ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2016 թվականի |
թիվ 7 |
քաղ. Մոսկվա |
«ՀԱՍՏՈՑԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆԺԻՆԻՐԻՆԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Հաստոցաշինության եվրասիական ինժինիրինգային կենտրոնի ստեղծման հայեցակարգի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (այսուհետ՝ Հայեցակարգ)՝ կցվում է:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Մագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ՀԱՍՏՈՑԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆԺԻՆԻՐԻՆԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 4-րդ և 9-րդ կետերին համապատասխան՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշման իրագործման նպատակով` Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Հաստատել Հաստոցաշինության եվրասիական ինժինիրինգային կենտրոնի ստեղծման` կից ներկայացվող հայեցակարգը (այսուհետ՝ Հայեցակարգ):
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ իրենց ազգային գերակայություններից ելնելով` ապահովել կից ներկայացվող Հայեցակարգի իրագործումը:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2016 թվականի -ի թիվ որոշմամբ |
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Հաստոցաշինության եվրասիական ինժինիրինգային կենտրոնի ստեղծման
I. Ընդհանուր դրույթներ
Սույն Հայեցակարգը մշակված է «Հաստոցաշինության եվրասիական ինժինիրինգային կենտրոնի ստեղծման հայեցակարգի մշակման մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի փետրվարի 6-ի թիվ 5 կարգադրության իրագործման նպատակներով։
Հաստոցաշինության եվրասիական ինժինիրինգային կենտրոնի (այսուհետ՝ Ինժինիրինգային կենտրոն) ստեղծման համար իրավական հիմք են`
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշումը.
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետը և 9-րդ կետի 2-րդ ու 4-րդ ենթակետերը։
Սույն Հայեցակարգի նպատակներով՝ «ինժինիրինգային ծառայություններ» հասկացությունն օգտագործվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 18 հավելվածով սահմանված իմաստով։
Ինժինիրինգային կենտրոնը բաց է դրան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միանալու համար։
II. Ինժինիրինգային կենտրոնի ստեղծման նպատակահարմարության հիմնավորումը
Ինժինիրինգային կենտրոնի գործունեությունն ուղղված է արտադրական գործընթացներում նորարարական լուծումների ձևավորմանը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, Միություն) արդյունաբերության նոր տեխնոլոգիական տնտեսաձևին, ինչպես նաև արդյունաբերական արտադրության՝ սպասարկման ուղղվածությամբ մոդելին անցում կատարելուն աջակցություն ապահովելու նպատակով։
Ինժինիրինգային կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է անդամ պետությունների կայուն սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովելու պահանջով։
Արտադրության միջոցների զարգացման բարձր մակարդակն ապահովում է մեքենաշինության զարգացման տեխնոլոգիական մակարդակը, նորարարական կարողությունները և մրցունակությունը։
Անդամ պետությունների կոնստրուկտորատեխնոլոգիական ներուժի զարգացման անհրաժեշտությունը պայմանավորված է մեքենաշինության ոլորտում սարքավորումների մաշվածության զգալի մակարդակով, որը Միությունում միջինը հասնում է 70 տոկոսի։
Անդամ պետությունների արդյունաբերության արդիականացման համար ներգրավվում են զգալի ծավալի միջոցներ։
2015-2020 թվականներին անդամ պետությունների՝ մեքենաշինական արտադրության զարգացման ծրագրային փաստաթղթերով նախատեսվում է պետական բյուջեներից մոտ 32 մլրդ ԱՄՆ դոլարի հատկացում, որից մեքենաշինության համար արտադրության միջոցների գնմանը ծրագրվում է ուղղել ավելի քան 2 մլրդ ԱՄՆ դոլար։
Դրա հետ մեկտեղ, անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկություններում սարքավորումների պահանջարկը ներկայումս առավելապես բավարարվում է ներմուծման հաշվին։ Այսպես, օտարերկրյա արտադրողների արտադրանքը կազմում է գնվող հաստոցային սարքավորումների 90 տոկոսը ։
Կրկնակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանումը զարգացած երկրներից սահմանափակված է Վասենարյան պայմանավորվածություններով, որոնք զսպում են ճշգրտությամբ, արտադրողականությամբ և տեխնոլոգիաների նորարարությամբ առավել ժամանակակից բնութագրեր ունեցող հաստոցային սարքավորումների 30-ից ավելի դիրքերի մատակարարումը։ Արտահանման արգելքը կանոնակարգվում է նաև արտահանման հսկողության շրջանակներում ազգային փաստաթղթերով և Խորհրդի 2012 թվականի ապրիլի 19-ի թիվ 388/2012 (ԵՄ) կանոնակարգով։ Սահմանափակումը տարածվում է հետևյալ խմբերի «բարդ» հաստոցների վրա՝ 6 միկրոմետրից բարձր ճշգրտությամբ խառատային և ֆրեզերային հաստոցների, 3 միկրոմետրից բարձր ճշգրտությամբ հղկման հաստոցների, համաժամանակյա հնգակոորդինատ հաստոցների, ինչպես նաև ծրագրային ապահովման վրա հաստոցների նշված կատեգորիաների համար:
Զարգացած արդյունաբերությամբ երկրներում արտադրության միջոցների թարմացումը տեղի է ունենում յուրաքանչյուր 7-10 տարին մեկ, ինչն ապահովում է արդյունաբերության ժամանակին անցումը տեխնոլոգիական հերթական նոր տնտեսաձևին։
Այնպիսի համաշխարհային առաջատարների ռազմավարական նախաձեռնությունները, ինչպիսիք են Գերմանիան և Չինաստանը, ուղղված են այդ երկու պետությունների տնտեսությունների մրցակցային առավելությունների ուժեղացմանը՝ դրանց արդյունաբերական համալիրները ապագա տեխնոլոգիական տնտեսաձևի՝ «թվային արդյունաբերության» վերածելու միջոցով՝ ինժինիրինգի և տեխնոլոգիաների փոխադարձ տրանսֆերի զարգացմամբ։
Ներկայումս արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Գերմանիայի և Չինաստանի միջև «Industry 4.0» (Գերմանիա) և «Made in China 2025» (Չինաստան) ազգային արդյունաբերական ռազմավարությունների զուգակցման հիմնական սկզբունքների վերաբերյալ: Սույն Համաձայնագիրը ենթադրում է երկրների համատեղ գործողություններ տվյալների փոխանցման կապուղիների պաշտպանության և մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև Գերմանիայի և Չինաստանի պետական մարմինների համատեղ աշխատանք՝ ապագա տեխնոլոգիական տնտեսաձևի միասնական ստանդարտների ստեղծման ուղղությամբ: Վերը նշված ազգային ծրագրերի շրջանակներում նախատեսված է աջակցություն այնպիսի կրիտիկական տեխնոլոգիաների զարգացմանը և յուրացմանը, որոնց շարքում սահմանված են ծրագրային ապահովումը, տվյալների ամպային բազաները, ռոբոտատեխնիկան, ռադիո հաճախականության նույնականացումը, սենսորները:
2014 թվականի արդյունքներով ինժինիրինգային ծառայությունների համաշխարհային շուկայի ծավալը կազմել է 783 մլրդ ԱՄՆ դոլար (75 տոկոսը՝ շինարարական ինժինիրինգի մասնաբաժինը, 25 տոկոսը՝ ինժինիրինգի խորհրդատվական, տեխնոլոգիական և այլ տեսակներ):
Անդամ պետությունների ընդհանուր մասնաբաժինը տեխնոլոգիական ինժինիրինգի համաշխարհային շուկայում կազմում է 1 տոկոս։ Ընդ որում, Միության ինժինիրինգային ծառայությունների շուկան՝ ներառյալ շինարարական ինժինիրինգը, ընդհանուր առմամբ, կազմում է մոտավորապես 5 տոկոս։ Անդամ պետությունների համալիր ինժինիրինգային պահանջները ներկայումս առավելապես բավարարվում են օտարերկրյա ընկերությունների կողմից։
Անդամ պետություններում հաստոցաշինության և դրա հարակից ճյուղերի զարգացման կրիտիկական հետ մնալը պայմանավորված է վերջին տարիների ընթացքում հաստոցաշինության ճյուղի մշակումներին ուղղված ոչ բավարար ներդրումներով։ Պետական ծրագրերի իրագործման արդյունքում ստացված մշակումները կարող են ներդրվել մասնավոր ընկերությունների կողմից միայն անդամ պետությունից համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում, քանի որ դրանց իրավատերը պետությունն է։
Անդամ պետությունների պետական ծրագրերի վերլուծությունը ցույց է տվել, որ հաստոցաշինության ոլորտում գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական մշակումների համար միջոցների հատկացումն անդամ պետությունների կողմից իրականացվում է հետևյալ կերպ՝
Բելառուսի Հանրապետությունում 2013-2015 թվականներին հատկացվել է 14 մլրդ բելառուսական ռուբլի.
Ռուսաստանի Դաշնությունում 2014-2016 թվականներին նախատեսվել է մոտ 0,7 մլրդ ռուսական ռուբլու բյուջետային ֆինանսավորում.
Հայաստանի Հանրապետությունում հաստոցաշինության ոլորտի զարգացման համար միջոցների հատկացում նախատեսված չէ: Ճշգրիտ մեքենաշինության ոլորտում Հայաստանի Հանրապետության արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրագործման՝ 2012-2015 թվականների միջոցառումների ծրագրով նախատեսված է 6 ռազմավարական ուղղություն՝ ներառյալ նորարարություններին աջակցումը և հնարավորությունների զարգացումը։ Նորարարություններին աջակցումն իր մեջ ներառում է մտավոր սեփականության պաշտպանության համակարգի կատարելագործման միջոցառումներ:
Ղազախստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. օգոստոսի 1-ի թիվ 874 հրամանագրով հաստատված՝ Ղազախստանի Հանրապետության արդյունաբերական-նորարարական զարգացման 2015-2019 թթ. պետական ծրագրով հաստոցաշինության ճյուղի զարգացման համար միջոցների հատկացում նախատեսված չէ. միևնույն ժամանակ, առավելություն է տրվում փոքր և միջին բիզնեսի հիմքի վրա առաջնահերթ ոլորտներում սպասարկման և ինժինիրինգային ծառայությունների զարգացմանը (ագրոքիմիա, ավտոմոբիլաշինություն, էլեկտրասարքավորումներ, գյուղատնտեսական մեքենաշինություն, երկաթուղային մեքենաշինություն, լեռնահանքային արդյունաբերության համար մեքենաների և սարքավորումների արտադրություն, նավթագազային մեքենաշինություն):) Այդ թվում՝ «Նազարբաև համալսարան» համախմբի գիտական պարկի շրջանակներում ծրագրվում է հետևյալ համախմբերի ստեղծումը՝ երկրաբանական համախումբ, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների համախումբ, ինժինիրինգի համախումբ (վերականգնվող էներգետիկա, տիեզերական տեխնոլոգիաներ), կենսաբժշկական համախումբ։
Ներկայումս Միության տարածքում արդյունաբերական ռոբոտատեխնիկայի զարգացման գործող ծրագրեր չկան («AutoNet» և «AeroNet» ռուսական ծրագրերն ուղղված են սպասարկող ռոբոտների հատվածին): Միաժամանակ, անդամ պետությունների ծրագրային փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար ռոբոտատեխնիկան արդյունաբերության զարգացման գերակա ուղղություն է:
Լիամասշտաբ գիտական և արտադրական ներուժի վերականգնումը պահանջում է զգալի ֆինանսական ու մտավոր ջանքեր և արդիական է բոլոր անդամ պետությունների համար։ Ընդ որում, անդամ պետությունների ունեցած ռեսուրսների կենտրոնացման և դրանց առավելագույն արդյունավետ օգտագործման անհրաժեշտություն է առաջանում։
Ինժինիրինգային կենտրոնը կոչված է միավորելու անդամ պետությունների նորարարական ներուժը՝ մեքենաշինության ճյուղը արտադրության միջոցներով ապահովելու, անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկությունների համար անդամ պետություններում առկա տեխնոլոգիաների հասանելիությունն օպտիմալացնելու, ինչպես նաև առավել ժամանակակից համաշխարհային տեխնոլոգիաների և մշակումների հասանելիությունն ապահովելու նպատակով անդամ պետությունների հնարավորություններն օգտագործելու համար։
III. Ինժինիրինգային կենտրոնի նպատակները և խնդիրները, ինչպես նաև դրանց իրագործման մեխանիզմները
Ինժինիրինգային կենտրոնը մատուցում է ինժինիրինգային ծառայություններ:
Ինժինիրինգային կենտրոնը և դրա տարրերը (իրավասությունների կենտրոնները) ստեղծում են անդամ պետությունները՝ ելնելով իրենց ազգային գերակայություններից:
Ինժինիրինգային կենտրոնի գործունեության մեջ պետք է առավելագույնս օգտագործվի անդամ պետությունների գիտական և արտադրական ներուժը։
Ինժինիրինգային կենտրոնի գործունեության հիմնական նպատակներն են նորարարական տեխնոլոգիական լուծումների մշակումն ու անդամ պետությունների մեքենաշինական համալիրների արտադրական գործընթացներում դրանց ներդրմանն աջակցումը։
Ինժինիրինգային կենտրոնի գործունեության հիմնական նպատակներն են՝
երկարաժամկետ կանխատեսումը և հաստոցաշինության ու դրա հարակից ճյուղերի զարգացման ուղղություններով առաջարկությունների մշակումը.
անդամ պետությունների մեքենաշինական ձեռնարկությունների արտադրական գործընթացներում համաշխարհային մակարդակի ժամանակակից և նորարարական տեխնոլոգիաների ներդրմանն աջակցումը.
անդամ պետությունների արտադրական հզորությունների արդյունավետ օգտագործման ու նոր մեքենաշինական ձեռնարկությունների տեխնոլոգիական հագեցվածության վերաբերյալ առաջարկությունների մշակումը՝ մեքենաշինական համալիրների փոխշահավետ զարգացման համար.
անդամ պետությունների մեքենաշինական ձեռնարկությունների արդիականացման համագործակցային համատեղ նախագծերի իրականացում և աջակցում երրորդ երկրներից և անդամ պետությունների տարածքներում ժամանակակից և նորարարական տեխնոլոգիաների տրանսֆերին.
անդամ պետությունների ձեռնարկությունների կողմից մեքենաշինության ճյուղի համար համատեղ արտադրված արտադրական միջոցների որակի որոշմանն ուղղված մոտեցումների կատարելագործումը.
համատեղ արտադրված բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման ներուժի զարգացումը (անդամ պետությունների տարածքներում մրցունակ արտադրական միջոցների ստեղծումը).
հաստոցաշինության և դրա հարակից ճյուղերում կադրային ներուժի զարգացմանն աջակցումը.
արտադրանքի կենսական ցիկլի՝ սպասարկման ուղղվածությամբ մոդելի ձևավորումը։
Նշված խնդիրների իրագործման համար Ինժինիրինգային կենտրոնն օգտագործում է հետևյալ մեխանիզմները՝
ըստ կոնկրետ ապրանքների, ճյուղերի, արտադրության տեսակների՝ համաշխարհային միտումների, արտաքին և ներքին շուկայական իրավիճակի (կոնյունկտուրայի) փոփոխությունների վերլուծական հետազոտություններ.
տնտեսության գերակա ճյուղերում պահանջված հեռանկարային տեխնոլոգիական լուծումների նորացվող ցանկի ձևավորում.
անդամ պետությունների միջև տեղեկատվության փոխանակմանն աջակցում, մեքենաշինության համար արտադրության հեռանկարային միջոցների մշակում (ներառյալ գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական մշակումները).
յուրացված (մշակման համար նախատեսվող) տեխնոլոգիաների տվյալների միասնական էլեկտրոնային բանկի օգտագործում.
շահագրգիռ արտադրողների և նորարարական ենթակառուցվածքի օբյեկտների, այդ թվում՝ համաշխարհային տեխնոլոգիական առաջատարների՝ ներառյալ անդրազգային կորպորացիաների հետ փոխգործակցության ընդլայնում և փորձի փոխանակում.
մեքենաշինական ձեռնարկությունների արդիականացման նախագծերի արդյունավետության գնահատում (տեխնոլոգիական և էներգետիկ աուդիտ).
Ինժինիրինգային կենտրոնի՝ արտադրության օպտիմալացման և արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ ներառող եզրակացությունների նախապատրաստում.
Միության ընդհանուր շուկայում անդամ պետությունների մեքենաշինական արտադրանքի մասնաբաժնի ավելացմանը և արտադրության տեղայնացման փուլ առ փուլ բարձրացմանն աջակցում.
բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտադրության ռացիոնալ համագործակցության շղթաների մշակում՝ նորարարական ենթակառուցվածքի օբյեկտների և զարգացման ինստիտուտների հետ փոխգործակցության ժամանակ մեքենաշինական ձեռնարկությունների ներուժի հաշվառմամբ.
արդյունաբերական արտադրանքի սուբկոնտրակտացիայի համակարգի զարգացմանն աջակցում.
հաստոցաշինության և դրա հարակից ճյուղերում օգտագործվող բաղադրամասային բազա արտադրող կազմակերպությունների համար որակի կառավարման ստանդարտի մշակում ու ներդրում՝ նախագծային կառավարման կորպորատիվ ստանդարտների ներդրման և գիտահետազոտական ու փորձարարական-կոնստրուկտորական մշակումների իրագործման ռիսկերի կառավարման հաշվառմամբ.
զարգացման ինստիտուտների գործիքների և մեխանիզմների, այդ թվում՝ լիզինգային գործառնությունների ֆինանսավորման, արժութային ռիսկերի ապահովագրման և նվազեցման գործիքների օգտագործում՝ համատեղ արտադրված արտադրանքի արտահանման առաջխաղացման նպատակով.
մասնակցություն երրորդ երկրներում ցուցահանդես-տոնավաճառային ու էքսպոզիցիոն գործունեությանը, մարքեթինգային և իմիջի բարձրացմանն ուղղված միջոցառումներին.
հաստոցաշինության և դրա հարակից ճյուղերի ձեռնարկությունների ու մեքենաշինության համար կադրերի պատրաստում իրականացնող տեխնիկական կրթական հաստատությունների միջև արդյունավետ համագործակցության վերաբերյալ առաջարկությունների մշակում, այդ թվում՝ մասնագիտական ստանդարտների ձևավորում.
«WorldSkills» շարժման զարգացմանն աջակցում.
արտադրության մշակվող միջոցների համար բաղադրամասային բազայի միասնականացում և դրա հարմարեցում թողարկվող սարքավորումներին.
արտադրության միջոցների համար բաղադրամասային բազայի արտադրության տեղայնացման մեխանիզմների օգտագործում.
սպասարկման ծառայությունների հեռավար մատուցում.
արտադրության միջոցների սպասարկման ծառայությունների ցանցի զարգացում.
հաստոցաշինության ոլորտում թվային ծրագրային կառավարման համակարգերի համար միասնական ծրագրային միջավայրի և միասնականացված ծրագրային ապահովման ստեղծում:
Ինժինիրինգային կենտրոնի առավել արդյունավետ գործունեություն ապահովելու նպատակով անդամ պետությունների որոշմամբ կարող են շտկվել դրանց իրագործման խնդիրները և մեխանիզմները, կիրառվել պետական աջակցության մեխանիզմներ։
Ինժինիրինգային կենտրոնի կողմից իրականացվում է անդամ պետությունների տարածքներում արտադրվող արտադրանքի ցանկի ձևավորման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում, որի վարումն իրականացնում է Հանձնաժողովը՝ օգտագործելով Միության ինտեգրված տեղեկատվական համակարգը։
Հանձնաժողովի կամ անդամ պետությունների հարցմամբ՝ նշված ցանկում ընդգրկված արտադրանքի համար Ինժինիրինգային կենտրոնի կողմից նախապատրաստվում են՝
եզրակացություններ Միության տարածքում ներմուծվող արտադրանքի անալոգների առկայության վերաբերյալ.
եզրակացություններ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխման նպատակահարմարության վերաբերյալ.
առաջարկություններ արտադրության արդիականացման ազգային ծրագրերի իրագործման ժամանակ անդամ պետությունների կողմից այլ անդամ պետությունների արտադրողների հնարավորությունների հաշվառման վերաբերյալ։
IV. Ինժինիրինգային կենտրոնի գործունեության ակնկալվող արդյունքները
Ինժինիրինգային կենտրոնի գործունեության արդյունքներով ծրագրվում է հասնել հետևյալ արդյունքներին՝
Ինժինիրինգային կենտրոնի մշակած տեխնոլոգիաների և նորարարական արտադրանքի հասանելիության հավասար պայմանների ապահովում անդամ պետությունների ձեռնարկությունների համար.
հաստոցային արտադրանքի արտադրության ընդհանուր ծավալում բարձր տեխնոլոգիական արտադրանքի, այդ թվում՝ կոմպլեկտավորողների (թվային ծրագրային կառավարման, ծրագրային ապահովման, հաղորդակների) մասնաբաժնի ավելացում մինչև 30 տոկոս.
հաստոցաշինության և դրա հարակից ճյուղերում ներդրումների ծավալի աճ և տեխնոլոգիական նորարարությունների ծախսերի ավելացում (Միությունում նորարարությունների ծախսերի մակարդակը ներկայումս միջինը կազմում է ՀՆԱ-ի 1,35 տոկոսը).
հաստոցաշինության և դրա հարակից ճյուղերում կադրային ներուժի աճ, նախ և առաջ, արտադրության միջոցների նախագծման ոլորտում, հաստոցաշինության ոլորտում երիտասարդ մասնագետների համար աշխատանքի գրավչության ապահովում.
հաստոցաշինական ձեռնարկությունների առկա և ստեղծվող հզորությունների ներբեռնման մակարդակի բարձրացում։
Այսպիսով, Ինժինիրինգային կենտրոնի ստեղծումն ուղղված է արդյունաբերության բարձր տեխնոլոգիական ճյուղերի տեխնիկական առաջընթացի տեմպերը, անդամ պետությունների մեքենաշինական արտադրանքի մրցունակության մակարդակը և անդամ պետությունների տնտեսությունների զարգացման անկախության ու կայունության աստիճանը որոշող արդյունաբերական արտադրությունների զարգացման տեխնոլոգիական գործընթացների կառավարման առանցքային խնդիրների լուծմանը։
Ինժինիրինգային կենտրոնի ստեղծմամբ կապահովվի անդամ պետությունների արդյունաբերության ճյուղերի տեխնոլոգիական հնարավորությունների երկարաժամկետ զարգացումը և տեխնիկական հիմքի ստեղծումը՝ մեքենաշինական արտադրանքի որակի, տնտեսական աճի և մրցունակության բարձրացման համար բարձր տեխնոլոգիական մեքենաշինական արտադրանքի համաշխարհային շուկաներում։ Ինժինիրինգային կենտրոնի գործունեությունը կնպաստի անդամ պետությունների արդյունաբերական համալիրների ինտեգրմանը։
V. Մրցունակության բարձրացման կազմակերպաիրավական ձևը
Ինժինիրինգային կենտրոնի կազմակեպաիրավական ձևը, գտնվելու վայրը, կառուցվածքը և հաստիքների թիվը սահմանվում են հիմնադիր փաստաթղթերով։ Անդամ պետություններն ինքնուրույն են որոշում Ինժինիրինգային կենտրոնի հիմնադիրներին:
Յուրաքանչյուր անդամ պետություն որոշում է ազգային համակարգողի (այսուհետ՝ ազգային համակարգող) գործառույթներով օժտված կազմակերպությունը (արտադրական կամ գիտական կազմակերպությունը), որը պատասխանատու է Ինժինիրինգային կենտրոնի աշխատանքին մասնակցող անդամ պետությունում նորարարական գործունեության զարգացման համար։ Ազգային համակարգողների կազմն ամրագրված է Ինժինիրինգային կենտրոնի հիմնադիր փաստաթղթերում։
Ինժինիրինգային կենտրոնի հիմնադիր փաստաթղթերին համապատասխան որոշված կառավարող մարմինը ձևավորում է Ինժինիրինգային կենտրոնի գործունեության ռազմավարությունը, սահմանում է գիտատեխնիկական համագործակցության և համատեղ մշակումների հիմնական ուղղությունները, ապահովում է հաստոցաշինության և դրա հարակից ճյուղերի ոլորտում գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական մշակումների ազգային ու համատեղ ծրագրերի մոնիթորինգը (դիտանցումը), ինչպես նաև ներմուծվող սարքավորումների անալոգների արտադրության առկայության մասին եզրակացությունների տրամադրումը։
Ինժինիրինգային կենտրոնը փոխգործակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին կից ստեղծված Արդյունաբերական հարցերով խորհրդատվական կոմիտեի շրջանակներում։
VI. Ինժինիրինգային կենտրոնի շրջանակներում գիտատեխնիկական համագործակցությունը
Ինժինիրինգային կենտրոնը կանխատեսում է մեքենաշինության պահանջները և արտադրության միջոցների ու աշխատանքի պարագաների զարգացման համար հեռանկարային խորշերը, ձևավորում է տնտեսության գերակա ճյուղերում պահանջված հեռանկարային տեխնոլոգիական լուծումների թարմացվող ցանկը:
Գիտատեխնիկական ոլորտում համագործակցություն ապահովելու նպատակներով ձևավորվում են Եվրասիական տեխնոլոգիական հարթակներ: Ինժինիրինգային կենտրոնի՝ որպես հաստոցաշինության ոլորտում տեխնոլոգիական զարգացման ինտեգրողի և տեխնոլոգիական հարթակների ոլորտում՝ որպես գիտական համագործակցության օպերատորների, համատեղ աշխատանքը պետք է հնարավորություն ընձեռի ստեղծվող կառույցներին ավելի արդյունավետ համապատասխանել առկա տեխնոլոգիական մարտահրավերներին և, վերջին հաշվով, ապահովել Միության արդյունաբերական համալիրը արտադրության ժամանակակից միջոցներով:
ՀԱՎԵԼՎԱԾ Հաստոցաշինության եվրասիական ինժինիրինգային կենտրոնի ստեղծման հայեցակարգի |
Հաստոցաշինության եվրասիական ինժինիրինգային կենտրոնի գործունեության խնդիրները, դրանց իրագործման մեխանիզմները և արդյունքները
Խնդիր |
Խնդրի իրագործման մեխանիզմ |
Արդյունք | |
1. Հաստոցաշինության և դրա հարակից ճյուղերի զարգացման ուղղություններով երկարաժամկետ կանխատեսում և առաջարկությունների մշակում |
կոնկրետ ապրանքների, ճյուղերի, արտադրության տեսակների արտաքին և ներքին շուկայական իրադրության (կոնյունկտուրայի) փոփոխությունների, համաշխարհային միտումների վերլուծական հետազոտություններ տնտեսության գերակա ճյուղերում պահանջված հեռանկարային տեխնոլոգիական լուծումների թարմացվող ցանկի ձևավորում |
հաստոցաշինության և դրա հարակից ճյուղերի զարգացման կանխատեսում Եվրասիական ինժինիրինգային կենտրոնի (այսուհետ՝ Ինժինիրինգային կենտրոն)՝ հաստոցաշինության և դրա հարակից ճյուղերի զարգացման վերաբերյալ առաջարկություններ հեռանկարային գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական մշակումների ցանկ տնտեսության գերակա ճյուղերում պահանջված հեռանկարային տեխնոլոգիական լուծումների ցանկ | |
2. Անդամ պետությունների մեքենաշինական ձեռնարկությունների արտադրական գործընթացներում համաշխարհային մակարդակի ժամանակակից և նորարարական տեխնոլոգիաների ներդրման աջակցում |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև (այսուհետ՝ անդամ պետություններ) տեղեկատվության փոխանակմանն աջակցում, մեքենաշինության համար արտադրության հեռանկարային միջոցների մշակում (ներառյալ գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական մշակումները) յուրացված (մշակման համար ծրագրվող) տեխնոլոգիաների տվյալների միասնական էլեկտրոնային բանկի օգտագործում շահագրգիռ արտադրողների և նորարարական ենթակառուցվածքի օբյեկտների, այդ թվում՝ համաշխարհային տեխնոլոգիական առաջատարների ՝ ներառյալ անդրազգային կորպորացիաների հետ փոխգործակցության ընդլայնում և փորձի փոխանակում |
կրկնօրինակման բացակայության վերաբերյալ Ինժինիրինգային կենտրոնի եզրակացությունների թիվը համատեղ գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական մշակումների քանակ և դրանց ֆինանսավորման ծավալ ձեռնարկությունների արդիականացման համար կնքված պայմանագրերի թիվը, այդ թվում՝ զարգացման ինստիտուտների համաֆինանսավորմամբ | |
3. Անդամ պետությունների արտադրական հզորությունների արդյունավետ օգտագործմանն ու նոր մեքենաշինական ձեռնարկությունների տեխնոլոգիական հագեցվածության վերաբերյալ առաջարկությունների մշակում՝ մեքենաշինական համալիրների փոխշահավետ զարգացման համար |
մեքենաշինական ձեռնարկությունների արդիականացման նախագծերի արդյունավետության գնահատում (տեխնոլոգիական և էներգետիկ աուդիտ) արտադրության օպտիմալացման և արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ ներառող` Ինժինիրինգային կենտրոնի եզրակացությունների նախապատրաստում Միության ընդհանուր շուկայում անդամ պետությունների մեքենաշինական արտադրանքի մասնաբաժնի ավելացմանն ու արտադրության տեղայնացման փուլ առ փուլ բարձրացմանն աջակցում |
օպտիմալացված ծախսերի գումարը՝ ըստ արդյունավետության գնահատման արդյունքների Ինժինիրինգային կենտրոնի եզրակացությունների թիվը անդամ պետությունների տարածքներում արտադրվող արտադրանքի ցանկին համապատասխան՝ անդամ պետությունների տարածքներում արտադրանքի արտադրության առկայության վերաբերյալ եզրակացությունների թիվը Ինժինիրինգային կենտրոնի առաջարկությունները անդամ պետությունների արդյունաբերական արտադրությունների օժանդակությանն ուղղված միջոցառումների ծրագրում ընդգրկելու համար (այդ թվում՝ այնպիսի գործիքների օգտագործման հաշվին, ինչպիսիք են պետական և կորպորատիվ գնումները, երկարաժամկետ պայմանագրերի տեղաբաշխումը, փոխշահավետ արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի հեռանկարային ձևերի զարգացումը, ֆինանսական աջակցության տարբեր գործիքները, արդյունաբերական նորարարական ենթակառուցվածքի զարգացումը) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կամ անդամ պետությունների հարցմամբ նախապատրաստված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխման նպատակահարմարության վերաբերյալ եզրակացությունների թիվը | |
4. Անդամ պետությունների մեքենաշինական ձեռնարկությունների արդիականացման համատեղ կոոպերացիոն նախագծերի իրագործում և երրորդ երկրներից ու անդամ պետությունների տարածքներում ժամանակակից և նորարարական տեխնոլոգիաների տրանսֆերտին աջակցում |
բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտադրության ռացիոնալ կոոպերացիոն շղթաների մշակում՝ նորարարական ենթակառուցվածքի օբյեկտների և զարգացման ինստիտուտների հետ փոխգործակցության ժամանակ մեքենաշինական ձեռնարկությունների ներուժի հաշվառմամբ արդյունաբերական արտադրանքի սուբկոնտրակտացիայի համակարգի զարգացմանն աջակցում |
մեքենաշինական ձեռնարկությունների արդիականացմանն ուղղված համատեղ իրագործված նախագծերի թիվը մեքենաշինական ձեռնարկությունների արդիականացման հետ կապված ծախսերի աճ սուբկոնտրակտացիայի համակարգն օգտագործող մեքենաշինական ձեռնարկությունների քանակի աճ սուբկոնտրակտացիայի համակարգի շրջանակներում կնքվող պայմանագրերի ծավալների դինամիկա | |
5. Մեքենաշինության ճյուղի համար անդամ պետությունների ձեռնարկությունների համատեղ արտադրած արտադրության միջոցների որակի որոշման նկատմամբ մոտեցումների կատարելագործում |
հաստոցաշինության և դրա հարակից ճյուղերում օգտագործվող բաղադրամասային բազա արտադրող կազմակերպությունների համար որակի կառավարման ստանդարտի մշակումն ու ներդրումը՝ նախագծային կառավարման կորպորատիվ ստանդարտների ներդրման և գիտահետազոտական ու փորձարարական-կոնստրուկտորական մշակումների իրագործման ռիսկերի կառավարման հաշվառմամբ |
կամավոր հավաստագրման համակարգ հավաստագրված մեքենաշինական արտադրությունների (տրամադրված հավաստագրերի) քանակը հավաստագրերի տրամադրման համար ձեռնարկությունների դիմումների թիվը | |
6. Համատեղ արտադրված բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման ներուժի զարգացում (անդամ պետությունների տարածքներում արտադրության մրցունակ միջոցների ստեղծում) |
համատեղ արտադրված արտադրանքի արտահանման համար առաջխաղացման նպատակով զարգացման ինստիտուտների գործիքների և մեխանիզմների, այդ թվում՝ լիզինգային գործառնությունների ֆինանսավորման, արժութային ռիսկերի ապահովագրման և նվազեցման գործիքների օգտագործում երրորդ երկրներում ցուցահանդես-տոնավաճառային և էքսպոզիցիոն գործունեությանը, մարքեթինգային և իմիջի բարձրացմանն ուղղված միջոցառումներին մասնակցություն |
զարգացման ինստիտուտների կողմից հավանության արժանացած նախագծերի թիվը երրորդ երկրներում ցուցահանդեսների, տոնավաճառների և այլ միջոցառումների թիվը | |
7. Հաստոցաշինության և դրա հարակից ճյուղերում կադրային ներուժի զարգացմանն աջակցում |
հաստոցաշինության ու դրա հարակից ճյուղերի ձեռնարկությունների և մեքենաշինության համար կադրերի պատրաստում իրականացնող տեխնիկական կրթական հաստատությունների արդյունավետ համագործակցության վերաբերյալ առաջարկությունների մշակում, այդ թվում՝ մասնագիտական ստանդարտների ձևավորում. աջակցում «WorldSkills» ծրագրի զարգացմանը |
համագործակցության վերաբերյալ կնքված համաձայնագրերի թիվը կրթական հաստատություններում նախապատրաստում և վերապատրաստում անցած անձնակազմի թիվը հաստոցաշինության և դրա հարակից ճյուղերում աշխատանքի արտադրողականության դինամիկա արդիականացված ձեռնարկություններում աշխատանքի արտադրողականության դինամիկա միասնականացված մասնագիտական, այդ թվում՝ միջազգային ստանդարտների թիվը «WorldSkills» շարժման մասնակիցների թիվը | |
8. Արտադրանքի կենսական ցիկլի սպասարկման ուղղվածությամբ մոդելի ձևավորում |
արտադրության մշակվող միջոցների համար բաղադրամասային բազայի միասնականացում և հարմարեցում թողարկվող սարքավորումներին արտադրության միջոցների համար բաղադրամասային բազայի արտադրության տեղայնացման մեխանիզմների օգտագործում սպասարկման ծառայությունների հեռավար մատուցում արտադրության միջոցների սպասարկման ծառայության ցանցի զարգացում միասնական ծրագրային միջավայրի և միասնականացված ծրագրային ապահովման ստեղծում |
միասնականացված կոմպլեկտավորողների ցանկը հեռավար մատուցված ծառայությունների թիվը սպասարկման կենտրոնների թիվը (սպասարկման ցանցի զարգացածություն) միասնականացված ծրագրային ապահովման ցանկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: