ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2019 թվականի |
թիվ 195 |
քաղ. Մոսկվա |
««ԱՇԽԱՏԱՆՔ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՈՐՈՆՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ» ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմների 7-րդ կետի «բ» ենթակետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» նախագծի իրագործման մասին» 2019 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 89 որոշման 4-րդ կետի երրորդ պարբերության հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ ««Աշխատանք առանց սահմանների» որոնման միասնականացված համակարգ» նախագծի իրագործման աշխատանքների կատարման տեխնիկական առաջադրանքը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: