ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 73-Ա
«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏԱՆԻՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ՍՊԻՏԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 34,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկապարտեզի տանիքի կառուցում Սպիտակում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Գոլդշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00257698) 2023 թվականի հունվարի 15-ին կնքված N 15/01/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական ապրանքների մատակարարում` 6,291,419.77 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գլոբալ Քընսթրաքշն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06951956) 2023 թվականի հունվարի 15-ին կնքված N 15/01/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում` 10,845,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
02.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 73-Ա որոշման |
«ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏԱՆԻՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ՍՊԻՏԱԿՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամաս 3/1 հասցեում գտնվող մանկապարտեզի տանիքի կառուցում |
2. |
Ծրագրի նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) |
4. |
Ծրագրի կատարողը |
«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, քաղ. Սպիտակ, քաղաքաշինության բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
34.500.000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ Լոռու մարզ, Սպիտակ համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի հունվարի 30-ից մինչև 2023 թվականի մայիսի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Տանիքի կառուցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում՝ 21,655,000. 2. Տանիքի կառուցման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացում` 10,845,000 դրամ. 3. Բեռնափոխադրման ծառայությունների պատվիրակում ՝ 2,000,000 դրամ: Նշված աշխատանքների իրականացման ժամկետը սահմանված է մինչև 30.03.2023 թ. |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Տանիքի կառուցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում՝ 21,655,000 դրամ. 2. Տանիքի կառուցման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացում` 10,845,000 դրամ. 3. Բեռնափոխադրման ծառայությունների պատվիրակում՝ 2,000,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ Լոռու մարզ, Սպիտակի համայնքապետարան |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
02.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|