Գլխավոր տեղեկություն
Համար
N 453-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 453-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՑԱԽՈՒՄ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող՝ 34,238,295 դրամ ընդհանուր արժողությամբ «Արցախում անգլերեն լեզվի դասընթացների կազմակերպում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479) «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի հետ (ՀՎՀՀ` 01511187) 2022 թվականի մայիսի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անգլերեն լեզվի դասընթացների կազմակերպում և իրականացում՝ 34,238,295 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

Երևան

 

24.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 453-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԱՐՑԱԽՈՒՄ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ»

 

1․

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Արցախի Հանրապետության բնակչության համար հասանելի դարձնել անգլերեն լեզվի գիտելիքների ձեռքբերումը՝ այսպիսով նպաստելով Արցախում ընդհանուր կրթական մակարդակի զարգացմանը։ Ծրագրի շրջանակներում, պետական մարմինների հետ համագործակցությամբ, անգլերենի դասընթացներ են կազմակերպվելու պետական ծառայողների համար:

2․

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3․

Բարեգործը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), 55 Արևելք, 59-րդ փող. Նյու Յորք, NY 10022-1112:

4․

Ծրագիրը կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի

ներկայացուցչություն (ՀՀ, ք․ Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ 00006479):

5․

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արցախի Հանրապետություն, քաղ․ Ստեփանակերտ, կրթական։

6․

Ծրագրի բյուջեն

34 238 295 դրամ:

7․

Բարեգործություն ստացողը

Արցախի Հանրապետության բնակչություն:

8․

Ծրագրի իրականացման տևողությունը

2022թ․ հունիսի 15-ից մինչև դեկտեմբերի 30-ը։

9․

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հայաստանի ամերիկյան համալսարան հիմնադրամին (ՀՎՀՀ 01511187) պատվիրել անգլերեն լեզվի որակյալ արտադասարանական դասընթացներ՝ դարձնելով դրանք հասանելի Արցախի Հանրապետությունում, կազմակերպել, այդ թվում առցանց, անվճար, առնվազն 6 մակարդակով անգլերեն լեզվի դասընթացներ 16 տարին լրացած Արցախի Հանրապետության այն քաղաքացիների համար, ովքեր կցանկանան խորացնել իրենց անգլերեն լեզվի գիտելիքները Հայաստանի ամերիկյան համալսարանի «Շարունակական Կրթություն» ծրագրով: Նախատեսվում է մինչև ծրագրի ավարտը ունենալ 45 խումբ: Դասընթացները սկսելու են 2022թ․ հունիսի 15-ին։ Ծրագրի վեջնաժամկետն է 2022 թ․ դեկտեմբերի 30-ը։ Դասընթացների ընդհանուր բյուջեն կազմում է 34 238 295 (երեսունչորս միլիոն երկու հարյուր երեսունութ հազար երկու հարյուր իննսունհինգ) դրամ՝ առանց ԱԱՀ:

10․

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

- Անգլերեն լեզվի դասընթացների կազմակերպում, խմբերի հավաքագրում և անցկացում առնվազն 6 մակարդակում՝ 45 խմբի համար, յուրաքանչյուր խմբում՝ 10- 12 մասնակից: Յուրաքանչյուր դասընթացի արժեքը կազմում է 760 851 (յոթ հարյուր վաթսուն հազար ութ հարյուր հիսունմեկ) դրամ՝ առանց ԱԱՀ։ Դասընթացների ընդհանուր բյուջեն կազմում է 34 238 295 (երեսունչորս միլիոն երկու հարյուր երեսունութ հազար երկու հարյուր իննսունհինգ) դրամ՝ առանց ԱԱՀ։

11․

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման համար լրացուցիչ կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12․

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ մարմինների հետ

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Արցախի Հանրապետության սոցիալական հարցերի և միգրացիայի նախարարություն։

13․

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

ՀԲԸՄ կողմից մշակված ծրագրի արդյունավետության գնահատման գործիքակազմի կիրառում:

Ֆինանսական և նկարագրային հաշվետվություններ են ներկայացվում Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչությանը:

ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

24.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան