ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 765-Ա
«ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԿԱՐՕՐՅԱ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 47,052,070 դրամ ընդհանուր արժողությամբ «Երկարօրյա դպրոց» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
26.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 765-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԵՐԿԱՐՕՐՅԱ ԴՊՐՈՑ»
1. |
Ծրագրի նպատակը |
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ և Մարտակերտի շրջանի Կիչան, Մարտունու շրջանի Սպիտակաշեն համայնքների դպրոցների աշակերտների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնություն ցուցաբերելու, դասապատրաստումներին աջակցելու, ինքնուրույն սովորելու կարողությունները, ստեղծագործական ունակությունները զարգացնելու, կրթական հավասար հնարավորություններ ապահովելու և մանկավարժական համապարփակ մոտեցման միջոցով աշակերտների ու նրանց ընտանիքի զբաղվածության և այլ կարիքներին արդյունավետ աջակցելու նպատակով դպրոցներում երկարօրյա ենթակառուցվածքների ստեղծում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Բարնաբաս» հիմնադրամ (Unit 23, Ash Industrial Estate, Kembrey Park, Swindon, SN2 8UN, Անգլիա, Մեծ Բրիտանիա), «Սատարենք մեր հերոսներին» բարեգործական հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն 0009, քաղ․ Երևան, Վերին Անտառային 146/1 տուն 70): |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ․ Երևան, Բուզանդ 1, 31, ՀՎՀՀ՝ 02834897)։ |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ, Մարտակերտի շրջանի Կիչան և Մարտունու շրջանի Սպիտակաշեն համայնքներ Կրթության բնագավառ։ |
6. |
Ծրագրի բյուջեն |
47,052,070 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ, Մարտակերտի շրջանի Կիչան և Մարտունու շրջանի Սպիտակաշեն համայնքների դպրոցներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Յուրաքանչյուր դպրոցում վերանորոգվելու և արդիականացվելու են (կահավորվելու են) 2-ական դասասենյակ՝ տարրական և միջին դպրոցների համար 2022 թվականի նոյեմբերի 9-ից - 2023 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 25,878,640 դրամ գումարի չափով: 2. Յուրաքանչյուր դպրոցում կառուցվելու է ճաշարան, խոհանոց և պահեստ՝ տաք սնունդ տրամադրելու համար 2022 թվականի նոյեմբերի 9-ից - 2023 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում 21,173,430 դրամ գումարի չափով: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1․ Քանդման աշխատանքներ՝ 1,942,000 դրամի չափով (հարկային արտոնություններ չեն ակնկալվում): 2. Շինարարական նյութերի ձեռքբերում՝ 12,983,760 դրամի չափով (հարկային արտոնություններ չեն ակնկալվում): 3. Շինարարական աշխատանքների իրականացում՝ 8,655,840 դրամի չափով (հարկային արտոնություններ չեն ակնկալվում): 4. Կահույքի և ուսումնական սարքավորումների ձեռքբերում՝ 8,040,410 դրամ (հարկային արտոնություններ ակնկալվում են): 5․ Ճաշարանային սարքավորումների և պարագաների ձեռքբերում՝ 15,430,060 դրամի չափով (հարկային արտոնություններ ակնկալվում են)։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Սույն ծրագրով կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքին ակտիվորեն ներգրավված են Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, «Բարնաբաս» հիմնադրամը, «Սատարենք մեր հերոսներին» ՀԿ-ն, Խնապատ, Կիչան և Սպիտակաշեն գյուղերի համայնքապետարանները: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և «Բարնաբաս» հիմնադրամի կողմից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվություններ կներկայացվեն բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին։ |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
26.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|