ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 665-Ա
«ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի մասնակի վերանորոգման նպատակով ձեռք բերված վիրահատարանի դռների (5 հատ, 23,180 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ-ի բեռ) ներմուծման ծրագիրը:
2. «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
23.09.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|