Գլխավոր տեղեկություն
Համար
N 863-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 863-Ա

 

«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՇԵՆՔԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ՏԱՇԻՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 12,100,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Շենքերի տանիքների վերանորոգում Տաշիրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Գոլդշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00257698) 2022 թվականի նոյեմբերի 4-ին կնքված՝ N 04/11/22-2 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է շինանյութի մատակարարում` 3,730,700 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գլոբալ Քընսթրաքշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06951956) 2022 թվականի նոյեմբերի 4-ին կնքված՝ N 04/11/22 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է նորոգման աշխատանքների իրականացում` 6,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

հ. Մաթևոսյան

 

Երևան

 

02.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 863-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՇԵՆՔԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ՏԱՇԻՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Տաշիր համայնքի դպրոցականների 13ա և 13բ բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից

3.

Բարեգործը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10,

ՀՎՀՀ՝ 07203481)

4.

Ծրագրի կատարողը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10,

ՀՎՀՀ՝ 07203481)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղ. Տաշիր, քաղաքաշինու-

թյան բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

12,100,000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Տաշիր համայնքը

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022 թվականի դեկտեմբերի 4-ից մինչև 2023 թվականի մարտի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Տանիքի վերանորոգման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում՝ 5,500,000 դրամ:

2. Տանիքի վերանորոգման համար անհրաժեշտ աշխատանքների

իրականացում` 6,100,000 դրամ:

3. Բեռնափոխադրման ծառայությունների պատվիրակում ՝ 500,000 դրամ:

Նշված աշխատանքների իրականացման ժամկետը սահմանված է

մինչև 2023 թվականի մարտի 30-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Տանիքի վերանորոգման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում՝ 5,500,000 դրամ:

2. Տանիքի վերանորոգման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացում` 6,100,000 դրամ:

3. Բեռնափոխադրման ծառայությունների պատվիրակում ՝ 500,000

դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման

մարմինների, այլ կազմակերպությունների հետ

ՀՀ Լոռու մարզ, Տաշիրի համայնքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև տեղեկատվություն կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման

հանձնաժողովին ծրագրի ընթացքի և ավարտի վերաբերյալ:

 

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

հ. Մաթևոսյան

 

Երևան

 

02.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան