Գլխավոր տեղեկություն
Համար
N 46-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.01.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.01.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 46-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 154-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի փետրվարի 23-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 154-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

19.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 46-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

N 154-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

 

Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

 

ՀՀ առողջապահության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ ճանապարհաշինության ոլորտը համակարգող տեղակալ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ ՀՀ տարածքային քաղաքականության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտը համակարգող տեղակալ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ էներգետիկայի ոլորտը համակարգող տեղակալ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ տրանսպորտի ոլորտը համակարգող տեղակալ

 

ՀՀ ֆինանսների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

 

Երևանի քաղաքապետի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (համաձայնությամբ)

 

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

 

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ

 

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի Ֆրանսիայի Հանրապետությունում ներկայացուցչության ղեկավար (համաձայնությամբ)

 

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

 

ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի համապատասխան աշխատող (աշխատանքային խմբի քարտուղար)»։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

19.01.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ