Գլխավոր տեղեկություն
Համար
N 877-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
29.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 877-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ 2022 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 1-ը ներառյալ Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել Վրաստան (Թբիլիսի) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

Երևան

 

 

29.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 877-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Ա. Հարությունյան    - Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար (պատվիրակության ղեկավար)
 Հ. Պողոսյան    - Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական
 Ն. Խաչատրյան    - Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ