ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2021 թվականի |
թիվ 148 |
քաղ. Մոսկվա |
ՖԻՍՏՈՒԼԱՅԻՆ ԱՍԵՂՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ֆիստուլային ասեղները, որոնք նախատեսված են հեմոդիալիզի, հեմոֆիլտրացիայի, հեմոդիաֆիլտրացիայի պրոցեդուրաներ անցկացնելու կամ արտամարմնային (էքստրակորպորալ)_ արյան շրջանառության այլ մեթոդներ կիրառելու համար և բաղկացած են մետաղյա խողովակաձև ասեղից, ռելիեֆային պլաստմասսայե թևիկներից, սիլիկոնե խողովակից, սեղմակից և լուեր-լոք կոննեկտորից՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին, 3-րդ (բ) և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 9018 32 100 0 ստորաենթադիրքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: