Գլխավոր տեղեկություն
Համար
N 731-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 731-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի`

1) 2020 թվականի հուլիսի 3-ի «Անահիտ Հարությունյանին վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի հետազոտությունների և զարգացման վարչության պետ նշանակելու մասին» N 770-Ա և 2021 թվականի օգոստոսի 19-ի «Արփինե Առաքելյանին վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի վճիռների և որոշումների կատարման վարչության պետ նշանակելու մասին» N 879-Ա որոշումների վերնագրում և տեքստում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի» բառերը փոխարինել «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի» բառերով.

2) 2021 թվականի հուլիսի 1-ի «Քրիստինե Խանազադյանին վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ նշանակելու մասին» N 700-Ա որոշման վերնագրում և տեքստում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի» բառերը փոխարինել «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի» բառերով, իսկ «այլ միջազգային» բառերը՝ «օտարերկրյա» բառերով։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

22.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ