Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 277
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.01.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.11.2013
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2014

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

26 նոյեմբերի 2013 թվականի

թիվ 277

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՊԱՀՈՎՎՈՒՄ Է «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏՐԱԿՏՈՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 031/2012) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏՐԱԿՏՈՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՑՈՐԴՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 031/2012) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ (ՀԱՎԱՍՏՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Այն միջպետական ստանդարտների, որոնց կիրառման արդյունքում ապահովվում է «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 031/2012) պահանջների պահպանումը, ինչպես նաև «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 031/2012) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 277 որոշմամբ

 

ԾՐԱԳԻՐ

 

միջպետական ստանդարտների, որոնց կիրառման արդյունքում ապահովվում է «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 031/2012) պահանջների պահպանումը, ինչպես նաև «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 031/2012) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)

 

Համարը՝ ը/կ

ՍՄԴ ծածկագիրը

Միջպետական ստանդարտի նախագծի անվանումը:

Աշխատանքների տեսակները

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը

Մշակման ժամկետը

Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետություն՝ պատասխանատու մշակող

սկիզբը

ավարտը

1

2

3

4

5

6

7

1

65.060.10

Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորներ։ Ընկնող առարկաներից պաշտպանող սարքվածքներ (FORS)։ Փորձարկումների մեթոդներ և տեխնիկական պահանջներ։

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 27850:2013-ի հիման վրա

1-ն, 4-րդ և
5-րդ հավելվածներ

2014 թվական

2015 թվական

Բելառուսի Հանրապետություն

2

65.060.10

Գյուղատնտեսական տրակտորներ։ Օպերատորի աշխատանքային տեղը, մուտքը և ելքը։ Չափսերը։

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 4252:2007-ի հիման վրա

4-րդ հավելված

2013 թվական

2014 թվական

Բելառուսի Հանրապետություն

3

65.060.01

Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորներ։ Շարժվող մասերի պաշտպանություն։ Ընդհանուր տեխնիկական պահանջներ։

ԳՕՍՏ-ի մշակում՝ ՍՏԲ 1984-2009-ի, 89/173/ЕЕС հրահանգի հիման վրա (հավելված II)

4-րդ հավելված

2013 թվական

2014 թվական

Բելառուսի Հանրապետություն

4

43.040.99

Ավտոմեքենաներ բեռնատար և կցորդներ։ Ցրցայտումից պաշտպանող համակարգեր: Տեխնիկական պահանջներ և փորձարկումների մեթոդներ։ ԳՕՍՏ-ի մշակում՝ ՍՏԲ 2022-2009-ի, 91/226/ЕС հրահանգի, 109/2011/EU կանոնակարգի հիման վրա

4-րդ հավելված

2013 թվական

2014 թվական

Բելառուսի Հանրապետություն

5

65.060.10

Կցորդներ և կիսակցորդներ՝ տրակտորային։ Ընդհանուր տեխնիկական պահանջներ։

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԳՕՍՏ Ռ 52746-2007-ի հիման վրա՝ հաշվի առնելով ՍՏԲ 2216-2011-ի պահանջները

4-րդ հավելված

2013 թվական

2014 թվական

Ռուսաստանի Դաշնություն

6

13.100

Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ։ Ազդանշանային գույներ, անվտանգության նշաններ և ազդանշանային գծանշում։ Նշանակությունները և կիրառման կանոնները։ Ընդհանուր տեխնիկական պահանջներ և բնութագրեր։ Փորձարկումների մեթոդներ։

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԳՕՍՏ Ռ 12.4.026-2001-ի հիման վրա

4-րդ հավելված

2014 թվական

2015 թվական

Ռուսաստանի Դաշնություն

7

13.140

65.060.10

Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորներ։ Արտաքին աղմուկ։ Գնահատման նորմեր և մեթոդներ։

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԳՕՍՏ Ռ 51920-2002-ի հիման վրա

4-րդ հավելված

2014 թվական

2015 թվական

Ռուսաստանի Դաշնություն

8

65.060.10

Տրակտորներ գյուղատնտեսական՝ անվավոր։ Ղեկային կառավարմանը ներկայացվող պահանջներ։

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 10998:2008-ի հիման վրա

4-րդ հավելված

2014 թվական

2015 թվական

Ռուսաստանի Դաշնություն

9

13.100
65.060

Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ։ Գյուղատնտեսական տեխնիկա։ Անվտանգության գնահատման մեթոդներ։

ԳՕՍՏ 12.2.002-91-ում փոփոխությունների կատարում

4-րդ հավելված

2013 թվական

2014 թվական

Բելառուսի Հանրապետություն

10

43.040.50

Գյուղատնտեսական տրակտորների հզորության փոխանցման լիսեռ և գյուղատնտեսական մեքենաների հզորության ընդունման լիսեռ։ Տիպեր և հիմնական պարամետրեր։

ԳՕՍՏ 3480-76-ում փոփոխությունների կատարում

4-րդ հավելված

2013 թվական

2014 թվական

Բելառուսի Հանրապետություն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական: