:

 

3. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

 

«0207 12

Ընտանի հավերի (Gallus domesticus) միս՝ մասերի չբաժանված, սառեցրած»:

 

4. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 13 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«0207 14

Ընտանի հավերի (Gallus domesticus) մսեղիքի մասեր և ենթամթերք՝ սառեցրած

0207 27

Հնդկահավերի մսեղիքի մասեր և ենթամթերք՝ սառեցրած»:

 

5. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0304 59 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝

 

«0306 39

Այլ խեցգետնակերպեր՝ կենդանի, թարմ կամ պաղեցրած

0403 20 710 0

Այլ յոգուրտ՝ համաբուրավետիչ հավելումներով կամ մրգերի, ընկուզեղենի կամ կակաոյի ավելացմամբ, կաթնային ճարպի՝ 3% զանգվածային բաժնից ոչ ավելի պարունակությամբ

0403 20 730 0

Այլ յոգուրտ՝ համաբուրավետիչ հավելումներով կամ մրգերի, ընկուզեղենի կամ կակաոյի ավելացմամբ, կաթնային ճարպի 3% զանգվածային բաժնից ավելի, սակայն 6% զանգվածային բաժնից ոչ ավելի պարունակությամբ»:

 

6. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0404 90 890 0 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝

 

«0703 20 000 0

Սխտոր՝ թարմ կամ պաղեցրած

0707 00

Վարունգներ և մանրավարունգներ՝ թարմ կամ պաղեցրած

1602 90

Մսից, մսային ենթամթերքներից կամ միջատներից պատրաստի կամ պահածոյացված այլ մթերքներ՝ ներառյալ ցանկացած կենդանու արյունից պատրաստի մթերքները

1604 32 009 0

Թառափազգիների ձկնկիթի այլ փոխարինիչներ»:

 

7. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1902 20 300 0 և 1902 20 990 0 ծածկագրերով դիրքերից ծանոթագրության «3» նշանը հանել:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: