Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 30
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.05.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ընդունման ամսաթիվ
19.04.2012
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ստորագրման ամսաթիվ
19.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2012

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 ապրիլի 2012 թվականի

թիվ 30

քաղ. Մոսկվա

 

ՀՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ՊԵՏՔ Է ՈՒՂԵԿՑՎԻ «ՀՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 006/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել Հրատեխնիկական արտադրատեսակների ցանկը, որոնց առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելը պետք է ուղեկցվի «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 006/2011) պահանջների պահպանումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրը լրանալուց հետո։

 

 Նախագահ՝

Վ. Բ. Խրիստենկո

 

ՑԱՆԿ

 

ՀՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ՊԵՏՔ Է ՈՒՂԵԿՑՎԻ «ՀՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 006/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ

 

Համարը՝ ը/կ

Հրատեխնիկական արտադրատեսակների ցանկը՝ տեխնիկական կանոնակարգին համապատասխան

ՄՄ ԱՏԳ ԱԱ

Պարտադիր սերտիֆիկացման ենթակա հրատեխնիկական արտադրատեսակները

1

Քուղեր հրատեխնիկական՝ կրակահաղորդ և հրաքուղային, հրատեխնիկական լուցկիներ

3604 10 000 0

3604 90 000 0

2

Հրատեխնիկական միջոցներ՝ լուսավորման և ֆոտոլուսավորման

3

Հրատեխնիկական միջոցներ՝ ազդանշանային, այդ թվում՝

- ընդհանուր նշանակության.

- ազդանշանային միջոցներ և աղետի ազդանշաններ.

- ազդանշանային միջոցներ և աղետի ազդանշաններ՝ փոքրաչափ նավերի համար.

- պահպանական

4

Հրատեխնիկական միջոցներ (արտադրատեսակներ) հրավառության համար նախատեսված, այդ թվում՝

- բարձրագործ.

- զբոսայգիների.

- փորձարկման.

- համերգային (հատուկ) հրատեխնիկական արտադրատեսակներ.

- կինոարտադրանքի և տեսաարտադրանքի արտադրության ժամանակ օգտագործվող նմանակման հրատեխնիկական արտադրատեսակներ

5

Հրատեխնիկական միջոցներ ծխային՝ կենցաղային նշանակության

6

Հրատեխնիկական միջոցներ նմանակման, ուսումնանմանակման և այլն, այդ թվում՝

- ուսումնանմանակման միջոցներ.

- խմբային խաղերի անցկացման համար նախատեսված միջոցներ.

- տեխնիկական ստեղծագործության զարգացման համար նախատեսված միջոցներ.

- ջերմացման և տաքացման համար նախատեսված միջոցներ (ջեռակներ).

- ախտահանման և միջատների դեմ պայքարի համար նախատեսված միջոցներ

7

Հարուցող միջոցներ՝ հրատեխնիկական, այդ թվում՝

- մեխանիկական գործողության (գործողության մեջ դնելու).

- էլեկտրական գործարկման.

- ջերմային գործարկման

8

Հրատեխնիկական արտադրատեսակներ կենցաղային նշանակության՝ ժամանցի համար նախատեսված, այդ թվում՝ I, II, III դասերի հրատեխնիկական արտադրատեսակներ

9

Հրատեխնիկական արտադրատեսակներ զբոսաշրջության համար, այդ թվում՝ մարդկանց տաքացման, սննդի տաքացման համար նախատեսված և այլ միջոցներ

Պարտադիր հայտարարագրման ենթակա հրատեխնիկական արտադրատեսակներ

1

Հրատեխնիկական միջոցներ՝ բնության վրա ներգործության համար նախատեսված, այդ թվում՝

- մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության համար նախատեսված միջոցներ.

- հակակարկտային հրթիռներ

3604 10 000 0

3604 90 000 0

2

Հրատեխնիկական լիցքեր՝ պինդ վառելիքի, այդ թվում՝

- հրատեխնիկական լիցքեր՝ արդյունաբերական նշանակության շարժիչների համար.

- հրատեխնիկական բոցավառիչներ՝ պինդ վառելիքի լիցքերի

3

Հրատեխնիկական միջոցներ՝ թերմիտային

4

Հրատեխնիկական միջոցներ ծխային՝ տեխնիկական նշանակության

5

Հրատեխնիկական միջոցներ՝ հրաավտոմատիկայի, արգելքների և խոչընդոտների հաղթահարման համար, այդ թվում՝

- հոսանքի հրատեխնիկական աղբյուրներ և տվիչներ.

- դանդաղիչներ.

- պայթահեղույսներ, կտրոցներ և գործարկման այլ սարքվածքներ.

- փամփուշտներ՝ հեղուկի արտամղման և փոշիների փոշեցրման համար.

- արգելքների ստեղծման միջոցներ.

- խոչընդոտների հաղթահարման միջոցներ

6

Հրատեխնիկական միջոցներ՝ արդյունաբերական նշանակության, այդ թվում՝

- գազածին.

- արդյունահանող հորատանցքերի վրա ներգործության համար նախատեսված.

- եռակցման, կտրման, մակահալման համար նախատեսված.

- տարբեր նյութերի ոչնչացման (օգտահանման) համար նախատեսված միջոցներ.

- հրդեհաշիջման համար նախատեսված միջոցներ.

- առբերման համար նախատեսված միջոցներ (պարանի նետման հարմարանքներ)

7

Հրատեխնիկական սարքեր և ապարատուրա՝ ավտոմատ հրդեհաշիջման և հրդեհային ազդանշանման համակարգերի համար

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան