ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Վարչական գործ թիվ ՎԴ/7079/05/19
«30»-ը հունիսի 2022 թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ հետևյալ կազմով.
նախագահությամբ դատավոր՝ |
Արծրուն Միրզոյանի, |
մասնակցությամբ դատավորներ՝ |
Հրաչ Այվազյան |
Դանիել Դանիելյան | |
Աղասի Դարբինյան | |
Միքայել Մելքումյան |
դիմումատու՝
|
Վայոց Ձորի մարզի մարզպետարան (Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5, ՀՎՀՀ՝ 08907717) |
պատասխանող`
|
Վայոց Ձորի մարզի Արենի համայքնի ավագանի (Վայոց Ձորի մարզ, Արենի համայնք, 15 փողոց, 3 շենք) |
գրավոր ընթացակարգով քննեց վարչական գործն ըստ դիմումի Վայոց Ձորի մարզպետարանի ընդդեմ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի ավագանու՝ ««Արենի համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին» ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի ավագանու 06.05.2019թ. թիվ 51 որոշումն անվավեր ճանաչելու» պահանջի մասին,
Ո Ր Ո Շ Ե Ց
ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի դիմումն ընդդեմ ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի ավագանու՝ ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի ավագանու «Արենի համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին» 06.05.2019թ.-ի թիվ 51 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել:
Անվավեր ճանաչել ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի ավագանու՝ «Արենի համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին» 06.05.2019թ.-ի թիվ 51 որոշումը:
ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի համայնքից հօգուտ ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի բռնագանձել 3.000 (երեք հազար) ՀՀ դրամ՝ որպես դիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և մինչև օրինական ուժի մեջ մտնելը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:
Սույն որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պետական տուրքի գումարի հատուցման մասով կամովին չկատարելու դեպքում այն ենթակա է կատարման Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ՝ |
ԱՐԾՐՈՒՆ ՄԻՐԶՈՅԱՆ |
ԴԱՏԱՎՈՐ՝ |
ՀՐԱՉ ԱՅՎԱԶՅԱՆ |
ԴԱՏԱՎՈՐ՝ |
ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ |
ԴԱՏԱՎՈՐ՝ |
ԱՂԱՍԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ |
ԴԱՏԱՎՈՐ՝ |
ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|