Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 117
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.11.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 2020 թվականի

թիվ 117

քաղ. Մինսկ

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Նովիկով

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    »       ի 20    թվականի

թիվ

քաղ.   

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 40-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ մինչև 2024 թվականի հունվարի 1-ն ապահովել Եվրասիական տնտեսական միության օրենքում ներդաշնակեցված պահանջների սահմանումը՝ որևէ անդամ պետության հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների այն մատակարարների համար, որոնք գործունեությունն իրականացնում են այլ անդամ պետության տարածքում:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

20   թվականի          ի

թիվ      որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումներում կատարվող

 

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան՝ լրացնել հետևյալ բովանդակությամբ 55-րդ կետով՝

«55. Ծառայություններ՝ հաշվետվություններ կազմելու և հաշվապահական հաշվառման ոլորտում (ՀԱԴ-ից՝ 82213, 82219 և 82220)14՝

1) հաճախորդի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա ֆինանսական հաշվետվություններ (կազմվող հաշվետվությունների արժանահավատությունն այդ դեպքում չի երաշխավորվում), եկամուտների ամփոփագրեր, հաշվեկշռային ամփոփագրեր, հաշվեկշռային ամփոփագրերի և հաշիվների վերլուծություն կազմելու մասով (բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության հարկերի մասով հայտարարագրեր կազմելու ծառայությունների).

2) ֆինանսական հաշվետվությունների ստուգման, գնահատման և նախապատրաստման մասով15.

3) հաշվապահական գրքերում առևտրային գործառնությունների դասակարգման և գրանցման մասով՝ դրամական արտահայտությամբ կամ չափման այլ միավորով.

4) ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու հետ մեկտեղ տրամադրվող՝ ձեռնարկատիրական գործունեության հարկերի վերաբերյալ հարկային հայտարարագրեր կազմելու (լրացնելու) ծառայությունների մասով:».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ և 15-րդ ծանոթագրություններով՝

«14. Գործում է 2025 թվականի հունվարի 1-ից՝ Եվրասիական տնտեսական միության օրենքում՝ Եվրասիական տնտեսական միության որևէ անդամ պետության ծառայությունների այն մատակարարների համար հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ներդաշնակեցված պահանջներ սահմանելուց հետո, որոնք գործունեությունն իրականացնում են այլ անդամ պետության տարածքում՝ բացառությամբ բանկերին, ոչ բանկային ֆինանսավարկային կազմակերպություններին տրամադրվող ծառայությունների:

15. Չի վերաբերում աուդիտի ծառայություններին:»:

2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 22 որոշմամբ հաստատված՝ հաշվետվությունների կազմման և հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ձևավորման մասով ազատականացման պլանի 9-րդ կետում երկրորդ սյունակում «2021 թվական» բառերը փոխարինել «2025 թվական» բառերով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան