Գլխավոր տեղեկություն
Համար
N 1623-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.17-2022.10.30 Պաշտոնական հրապարակման օրը 20.10.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հոկտեմբերի 2022 թվականի N 1623-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 171-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 865-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 171-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում՝

1) ԱՏԳ ԱԱ 24 և 2402 խմբերի տողերի փոխարեն լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

 

«
24

Ծխախոտ, ծխախոտի արտադրանք, ծխախոտ կամ նիկոտին պարունակող արտադրանք՝ նախատեսված առանց այրման ներշնչելու համար տաքացման միջոցով կամ այլ եղանակներով՝ առանց այրման

200 սիգարետ կամ 50 սիգար (սիգարելլաներ) կամ 250 գրամ ծխախոտ կամ տաքացվող ծխախոտի 200 գլանակ (ստիք) կամ նշված արտադրատեսակների ապրանքատեսականին, ոչ ավելի, քան 250 գրամ ընդհանուր քաշով` 18 տարին լրացած մեկ ֆիզիկական անձի հաշվարկով

2404 12 000 0

Նիկոտին պարունակող հեղուկով քարթրիջներ և այլ տարաներ, այդ թվում` մեկանգամյա օգտագործման էլեկտրոնային սիգարետներ հեղուկով՝ առանց վերալիցքավորման հնարավորության

250 գրամ

2404 19 000

Նիկոտին չպարունակող, այդ թվում` ծխախոտի փոխարինիչներ պարունակող հեղուկով քարթրիջներ և այլ տարաներ, այդ թվում` մեկանգամյա օգտագործման էլեկտրոնային սիգարետներ հեղուկով՝

առանց վերալիցքավորման հնարավորության

250 գրամ

».

2) ԱՏԳ ԱԱ 8535 ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«

8543 40 000 0

էլեկտրոնային սիգարետներ և

նույնանման անհատական

էլեկտրական գոլորշիացնող

սարքվածքներ

2 հատ

»:

1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

20.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2022 թվական: