Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 3247-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
14.10.2020
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
14.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

14 հոկտեմբերի 2020 թ.

Հ. 3247-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Հ.176 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N 3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով Արմինե Արայիկի Աղաբաբյանի անձնական դիմումը և «Երևանի հ.176 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 24.09.2020 թվականի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի որոշումը (արձանագրություն հ.9) և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 07.10.2020թ. հ.12-Ա9644, 12-99769 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի հ.176 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի անդամների՝ Արմինե Արայիկի Աղաբաբյանի և Արմեն Սամվելի Ավետիսյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 19-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 92-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 5-րդ սյունակում՝ «Աղաբաբյան Արմինե Արայիկի» բառերը փոխարինել «Միրզոյան Սաթենիկ Վարդանի» բառերով, իսկ «Ավետիսյան Արմեն Սամվելի» բառերը՝ «Վարժապետյան Արիանա Վահագնի» բառերով.

2) 6-րդ սյունակում՝ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ» բառերը փոխարինել ««Ա.Ցիցիկյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ, ջութակի ուսուցիչ» բառերով, իսկ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տարածքային և հասարակական կարգի պահպանման ծառայության երրորդ բաժնի առաջին կարգի մասնագետ» բառերը՝ ««Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ, դաշնամուրային բաժնի դասատու» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ