Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 132
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ընդունման ամսաթիվ
06.08.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ստորագրման ամսաթիվ
06.08.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

6 օգոստոսի 2019 թվականի

թիվ 132

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ II ԳԼԽԻ 1-ԻՆ ԲԱԺՆՈՎ ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ)

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 57-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված`Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 20-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Փոփոխություններ կատարել Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված այն ապրանքների ցանկում, որոնց համար Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխի 1-ին բաժնով սահմանվել են միասնական սանիտարական պահանջներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի համաձայն) ՝ հավելվածի համաձայն:

2. Խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ ապահովել սահմանված կարգով փոփոխությունների կատարումը «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 021/2011)՝ գլիցիդոլի և 3-մոնոքլորպրոպանդիոլի վերահաշվարկով ճարպաթթուների գլիցիդիլային եթերների թույլատրելի մակարդակների սահմանման մասով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման 2-րդ կետով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն ոչ շուտ, քան սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 
 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի օգոստոսի 6-ի

թիվ 132 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 այն ապրանքների ցանկում կատարվող, որոնց համար Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխի 1-ին բաժնով սահմանվել են միասնական սանիտարական պահանջներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի համաձայն)

 

1. 7.1 կետում՝

1-ին վանդակում արտադրանքի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «7.1. Բուսական յուղեր, որոնք նախատեսված են մարդու կողմից սննդի մեջ անմիջական օգտագործման համար և որպես պարենային (սննդային) հումք».

լրացնել հետևյալ դիրքով՝

 

Ցուցանիշները

Թույլատրելի մակարդակները,

մգ / կգ, ոչ ավելի

Ծանոթագրություններ

Ճարպաթթուների գլիցիդիլային եթերները՝ գլիցիդոլի վերահաշվարկով

1,0

 

 

2. 9.1 կետը լրացնել հետևյալ դիրքով՝

 

Ցուցանիշները

Թույլատրելի մակարդակները,

մգ / կգ, ոչ ավելի

Ծանոթագրություններ

3-մոնոքլորպրոպանդիոլներ

0,02

բուսական սպիտակուցների հիդրոլիզատների, սոյայի սոուսի համար

 

3. 12.1.1 կետի 2-րդ ենթակետը «Մանրէաբանական ցուցանիշներ» ցուցանիշից առաջ լրացնել հետևյալ դիրքով՝

 

Ցուցանիշները

Թույլատրելի մակարդակները,

մգ / կգ, ոչ ավելի

Ծանոթագրություններ

Ճարպաթթուների գլիցիդիլային եթերները՝ գլիցիդոլի վերահաշվարկով

0,05

ոչ կաթնային ճարպեր պարունակող չոր մթերքների համար

0,006

ոչ կաթնային ճարպեր պարունակող հեղուկ մթերքների համար

 

4. 12.1.2 կետի 2-րդ ենթակետի առաջին վանդակում թունավոր տարրերին, հակաբիոտիկներին, միկոտոքսիններին, թունաքիմիկատներին, մելամինին, դիօքսիններին վերաբերող դիրքը լրացնել «, գլիցիդիլային եթերներ՝ գլիցիդոլի վերահաշվարկով» բառերով:

5. 14.1 կետի 2-րդ ենթակետը, 14.2 կետի 2-րդ ենթակետը, 14.5 կետի 2-րդ ենթակետը, 14.6 կետի 2-րդ ենթակետը և 16-րդ ենթաբաժնի 2-րդ ենթակետը «Մանրէաբանական ցուցանիշներ» ցուցանիշից առաջ լրացնել հետևյալ դիրքով՝

 

Ցուցանիշները

Թույլատրելի մակարդակները,

մգ / կգ, ոչ ավելի

Ծանոթագրություններ

Ճարպաթթուների գլիցիդիլային եթերները՝ գլիցիդոլի վերահաշվարկով

0,006

ոչ կաթնային ճարպեր պարունակող մթերքների համար

 

6. 18.7 կետը լրացնել հետևյալ դիրքով՝

 

Ցուցանիշները

Թույլատրելի մակարդակները,

մգ / կգ, ոչ ավելի

Ծանոթագրություններ

Ճարպաթթուների գլիցիդիլային եթերները՝
գլիցիդոլի վերահաշվարկով

0,5

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: