ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2020 թվականի |
թիվ 150 |
քաղ. Մոսկվա |
ԴՅՈՒՐԱԿԻՐ ԱՆԼԱՐ ՁԱՅՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Դյուրակիր անլար ձայնային համակարգը, որը միկրոֆոնի, Bluetooth ընդունիչ-հաղորդիչ մոդուլի և կուտակիչ մարտկոցի հետ միասնական հենամարմնում միավորված մեկ կամ մի քանի բարձրախոսներ են, համալրված է կառավարման ստեղներով, արտաքին ձայնային աղբյուրների միացման և կուտակիչ մարտկոցի լիցքավորման հարակցիչներով և նախատեսված է միացվող սարքերից ձայնային ազդանշաններ լսելու և հեռախոսային կապի՝ բարձրախոսի միջոցով հաղորդակցվելու կազմակերպման համար, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան, դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8518 30 950 0 ստորաենթադիրքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: