Գլխավոր տեղեկություն
Համար
N 160-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
02.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
02.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 160-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի hիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պատվերով՝ «Տիպային կուլտուրաների ամերիկյան հավաքածու» ոչ առևտրային կազմակերպության (American type culture collection) միջոցով, որպես օժանդակություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (4 տեղ, 81 կգ ընդհանուր քաշով, 20 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,300 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

02.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 160-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ

 

NN

ը/կ

Ապրանքի անվանումը

Չափի միավորը

Քանակը

Միավորի արժեքը (ԱՄՆ-ի դոլար)

Ընդհանուր գումարը (ԱՄՆ-ի դոլար)

1.

Influenza A/H7 Positive Control Material (EuH7PC) (RUO) Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութ

փաթեթ

1

0.80

0.80

2.

CDC Influenza A/H7 Assay (RUO) Լաբորատոր ախտորոշիչ

ազդանյութեր

փաթեթ

1

0.80

0.80

3.

Seasonal Influenza Positive Control (RUO) Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութեր

փաթեթ

2

0.40

0.80

4.

CDC Influenza B Lineage Genotyping Panel Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութեր

փաթեթ

2

0.40

0.80

5

CDC Influenza A Subtyping Kit (VER 3) (RUO) Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութերի հավաքածու

փաթեթ

2

0.40

0.80

6.

CDC Influenza A/B typing Kit (VER 2) (RUO) Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութերի հավաքածու

փաթեթ

3

0.27

0.80

7.

CDC Influenza A/H 5 Subtyping Kit (VER 4) (RUO) Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութերի հավաքածու

փաթեթ

1

0.80

0.80

8.

Influenza A/H5N1 (Asian Lineage) Virus Real time RT-PCR Positive Control with Cultured Human Cell Material (H5VC) (RUO) Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութեր

փաթեթ

1

0.80

0.80

9.

WHO Kits Լաբորատոր ախտորոշիչ ազդանյութերի հավաքածու

փաթեթ

1

0.80

0.80

10.

Madin-Darby Canine Kidney Cells (MDCK) Բջջային կուլտուրաներ

փաթեթ

2

0.40

0.80

11.

Measles and Rubella IgM Proficiency Test panel Կարմրուկի և Կարմրախտի թեստ պանել

փաթեթ

1

0.50

0.50

12.

Rubella Real-time RT-PCR Kit Կարմրախտի ՊՇՌ հետազոտության հավաքածու

փաթեթ

1

0.50

0.50

13.

Measles Real-time RT-PCR Kit Կարմրուկի ՊՇՌ հետազոտության հավաքածու

փաթեթ

1

1.00

1.00

14.

EI 2610-9601 M, ELISA Measles Virus IgM, Euroimmun Կարմրուկի վիրուսի հայտնաբերման հավաքածու

փաթեթ

4

1.25

5.00

15.

EI 2590-9601-2 M, Rubella Virus IgM, Euroimmun Կարմրախտի վիրուսի հայտնաբերման հավաքածու

փաթեթ

4

1.25

5.00

 

Ընդամենը

20 ԱՄՆ-ի դոլար

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

02.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ