ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2019 թվականի |
թիվ 65 |
քաղ. Մոսկվա |
ԳԱԶՈԽՈԼԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Գազոխոլը, որը կիրառվում է կայծային բռնկմամբ ներքին այրման մխոցային շարժիչներում որպես շարժիչային վառելիք, նավթային ծագման բենզինի (90-95 %), կենսաէթանոլի կամ մեթանոլի (5-10 %) խառնուրդ է՝ վերջնական արտադրանքի հատկությունները բարելավող կոռոզիայի դանդաղիչների, հակաօքսիդիչների և հակաճայթյունային հավելանյութերի հավելմամբ, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2710-րդ ապրանքային դիրքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|