Գլխավոր տեղեկություն
Համար
N 557-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
02.08.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
02.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 557-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 756-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 05514397) կողմից «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00930412) 2022 թվականի հունիսի 27-ին կնքված՝ N 414/CIEA/2022/02/107 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Կեցության և կենսաապահովման պայմանների բարելավում հակամարտությունից տուժած բնակչության համար Հայաստանում» ծրագրի գնահատում և վերլուծություն՝ 1,935,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կեցության և կենսաապահովման պայմանների բարելավում հակամարտությունից տուժած բնակչության համար Հայաստանում» ծրագրի մասին» N 756-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

02.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ