Գլխավոր տեղեկություն
Համար
N 78-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.02.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 78-Ա

 

«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ ՍՈԹՔՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 235,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Բնակելի տների վերակառուցում Սոթքում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Տեքս» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00474265) 2022 թվականի նոյեմբերի 30-ին կնքված՝ N 3011-2022 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է տանիքների և պատերի վերակառուցման աշխատանքների իրականացում` 110,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Սթիլ Կոնցեռն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03019924) 2022 թվականի նոյեմբերի 1-ին կնքված՝ N ՍԿ-ՏԲ-01/11/22 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական ապրանքների մատակարարում` 119,999,541.67 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Մաստեր Սիթի» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00492798) 2022 թվականի նոյեմբերի 30-ին կնքված՝ N 30112022-01 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական նյութերի, պիտույքների և պարագաների մատակարարում` 4,905,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

02.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 78-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ ՍՈԹՔՈՒՄ»

 

 

1.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

2022 թվականի ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում վնասված բնակելի տների վերակառուցում

2.

Ծրագրի նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից

3.

Բարեգործը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481)

4.

Ծրագրի կատարողը

«Տաշիր» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Տաշիր, Ջահուկյան 10, ՀՎՀՀ՝ 07203481)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, Սոթք համայնք, քաղաքաշինության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

235.500.000 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սոթք համայնքը

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի հունվարի 30-ից մինչև 2023 թվականի հուլիսի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Սոթք համայնքի թվով 148 տների 24,000 քմ տանիքների և պատերի վերակառուցման համար անհրաժեշտ նյութերի (գունավոր թիթեղ և արագամաշ նյութեր) ձեռքբերում՝ 125,000,000 դրամ:

2. Տանիքների և պատերի վերակառուցման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացում` 110,500,000 դրամ:

Նշված աշխատանքների իրականացման ժամկետը սահմանված է մինչև 2023 թվականի հունիս 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Սոթք համայնքի թվով 148 տների 24,000 քմ տանիքների և պատերի վերակառուցման համար անհրաժեշտ նյութերի (գունավոր թիթեղ և արագամաշ նյութեր) ձեռքբերում՝ 125,000,000 դրամ:

2. Տանիքների և պատերի վերակառուցման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացում` 110,500,000 դրամ:

Ակնկալվում է ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական նյութերի և ապրանքների ձեռքբերման դիմաց

հարկային արտոնություններ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սոթք համայնք

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

 

02.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան