Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-28-Ն-10
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.06-2023.03.19 Պաշտոնական հրապարակման օրը 09.03.2023
Ընդունող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.2023
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
06.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2023

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-28-Ն-10

2023 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 42-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Որոշման Հավելված 1-ի 9-րդ կետի «իրավասության» բառից հետո լրացնել «քրեական» բառը, իսկ «քրեական մասնագիտացման» բառերը հանել,

2) Որոշման Հավելված 1-ի 18-րդ կետի 1-ին նախադասության «(ներառյալ՝ արձակուրդին նախորդող տասնօրյա ժամանակահատվածը)» բառերը փոխարինել «(ներառյալ՝ արձակուրդին նախորդող տասնհինգօրյա ժամանակահատվածը)» բառերով,

3) Որոշման Հավելված 1-ի 18-րդ կետի 2-րդ նախադասությունը «տասնօրյա» բառից հետո լրացնել «կամ տասնհինգօրյա» բառերով,

4) Որոշման Հավելված 1-ի 22-րդ կետի «իրավասության» բառից հետո լրացնել «քրեական» բառը,

5) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 7-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակի «Հրաչ Այվազյան» բառերը փոխարինել «Արգիշտի Ղազարյան» բառերով,

6) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակի 9-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «իրավասության» բառից հետո լրացնել «քրեական» բառը, իսկ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակը լրացնել «Մնացական Մարտիրոսյան» բառերով,

7) Որոշման Հավելված 3-ի «ա» աղյուսակը 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետով.

 

«

9.1․

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան

դատարանի

նախագահ

Ավագ Գաբրիելյան

65%

»,

 

8) Որոշման Հավելված 3-ի «բ» աղյուսակի 1-ին կետի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակը լրացնել «Քրիստինե Մկոյան» բառերով,

9) Որոշման Հավելված 3-ի «բ» աղյուսակի 3-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «իրավասության» բառից հետո լրացնել «քաղաքացիական» բառը,

10) Որոշման Հավելված 3-ի «գ» աղյուսակի 5-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «իրավասության» բառից հետո լրացնել «քրեական» բառը,

11) Որոշման Հավելված 3-ի «գ» աղյուսակի 6-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «իրավասության» բառից հետո լրացնել «քաղաքացիական» բառը,

12) Որոշման Հավելված 3-ի «դ» աղյուսակի 2-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «իրավասության» բառից հետո լրացնել «քրեական» բառը,

13) Որոշման Հավելված 3-ի «ե» աղյուսակի 4-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «իրավասության» բառից հետո լրացնել «քաղաքացիական» բառը,

14) Որոշման Հավելված 3-ի «ե» աղյուսակի 5-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակի «իրավասության» բառից հետո լրացնել «քրեական» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Կ. Անդրեասյան

 

2023 թ.մարտի 6

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան