Գլխավոր տեղեկություն
Համար
N 343-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 343-Ա

 

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը՝

1. Հաստատել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-522-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

27.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 343-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ընդունման ենթակա իրավական ակտի տեսակն ու վերնագիրը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու

համար պատասխանատու պետական կառավարման համակարգի

մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետները

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման

աղբյուրը

Իրավական ակտի ընդունման իրավական հիմքը

1.

«Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների պետական հաշվառման և հաշվառման վերաբերյալ տեղեկատվության ամփոփման, վերլուծման և արխիվացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2023 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի

1-ին մասի 5-րդ կետ, 15-րդ հոդվածի 3-րդ մաս

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի N 259 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2023 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի

1-ին մասի 5-րդ կետ

3.

«Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի մշակման և սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ ներկայացրած իրավաբա- նական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց արտանետման թույլտվությունների տրամադրման կամ մերժման կամ ուժը կորցրած ճանաչելու մասին կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2023 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի

1-ին մասի 3-րդ կետ

4.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1673-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2023 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի

1-ին մասի 3-րդ կետ

5.

«Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2023 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի

1-ին մասի 5-րդ կետ

6.

«Տնտեսական օբյեկտները, դրանց կողմից «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման ժամանակացույցը, ինչպես նաև այդ տեխնո- լոգիաների հիման վրա հաշվարկված աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների տեխնիկական նորմատիվները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2024 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի

1-ին մասի 6-րդ կետ

7.

«Մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2025 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի

1-ին մասի 4-րդ կետ

8.

«Մթնոլորտային օդի պետական մոնիթորինգի իրականացման, ստացված տվյալների հավաքման, վերլուծության, գնահատման և տեղեկատվության տրամադրման կարգը և մոնիթորինգի ցուցանիշները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ

ներկայացնելը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2025 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի

1-ին մասի 7-րդ կետ

9.

«Մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների, աղտոտվածության չափման մեթոդների և ստան- դարտացված չափման մեթոդների, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշների վերաբերյալ կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2025 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի

1-ին մասի 8-րդ կետ

10.

«Գոտիների և ագլոմերացիաների դասակարգման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2025 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի

1-ին մասի 15-րդ կետ

11.

«Մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությունների իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2026 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի

1-ին մասի 9-րդ կետ

12.

«Մթնոլորտային օդի պահպանության արտադրական հսկողության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2027 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի

1-ին մասի 10-րդ կետ

13.

«Վթարային իրադրության հետևանքով և այլ պատճառներով գերնորմա- տիվային աղտոտվածություն առաջացնող պատճառները և հետևանքները վերացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

2027 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի

1-ին մասի 13-րդ կետ

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

27.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան