ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 սեպտեմբերի 2022 թվականի N 164-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, 29-րդ հոդվածով՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 058-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Համայնքի բյուջեի եկամտային մասում՝
ա. Բյուջետային տող 13511՝ «Ոռոգման ջրի մատակարարման համար այն համայնքներում, որոնք ներառված չեն «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում» եկամտատեսակը պակասեցնել 24090,0 հազար դրամով, սահմանել 4962,6 հազար դրամ,
2) Համայնքի բյուջեի ծախսային մասում՝
ա. 01 բաժին 1 խումբ 1 դաս` «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» ծրագրի, «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» 4112 հոդվածը պակասեցնել 20000,0 հազար դրամով, իսկ 4264 «Տրանսպորտային նյութեր» հոդվածը` 4090,0 հազար դրամով,
բ. 04 բաժին 2 խումբ 4 դաս` «Ոռոգում» ծրագրի ծախսերի, «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին » 4511 հոդվածն ավելացնել 9980,0 հազար դրամով` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Ջրամատակարար» ՀՈԱԿ տնօրենի ժ/պ Դ. Ավետիսյանի 05.09.2022թ. զեկուցագիրը,
գ. 05 բաժին 1 խումբ 1 դաս` «Աղբահանում» ծրագրի ծախսերի, «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածն ավելացնել 1392.3 հազար դրամով` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինության տնօրեն Ա.Հարությունյանի 06.09.2022թ. զեկուցագիրը,
գ. 11 բաժին 1 խումբ 2 դաս՝ «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածը պակասեցնել 11 372.3 հազար դրամով:
2. Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Կողմ -22 |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ԽՈՒԴԱԹՅԱՆ ԴԱՎԻԹ | ||
ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ | ||
ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ | ||
ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ | ||
ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ | ||
ԳԱԼՈՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ | ||
ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ | ||
ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ | ||
ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ | ||
ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ | ||
ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ | ||
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ | ||
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ | ||
ՄԱՏԻՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ | ||
ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ | ||
ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ | ||
ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԻՆԵ | ||
ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ | ||
ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՍՏՂԻԿ | ||
ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ | ||
ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ | ||
ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴԳԱՐ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`
2022 թ. սեպտեմբերի 09 ք. Արմավիր |
Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 սեպտեմբերի 2022 թվական: