ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 5-ին
«ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՍՏՈՑԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը ազատել 2006 թվականի մայիսի 1-ի դրությամբ ունեցած հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորություններից` 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ չմարված 635079,1 հազար դրամ պարտավորությունների ընդհանուր գումարի չափով (այդ թվում` 177997,9 հազար դրամ ավելացված արժեքի հարկ, 90782,6 հազար դրամ եկամտահարկ, 2011,5 հազար դրամ շահութահարկի գծով տուգանք, 361525,2 հազար դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ և 2761,9 հազար դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով տուգանք) և 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված ու չվճարված 562657,7 հազար դրամ տույժերից (այդ թվում` 281796,9 հազար դրամ ավելացված արժեքի հարկի գծով, 104872,1 հազար դրամ եկամտահարկի գծով, 175988,7 հազար դրամ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով):
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|