Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-23-Ն-7
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.02.20-2023.03.05 Պաշտոնական հրապարակման օրը 22.02.2023
Ընդունող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
20.02.2023
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
20.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.2023

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-23-Ն-7

2023 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 26-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մաթևոսյան Արշակ Վալերիի» բառերը փոխարինել «Ոսկանյան Տիգրան Հրաչիկի» բառերով,

2) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 27-րդ կետի «Դատավոր» սյունակի «Պողոսյան Արմեն Էդուարդի» բառերը փոխարինել «Մկրտչյան Էդուարդ Ստեփանի» բառերով,

3) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 28-րդ կետի «Դատավոր» սյունակի «Արղամանյան Դավիթ Մհերի» բառերը փոխարինել «Ասատրյան Արամայիս Գագիկի» բառերով,

4) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 29-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մարիկյան Ռազմիկ Լևոնի» բառերը փոխարինել «Սմբատյան Ռոման Վազգենի» բառերով,

5) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 30-րդ կետի «Դատավոր» սյունակի «Շիրոյան Արմեն Լեռնիկի» բառերը փոխարինել «Ղուկասյան Ադրինե Հովհաննեսի» բառերով,

6) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 31-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մուրադյան Տաթևիկ Կորյունի» բառերը փոխարինել «Արամյան Մուշեղ Արթուրի» բառերով,

7) Որոշման 1-ին հավելվածի 3-րդ աղյուսակի 33-րդ կետի «Դատավոր» սյունակի «Պողոսյան Գևորգ Սարգիսի» բառերը փոխարինել «Արզումանյան Մարտին Նապոլեոնի» բառերով,

8) Որոշման 1-ին հավելվածի 5-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակի «Վարոսյան Արմեն Աշոտի» բառերը հանել,

9) Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Վեդու, Վայքի, Եղեգնաձորի» բառերը փոխարինել «Արտաշատի, Վեդու» բառով, «Դատավոր» սյունակի «Ստեփանյան Մարիաննա Ռազմիկի» բառերը փոխարինել «Աբգարյան Էմին Ռուբիկի» բառերով,

10) Որոշման 1-ին հավելվածի 7-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակի «Ղուկասյան Ադրինե Հովհաննեսի» բառերը հանել,

11) Որոշման 1-ին հավելվածի 7-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակի «Դավթյան Կարինե Արմանի» բառերը հանել,

12) Որոշման 1-ին հավելվածի 8-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մելքոնյան Վարսենիկ Ղուկասի» բառերը հանել,

13) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակի «Ոսկանյան Տիգրան Հրաչիկի» բառերը հանել,

14) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մկրտչյան Էդուարդ Ստեփանի» բառերը հանել,

15) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակի «Ասատրյան Արամայիս Գագիկի» բառերը հանել,

16) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակի «Սմբատյան Ռոման Վազգենի» բառերը հանել,

17) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակի «Ավետիսյան Արտյոմ Ռուդիկի» բառերը հանել,

18) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Արզումանյան Մարտին Նապոլեոնի» բառերը հանել,

19) Որոշման 1-ին հավելվածի 10-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Դատավոր» սյունակի «Սուղյան Վարդան Զաուրի» բառերը հանել,

20) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Իջևան» բառը փոխարինել «Բերդ» բառով,

21) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մխիթարյան Սասուն Սուրենի» բառերը հանել,

22) Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Արամյան Մուշեղ Արթուրի» բառերը հանել,

23) Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակի «Հակոբյան Կարեն Ցոլակի» բառերը հանել,

24) Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակի «Աբգարյան Էմին Ռուբիկի» բառերը հանել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Կ. Անդրեասյան

 

2023 թ. փետրվարի 20

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 փետրվարի 2023 թվական: