Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 24
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.03.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մարտի 2020 թվականի

թիվ 24

քաղ. Մինսկ

 

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ «ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ» ՄԵԽԱՆԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՑՎԱԾ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի «Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի մասին» թիվ 19 որոշման 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի կատարման 2020 թվականի մանրամասնեցված պլանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Է. Ասրանդիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2020 թվականի մարտի 16-ի

թիվ 65 որոշմամբ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՑՎԱԾ ՊԼԱՆ

 

Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի կատարման

 

Միջոցառման անվանումը

Միջոցառումների ցանկի համապատասխան կետը*

Կատարման ժամկետը

Պատասխանատու կատարողը

Պլանավորվող արդյունքը

1

2

3

4

5

1. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացում

1.1. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների մշակում, ներդրում և օպտիմալացում

կետ 1.7

     

1.1.1. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման հայեցակարգերի լրամշակում

 

տարվա ընթացքում

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ (այսուհետ համապատասխա-նաբար՝ Միություն, անդամ պետություններ)

հաշվետվություն

1.1.2. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների ստեղծման հետ կապված միջոցառումների պլանների («ճանապարհային քարտեզների») նախապատրաստում (արդիականացում)՝ հաշվի առնելով Միության մարմինների ակտերը

 

տարվա ընթացքում

անդամ պետություններ

հաշվետվություն

1.1.3. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի տարրերի հետ կապված պիլոտային ծրագրերի իրագործում

 

տարվա ընթացքում

անդամ պետություններ

հաշվետվություն

1.1.4. Անդամ պետություններում թվային մաքսատան ձևավորման հայեցակարգի նախագծի նախապատրաստում

 

IV եռամսյակ

Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), անդամ պետություններ

Միության մարմնի ակտի նախագիծ

1.1.5. Անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի զարգացում

 

IV եռամսյակ

Հանձնաժողով,

անդամ պետություններ

Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագիծ (հայեցակարգ)

2. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման մոտեցումների մոտարկում

2.1 «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման մոտեցումների մոտարկման գերակա ուղղությունների սահմանում

կետ 2.1

     

2.1.1. Տվյալների շրջանառության վերլուծություն և արտաքին տնտեսական գործունեության վերաբերյալ տվյալների մատրիցայի ձևավորում`«մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի էտալոնային մոդելի իրագործման համար

II-IV եռամսյակներ

Հանձնաժողով, անդամ պետություններ

 

Հանձնաժողովի հանձնարարականի նախագիծ

2.1.2. Բիզնես գործընթացների օպտիմալացման մոտեցումների կատարելագործում և իրագործում

 

II - IV եռամսյակներ

Հանձնաժողով,

անդամ պետություններ

վերլուծական

նյութեր

3. Արտաքին տնտեսական գործունեության իրականացման համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերի փոխադարձ ճանաչում

3.1. Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերում, ինչպես նաև Միության տարածքում ձևակերպվող էլեկտրոնային փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների միասնականացում և ներդաշնակեցում՝ դրանց փոխադարձ ճանաչման նպատակով

կետ 3.2

   

 

3.1.1. Միության տվյալների մոդելի զարգացում՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների ներդաշնակեցման ապահովման նպատակներով

 

II եռամսյակ

Հանձնաժողով,

անդամ պետություններ

հաշվետվություն

3.2. Էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային տեսքով փաստաթղթերի կառուցվածքների մշակում և արդիականացում՝ ըստ թեմատիկ բլոկների ներկայացրած և (կամ) Հանձնաժողովի կոլեգիայի որոշումներով սահմանված տեղեկությունների համաձայնեցված կազմի

կետ 3.3

   

 

3.2.1. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության շրջանակներում անդամ պետությունների պետական մարմինների և (կամ) լիազորված կազմակերպությունների հետ շահագրգիռ անձանց փոխգործակցության՝ միասնականացման համար առաջնահերթ ընթացակարգերի ցանկում ներառված B2G առանձին ընթացակարգերի համար անդամ պետություններում կիրառվող էլեկտրոնային փաստաթղթերին և էլեկտրոնային տեսքով փաստաթղթերին ներկայացվող միասնականացված պահանջների մշակում

 

II եռամսյակ

Հանձնաժողով,

անդամ պետություններ

հաշվետվություն

3.2.2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշմամբ նախատեսված ընդհանուր գործընթացների իրագործում կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման տեղեկատվական ապահովման ոլորտում

 

տարվա ընթացքում

Հանձնաժողով,

անդամ պետություններ

Միության մարմնի ակտի նախագիծ

3.2.3. Էլեկտրոնային տեսքով անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի օգտագործմանն անցնելու ուղղությամբ աշխատանքների կատարում

 

տարվա ընթացքում

Հանձնաժողով,

անդամ պետություններ

աշխատանքային խմբի նիստերի արձանա-գրություններ

3.2.4. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում (այսուհետ՝ Պայմանագիր) այնպիսի փոփոխությունների կատարում, որոնցով նախատեսվում է «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 12 հավելված) փոփոխություն անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից բույսերի կարանտինի մասով էլեկտրոնային տեսքով բուսասանիտարական սերտիֆիկատի օգտագործման առնչությամբ

 

տարվա ընթացքում

Հանձնաժողով,

անդամ պետություններ

Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագիծ

3.2.5. Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման ոլորտում, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ տրամադրված կամ ընդունված փաստաթղթերի միասնական ռեեստրների ձևավորում և վարում» ընդհանուր գործընթացի իրագործման շրջանակներում էլեկտրոնային տեսքով թույլտվության փաստաթղթերի օգտագործմանն անցնելու մեխանիզմների իրականացման մոտեցումների ձևավորում

 

տարվա ընթացքում

 

Միության մարմնի ակտի նախագիծ և (կամ) աշխատանքային խմբերի նիստերի արձանա-գրություններ

3.3. Միության անդամ չհանդիսացող պետությունների լիազորված մարմինների կողմից տրված՝ Միության տարածքում արտաքին տնտեսական գործունեության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների օգտագործում

կետ 3.4

   

 

3.3.1. Միության անդամ չհանդիսացող պետությունների լիազորված մարմինների կողմից տրված՝ Միության տարածքում արտաքին տնտեսական գործունեության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների օգտագործման վերաբերյալ առաջարկությունների վերլուծություն

 

տարվա ընթացքում

Հանձնաժողով,

անդամ պետություններ

տեղեկատու

նյութեր, աշխատանքային խմբի նիստերի արձանա-գրություններ

3.3.2. Ավելացված արժեքի հարկի վերադարձման ընթակարգն իրականացնելիս անդամ պետությունների հարկային վերահսկողության մարմինների, արժութային վերահսկողության մարմինների, ինչպես նաև բանկերի և ոչ բանկային ֆինանսական կազմակերպությունների հետ արտաքին տնտեսական գործունեության մասնակցի փոխգործակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկի սահմանում (ավելացված արժեքի հարկի անհապաղ վերադարձման, «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի էտալոնային մոդելի իրագործման համար արտաքին տնտեսական գործունեության վերաբերյալ տվյալների մատրիցայի մշակման և տեղեկատվության կրկնօրինակումից խուսափելու նպատակներով)

 

տարվա ընթացքում

Հանձնաժողով,

անդամ պետություններ

վերլուծական նյութեր

3.3.3. Անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև ապրանքների ծագման սերտիֆիկացման և ստուգման էլեկտրոնային համակարգի շրջանակներում տեղեկությունների էլեկտրոնային փոխանակումն իրականացնելու համար իրավական հիմքի ստեղծում

 

տարվա ընթացքում

Հանձնաժողով,

անդամ պետություններ

համաձայնագրի նախագիծ

3.4. Արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների եզակի նույնականացման ապահովում

կետ 3.5

   

 

3.4.1. Միության շրջանակներում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման միասնական համակարգի ստեղծում

 

տարվա ընթացքում

Հանձնաժողով,
անդամ պետություններ

Միության շրջանակներում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման միասնական համակարգի մասին համաձայնագրի նախագիծ, նույնականացման միասնական համակարգի ստեղծման մասին փաստաթղթերի նախագծեր

4. Տեղեկատվական փոխգործակցության կազմակերպում

4.1. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների շրջանակներում միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության ընթացակարգերի օպտիմալացում

կետ 4.2

տարվա ընթացքում

Հանձնաժողով,
անդամ պետություններ

Միության մարմնի ակտի նախագիծ

4.2. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության ապահովման ընթացքում գործողության մեջ դրված ընդհանուր գործընթացների օպտիմալացում և իրագործում Միության շրջանակներում

կետ 4.3

     

4.2.1. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության ապահովման ընթացքում գործողության մեջ դրված ընդհանուր գործընթացների կանոնակարգում Միության շրջանակներում

 

II - IV եռամսյակներ

Հանձնաժողով,
անդամ
պետություններ

Միության մարմնի ակտերի նախագծեր

4.2.2. Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության ապահովման ընթացքում գործողության մեջ դրված ընդհանուր գործընթացների իրագործում Միության շրջանակներում

 

II - IV եռամսյակներ

Հանձնաժողով

հաշվետվություն

4.2.3. Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ անդամ պետությունների ազգային հատվածներում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության ապահովման ընթացքում գործողության մեջ դրված ընդհանուր գործընթացների իրագործում Միության շրջանակներում

 

II - IV եռամսյակներ

Հանձնաժողով,
անդամ
պետություններ

հաշվետվություն

4.3. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորում և զարգացում

կետ 4.5

     

4.3.1. Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի կազմում ներառելու համար տեղեկագրքերի և դասակարգիչների ձևավորում

 

II - IV եռամսյակներ

Հանձնաժողով,
անդամ
պետություններ

Միության մարմնի ակտերի նախագծեր

5. Հասկացութային ապարատի ձևավորում

5.1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 68 որոշմամբ հաստատված՝ Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունները (այսուհետ՝ Հիմնական ուղղություններ) իրագործելիս օգտագործվող եզրույթների բառարանի վարում (արդիականացում)

կետ 5.2

տարվա ընթացքում

Հանձնաժողով,
անդամ
պետություններ

առաջարկներ՝ բառարանում ներառելու համար

6. Միջոցառումների պլանի իրագործումն ապահովող կազմակերպչական մեխանիզմ (կառավարման մեխանիզմ)

6.1. Կառավարման մեխանիզմի կազմակերպչական կառուցվածքի կատարելագործում

կետ 6.5

     

6.1.1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունիսի 26-ի թիվ 114 կարգադրությամբ հաստատված` Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի կատարման հարցերով աշխատանքային խմբի կազմի թարմացում

 

տարվա ընթացքում

Հանձնաժողով,
անդամ
պետություններ

Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրության նախագիծ

7. Կազմակերպչական հարցեր

7.1. «Մեկ պատուհանի» մեխանիզմի մասսայականացում. աշխատանք ԶԼՄ-ների հետ, Հիմնական ուղղությունների և սույն պլանի իրագործման հարցերի շուրջ բաց քննարկումների, սեմինարների, համաժողովների և կլոր սեղանների կազմակերպում

կետ 7.1

     

7.1.1. Կլոր սեղանների, աշխատանքային խմբերի խորհրդակցությունների կամ այլ միջոցառումների անցկացում

 

տարվա ընթացքում

Հանձնաժողով,
անդամ
պետություններ

հաշվետվություն

7.1.2. Միջազգային սեմինարի անցկացում Հանձնաժողովի հարթակում՝ արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի էտալոնային մոդելի իրագործման գործիքները քննարկելու նպատակով

 

II կիսամյակ

Հանձնաժողով,
անդամ
պետություններ

հաշվետվություն

7.2. Հիմնական ուղղությունների իրագործման մասով կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունների նախապատրաստում և հրապարակում

կետ 7.2

տարվա ընթացքում

Հանձնաժողով

հաշվետվություն

7.3. Աշխատանքային խմբի նիստերի կազմակերպում

       

7.3.1. Համակարգող խորհրդի կազմում աշխատանքային խմբի նիստեր

 

տարվա ընթացքում

Հանձնաժողով,
անդամ
պետություններ

նիստերի արձանա-գրություններ

7.3.2. Առանձին թեմատիկ բլոկների կազմում աշխատանքային խմբի նիստեր

 

եռամսյակային պարբերականությամբ

Հանձնաժողով,
անդամ
պետություններ

նիստերի արձանա-գրություններ

 

____________________________________________

* Նշվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի միջոցառումների ցանկի կետը (XII բաժին):

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան