Գլխավոր տեղեկություն
Համար
N 776-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 776-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N Մ-086-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Սահմանել, որ «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործա- կան հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00222722) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի փետրվարի 19-ի «Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի շնորհում» ծրագրի մասին» N Մ-086-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02505322) 2022 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված՝ N 245-300922 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախատպագրական և տպագրական աշխատանքների իրականացում՝ 7,650,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2022 թվականի հոկտեմբերի 3-ին կնքված՝ N 23573847 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում հեռահաղորդակցման ծառայությունների մատուցում՝ ամսական 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

 

31.10.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան