Գլխավոր տեղեկություն
Համար
N 1532-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1532-Ա

 

ԳՈՀԱՐ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2023 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության աշխատանքների իրականացմանն աջակցելու համար գործուղել (secondment) Գոհար Սիմոնյանին:

2. Գոհար Սիմոնյանի գործուղման հետ կապված ծախսերը հաշվարկել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 738-Ն որոշման N 3 հավելվածի աղյուսակի 4-րդ տողի 7-րդ սյունակում նշված՝ խորհրդականի ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 7 հավելվածի 55-րդ տողի 3-րդ սյունակում նշված` բնակարանի վարձակալության համար տրամադրվող հավելավճարի չափերը:

3. Գոհար Սիմոնյանի՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով «1128 Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում» ծրագրի «11001 Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության իրականացում» միջոցառման շրջանակներում հատկացված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ