Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 160
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2022-01.01.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.10.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 2022 թվականի

թիվ 160

քաղ. Բիշքեկ

 

ԱՐԱԳ ՓՉԱՑՈՂ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 81-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ արագ փչացող այն ապրանքների կատեգորիաների ցանկը, որոնց առնչությամբ մաքսային գործառնությունները կատարվում են առաջնահերթության կարգով։

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված ապրանքների կատեգորիաների առնչությամբ մաքսային գործառնություններ իրականացնելու առաջնահերթության կարգը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 17-ի

թիվ 160 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

արագ փչացող այն ապրանքների կատեգորիաների, որոնց առնչությամբ մաքսային գործառնությունները կատարվում են առաջնահերթության կարգով

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Ապրանքի նկարագրությունը

0201

Խոշոր եղջերավոր անասունների միս՝ թարմ կամ պաղեցրած

0203

Խոզի միս՝ թարմ կամ պաղեցրած

0204

Ոչխարի կամ այծի միս՝ թարմ, պաղեցրած

0205 00

Ձիու, ավանակի, ջորու կամ կիսագրաստի միս` թարմ կամ պաղեցրած

0206

Խոշոր եղջերավոր անասունների, խոզերի, ոչխարների, այծերի, ձիերի, ավանակների, ջորիների կամ կիսագրաստների սննդային ենթամթերք` թարմ կամ պաղեցրած

0207

0105 ապրանքային դիրքում նշված ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝ թարմ կամ պաղեցրած

0208

Այլ միս և մսից սննդային ենթամթերք՝ թարմ կամ պաղեցրած

0209

Անյուղ մսից առանձնացված խոզի ճարպ և ընտանի թռչունների ճարպ՝ չհալեցրած կամ այլ եղանակով չստացած, թարմ կամ պաղեցրած

0210

Միս և մսից սննդային ենթամթերք՝ աղ դրված, աղաջրի մեջ դրված. մանր և խոշոր աղացվածքի սննդային ալյուր՝ ստացված մսից կամ մսի ենթամթերքից

0301

Կենդանի ձուկ

0302

Ձուկ՝ թարմ կամ պաղեցրած՝ բացառությամբ 0304 ապրանքային դիրքում ընդգրկված ձկան ֆիլեի և ձկան այլ մսի

0304

Ձկան ֆիլե և ձկան այլ միս (ներառյալ խճողակը)՝ թարմ կամ պաղեցրած

0306

Խեցգետնակերպներ՝ զրահի մեջ կամ առանց զրահի, կենդանի, թարմ կամ պաղեցրած. խեցգետնակերպներ՝ զրահի մեջ, շոգեխաշած կամ եռացող ջրի մեջ եփած, պաղեցրած կամ չպաղեցրած

0307

Կակղամորթներ՝ խեցու մեջ կամ առանց խեցու, կենդանի, թարմ կամ պաղեցրած

0308

Ջրային անողնաշարավորներ՝ բացի խեցգետնակերպներից և կակղամորթներից՝ կենդանի, թարմ կամ պաղեցրած

0401

Կաթ և սերուցք՝ չխտացրած ու առանց շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացնելու՝ բացառությամբ մանրէազերծված և ուլտրապաստերացված (ասեպտիկ լցմամբ) կաթի

0402

Կաթ և սերուցք` խտացրած կամ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ

0403

Յոգուրտ, թան, կտրված կաթ և սերուցք, կեֆիր և այլ խմորման ենթարկված կամ թթվեցրած կաթ ու սերուցք՝ խտացրած կամ չխտացրած, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման, համաբուրավետիչ հավելումներով կամ առանց դրանց, մրգերի, ընկույզի կամ կակաոյի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման

0404

Կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած. կաթի բնական բաղադրիչներից մթերք՝ շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած, այլ տեղում չնշված կամ չներառված

0405

Սերուցքային կարագ և կաթից պատրաստված այլ ճարպեր ու յուղեր. կաթնային մածուկներ

0406

Պանիրներ և կաթնաշոռ

0407

Թռչնի ձվեր՝ կճեպով, թարմ կամ եփված

0408

Թռչունների ձվեր՝ առանց կճեպի, և ձվի դեղնուցներ՝ թարմ, շոգեխաշած կամ եռացրած ջրում եփած, կաղապարած, սառեցրած, շաքարի կամ քաղցրացնող այլ նյութերի ավելացմամբ կամ առանց դրանց ավելացման

0410 90 000 0

Կենդանական ծագման այլ սննդամթերք՝ այլ տեղում չնշված կամ չներառված

0504 00 000 0

Կենդանիների (բացի ձկներից) աղիքներ, պարկեր և ստամոքսներ՝ ամբողջական և կտորներով, թարմ կամ պաղեցրած

0511

Կենդանական ծագման մթերքներ՝ այլ տեղում չնշված կամ չներառված. 01 կամ 03 խմբում նշված սատկած կենդանիներ` ոչ պիտանի սննդի մեջ օգտագործելու համար

0601

Կոճղեզներ, պալարներ, արմատապալարներ, պալարակոճղեզներ, կոճղարմատներ, ներառյալ՝ ճյուղավորվածները, որոնք գտնվում են վեգետատիվ դադարի, բուսաճության (վեգետացիայի) կամ ծաղկման շրջանում. եղերդի բույսեր և արմատներ՝ բացի 1212 ապրանքային դիրքում ընդգրկված արմատներից

0602

Կենդանի այլ բույսեր (ներառյալ դրանց արմատները), տնկաշիվեր և ճյուղեր. սնկամարմիններ

0603

Կտրված ծաղիկներ և կոկոններ՝ ծաղկեփնջեր կազմելու համար պիտանի կամ դեկորատիվ նպատակների համար, թարմ, ներկած, սպիտակեցրած, տոգորված կամ այլ միջոցներով պատրաստված

0604

Տերևներ, ճյուղեր և բույսերի այլ մասեր՝ առանց ծաղիկների կամ կոկոնների, խոտեր, մամուռներ և քարաքոսներ՝ ծաղկեփնջեր կազմելու համար պիտանի կամ դեկորատիվ նպատակների համար, թարմ, ներկած, սպիտակեցրած, տոգորված կամ այլ միջոցներով պատրաստված

0702 00 000

Լոլիկներ՝ թարմ կամ պաղեցրած

0703

Գլուխ սոխ, սոխ-շալոտ, սխտոր, սոխ-պրաս և այլ կոճղեզավոր բանջարեղեն՝ թարմ կամ պաղեցրած

0704

Գլուխ կաղամբ, ծաղկակաղամբ, շաղգամակաղամբ, տերևակաղամբ և Brassica ցեղի այլ նույնանման ուտելի բանջարեղեն՝ թարմ կամ պաղեցրած

0705

Սալաթ-կաթնուկ (Lactuca sativa) և եղերդ (Cichorium spp.)՝ թարմ կամ պաղեցրած

0706

Գազար, շաղգամ, սեղանի ճակնդեղ, սինձ, արմատային նեխուր, բողկ և այլ նույնանման ուտելի արմատապտուղներ՝ թարմ կամ պաղեցրած

0707 00

Վարունգներ և մանրավարունգներ՝ թարմ կամ պաղեցրած

0708

Լոբազգի բանջարեղեն՝ կեղևահանած կամ կեղևով, թարմ կամ պաղեցրած

0709

Այլ բանջարեղեն՝ թարմ կամ պաղեցրած

0803 90 100 0

Բանաններ՝ թարմ

0804

Արմավ, թուզ, արքայախնձոր, ավոկադո, գուայավա, մանգո և մանգոստան կամ գարցինիա՝ թարմ

0805

Ցիտրուսային պտուղներ՝ թարմ

0806 10

Խաղող՝ թարմ

0807

Սեխեր (ներառյալ ձմերուկները) և պապայա՝ թարմ

0808 30

Տանձեր

0809

Ծիրաններ, բալ և կեռաս, դեղձ (ներառյալ նեկտարինները), սալոր և մամուխ՝ թարմ

0810

Այլ մրգեր՝ թարմ

0910 11 000 0

Կոճապղպեղ՝ չմանրատած և չաղացած

1211 90

Թարմ խոտ, կանաչի, բույսեր և դրանց մասերը

1501

Խոզաճարպ (ներառյալ հալած խոզաճարպը) և ընտանի թռչունների ճարպ՝ բացի 0209 կամ 1503 ապրանքային դիրքերում նշված ճարպից

1502

Խոշոր եղջերավոր անասունների, ոչխարների կամ այծերի ճարպ՝ բացի 1503 ապրանքային դիրքում նշված ճարպից

1504

Ձկան կամ ծովային կաթնասունների ճարպեր, յուղեր և դրանց զտամասերը՝ չռաֆինացված կամ ռաֆինացված, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխության

1601 00

Երշիկներ և մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստված նույնանման մթերքներ. դրանց հիմքով պատրաստված պատրաստի սննդամթերք

1604 31 000 0

1604 32 00

Թառափազգիների ձկնկիթ և դրա փոխարինիչները՝ պատրաստած ձկան ձկնկիթի հատիկներից՝ բացառությամբ մանրէազերծված պահածոների

1901(բացառությամբ 1901 10 000 0)

Ածիկային լուծամզուք. պատրաստի սննդամթերք՝ պատրաստված մանր կամ խոշոր աղացվածքի ալյուրից, ձավարից, օսլայից կամ ածիկի լուծամզվածքից`առանց կակաոյի պարունակության կամ 40% զանգվածային բաժնից պակաս կակաոյի պարունակությամբ ամբողջովին յուղազրկված հիմքի վերահաշվարկով, այլ տեղում չնշված կամ չներառված. 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված հումքից ստացված պատրաստի սննդամթերք՝ առանց կակաոյի պարունակության կամ 5% զանգվածային բաժնից պակաս կակաոյի պարունակությամբ ամբողջովին յուղազրկված հիմքի վերահաշվարկով, այլ տեղում չնշված կամ չներառված (բացառությամբ վաղ տարիքի երեխաների համար նախատեսված, մանրածախ վաճառքի համար բաժնեծրարված պատրաստի սննդամթերքի)

2102

Խմորիչներ

2105 00

Կակաո չպարունակող կամ պարունակող պաղպաղակ և սննդային սառույցի այլ տեսակներ

2202 99

Ոչ ալկոհոլային խմիչքներ, որոնք պարունակում են 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված արտադրատեսակներից ստացված ճարպ

2934

Նուկլեինաթթուներ և դրանց աղերը՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրությամբ. այլ հետերոցիկլային միացություններ

3001

Մարդու օրգաններ ու հյուսվածքներ

3002

Արյուն մարդկային. կենդանական արյուն՝ պատրաստված թերապևտիկ, կանխարգելիչ կամ ախտորոշման նպատակներով օգտագործելու համար. շիճուկներ իմունային, արյան այլ թորամասեր ու իմունաբանական նյութեր՝ ձևափոխված կամ չձևափոխված, այդ թվում՝ բիոտեխնոլոգիական ճանապարհով ստացված. պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասնկերից) և նույնանման նյութեր

3502

Ալբումիններ (ներառյալ երկու կամ ավելի շիճուկային սպիտակուցների խտանյութերը, որոնք պարունակում են չոր նյութի վերահաշվարկով 80% զանգվածային բաժնից ավելի շիճուկային սպիտակուցներ), ալբումինատներ և ալբումինի այլ ածանցյալներ

 

Ծանոթագրություն. Սույն ցանկի կիրառման նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի նկարագրությամբ։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.11.2023, թիվ 130 01.01.2024, թիվ 160
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան