ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1385-Ա
ԿԱՐԻՆԵ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ԵՎ ՔՆՔՈՒՇ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ՀՈՒՆԳԱՐԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության սնանկության գործերի բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Քարամյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրերի վարչության հետազոտությունների և զարգացման բաժնի ավագ հարկային տեսուչ Քնքուշ Մովսիսյանին 2022 թվականի նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 1-ը գործուղել Հունգարիա (Բուդապեշտ)՝ «Սնանկության անդրսահմանային ընթացակարգերի գործնական կիրառում» համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Կարինե Քարամյանի և Քնքուշ Մովսիսյանի՝ Հունգարիա գործուղման ճանապարհածախսը և 2022 թվականի նոյեմբերի 28-ի օրապահիկի ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Կարինե Քարամյանի և Քնքուշ Մովսիսյանի՝ Հունգարիա գործուղման գիշերավարձի և 2022 թվականի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 1-ի օրապահիկի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հունգարիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|