Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 125
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
06.09.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 սեպտեմբերի 2022 թվականի

թիվ 125

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 3-րդ և 30-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման տեխնիկական առաջադրանքը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի

սեպտեմբերի 6-ի թիվ 125 որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

 

Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման

 

1. Ընդհանուր տեղեկություններ

1.1. Համակարգի անվանումը

Լրիվ անվանումը՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգ, տարբերակ 3.0 (այսուհետ՝ ինտեգրված համակարգ):

Պայմանական նշագիրը՝ ԵԱՏՄ ԻՏՀ, տարբերակ 3.0:

1.2. Համակարգի պատվիրատուի և մշակողի անվանումը

1.2.1. Ինտեգրված համակարգի ստեղծման և զարգացման աշխատանքների պատվիրատու-համակարգողը, ինչպես նաև ինտեգրված համակարգի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ինտեգրացիոն հատվածի պատվիրատուն Հանձնաժողովն է:

1.2.2. Ինտեգրված համակարգի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային հատվածների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, ազգային հատված) պատվիրատուները սահմանվում են անդամ պետությունների կողմից:

1.2.3. Ինտեգրված համակարգի ստեղծումը, գործունեության ապահովումը և զարգացումը համակարգվում են Հանձնաժողովի կողմից, որն ապահովում է դրա գործունեությունն ու զարգացումն ազգային հատվածների պատվիրատուների հետ փոխգործակցությամբ՝ հաշվի առնելով ինտեգրված համակարգի զարգացման ռազմավարությունը։ Ինտեգրված համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմինների հետ փոխգործակցությամբ՝ Հանձնաժողովի կողմից մշակվող պլանների հիման վրա:

1.2.4. Ազգային հատվածների պատվիրատուներն իրականացնում են իրավունքներ ու կատարում պարտականություններ՝ ազգային հատվածների ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման մասով:

1.2.5. Հանձնաժողովը սեփականատիրոջ իրավունքներն իրականացնում և պարտականությունները կատարում է ինտեգրված համակարգի այնպիսի բաղադրիչների առնչությամբ, ինչպիսիք են Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածը, Հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրսներն ու համակարգերը, ինչպես նաև կազմակերպում է դրանց նախագծումը, մշակումը, ներդնումը, աշխատանքների արդյունքների ընդունումն ու հետագա ուղեկցումը։

1.2.6. Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի, Հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրսների և համակարգերի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման աշխատանքների կատարողների ընտրությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ Հանձնաժողովի ակտերին համապատասխան:

1.2.7. Ազգային հատվածների ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման աշխատանքների կատարողների ընտրությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

1.3. Համակարգի ստեղծման և զարգացման հիմքերը

1.3.1. Ինտեգրված համակարգի ստեղծման և զարգացման հիմքը «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիրն է (այսուհետ՝ Պայմանագիր):

1.3.2. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 3 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 3-րդ կետին համապատասխան՝ ինտեգրված համակարգի ստեղծման աշխատանքներ իրականացվել են 2015-2018 թվականներին արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի գործառական հնարավորությունների ընդլայնման հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 137 որոշմամբ հաստատված՝ ինտեգրված համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքին (այսուհետ՝ ինտեգրված համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանք) համապատասխան:

1.3.3. Ինտեգրված համակարգի զարգացման աշխատանքները 2019-2021 թվականներին անցկացվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի ապրիլի 2-ի թիվ 55 որոշմամբ հաստատված՝ ինտեգրված համակարգի զարգացման տեխնիկական առաջադրանքին համապատասխան (այսուհետ՝ ինտեգրված համակարգի զարգացման տեխնիկական առաջադրանք):

1.3.4. Պայմանավորված այն հանգամանքով, որ Հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի կատարելագործման որոշ հարցերի մասին» թիվ 22 կարգադրությանը համապատասխան կազմակերպվել է ինտեգրված համակարգի համալիր տեխնիկական փորձաքննության անցկացում, 2020-2021 թվականներին անցկացվել է ինտեգրված համակարգի համալիր տեխնիկական փորձաքննություն, ինտեգրված համակարգի զարգացմանն ուղղված տեխնիկական առաջադրանքով նախատեսված ինտեգրված համակարգի զարգացման աշխատանքները դադարեցվել են:

1.3.5. Սույն տեխնիկական առաջադրանքով նախատեսվում է ինտեգրված համակարգի զարգացումը՝ ինտեգրված համակարգի զարգացման տեխնիկական առաջադրանքի կատարված պահանջների մասով:

1.3.6. Ինտեգրված համակարգի զարգացման հիմքերն են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի օգոստոսի 22-ի թիվ 100 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածի համար Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ռազմավարությունը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղությունները, ինչպես նաև Հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 22 կարգադրությանը համապատասխան անցկացված՝ ինտեգրված համակարգի համալիր տեխնիկական փորձաքննության արդյունքները:

1.3.7. Ինտեգրված համակարգը զարգացնելիս պետք է հաշվի առնվեն հետևյալ փաստաթղթերի դրույթները՝

1) Արձանագրություն.

2) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 18-ի «Ծառայություններն ու իրավաբանական ուժ ունեցող էլեկտրոնային փաստաթղթերը միջպետական տեղեկատվական փոխգործակցության ժամանակ օգտագործելու հայեցակարգի մասին» թիվ 73 որոշում.

3) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հունվարի 27-ի «Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգում տվյալների էլեկտրոնային փոխանակման կանոնները հաստատելու մասին» թիվ 5 որոշում.

4) Հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի օգոստոսի 19-ի թիվ 132 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 29 որոշում.

5) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 28-ի ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների՝ միմյանց միջև եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ անդրսահմանային փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման մասին» հիմնադրույթը հաստատելու մասին» թիվ 125 որոշում.

6) Հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» թիվ 155 որոշում.

7) Հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունվարի 26-ի «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի ծրագրային ապահովման փոխանցման և դրա օգտագործման կարգը հաստատելու մասին» թիվ 10 որոշում.

8) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 2-ի «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգում տվյալների փոխանցման ուղիների պաշտպանության համար օգտագործվող գաղտնագրային ստանդարտների մասին» թիվ 50 (ԾՕՀ) որոշում.

9) Հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի «Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության մասին» թիվ 105 որոշում.

10) Հանձնաժողովի կոլեգիայի 2016 դեկտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 169 որոշում.

11) Հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի օգոստոսի 22-ի «Մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածի համար Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ռազմավարության մասին» թիվ 100 որոշում.

12) Հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող տեղեկագրքերի և դասակարգիչների մշակման, վարման ու կիրառման մեթոդաբանությունը հաստատելու մասին» թիվ 121 որոշում.

13) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 14-ի «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ինտեգրացիոն և ազգային հատվածների միջև, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ազգային հատվածների միջև տվյալների փոխանցման ուղիներում տեղեկատվության անվտանգության սպառնալիքները և խախտում կատարողի գործողությունները հաստատելու մասին» թիվ 146 (ԾՕՀ) որոշում.

14) Հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի «Եվրասիական տնտեսական միության տվյալների մոդելի մասին» արձանագրությունը հաստատելու մասին» թիվ 190 որոշում.

15) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հուլիսի 9-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հավաստագրման կենտրոնի մասին» թիվ 110 որոշում.

16) Հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի սեպտեմբերի 25-ի «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի վստահված երրորդ կողմի ծառայության հավաստագրման կենտրոնի մասին» թիվ 154 որոշում.

17) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի «Վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանը և գործունեությանը ներկայացվող պահանջների մասին» թիվ 96 որոշում.

18) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մարտի 12-ի «Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում կիրառվող տեղեկատվական անվտանգության ոլորտում ստանդարտների և առաջարկների ցանկի մասին» թիվ 9 կարգադրություն.

19) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մարտի 26-ի «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի վստահված երրորդ կողմի ծառայության գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 42 (ԾՕՀ) որոշում.

20) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մայիսի 14-ի «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի և միջազգային միավորումների ու երրորդ երկրների տեղեկատվական համակարգերի միջև տվյալների փոխանցման ուղիներում տեղեկատվության անվտանգության սպառնալիքների և խախտում կատարողի գործողությունների բազային մոդելի հաստատման մասին» թիվ 69 (ԾՕՀ) որոշում.

21) Հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ուղեկցման և տեխնիկական սպասարկման կանոնակարգի մասին» թիվ 136 որոշում.

22) Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 9-ի «Անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության հայեցակարգի մասին» թիվ 7 որոշում:

1.4. Ինտեգրված համակարգի զարգացման աշխատանքների մեկնարկի և ավարտի ժամկետները՝ սույն տեխնիկական առաջադրանքին համապատասխան

Աշխատանքների մեկնարկի ամսաթիվը՝ 2022 թվական:

Աշխատանքների ավարտի ամսաթիվը՝ 2025 թվական:

1.5. Աշխատանքների ֆինանսավորման աղբյուրներն ու կարգը

1.5.1. Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի, Հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրսների և համակարգերի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է Միության բյուջեի միջոցների հաշվին:

1.5.2. Պետական տեղեկատվական ռեսուրսների և լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի, ինչպես նաև ազգային հատվածների ստեղծման, զարգացման և գործունեության ապահովման աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է անդամ պետությունների բյուջեի միջոցների հաշվին։

1.6. Աշխատանքների արդյունքները ձևակերպելու և պատվիրատուին ներկայացնելու կարգը

1.6.1. Ինտեգրված համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման աշխատանքների արդյունքները ձևակերպելու և պատվիրատուին ներկայացնելու կարգը պետք է համապատասխանի սույն տեխնիկական առաջադրանքի պահանջներին, ինչպես նաև աշխատանքների կատարման պայմանագրերի պայմաններին:

1.7. Սահմանումները

Սույն տեխնիկական առաջադրանքում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Պայմանագրով՝ ներառյալ արձանագրությունը, ինտեգրված համակարգի ստեղծման և զարգացման հարցերը կարգավորող՝ Միության մարմինների ակտերով սահմանված իմաստներով:

 

2. Ինտեգրված համակարգի զարգացման նշանակությունը և նպատակները

 

2.1. Ինտեգրված համակարգի նշանակությունը

2.1.1. Ինտեգրված համակարգն անդամ պետությունների ազգային հատվածների, Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի և Հանձնաժողովի լոկալ հաշվիչ ցանցի (այսուհետ՝ Հանձնաժողովի ԼՀՑ) ինտեգրացիոն հատվածի հետ միավորվող՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների պետական տեղեկատվական ռեսուրսների և տեղեկատվական համակարգերի, Հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրսների և համակարգերի՝ ըստ տարածքների բաշխված կազմակերպական ամբողջությունն է: Ինտեգրված համակարգը նախատեսված է Միության շրջանակներում Միության անդամ չհանդիսացող պետությունների (երրորդ երկրների), միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների հետ տվյալների և էլեկտրոնային փաստաթղթերի միջպետական փոխանակման ապահովման, Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրականացման, ինչպես նաև Միության մարմինների գործունեության ապահովման համար:

Անդամ պետությունների լիազորված մարմինների պետական տեղեկատվական ռեսուրսները և տեղեկատվական համակարգերը ինտեգրված համակարգին միանում են Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրականացման շրջանակներում ազգային ինտեգրացիոն անցուղիների միջոցով:

Անդամ պետությունների ազգային հատվածների, ինչպես նաև ազգային հատվածների և Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի միջև ինտեգրված համակարգի միջոցներով փոխանցվող տվյալների կազմը սահմանվում է Պայմանագրով և Միության իրավունքի մաս կազմող ակտերով:

Ինտեգրված համակարգի միջոցներով ապահովվում է Միության կազմի մեջ չմտնող պետությունների (երրորդ երկրների), միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների հետ տվյալների էլեկտրոնային փոխանակումը: Այդպիսի փոխգործակցությունների ժամանակ էլեկտրոնային տեսքով փոխանցվող տվյալների կազմը սահմանվում է Պայմանագրով և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով:

Անդամ պետությունների ինտեգրված համակարգի և ազգային հատվածների զարգացումը ենթադրում է ֆիզիկական անձանց և տնտեսավարող սուբյեկտներին միջպետական ծառայությունների տրամադրման մեխանիզմների իրականացումը (Միության մարմինների համապատասխան իրավական ակտերի ընդունման պայմանով), ինչպես նաև միջպետական տեղեկատվական փոխգործակցության տարբեր տեսակների աջակցության ապահովումը (State2State, Government2Government, Business2Government, Business2Business, Citizen2Government):

2.1.2. Ինտեգրված համակարգը պետք է ապահովի Միության լիազորությունների սահմաններում տեղեկատվական աջակցությունը հետևյալ ուղղություններով՝

1) մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորում.

2) մաքսային կարգավորում.

3) տեխնիկական կանոնակարգում, սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառում.

4) ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրում ու բաշխում.

5) հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի հաշվեգրում ու բաշխում.

6) վիճակագրություն.

7) մրցակցային քաղաքականություն, հակամենաշնորհային կարգավորում, պետական գնային կարգավորում.

8) էներգետիկ քաղաքականություն.

9) արժութային քաղաքականություն.

10) մտավոր սեփականություն.

11) ֆինանսական շուկաներ (բանկային ոլորտ, ապահովագրական ոլորտ, արժութային շուկա, արժեթղթերի շուկա).

12) Միության մարմինների գործունեության ապահովում.

13) մակրոտնտեսական քաղաքականություն.

14) արդյունաբերական քաղաքականություն.

15) ագրոարդյունաբերական քաղաքականություն.

16) դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառություն.

17) տրանսպորտային քաղաքականություն, ենթակառուցվածք և լոգիստիկա.

18) ապրանքների և բեռների հետագծելիություն.

19) աշխատանքային միգրացիա և սոցիալական պաշտպանություն.

20) պետական (համայնքային) գնումներ.

21) ներքին շուկաների գործունեություն.

22) արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհան» ազգային մեխանիզմների տեղեկատվական փոխգործակցություն.

23) անդամ պետությունների և երրորդ երկրների միջև տեղեկատվության փոխանակում՝ երրորդ երկրների հետ Միության միջազգային պայմանագրերին համապատասխան.

24) Միության լիազորությունների սահմաններում այլ ուղղություններ (գործընթացներ և հարցեր) (իր զարգացմանը զուգահեռ ինտեգրված համակարգի ընդգրկման տիրույթում ներառվող), այդ թվում՝ թվային օրակարգի իրագործման շրջանակներում։

2.1.3. Ինտեգրված համակարգի զարգացման ընթացքում պետք է կազմակերպվեն և անցկացվեն ինտեգրված համակարգի շրջանակներում լիազորված մարմինների և Միության մարմինների տեղեկատվական համակարգերի տեղեկատվական փոխգործակցությունն ապահովող ազգային հատվածների ստեղծման և զարգացման գործընթացների համակարգմանն ուղղված միջոցառումներ:

2.1.4. Ինտեգրված համակարգի զարգացման ընթացքում պետք է ապահովվի Միության տվյալների ընդհանուր մոդելների և նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի օգտագործմամբ թվային հարթակների ձևավորման հնարավորությունը: Թվային հարթակների ձևավորման կարևոր նպատակներից է Հանձնաժողովի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև, ինչպես նաև երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների հետ թվային փոխգործակցության ինտենսիվացումը:

2.2. Ինտեգրված համակարգի զարգացման նպատակները

2.2.1. Ինտեգրված համակարգի զարգացման նպատակներն են՝

1) Միության գործունեությանն առնչվող տնտեսության բոլոր ոլորտներում նոր և առկա ինտեգրացիոն գործընթացների տեղեկատվական ապահովումը.

2) ընդհանուր գործընթացների իրականացման շրջանակներում թվային փոխգործակցության իրականացման, տվյալների և էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման ժամանակ ինտեգրված համակարգի ժամանակակից թվային և տեխնոլոգիական հնարավորությունների ապահովումը.

3) Միության մարմինների գործունեության տեղեկատվական-տեխնոլոգիական ապահովման ընդլայնումը.

4) տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ պետական հսկողության արդյունավետության բարձրացումը.

5) ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներին, այդ թվում՝ Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկություններին միասնական համակարգի հասանելիության հնարավորությունների ընդլայնումը.

6) վստահության անդրսահմանային տարածքի զարգացումը.

7) ֆիզիկական և իրավաբանական անձանց էլեկտրոնային միջպետական ծառայությունների տրամադրման համակարգի ձևավորումը և զարգացումը (էլեկտրոնային տեսքով միջպետական ծառայությունների հետ կապված հարցերի վերաբերյալ Միության մարմինների համապատասխան իրավական ակտերի ընդունման պայմանով):

2.3. Ինտեգրված համակարգի խնդիրները

2.3.1. Ինտեգրված համակարգի զարգացման շրջանակներում իրականացվող խնդիրների շարքին են դասվում՝

1) Միության շրջանակներում ընդհանուր գործընթացներն իրականացնելիս տեղեկատվական փոխգործակցության գործառական և տեխնոլոգիական լայն հնարավորությունների ապահովումը.

2) փոխգործակցությունների մասնակիցների թվի (տվյալների էլեկտրոնային փոխանակման), տեղեկատվության արագության, ծավալների, ստացման, փոխանցման, պահման և մշակման ավելացումը.

3) ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ստեղծումը և զարգացումը, դրանց հասանելիության հնարավորությունների, անհրաժեշտ մեթոդների, միջոցների և տեխնոլոգիաների իրականացումն ու ընդլայնումը.

4) դասակարգման և ծածկագրման միասնականացված համակարգի հիման վրա ձևավորված՝ Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ստեղծման, վարման, տարածման հնարավորությունների և գործառույթների ընդլայնումը.

5) Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի (այդպիսի միջազգային պայմանագրերի և ակտերի նախագծերի) հասանելիության ապահովումը.

6) ֆիզիկական անձանց և տնտեսավարող սուբյեկտների, անդամ պետությունների լիազորված մարմինների (հետագայում երրորդ անձանց), արտաքին այլ տեղեկատվական համակարգերի և թվային հարթակների համար ծառայություններին և ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներին հասանելիության ապահովումը՝ Միության իրավունքին և Միության մարմինների որոշումներով սահմանված հասանելիության պայմաններին համապատասխան.

7) էլեկտրոնային տեսքով տեղեկատվությունը փաստաթղթավորելու ընդհանուր ենթակառուցվածքի ստեղծումը և դրա գործունեության ապահովումը.

8) անդամ պետությունների լիազորված մարմիններին ընդհանուր գործընթացներն իրականացնելիս պետական հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելը.

9) միջպետական տեղեկատվական փոխգործակցության ժամանակ տեղեկատվության պաշտպանության ապահովումը.

10) Միության մարմինների գործունեության տեղեկատվական աջակցությունը։

2.3.2. Ինտեգրված համակարգի զարգացման շրջանակներում խնդիրներն իրականացնելիս պետք է օգտագործվեն ինտեգրված համակարգի ստեղծման ժամանակ մշակված ենթակառուցվածքային, տեխնոլոգիական և տեղեկատվական-ծրագրային լուծումները: Ընդ որում, ինտեգրված համակարգի ինտեգրացիոն հարթակը զարգացնելիս պետք է պահպանվի հետադարձ համատեղելիության սկզբունքը՝ ներկայումս օգտագործվող ինտեգրացիոն անցուղիներն անդամ պետությունների կողմից օգտագործման հնարավորությունն ապահովելու նպատակով:

2.3.3. Ինտեգրված համակարգի զարգացման շրջանակներում խնդիրների լուծման ժամանակ կարող է իրականացվել Հանձնաժողովի ինտեգրված համակարգի ինտեգրացիոն հատվածի ենթահամակարգերի փուլային անցում դեպի միկրոծառայությունների ճարտարապետություն, այն մասով, որտեղ այդպիսի ճարտարապետության օգտագործումը տեխնիկապես և տնտեսապես հիմնավորված է ու համապատասխանում է տեղեկատվության պաշտպանությանը ներկայացվող պահանջներին: Ընդ որում, ինտեգրված համակարգի արդիականացումը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով այն սահմանափակումների և (կամ) ապակառուցողական գործողությունների սպառնալիքների պայմաններում ինտեգրված համակարգի կայուն գործունեությունն ապահովող՝ ժամանակակից և միասնականացված ծրագրային տեխնոլոգիաներին անցումը, որոնք կարող են ներդրվել կամ ստեղծվել երրորդ երկրներից ծրագրային ապահովման մշակողների և արտադրողների կողմից:

2.3.4. Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի զարգացման շրջանակներում ինտեգրված համակարգի խնդիրներն իրականացնելիս ծրագրային ապահովման մշակումը պետք է իրականացվի մշակման տարբերակների կառավարման համակարգում, ինչպես նաև պետք է ապահովվեն հաջորդական և ավտոմատացված հավաքման, թեստավորման ու ընդլայնման մեխանիզմները:

 

3. Ավտոմատացման օբյեկտների բնութագիրը

 

3.1. Ավտոմատացման օբյեկտների մասին համառոտ տեղեկություններ

3.1.1. Ինտեգրված համակարգը զարգացնելիս ավտոմատացման օբյեկտներն են՝

1) Հանձնաժողովը.

2) ազգային հատվածների ինտեգրացիոն անցուղիների լիազորված օպերատորները.

3) անդամ պետությունների վստահված երրորդ կողմի (այսուհետ՝ ՎԵԿ) լիազորված օպերատորները.

4) ընդհանուր գործընթացների իրականացմանը մասնակցող լիազորված մարմինները:

3.1.2. Ավտոմատացման ենթակա են սույն տեխնիկական առաջադրանքի 2.1.2 կետում նշված ուղղություններով Միության գործունեության կարգավորման հետ կապված գործընթացները:

3.1.3. Ինտեգրված համակարգի կազմի մեջ մտնում են Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածը և հետևյալ ազգային հատվածները՝

1) Հայաստանի Հանրապետության ազգային հատված.

2) Բելառուսի Հանրապետության ազգային հատված.

3) Ղազախստանի Հանրապետության ազգային հատված.

4) Ղրղզստանի Հանրապետության ազգային հատված.

5) Ռուսաստանի Դաշնության ազգային հատված:

3.1.4. Ինտեգրված համակարգն ստեղծվել է՝ հաշվի առնելով լիազորված մարմինների կողմից շահագործվող և մշակվող տեղեկատվական համակարգերի գերակա զուգակցմանն ուղղված՝ անդամ պետությունների կողմից ավելի վաղ համաձայնեցված սկզբունքները: Միջպետական տեղեկատվական փոխգործակցություն պահանջող խնդիրների մեծամասնության մասով անդամ պետություններից յուրաքանչյուրում առկա է կուտակված փորձ, ստեղծվել և շահագործվում են ազգային օրենսդրությունների առանձնահատկությունը հաշվի առնող համապատասխան ծրագրային տեխնիկական լուծումներ: Անդամ պետությունների ազգային հատվածներում ընդհանուր գործընթացների համաձայնեցված ներդնումն ապահովելու համար անհրաժեշտ է ապահովել ընդհանուր գործընթացների մասնակիցների տեղեկատվական համակարգերի լրամշակումը (ստեղծումը), դրանց միացումն ազգային հատվածներին և տեղեկատվական փոխգործակցության միջպետական թեստավորման անցկացումը: Ազգային հատվածների ընթացիկ վիճակի նկարագրությունը բերված է սույն տեխնիկական առաջադրանքի 3.2 ենթակետում:

3.1.5. Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի ընթացիկ վիճակի նկարագրությունը բերված է սույն տեխնիկական առաջադրանքի 3.3 ենթակետում:

3.2. Ազգային հատվածների ընթացիկ վիճակի բնութագիրը

3.2.1. Հայաստանի Հանրապետության ազգային հատվածի ընթացիկ վիճակի բնութագիրը

Հայաստանի Հանրապետության ազգային հատվածն ապահովում է Հայաստանի Հանրապետության լիազորված մարմինների և այլ անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցությունը: Տվյալ տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է ինտեգրված համակարգի ենթակառուցվածքի, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմինների տվյալների փոխանցման գործող համակարգի օգտագործմամբ։

Հայաստանի Հանրապետության ազգային հատվածի պատվիրատուն Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է: Որպես ինտեգրացիոն անցուղու և վստահված երրորդ կողմի օպերատոր է սահմանվել «EKENG» ՓԲԸ-ն:

Հայաստանի Հանրապետության ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղին և ՎԵԿ ծառայություններն իրականացվել են Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում մշակված տիպային ինտեգրացիոն անցուղու ծրագրային ապահովման հիման վրա:

Հայաստանի Հանրապետության ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղին օգտագործվում է նաև Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության և անդամ պետությունների մաքսային մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացնելու համար:

Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության ինտեգրացիոն համակարգի հետ Հայաստանի Հանրապետության ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղու համագործակցության ապահովման համար օգտագործվում է մասնագիտացված հարմարիչ:

3.2.2. Բելառուսի Հանրապետության ազգային հատվածի ընթացիկ վիճակի բնութագիրը

Բելառուսի Հանրապետության ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղին և ՎԵԿ ծառայություններն իրականացվել են Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում մշակված տիպային ծրագրային ապահովման հիման վրա:

Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարարությունն իրականացնում է Բելառուսի Հանրապետության ազգային հատվածի ստեղծման, զարգացման և շահագործման աշխատանքների պատվիրատուի և կազմակերպչի գործառույթները (Բելառուսի Հանրապետության նախագահի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 350 հրամանագիր): Տվյալ հրամանագրի պահանջներին համապատասխան՝ մշակվել է տվյալ աշխատանքների պատվիրատուի մասին հիմնադրույթը:

Բելառուսի Հանրապետության ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղու լիազորված օպերատորի՝ միջպետական էլեկտրոնային փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի իսկությունը ճանաչելու վստահված երրորդ կողմի ազգային օպերատորի գործառույթներն իրականացնում է «Էլեկտրոնային ծառայությունների ազգային կենտրոն» հանրապետական ունիտար ձեռնարկությունը (Բելառուսի Հանրապետության նախագահի 2016 թվականի մարտի 15-ի թիվ 98 հրամանագիր)։

3.2.3. Ղազախստանի Հանրապետության ազգային հատվածի ընթացիկ վիճակի բնութագիրը

Ղազախստանի Հանրապետության ազգային հատվածը գործառական առումով ներառում է հետևյալ բաղադրիչները՝

1) Ղազախստանի Հանրապետության ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղի.

2) Ղազախստանի Հանրապետության ՎԵԿ:

Ղազախստանի Հանրապետության ազգային հատվածի պատվիրատուն Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարությունների և աերոտիեզերական արդյունաբերության նախարարությունն է:

Որպես Ղազախստանի Հանրապետության ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղու և վստահված երրորդ կողմի օպերատոր է սահմանվել «Ազգային տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժնետիրական ընկերությունը:

Ղազախստանի Հանրապետության ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղին (այսուհետ՝ Ղազախստանի Հանրապետության ինտեգրացիոն անցուղի) և ՎԵԿ ծառայություններն ինքնուրույն մշակվել են Ղազախստանի Հանրապետության կողմից:

Ղազախստանի Հանրապետության ազգային անցուղու կազմում այդ թվում՝ գործում են հետևյալ ենթահամակարգերը՝

1) Հանձնաժողովի գերատեսչությունների և Միության անդամ պետությունների տեղեկատվական համակարգերի միջև հաղորդագրությունների (հարցումների, պատասխանների, ծառայողական այլ հաղորդագրությունների և փաստաթղթերի) ընդունման, մշակման և երթուղման ենթահամակարգ.

2) փոխանցվող և պահվող տվյալներին չարտոնված հասանելիությունից, փոփոխությունից, հեռացումից և արգելափակումից պաշտպանելու համար նախատեսված անվտանգության ենթահամակարգ.

3) լիազորված մարմինների տեղեկատվական այն համակարգերի միջև տեղեկատվության փոխանակման գործընթացների վիճակի մշտադիտարկման համար նախատեսված մշտադիտարկման ենթահամակարգ, որոնցում Ղազախստանի Հանրապետության ազգային անցուղին կատարում է տրանսպորտային հանգույցի դեր.

4) Ղազախստանի Հանրապետության՝ Միության շրջանակներում միջազգային տեղեկատվական փոխգործակցությանը մասնակցող պետական մարմինների տեղեկատվական համակարգերի փոխգործակցության ժամանակ հաղորդագրությունների ձևաչափերին, ծառայություններին և նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների օգտագործմանը ներկայացվող պահանջների կատարումն ապահովելու համար նախատեսված փոխգործակցության միջերեսների ենթահամակարգ:

Ղազախստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ տեղեկատվայնացման ոլորտում Ղազախստանի Հանրապետության ազգային անցուղու հետ ինտեգրումն իրականացվում է «էլեկտրոնային կառավարության» անցուղու միջոցով:

Ղազախստանի Հանրապետության ազգային անցուղին ինտեգրված է անդամ պետությունների ազգային հատվածների անցուղիների, Հանձնաժողովի ինտեգրացիոն անցուղու հետ և գործում է սովորական ռեժիմով:

3.2.4. Ղրղզստանի Հանրապետության ազգային հատվածի ընթացիկ վիճակի բնութագիրը

Ղրղզստանի Հանրապետության ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղին իրականացվել է Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում մշակված տիպային ինտեգրացիոն անցուղու ծրագրային ապահովման հիման վրա:

Ղրղզստանի Հանրապետության ազգային հատվածի պատվիրատուն Ղրղզստանի Հանրապետության թվային զարգացման նախարարությունն է: Որպես Ղրղզստանի Հանրապետության ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղու և վստահված երրորդ կողմի օպերատոր է սահմանվել «Ինֆոկոմ» պետական ձեռնարկությունը:

Ղրղզստանի Հանրապետության ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղին օգտագործվում է անդամ պետությունների և Հանձնաժողովի հետ Ղրղզստանի Հանրապետության լիազորված մարմինների տեղեկատվական փոխգործակցությունն ապահովելու համար:

3.2.5. Ռուսաստանի Դաշնության ազգային հատվածի ընթացիկ վիճակի բնութագիրը

Ռուսաստանի Դաշնության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի թիվ 583-r կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի Ռուսաստանի Դաշնության ազգային հատվածի ստեղծման հայեցակարգին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը (այսուհետ՝ Ռուսաստանի թիվնախ) Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի Ռուսաստանի Դաշնության ազգային հատվածի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԻՏՀ ՌԴ ԱՀ) զարգացման, գործունեության ապահովման և զարգացման մասով աշխատանքների պետական պատվիրատու-համակարգողն է:

«Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» 2006 թվականի հուլիսի 27-ի թիվ 149-FZ Դաշնային օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի թիվ 583-r կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի Ռուսաստանի Դաշնության ազգային հատվածի ստեղծման հայեցակարգի «Ազգային հատվածի ստեղծման աշխատանքների պետական պատվիրատուներ» բաժնի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ ԵԱՏՄ ԻՏՀ ՌԴ ԱՀ ազգային անցուղու օպերատորը Ռուսաստանի թիվնախն է:

ԵԱՏՄ ԻՏՀ ՌԴ ԱՀ ինտեգրացիոն անցուղու տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ԻԱ ՏՀ) տեխնիկական օպերատորի գործառույթներն իրականացնում է «Վոսխոդ» ԴՊԻՀ ԳՀԻ-ն՝ ԻԱ ՏՀ տեխնիկական ուղեկցման և գործունեության ապահովման աշխատանքների կատարման համար սուբսիդիաներ տրամադրելու մասին համաձայնագրի շրջանակներում:

Ռուսաստանի Դաշնության կառավարության 2014 թվականի հուլիսի 24-ի «Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության մասին հիմնադրույթում փոփոխություն կատարելու մասին» թիվ 698 որոշմամբ սահմանվել է, որ Ռուսաստանի թիվնախն էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման ժամանակ կատարում է վստահված երրորդ կողմի գործառույթներն այն դեպքում, երբ նրա մասնակցությունն այդպիսի փոխանակմանը նախատեսված է Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերով:

Ի կատարումն նշված որոշման՝ հաստատվել է Այն դեպքերում էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման ժամանակ վստահված երրորդ կողմի մասին հիմնադրույթը, երբ նրա մասնակցությունն այդ փոխանակմանը նախատեսված է Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերով (Ռուսաստանի կապհաղնախի 2017 թվականի ապրիլի 11-ի «Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության՝ վստահված երրորդ կողմի գործառույթների իրականացումն ապահովելու մասին» թիվ 187 հրաման):

ԵԱՏՄ ԻՏՀ ՌԴ ԱՀ վստահված երրորդ կողմից տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ՎԵԿ ՏՀ) տեխնիկական օպերատորի գործառույթներն իրականացնում է «Վոսխոդ» ԴՊԻՀ ԳՀԻ-ն՝ ՎԵԿ ՏՀ տեխնիկական ուղեկցման և գործունեության ապահովման աշխատանքների կատարման համար սուբսիդիաներ տրամադրելու մասին համաձայնագրի շրջանակներում:

ԵԱՏՄ ԻՏՀ ՌԴ ԱՀ-ի ստեղծումը և զարգացումն իրականացվում է հետևյալ իրավական ակտերին համապատասխան՝

«Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» 2006 թվականի հուլիսի 27-ի թիվ 149-FZ Դաշնային օրենք.

«Էլեկտրոնային ստորագրության մասին» 2011 թվականի ապրիլի 6-ի թիվ 63-FZ Դաշնային օրենք.

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի հուլիսի 21-ի «Ռուսաստանի Դաշնության՝ մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածի համար զարգացման ազգային նպատակների մասին» թիվ 474 հրամանագիր.

Ռուսաստանի Դաշնության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի թիվ 583-r կարգադրությամբ հաստատված՝ ԵԱՏՄ ԻՏՀ Ռուսաստանի Դաշնության ազգային հատվածի ստեղծման հայեցակարգ (սահմանում է ԵԱՏՄ ԻՏՀ ՌԴ ԱՀ-ի ստեղծման հիմնական նպատակները և գործունեության հետ կապված խնդիրները, դրա տեղեկատվական-տեխնոլոգիական ճարտարապետությունը, տեղեկատվական փոխգործակցության և տեղեկատվական անվտանգության ապահովման կարգը, ստեղծման, գործունեության և զարգացման փուլերը, ինչպես նաև աշխատանքների ֆինանսական ապահովման աղբյուրները).

Ռուսաստանի Դաշնության կառավարության 2014 թվականի ապրիլի 15-ի թիվ 313 որոշմամբ հաստատված՝ «Տեղեկատվական հասարակություն» Ռուսաստանի Դաշնության պետական ծրագիր.

Ռուսաստանի Դաշնության կառավարության 2014 թվականի հուլիսի 24-ի «Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության մասին հիմնադրույթում փոփոխություն կատարելու մասին» թիվ 698 որոշում.

Ռուսաստանի Դաշնության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 8-ի «Միջգերատեսչական էլեկտրոնային փոխգործակցության միասնական համակարգի մասին» թիվ 697 որոշում.

Ռուսաստանի Դաշնության կառավարության 2015 թվականի հուլիսի 6-ի «Պետական տեղեկատվական համակարգերի ստեղծմանը, զարգացմանը, շահագործման մեջ դնելուն, շահագործմանը և շահագործումից հանելուն ու դրա տվյալների բազաներում պարունակվող տեղեկատվության հետագա պահմանը ներկայացվող պահանջների մասին» թիվ 676 որոշում.

Ռուսաստանի կապհաղնախի 2012 թվականի ապրիլի 13-ի «Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության կողմից հավատարմագրված հավաստագրման կենտրոնների նկատմամբ գլխավոր հավաստագրման կենտրոնի գործառույթների իրականացումն ապահովելու մասին» թիվ 108 հրաման.

Ռուսաստանի կապհաղնախի 2017 թվականի ապրիլի 11-ի «Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության կողմից վստահված երրորդ կողմի գործառույթների իրականացումն ապահովելու մասին» թիվ 187 հրաման.

Ռուսաստանի կապհաղնախի 2020 թվականի մարտի 2-ի «Եվրասիական տնտեսական ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ Ռուսաստանի Դաշնության ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղուն գործադիր իշխանության դաշնային մարմինների տեղեկատվական համակարգերին միանալու տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 91 հրաման.

Ռուսաստանի կապհաղնախի 2015 թվականի հունիսի 23-ի «Միջգերատեսչական էլեկտրոնային փոխգործակցության միասնական համակարգում տեղեկատվական համակարգերի փոխգործակությանը ներկայացվող տեխնիկական պահանջները հաստատելու մասին» թիվ 210 հրաման.

Տեխնիկական և արտահանման հսկողության դաշնային ծառայության 2013 թվականի փետրվարի 11-ի «Պետական տեղեկատվական համակարգերում պարունակվող՝ պետական գաղտնիք չկազմող տեղեկատվության պաշտպանության մասին պահանջները հաստատելու մասին» հրաման.

այլ իրավական ակտեր:

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին (Պայմանագրի թիվ 3 հավելված) համապատասխան՝ ԵԱՏՄ ԻՏՀ ՌԴ ԱՀ-ի կազմի մեջ են մտնում այն տեղեկատվական համակարգերը, որոնցով ապահովվում է ԵԱՏՄ ԻՏՀ-ի շրջանակներում լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի և ԵՏՀ-ի տեղեկատվական համակարգերի տեղեկատվական փոխգործակցությունը:

ԵԱՏՄ ԻՏՀ ՌԴ ԱՀ-ի տեղեկատվական-տեխնոլոգիական ճարտարապետությունը հետևյալ տեղեկատվական համակարգերի ամբողջությունն է.

1) Միջգերատեսչական էլեկտրոնային փոխգործակցության միասնական համակարգը (այսուհետ՝ ՄԷՓՀ), որով ապահովվում է լիազորված մարմինների կողմից օգտագործվող կիրառական տեղեկատվական համակարգերի ինտեգրումը միջպետական տեղեկատվական փոխգործակցության իրագործման շրջանակներում, ինչպես նաև դրանց միացումը ԵԱՏՄ ԻՏՀ ինտեգրացիոն հարթակին:

ՄԷՓՀ-ը շահագործման մեջ է դրվել Ռուսաստանի Դաշնության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 697 որոշմամբ:

Ռուսաստանի Դաշնության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 697 որոշմանը համապատասխան՝ Ռուսաստանի թիվնախը պետական պատվիրատուն և ՄԷՓՀ-ի օպերատորն է: Իր հերթին, «Ռոստելեկոմ» ՀԲԸ-ն սահմանվել է որպես ՄԷՓՀ-ի շահագործման և զարգացման հարցերով աշխատանքների միակ կատարողը:

2) ԵԱՏՄ ԻՏՀ ՌԴ ԱՀ-ի ինտեգրացիոն անցուղու տեղեկատվական համակարգը, որով ապահովվում է ԵԱՏՄ ԻՏՀ-ի ինտեգրացիոն հարթակին միանալու միասնական կետը:

2016 թվականին Ռուսաստանի թիվնախն ապահովել է ԵԱՏՄ ԻՏՀ ՌԴ ԱՀ ԻԱ ՏՀ-ի ստեղծումը և այն շահագործման մեջ դնելը՝ ապահովելով դրա ինտեգրումը ՄԷՓՀ-ի և ԵԱՏՄ ԻՏՀ-ի ինտեգրացիոն հարթակի հետ:

2017 թվականին ԵԱՏՄ ԻՏՀ-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն հարթակի տիպային ծրագրային ապահովման հիման վրա շահագործման մեջ է դրվել Ռուսաստանի Դաշնության մշակման ԵԱՏՄ ԻՏՀ ՌԴ ԱՀ ԻԱ ՏՀ-ն: Ներկայումս իրականացվում է տվյալ համակարգի տեխնիկական ուղեկցումը և ապահովումը:

Ռուսաստանի թիվնախի 2020 թվականի մարտի 2-ի թիվ 91 հրամանով հաստատվել է գործադիր իշխանության մարմինների տեղեկատվական համակարգերի՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի Ռուսաստանի Դաշնության ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղուն միանալու տեխնիկական կանոնակարգը:

ԵԱՏՄ ԻՏՀ ՌԴ ԱՀ ԻԱ ՏՀ-ի զարգացումն ապահովվում է մրցութային հիմքով:

3) ԵԱՏՄ ԻՏՀ ՌԴ ԱՀ-ի վստահված երրորդ կողմի տեղեկատվական համակարգը, որով ապահովվում է էլեկտրոնային ստորագրությունների վստահության երաշխիքները՝ ԵԱՏՄ ԻՏՀ միջոցներով ԵԱՏՄ-ի շրջանակներում ընդհանուր գործընթացներն իրագործելիս էլեկտրոնային փաստաթղթերի անդրսահմանային փոխանակման ժամանակ՝ սուբյեկտների կողմից դրանց օգտագործման դեպքում:

2017 թվականին ԵԱՏՄ ԻՏՀ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի տիպային ծրագրային ապահովման հիման վրա մշակվել է ԵԱՏՄ ԻՏՀ ՌԴ ԱՀ ՎԵԿ ՏՀ-ն:

2018 թվականից սկսած ապահովվում է ԵԱՏՄ ԻՏՀ ՌԴ ԱՀ ՎԵԿ ՏՀ-ի զարգացումը, անցկացվում են ինքնավար փորձարկումներ (ազգային մակարդակ), ՎԵԿ ՏՀ-ն դրվել է փորձնական շահագործման մեջ:

ԵԱՏՄ ԻՏՀ ՌԴ ԱՀ ՎԵԿ ՏՀ-ի զարգացումն ապահովվում է մրցութային հիմքով:

4) Գլխավոր հավաստագրման կենտրոնի (այսուհետ՝ ԳՀԿ) տեղեկատվական համակարգը, որով ապահովվում է այն էլեկտրոնային ստորագրությունների ստուգումը, որոնց ստուգման բանալիները նշված են վստահված անձանց կողմից տրված՝ էլեկտրոնային ստորագրությունների ստուգման բանալիների հավաստագրերում, ինչպես նաև որով ապահովվում է վստահված անձանց՝ իրար միջև, ինչպես նաև վստահված անձանց՝ հավաստագրման կենտրոնի հետ էլեկտրոնային փոխգործակցությունը:

Ռուսաստանի կապհաղնախի 2017 թվականի ապրիլի 11-ի «Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության կողմից վստահված երրորդ կողմի գործառույթների իրականացումն ապահովելու մասին» թիվ 187 հրամանով փոփոխություններ են կատարվել Ռուսաստանի կապհաղնախի 2012 թվականի ապրիլի 13-ի «Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության կողմից հավատարմագրված հավաստագրման կենտրոնների նկատմամբ գլխավոր հավաստագրման կենտրոնի գործառույթների իրականացումն ապահովելու մասին» թիվ 108 հրամանով հաստատված՝ ԳՀԿ-ի տեղեկատվական համակարգի մասին հիմնադրույթում: Համաձայն նշված փոփոխությունների՝ ԳՀԿ-ի տեղեկատվական համակարգը ԵԱՏՄ ՒՏՀ ՌԴ ԱՀ-ի բաղադրիչ մասն է:

ԳՀԿ ՏՀ ամսաթվի և ժամի ֆիքսման ծառայությունը, ինչպես նաև ԳՀԿ ՏՀ էլեկտրոնային ստորագրությունների ստուգման ծառայությունն իրականացնում են ՄԷՓՀ-ի հետ տեղեկատվական փոխգործակցություն՝ Ռուսաստանի կապհաղնախի 2015 թվականի հունիսի 23-ի թիվ 210 հրամանով հաստատված՝ Միջգերատեսչական էլեկտրոնային փոխգործակցության միասնական համակարգում տեղեկատվական համակարգերի փոխգործակցությանը ներկայացվող տեխնիկական պահանջներին և Միջգերատեսչական էլեկտրոնային փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային ստորագրության օգտագործման մեթոդական հանձնարարականներին համապատասխան (որոնք տեղադրված են ՄԷՓՀ տեխնոլոգիական պորտալում, https://smev.gosuslugi.ru/):

ԳՀԿ ՏՀ օպերատորը Ռուսաստանի թիվնախն է:

Ռուսաստանի Դաշնության ազգային հատվածի կազմում կարող են ընդգրկված լինել այլ բաղադրիչներ՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշումներին և (կամ) կարգադրություններին համապատասխան:

3.3. Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի ընթացիկ վիճակի բնութագիրը

3.3.1. Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածը ներառում է հետևյալ բաղադրիչները՝

1) ինտեգրված համակարգի գործառական ենթահամակարգեր՝

Միության տեղեկատվական պորտալ.

տեղեկատվական-վերլուծական ենթահամակարգ.

վիճակագրության ենթահամակարգ.

նախագծերի և ծրագրերի կառավարման ենթահամակարգ.

ռիսկերի ոլորտների վերլուծության ենթահամակարգ.

մասնագիտացված փաստաթղթաշրջանառության ենթահամակարգ.

մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման ենթահամակարգ.

տեխնիկական կանոնակարգման ենթահամակարգ.

ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգ.

2) ինտեգրված համակարգի՝ ապահովող ենթահամակարգեր՝

ինտեգրացիոն հարթակ.

նորմատիվ տեղեկատվական տեղեկություններ, ռեեստրներ և ռեգիստրներ վարելու ենթահամակարգ.

տեղեկատվական անվտանգության ենթահամակարգ.

մշտադիտարկման և կառավարման ենթահամակարգ.

ՎԵԿ-ի ենթահամակարգ.

3) ինտեգրված համակարգի ՎԵԿ-ի ծառայության հավաստագրման կենտրոն.

4) Հանձնաժողովի հավաստագրման կենտրոն:

3.3.2. Միության տեղեկատվական պորտալը նախատեսված է Միության, դրա մարմինների և դրանց գործունեության վերաբերյալ տեղեկատվությանը, ինչպես նաև ընդհանուր գործընթացների իրականացման ժամանակ ինտեգրված համակարգի միջոցներով ձևավորվող Միության ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներին, այդ թվում՝ նորմատիվ տեղեկատվական, նորմատիվ իրավական, վիճակագրական և վերլուծական տեղեկատվությանն օգտատերերի տարբեր կատեգորիաների կանոնակարգված հասանելիությունն ապահովելու համար:

3.3.3. Տեղեկատվական-վերլուծական ենթահամակարգը նախատեսված է համախմբված տեղեկատվության ձևավորման և վերլուծության, վերլուծական հաշվետվական ձևերի և հրապարակումների հիման վրա տարբեր աղբյուրներից տվյալների հավաքագրման և դրանց վերլուծական մշակման, Միության զարգացման և անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների իրականացման ուղղությունները բնութագրող բազային ցուցանիշների մոդելավորման, կանխատեսման և գնահատման համար:

3.3.4. Վիճակագրության ենթահամակարգը նախատեսված է վիճակագրության ոլորտում լիազորված մարմիններից վիճակագրական տվյալների հավաքագրման, Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման և տարածման նպատակով դրանց պահպանման և մշակման համար:

3.3.5. Նախագծերի և ծրագրերի կառավարման ենթահամակարգը նախատեսված է Հանձնաժողովի որոշումների, այլ նախագծերի, ծրագրերի և միջոցառումների պլանների հաշվառման և իրականացման մշտադիտարկման համար:

3.3.6. Ռիսկերի ոլորտների վերլուծության ենթահամակարգը նախատեսված է ռիսկերի ոլորտների նույնականացման, վերլուծության և մշակման գործընթացների ավտոմատացման, այն արտաքին գործոնների վրա ռեակցիայի վերահսկման և ապահովման մասով ռիսկերի հնարավոր ոլորտների սահմանման համար, որոնք կարող են ազդեցություն ունենալ Միության գործունեության և զարգացման վրա, Միության գործունեության և զարգացման վրա Հանձնաժողովի որոշումների չնախատեսված ազդեցության ռիսկերը նվազեցնելու համար:

3.3.7. Մասնագիտացված փաստաթղթաշրջանառության ենթահամակարգը նախատեսված է հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման հետաքննությունների անցկացման գործընթացի ավտոմատացված աջակցության և այդ գործընթացի շրջանակներում իրականացվող Հանձնաժողովի փաստաթղթաշրջանառության ավտոմատացման համար:

3.3.8. Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման ենթահամակարգը նախատեսված է էլեկտրոնային տեսքով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի, ԵԱՏՄ ՄՄՍ-ի և դրանց կից օժանդակ տեղեկատվական (տեղեկատու) նյութերի օգտագործման գործընթացների ավտոմատացված աջակցության, ինչպես նաև մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցների հաշվառման համար:

3.3.9. Տեխնիկական կանոնակարգման ենթահամակարգը նախատեսված է տեխնիկական կանոնակարգման ոլորտում գործընթացների տեղեկատվական աջակցության ապահովման համար՝ ներառյալ Միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) մշակումը, Միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) իրականացման համար անհրաժեշտ միջպետական ստանդարտների ցանկերի ձևավորումն ու արդիականացումը, միջպետական ստանդարտների մշակման ծրագրերի ձևավորումը և արդիականացումը, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգման ոլորտում այլ տեղեկատվական նյութերի պահպանման և կառավարման համար:

3.3.10. Ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգը նախատեսված է Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի շրջանակներում ընդհանուր գործընթացների իրականացումը, ապրոբացիան և կատարման մշտադիտարկումն ապահովելու համար:

3.3.11. Ինտեգրված համակարգի ինտեգրացիոն հարթակը նախատեսված է ընդհանուր գործընթացների իրականացման շրջանակներում լիազորված մարմինների, լիազորված մարմինների և Հանձնաժողովի տեղեկատվական համակարգերի միջև տվյալների էլեկտրոնային փոխանակման աջակցության, ինչպես նաև այդ տեղեկատվական համակարգերի միջոցներով ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներին հասանելիությունն ապահովելու համար:

3.3.12. Նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների, ռեեստրների և ռեգիստրների վարման ենթահամակարգը նախատեսված է ընդհանուր գործընթացների իրականացման ժամանակ օգտագործվող՝ Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկություններ, դասակարգիչներ և այլ տեղեկատվություն պարունակող տվյալների բազաների վարումն ապահովելու, Միության ինտեգրացիոն հարթակի միջոցներով անդամ պետություններին նորմատիվ տեղեկատվական տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև Միության տեղեկատվական պորտալի միջոցներով շահագրգիռ անձանց և լիազորված մարմինների միջավայրում այդպիսի տեղեկատվություն տարածելու համար:

3.3.13. Տեղեկատվական անվտանգության ենթահամակարգը նախատեսված է Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում մշակման և պահպանման, ինչպես նաև ազգային հատվածների ու արտաքին տեղեկատվական համակարգերի հետ փոխգործակցության ժամանակ կապուղիներով փոխանցելիս տվյալների գաղտնիության, ամբողջականության և հասանելիության ապահովման համար:

3.3.14. Մշտադիտարկման և կառավարման ենթահամակարգը նախատեսված է Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի բաղադրիչների մշտադիտարկման և օպերատիվ կառավարման գործառույթներն իրականացնելու համար:

3.3.15. Ինտեգրված համակարգի ՎԵԿ ծառայության կազմում ՎԵԿ-ի ենթահամակարգը նախատեսված է էլեկտրոնային փաստաթղթերի անդրսահմանային փոխանակման ժամանակ վստահության երաշխիքի ապահովման համար:

3.3.16. ՎԵԿ-ի ծառայության հավաստագրման կենտրոնը նախատեսված է ԷԹՍ-ի ստուգման բանալիների հավաստագրերի կառավարման այն ստորակարգային համակարգի կառուցման համար, որն ապահովում է ինտեգրված համակարգի ՎԵԿ-ի ծառայության շրջանակներում անդամ պետությունների ՎԵԿ-ի ծառայությունների և Հանձնաժողովի ՎԵԿ-ի ենթահամակարգի փոխգործակցությունը:

3.3.17. Հանձնաժողովի հավաստագրման կենտրոնը նախատեսված է Հանձնաժողովի կոլեգիայի անդամներին, Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և անձնակազմին էլեկտրոնային փաստաթղթերի ստորագրման համար ԷԹՍ-ի բանալիների հավաստագրերով ապահովելու համար:

3.3.18. Ինտեգրված համակարգի կազմում գոյություն ունեցող ենթահամակարգերի զարգացման և նոր ենթահամակարգերի ստեղծման նախադրյալները

Ինտեգրված համակարգի ստեղծման ժամանակ իրականացված ենթահամակարգերի և բաղադրիչների ամբողջությունը թույլ չի տալիս ապահովել ինտեգրված համակարգի առջև դրվող նոր առաջադրանքների արդյունավետ կատարումը, այդ թվում՝

1) Միության թվային օրակարգի իրականացման համար, այդ թվում նաև թվային նախաձեռնություններ մշակելիս փորձնական նախագծերի անցկացման ժամանակ ինտեգրված համակարգի բաղադրիչների օգտագործման անհրաժեշտությունը.

2) ընդհանուր գործընթացների մշակման, թեստավորման և գործողության մեջ դնելու ժամկետները կրճատելու անհրաժեշտությունը.

3) ինտեգրված համակարգի ենթակառուցվածքային բաղադրիչների զարգացման անհրաժեշտությունը, ինտեգրված համակարգի ռեսուրսների շահագործման կառավարման արդյունավետության բարձրացումը.

4) ինտեգրված համակարգի տեղեկատվական ռեսուրսներին և կուտակվող տվյալներին ֆիզիկական անձանց և տնտեսավարող սուբյեկտների կանոնակարգված հասանելիության մեխանիզմների զարգացման անհրաժեշտությունը։

3.4. Գործառական հնարավորությունների զարգացման հիմնական ուղղությունները

3.4.1. Ինտեգրված համակարգի զարգացման հիմնական ուղղությունները պայմանավորված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի օգոստոսի 22-ի թիվ 100 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածի համար Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ռազմավարության և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մինչև 2025 թվականն իրականացնելու հիմնական ուղղությունների դրույթներով:

3.4.2. Ինտեգրված համակարգի զարգացումը պետք է իրականացվի ինտեգրված համակարգի զարգացման տեխնիկական առաջադրանքի պահանջներին համապատասխան՝ հիմնվելով դրա գործառական հնարավորությունների ընդլայնման ու որակական բնութագրերի լավացման, գործառական և ապահովող ենթահամակարգերի և բաղադրիչների կազմը ճշտելու, ինչպես նաև ինտեգրված համակարգերի զարգացմանն ուղղված տեխնիկական առաջադրանքի այն պահանջների իրականացման վրա, որոնք սահմանված ժամկետում չեն կատարվել:

3.4.3. Ինտեգրված համակարգի զարգացման հիմնական գործոններն են՝

1) Միության թվային օրակարգի իրականացման համար ինտեգրված համակարգի բաղադրիչների օգտագործման հնարավորության ապահովումը.

2) Միության իրավունքի զարգացման հետ կապված՝ ինտեգրված համակարգի առաջադրանքների ընդլայնումը.

3) ինտեգրված համակարգի տեխնոլոգիաների հիման վրա և դրանց կիրառմամբ թվային հետագծելիության համակարգի ստեղծման անհրաժեշտությունը.

4) ինտեգրված համակարգի օգտատերերի, այդ թվում՝ ինտեգրված համակարգի շրջանակներում տվյալների էլեկտրոնային փոխանակման գործընթացների մասնակիցների գրանցման և նույնականացման առաջադրանքների լուծման անհրաժեշտությունը.

5) Միության շրջանակներում գոյություն ունեցող և նոր ընդհանուր գործընթացների իրականացման, զարգացման և գործունեության աջակցության ապահովման անհրաժեշտությունը.

6) էլեկտրոնային նոտարիատի և էլեկտրոնային ծառայությունների այլ միջպետական ծառայությունների միջպետական ինստիտուտի ձևավորման անհրաժեշտությունը՝ վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության համաձայն ֆիզիկական անձանց էլեկտրոնային փոխգործակցության գործընթացում առավելագույն ներգրավման համար (վստահության անդրսահմանային տարածքի իրավական, տեխնիկական և կազմակերպչական ապահովումը ձևավորելու նկատմամբ անդամ պետությունների համատեղ մոտեցումների համաձայնեցման պայմանով և անդամ պետությունների կողմից տեղեկատվության պաշտպանության ոլորտում համաձայնեցված պահանջների փուլային կատարման հիման վրա).

7) այն անդամ պետությունների տեղեկատվական ռեսուրսների թվի ավելացումը, որոնք պահանջում են ինտեգրված համակարգի միջոցներով ինտեգրման ապահովում՝ Միության իրավունքին համապատասխան.

8) Միության շրջանակներում նորմատիվ տեղեկատվական, նորմատիվ իրավական, վիճակագրական և վերլուծական տեղեկատվության պահանջվածության բարձրացումը և, որպես հետևանք, ինտեգրված համակարգի ենթահամակարգերի կողմից պահպանվող և մշակվող տեղեկատվության կազմի ու ծավալի ընդլայնումը.

9) ընդհանուր գործընթացների նախագծման և իրականացման մասով տիպային որոշումների ստեղծման անհրաժեշտությունը՝ նոր ընդհանուր գործընթացների օպերատիվության բարձրացման, ինչպես նաև տեղեկատվական փոխգործակցության նոր մասնակիցների՝ ինտեգրված համակարգին միանալիս ծախքերի կրճատման համար.

10) էլեկտրոնային փոխգործակցության ցանկացած սուբյեկտի՝ իր լիազորությունների (իրավունքների) շրջանակներում ինտեգրված համակարգի տեխնոլոգիաների օգտագործմամբ իրականացված տարբեր սարքերից ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներին, ծառայություններին, ընդհանուր գործընթացներին էքստերիտորիալ, պաշտպանված, անվտանգ հասանելիություն ստանալու հնարավորություն տրամադրելու անհրաժեշտությունը.

11) անդրսահմանային փոխգործակցության հնարավորությունների ընդլայնման և ապահովման, ինչպես նաև ծառայություններն էլեկտրոնային տեսքով տրամադրելու անհրաժեշտությունը.

12) ընդհանուր գործընթացների և դրանց մասնակիցների վերաբերյալ ըստ տարածքների տեղաբաշխված տվյալների ձևավորման և համատեղ օգտագործման մեխանիզմների մշակման ու ներդրման անհրաժեշտությունը.

13) ինտեգրված համակարգի՝ թվային հարթակների ինտեգրված համակարգերի շրջանակներից դուրս մշակվող ռեսուրսներին միանալու մեխանիզմների ստեղծման և զարգացման անհրաժեշտությունը.

14) ընդհանուր գործընթացների մշակման, թեստավորման և գործողության մեջ դնելու ժամկետները կրճատելու անհրաժեշտությունը.

15) համակարգի բաղադրիչների օգտագործման անհրաժեշտությունը՝ Միության թվային օրակարգի իրականացման շրջանակներում նախագծեր իրականացնելիս փորձնական նախագծերի կազմակերպման և անցկացման համար.

16) ինտեգրված համակարգի ենթակառուցվածքային բաղադրիչների ստեղծման և հետագա զարգացման անհրաժեշտությունը, ինտեգրված համակարգի ռեսուրսների կառավարման և շահագործման արդյունավետության բարձրացումը.

17) համակարգի գործառույթներին և կուտակվող տվյալներին (ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներին) ֆիզիկական անձանց և տնտեսավարող սուբյեկտներին հասանելիության մեխանիզմների զարգացման անհրաժեշտությունը։

3.4.4. Ինտեգրացիոն և տնտեսական գործընթացների թվային փոխակերպմամբ պայմանավորված է ինտեգրված համակարգի զարգացման հետևյալ առաջնահերթությունները՝

1) թվային հարթակների ստեղծում և զարգացում՝ ինտեգրված համակարգի ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների և ծառայությունների օգտագործման հիման վրա.

2) անդամ պետությունների ինտեգրվող տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական ռեսուրսների՝ համատեղելիության նորմատիվ, կազմակերպչական, իմաստաբանական և տեխնիկական մակարդակների ապահովում.

3) ինտեգրված համակարգի (ներառյալ տեղեկատվական փոխգործակցության արտաքին համակարգերը) օգտատերերի և դրա մասնակիցների բազմակի աճ.

4) ընդհանուր գործընթացների նախագծման, իրականացման, միջպետական թեստավորման և ներդրման ժամկետների կրճատում.

5) համակարգի բաղադրիչների օգտագործում՝ փորձնական նախագծերի կազմակերպման և անցկացման համար.

6) ընդհանուր գործընթացների արդյունավետության և էֆեկտիվության մշտադիտարկման ու կառավարման տեխնոլոգիաների զարգացում.

7) ապրանքների, բեռների, օբյեկտների և սուբյեկտների էլեկտրոնային նույնականացման հնարավորության ապահովում, այդ թվում՝ Միության շրջանակներում թվային հետագծելիության խնդիրների լուծման համար.

8) ինտեգրված համակարգի բազայի վրա անդամ պետությունների լիազորված մարմինների և Հանձնաժողովի տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ էլեկտրոնային տեսքով ծառայություններ ու միջպետական ծառայություններ տրամադրելու թվային հարթակի ստեղծում (Միության մարմինների՝ էլեկտրոնային տեսքով միջպետական ծառայությունների հետ կապված հարցերի վերաբերյալ համապատասխան իրավական ակտերի ընդունման պայմանով).

9) ինտեգրված համակարգի բաղադրիչների հարմարեցում՝ ընդհանուր գործընթացների ցանկն արդիականացնելու, տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգերը, էլեկտրոնային փաստաթղթերի (էլեկտրոնային տեսքով տեղեկությունների) կառուցվածքին և ձևաչափերին ներկայացվող պահանջները հստակեցնելու և փոխելու ժամանակ.

10) լիազորված մարմինների, ընդհանուր գործընթացների այլ մասնակիցների, երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների ինտեգրված համակարգի օգտագործմամբ տեղեկատվական փոխգործակցությանը միանալու ընթացակարգերի պարզեցում.

11) թվային ծառայությունների զարգացում, որոնք թույլ են տալիս իրականացնել և ապահովել ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի և տեղեկատվության ազատ ու արդյունավետ տեղափոխումը:

3.4.5. Սույն տեխնիկական առաջադրանքի շրջանակներում ինտեգրված համակարգի գործառական զարգացման ժամանակ նշված առաջադրանքների իրականացումն ապահովելու նպատակով պետք է նախագծվեն, մշակվեն և ներդրվեն հետևյալ ենթահամակարգերը.

1) թվային հարթակների ինտեգրման ենթահամակարգ.

2) ենթակառուցվածքային հարթակ.

3) ծառայությունների կառավարման ծրագրային համալիր.

4) ինտեգրացիոն հատվածի պահոց.

5) ինտեգրված համակարգի օգտատերերի նույնականացման և իսկորոշման ենթահամակարգ.

6) միջպետական թեստավորման ենթահամակարգ.

7) թվային սիմուլյատոր (տեղեկատվական մոդելավորող համալիր):

 

4. Համակարգին ներկայացվող պահանջները

 

4.1. Ընդհանուր առմամբ համակարգին ներկայացվող պահանջները

4.1.1. Ընդհանուր պահանջներ

4.1.1.1. Ինտեգրված համակարգն ստեղծելիս և զարգացնելիս անդամ պետություններն առաջնորդվում են հետևյալ սկզբունքներով՝

1) շահերի ընդհանրություն և փոխշահավետություն.

2) ինտեգրված համակարգի համար տեղեկատվության նախապատրաստման միասնական մեթոդաբանական մոտեցումների կիրառում՝ տվյալների ընդհանուր մոդելի հիման վրա.

3) տեղեկատվության մատչելիություն, հավաստիություն և ամբողջականություն.

4) տեղեկատվության ժամանակին տրամադրում.

5) ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների մակարդակին համապատասխանություն.

6) լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերին ինտեգրում.

7) ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներին անդամ պետությունների հավասար հասանելիության ապահովում.

8) ներկայացված տեղեկատվության՝ միայն հայտարարված նպատակներով օգտագործում՝ առանց այն տրամադրած անդամ պետության համար վնասի.

9) տարբեր կատեգորիաների օգտատերերի համար ինտեգրված համակարգի բաց լինելը՝ հաշվի առնելով տեղեկատվության անվտանգությանն ու օգտագործմանը ներկայացվող պահանջների պահպանումը՝ հայտարարված նպատակներին համապատասխան.

10) լիազորված մարմինների և Հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության անհատույց հիմունքներով իրականացում՝ ինտեգրված համակարգի օգտագործմամբ։

4.1.1.2. Ինտեգրված համակարգի զարգացման ժամանակ պետք է պահպանվեն հետևյալ պահանջները՝

1) ինտեգրված համակարգը չպետք է փոխարինի լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերին.

2) ինտեգրված համակարգն անդամ պետություններից չպետք է պահանջի լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի տեղեկատվության պաշտպանության ապահովման միջոցներում փոփոխությունների կատարում.

3) ինտեգրված համակարգում պետք է կազմակերպվի ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներին կանոնակարգված հասանելիություն.

4) ինտեգրված համակարգի ճարտարապետությունը պետք է նախատեսի արտաքին տեղեկատվական համակարգերի հետ տեղեկատվական փոխգործակցության հնարավորություն.

5) ինտեգրված համակարգը պետք է հնարավորություն ընձեռի Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող փաստաթղթավորման կանոնների և պահանջների համաձայն ձևակերպված և ստորագրությամբ կամ ստորագրությամբ և կնիքով վավերացված՝ թղթային կրիչով նույնանման փաստաթղթերն ըստ իրավաբանական ուժի հավասարազոր ճանաչվող էլեկտրոնային փաստաթղթերով փոխանակելու:

4.1.1.3. Ինտեգրված համակարգի զարգացման ժամանակ պետք է հաշվի առնվեն դրա ստեղծման ընթացքում ստացված աշխատանքների արդյունքները։

4.1.1.4. Ինտեգրված համակարգի զարգացման ժամանակ պետք է նախատեսվի ինտեգրված համակարգի ենթահամակարգերի և բաղադրիչների զարգացումը՝ դրանց գործառական հնարավորությունների, պահպանվող և մշակվող տվյալների ծավալի ընդլայնման, տեղեկատվական փոխգործակցության նոր մասնակիցների ներգրավման մասով: Նոր խնդիրների լուծման համար թույլատրվում է կիրառվող տեխնոլոգիաների փոփոխություն (ճշտում), ինչպես նաև նոր ենթահամակարգերի և բաղադրիչների ստեղծում:

4.1.1.5. Ինտեգրված համակարգի զարգացման ժամանակ Հանձնաժողովը և անդամ պետությունները պետք է առաջնորդվեն միջազգային և միջպետական ստանդարտներով և հանձնարարականներով՝ բացի տեղեկատվության պաշտպանության ոլորտում գործող ստանդարտներից և այլ տեխնիկական նորմատիվ իրավական ակտերից։

4.1.1.6. Ինտեգրված համակարգի զարգացումը պետք է հիմնված լինի նաև ինտեգրված համակարգի շրջանակներում առաջադրված խնդիրների իրականացման և ինտեգրված համակարգի տեղեկատվական ռեսուրսների ու ծառայությունների օգտագործման հիման վրա շահագրգիռ անձանց (անդամ պետություններում գործարար համայնքի, տեղեկատվական համակարգեր մշակողների) կողմից թվային հարթակների և ծառայությունների իրականացման հնարավորության ապահովման համար անհրաժեշտ հեռանկարային և կրիտիկական տեխնոլոգիաների հավաքածուի սահմանման և կիրառման վրա:

4.1.2. Համակարգի կառուցվածքին ներկայացվող պահանջները

4.1.2.1. Ենթահամակարգերի ցանկը, դրանց նշանակությունը և հիմնական բնութագրերը

4.1.2.1.1. Ինտեգրված համակարգը տվյալների փոխանցման պաշտպանված կապուղիներով միավորվող՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի և ազգային հատվածների ամբողջություն է:

4.1.2.1.2. Ինտեգրված համակարգի հատվածների միջև փոխգործակցությունը պետք է ապահովվի միասնական ինտեգրացիոն հարթակի հաշվին, որն իր մեջ ներառում է ինտեգրված համակարգի յուրաքանչյուր հատվածի կազմի մեջ մտնող ինտեգրացիոն անցուղիներ։

4.1.2.1.3. Ինտեգրված համակարգը պետք է ներառի Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում իրականացվող գործառական և ապահովող ենթահամակարգեր:

4.1.2.1.4. Ինտեգրված համակարգի գործառական ենթահամակարգերը տարբեր կատեգորիաների օգտատերերին (պաշտոնատար անձանց և Միության մարմինների աշխատակիցներին, անդամ պետությունների պետական իշխանության մարմինների աշխատակիցներին, տնտեսավարող սուբյեկտներին, ֆիզիկական անձանց և այլ շահագրգիռ անձանց) պետք է տրամադրեն ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներին և ծառայություններին կանոնակարգված հասանելիություն:

4.1.2.1.5. Ինտեգրված համակարգի ապահովող ենթահամակարգերը նախատեսված են ինտեգրված համակարգի և արտաքին տեղեկատվական համակարգերի միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովման, տեղեկատվության պաշտպանության ապահովման, էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փաստաթղթավորման ենթակառուցվածքի իրականացման, համակարգի գործունեության և ընդհանուր գործընթացների իրականացման համար անհրաժեշտ նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների վարման, ինտեգրված համակարգի գործունեության տեխնիկական ապահովման համար:

4.1.2.1.6. Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածը պետք է ներառի հետևյալ ենթահամակարգերը՝

1) գործառական ենթահամակարգեր՝

Միության տեղեկատվական պորտալ.

տեղեկատվական-վերլուծական ենթահամակարգ.

վիճակագրության ենթահամակարգ.

արգելքների և խոչընդոտների վերլուծության ենթահամակարգ.

մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման ենթահամակարգ.

տեխնիկական կանոնակարգման ենթահամակարգ.

ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգ.

միջպետական թեստավորման ենթահամակարգ.

թվային սիմուլյատոր (տեղեկատվական մոդելավորող համալիր).

2) ապահովող ենթահամակարգեր՝

ինտեգրացիոն հարթակ.

նորմատիվ տեղեկատվական տեղեկություններ, ռեեստրներ և ռեգիստրներ վարելու ենթահամակարգ.

տեղեկատվական անվտանգության ենթահամակարգ.

Հանձնաժողովի ՎԵԿ-ի ենթահամակարգ.

ենթակառուցվածքային հարթակ.

ինտեգրացիոն հատվածի պահոց.

ինտեգրված համակարգի օգտատերերի նույնականացման և իսկորոշման ենթահամակարգ.

արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների նույնականացման ենթահամակարգ.

թվային հարթակների ինտեգրման ենթահամակարգ.

ինտեգրված համակարգի ՎԵԿ-ի ծառայության հավաստագրման կենտրոն.

Հանձնաժողովի հավաստագրման կենտրոն.

ծառայությունների կառավարման ծրագրային համալիր:

4.1.2.1.7. Ինտեգրված համակարգի կազմում ավելի վաղ մշակված հետևյալ ենթահամակարգերը սույն տեխնիկական առաջադրանքի իրականացման շրջանակներում պետք է փոխանցվեն ինտեգրված համակարգի կազմից՝ Հանձնաժողովի տեղեկատվական համակարգերի կազմում ընդգրկվելու համար.

նախագծերի և ծրագրերի կառավարման ենթահամակարգ.

մասնագիտացված փաստաթղթաշրջանառության ենթահամակարգ.

Միության տեղեկատվական պորտալի բաղադրիչներ (տեղեկատվական փոխգործակցությունը կազմակերպելու հետ առնչություն չունեցող մասով), որի կազմում են՝

Միության տեղեկատվական պորտալն ամբողջությամբ.

Միության պաշտոնական կայք.

Հանձնաժողովի պաշտոնական կայք.

թվային օրակարգի պորտալ.

պաշտոնական նորմատիվ-իրավական տեղեկատվության պորտալ.

Հանձնաժողովի ներքին տեղեկատվական պորտալ.

նորմատիվ-իրավական ակտերի՝ ներառյալ դրանց խմբագրումների և դրանցում կատարված փոփոխությունների պահպանումը և որոնումն ապահովող «ԵԱՏՄ իրավունք» տեղեկատվական ռեսուրս.

Միության ուսուցողական պորտալ.

Միության պորտալի բջջային հավելված.

Հանձնաժողովի հավաստագրման կենտրոն:

4.1.2.1.8. Ինտեգրված համակարգի կազմում ավելի վաղ մշակված մշտադիտարկման և կառավարման ենթահամակարգը պետք է ընդգրկվի ենթակառուցվածքային հարթակի կազմում:

4.1.2.1.9. Գործառական տեսանկյունից ազգային հատվածները պետք է ներառեն հետևյալ բաղադրիչները՝

1) միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության համակարգ. պետք է ապահովի լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի միացումն այն ինտեգրացիոն հարթակին, որի միջոցով հնարավոր է իրականացնել անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցություն, ինչպես նաև ազգային հատվածի շրջանակներում լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի ինտեգրացումը.

2) ազգային հատվածի ՎԵԿ-ի ենթահամակարգ. պետք է կատարի գործառույթների ամբողջություն, որոնք ապահովում են էլեկտրոնային փաստաթղթերի անդրսահմանային փոխանակման ժամանակ վստահության երաշխիքներ, այդ թվում՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող փաստաթղթավորման կանոնների և պահանջների համաձայն ձևակերպված և ստորագրությամբ կամ ստորագրությամբ և կնիքով վավերացված՝ թղթային կրիչով նույնանման փաստաթղթերին իրավաբանական ուժով հավասարազոր ճանաչվող էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակումն ապահովելու համար: Ազգային հատվածի ՎԵԿ-ի ծառայությունների ցանկը սահմանվում է ինտեգրված համակարգի իրականացման ընթացքում՝ սույն տեխնիկական առաջադրանքի պահանջներին համապատասխան.

3) մշտադիտարկման և կառավարման միջոցներով ենթակառուցվածքային հարթակ. պետք է ապահովի ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղու և սույն կետի 2-րդ ենթակետում նշված ենթահամակարգի գործունեության հետագծելիությունը.

4) ազգային հատվածի պաշտպանության ենթահամակարգ. պետք է ապահովի ազգային հատվածում տվյալների մշակման և պահպանման, ինչպես նաև Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի և այլ անդամ պետությունների ազգային հատվածների հետ փոխգործակցության ժամանակ կապուղիներով դրանց փոխանցման ընթացքում գաղտնիությունը, ամբողջականությունը և հասանելիությունը: Տեղեկատվության գաղտնիության, ամբողջականության, հասանելիության և պահպանվածության համար ազգային հատվածում ընդունվում և իրականացվում է տեղեկատվության պաշտպանության իրավական, կազմակերպչական և տեխնիկական միջոցների համալիր՝ համապատասխան անդամ պետության ազգային օրենսդրությանը համապատասխան:

4.1.2.1.10. Ազգային հատվածների բաղադրիչների կազմը կարող է ճշգրտվել՝ հաշվի առնելով անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերը:

4.1.2.1.11. Գործառական առումով ազգային հատվածի կազմում չներառված լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերը պետք է ապահովեն անդամ պետության տարածքում ընդհանուր գործընթացների իրականացումը: Այն դեպքում, երբ ընդհանուր գործընթացների համար անհրաժեշտ ֆունկցիոնալությունը չի ապահովվում լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերով, և լրամշակումների ծավալը բավականին մեծ է, կարող են օգտագործվել Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի շրջանակներում իրականացվող և ինտեգրված համակարգի ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգով տրամադրվող տիպային որոշումները (բազային իրականացումների բաղադրիչները):

4.1.3. Նոր ենթահամակարգերի ստեղծմանը ներկայացվող պահանջները

4.1.3.1. Միջպետական թեստավորման ենթահամակարգը

4.1.3.1.1. Միջպետական թեստավորման ենթահամակարգը նախատեսված է ինտեգրված համակարգի օգտագործմամբ Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրականացման և գործողության մեջ դնելու ժամանակ տեղեկատվական փոխգործակցության մասնակիցների տեղեկատվական համակարգերի կարգաբերման և թեստավորման անցկացումն ապահովելու համար:

4.1.3.1.2. Միջպետական թեստավորման ենթահամակարգն ինտեգրված համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքի իրականացման շրջանակներում մշակված ենթահամակարգերի վերաբերմամբ ինտեգրված համակարգի նոր ենթահամակարգ է:

4.1.3.1.3. Ինտեգրված համակարգի միջպետական թեստավորման ենթահամակարգը պետք է ստեղծվի ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգի և Միության տեղեկատվական պորտալի շրջանակներում ինտեգրված համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքն իրականացնելու ժամանակ մշակված տեղեկատվական-ծրագրային լուծումների օգտագործմամբ:

4.1.3.2. Թվային սիմուլյատորը (տեղեկատվական մոդելավորող համալիր)

4.1.3.2.1. Թվային սիմուլյատորը պետք է կատարի ինտեգրված համակարգի տեղեկատվական մոդելավորող համալիրի գործառույթները և նախատեսված է ինտեգրված համակարգի բաղադրիչների փորձարարական փոխդասավորությունների ձևավորման և օգտագործման համար փորձնական նախագծերի և նոր ինտեգրացիոն նախագծերի մշակման նպատակով: Թվային սիմուլյատորի օգտագործմամբ պետք է մշակվեն և փորձարկվեն փորձարարական գործընթացները (փորձնական նախագծերը)՝ առանց անդամ պետությունների ազգային հատվածների ենթակառուցվածքի գործարկման:

4.1.3.2.2. Թվային սիմուլյատորն ինտեգրված համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքի իրականացման շրջանակներում մշակված ենթահամակարգերի վերաբերմամբ ինտեգրված համակարգի նոր ենթահամակարգ է:

4.1.3.2.3. Թվային սիմուլյատորը պետք է ստեղծվի՝ հաշվի առնելով ինտեգրված համակարգի այլ ենթահամակարգերի իրականացման ժամանակ օգտագործվող տեղեկատվական-ծրագրային լուծումները:

4.1.3.3. Ենթակառուցվածքային հարթակը

4.1.3.3.1. Ենթակառուցվածքային հարթակը նախատեսված է ինտեգրված համակարգի ինտեգրացիոն հատվածի բաղադրիչները հաշվողական և հեռահաղորդակցման ռեսուրսներով ապահովելու, ինչպես նաև ինտեգրված համակարգի ինտեգրացիոն հատվածի ենթակառուցվածքային բաղադրիչների գործունեությանն ու կառավարմանն աջակցելու համար:

4.1.3.3.2. Ենթակառուցվածքային հարթակն ինտեգրված համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքի իրականացման շրջանակներում մշակված ենթահամակարգերի վերաբերմամբ ինտեգրված համակարգի նոր ենթահամակարգ է:

4.1.3.3.3. Ենթակառուցվածքային հարթակը պետք է ստեղծվի Հանձնաժողովի ինտեգրացիոն հարթակի հաշվողական ենթակառուցվածքի ու մշտադիտարկման և կառավարման ենթահամակարգի ստեղծման ժամանակ մշակված տեխնիկական և տեղեկատվական-ծրագրային լուծումների զարգացման հիման վրա:

4.1.3.3.4. Ենթակառուցվածքային հարթակը Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի ենթահամակարգերի համար պետք է տրամադրի՝

ֆիզիկական և վիրտուալ հաշվողական ռեսուրսներ.

ԻՏՀ հատվածների միջև ցանցային կապվածություն և բազային ենթակառուցվածքային ծառայություններ (LDAP, DNS, DHCP, NTP, երթուղում և այլն).

ծրագրային արտադրանքի թարմացումների կենտրոնացված տեղադրման ծառայություններ.

տվյալների պահուստային պատճենման, ռեպլիկացիայի և վերականգման ծառայություններ.

հաշվողական ռեսուրսների հասանելիության և արտադրողականության մշտադիտարկման ծառայություններ:

4.1.3.4. Ինտեգրացիոն հատվածի պահոցը

4.1.3.4.1. Ինտեգրացիոն հատվածի պահոցը (ինտեգրացիոն հատվածի տվյալների պահպանման և մշակման ենթահամակարգը) նախատեսված է ընդհանուր գործընթացների իրականացման, ենթահամակարգերի գործունեության ժամանակ կուտակվող տվյալների, այդ թվում՝ վիճակագրական տեղեկատվության, ինտեգրված համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում մշակվող և պահպանման ենթակա այլ տվյալների և տեղեկությունների ստացման, մշակման, կերպափոխման, վերլուծության, պահպանման և տրամադրման համար:

4.1.3.4.2. Ինտեգրացիոն հատվածի պահոցն ինտեգրված համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքի իրականացման շրջանակներում մշակված ենթահամակարգերի վերաբերմամբ ինտեգրված համակարգի նոր ենթահամակարգ է:

4.1.3.4.3. Պահոցը պետք է ստեղծվի, այդ թվում՝ ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգի իրականացման ժամանակ մշակված տեղեկատվական-ծրագրային լուծումների հիման վրա:

4.1.3.5. Ինտեգրված համակարգի օգտատերերի նույնականացման և իսկորոշման ենթահամակարգը

4.1.3.5.1. Ինտեգրված համակարգի օգտատերերի նույնականացման և իսկորոշման ենթահամակարգը նախատեսված է ինտեգրված համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն բաղադրիչներում սուբյեկտների (օգտատերերի, շահագործման հարցերով անձնակազմի, ընդհանուր գործընթացների մասնակիցների և այլոց), ինչպես նաև Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի վեբ-ծառայությունների նույնականացման և իսկորոշման միասնական մեխանիզմն իրականացնելու համար:

4.1.3.5.2. Ինտեգրված համակարգի օգտատերերի նույնականացման և իսկորոշման ենթահամակարգը պետք է ապահովի Հանձնաժողովի սուբյեկտների նույնականացումը և իսկորոշումը, այդ թվում՝ էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման բանալիների հավաստագրերի օգտագործմամբ:

4.1.3.5.3. Ինտեգրված համակարգի օգտատերերի նույնականացման և իսկորոշման ենթահամակարգը պետք է ապահովի ինտեգրված համակարգի՝ անդամ պետությունների համար ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներում ազգային հատվածների սուբյեկտների նույնականացումը՝ լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերում սուբյեկտների կամ անդամ պետությունների՝ նույնականացման և իսկորոշման ծառայություններն իրականացնող կազմակերպությունների նույնականացման և իսկորոշման արդյունքների հիման վրա:

Ինտեգրված համակարգի օգտատերերի նույնականացման և իսկորոշման ենթաhամակարգում պետք է իրականացվեն անդամ պետությունների նույնականացման և իսկորոշման ազգային համակարգերի հետ փոխգործակցության մեխանիզմները (դրանց առկայության դեպքում)՝ օգտատերերի՝ այդ համակարգերում անցկացված իսկորոշման արդյունքներն օգտագործելու նպատակով:

4.1.3.5.4. Ինտեգրված համակարգի օգտատերերի նույնականացման և իսկորոշման ենթահամակարգը պետք է ապահովի սուբյեկտների նույնականացման և իսկորոշման հնարավորությունը՝ էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) հավաստագրերի օգտագործմամբ:

4.1.3.5.5. Ինտեգրված համակարգի օգտատերերի նույնականացման և իսկորոշման ենթահամակարգն ինտեգրված համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքի իրականացման շրջանակներում մշակված ենթահամակարգերի վերաբերմամբ ինտեգրված համակարգի նոր ենթահամակարգ է:

4.1.3.6. Թվային հարթակների ինտեգրման ենթահամակարգը

4.1.3.6.1. Թվային հարթակների ինտեգրման ենթահամակարգը նախատեսված է ծառայությունների, տվյալների (ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների) օգտագործման հնարավորության ապահովման համար և ծառայությունների ու թվային հարթակների, այդ թվում՝ ինտեգրված համակարգի շրջանակներից դուրս ստեղծվող արտաքին հարթակների հավելվածների իրականացման ժամանակ:

4.1.3.6.2. Թվային հարթակների ինտեգրման ենթահամակարգն ինտեգրված համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքի իրականացման շրջանակներում մշակված ենթահամակարգերի վերաբերմամբ ինտեգրված համակարգի նոր ենթահամակարգ է:

4.1.3.7. Ծառայությունների կառավարման ծրագրային համալիր

4.1.3.7.1. Ծառայությունների կառավարման ծրագրային համալիրը նախատեսված է կոնտեյներացված հավելվածների հիման վրա իրականացված՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի ծառայությունների տեղադրման, համակարգման և կենսական պարբերաշրջանի կառավարման առաջադրանքների ավտոմատացման համար, հետևյալի օգտագործմամբ՝

բաց ելակետային ծածկագրով կոնտեյներային օրկեստրացիայի համակարգեր.

հավելվածների մակարդակի միջցանցային էկրան.

բաց ելակետային ծածկագրով տվյալների այն ռելյացիոն բազայի ծառայություններ, որը պետք է ապահովի օգտատերերի կողմից ներկառուցված և որոշված տվյալների տիպերի լայն սպեկտր.

բաց ելակետային ծածկագրով տվյալների այն ոչ ռելյացիոն փաստաթղթերի վրա հիմնավորված բազայի ծառայություններ, որը պետք է ապահովի մեծ ծավալներով տվյալների պահպանումը.

բաց ելակետային ծածկագրով հաղորդագրությունների բաշխված ծրագրային բրոքեր, որը պետք է հորիզոնական մասշտաբավորման հնարավորություն ունենա և ընդգրկի տրանզակցայնության ֆունկցիոնալությունը:

4.1.3.7.2. Ծառայությունների կառավարման ծրագրային համալիրն իր կազմում TLS հաղորդակարգի օգտագործումն ապահովող յուրաքանչյուր բաղադրիչի համար պետք է օգտագործի Հանձնաժողովի հավաստագրման կենտրոնի կողմից հրատարակված TLS հավաստագրեր:

4.1.3.7.3. Ծառայությունների կառավարման ծրագրային համալիրը ինտեգրված համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքի իրականացման շրջանակներում մշակված բաղադրիչների վերաբերմամբ ինտեգրված համակարգի նոր բաղադրիչ է:

4.1.4. Ենթահամակարգերի զարգացմանը ներկայացվող պահանջները

4.1.4.1. Միության տեղեկատվական պորտալը

4.1.4.1.1. Միության տեղեկատվական պորտալը նախատեսված է Միության, դրա մարմինների և դրանց գործունեության վերաբերյալ տեղեկատվությանը, ինչպես նաև ընդհանուր գործընթացների իրականացման ժամանակ ինտեգրված համակարգի միջոցներով ձևավորվող Միության ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներին, այդ թվում՝ նորմատիվ տեղեկատվական, նորմատիվ իրավական, վիճակագրական և վերլուծական տեղեկատվությանը՝ օգտատերերի տարբեր կատեգորիաների կանոնակարգված հասանելիությունն ապահովելու համար:

4.1.4.1.2. Միության տեղեկատվական պորտալը պետք է զարգանա հետևյալ ուղղությունների շրջանակներում՝

1) պորտալի ծրագրային բաղադրիչների միասնականացում.

2) Միության պորտալի՝ օգտատերերի և արտաքին համակարգերի փոխգործակցության հնարավորությունների ընդլայնում.

3) թվային հարթակների ծառայությունների և բաղադրիչների ստեղծման համար անհրաժեշտ գործառույթների իրականացում.

4) ինտեգրում ինտեգրացիոն հատվածի պահոցին.

5) Միության պորտալի տեղեկատվության հասանելիության բարձրացում, տվյալների տրամադրման ծառայությունների զարգացում, Միության մարմինների գործունեության մասին շահագրգիռ անձանց տեղեկացնելու հնարավորությունների ընդլայնում.

6) շահագրգիռ սուբյեկտների համար միջպետական էլեկտրոնային ծառայություններին կանոնակարգված հասանելիության ապահովում.

7) տեղեկատվական փոխգործակցության արձանագրություններին և ինտեգրացիոն հարթակի ծառայությունների իրադարձություններին կանոնակարգված հասանելիության ապահովում.

8) տեխնոլոգիական հարթակի կատարելագործում.

9) պորտալի շարժական լուծման հնարավորությունների ընդլայնում:

4.1.4.2. Տեղեկատվական-վերլուծական ենթահամակարգը

4.1.4.2.1. Տեղեկատվական-վերլուծական ենթահամակարգը նախատեսված է համախմբված տեղեկատվության ձևավորման ու վերլուծության, վերլուծական հաշվետվական ձևերի և հրապարակումների նախապատրաստման հիման վրա տարբեր աղբյուրներից տվյալների հավաքագրման և դրանց վերլուծական մշակման համար:

4.1.4.2.2. Տեղեկատվական-վերլուծական ենթահամակարգը պետք է զարգանա հետևյալ ուղղությունների շրջանակներում՝

1) տվյալների վերլուծական ցուցափեղկերի կազմի ընդլայնում, տվյալների մշակման լրացուցիչ ալգորիթմների իրականացում՝ տվյալների վերլուծական ցուցափեղկեր, հարցումներ, վերլուծական հաշվետվական ձևեր և հրապարակումներ ձևավորելիս.

2) թվային հարթակների շրջանակներում օգտագործման նպատակներով վերլուծական ծառայությունների իրականացում.

3) վերլուծական առաջադրանքների ձևավորման նպատակների համար տվյալների մշակման լրացուցիչ ալգորիթմների իրականացում.

4) արտաքին աղբյուրներից տվյալների ավտոմատ հավաքագրման ապահովման մասով տեխնոլոգիական հնարավորությունների ընդլայնում.

5) տվյալների միասնական պահոցի հաշվին ինտեգրված համակարգի օգնությամբ իրականացվող ընդհանուր գործընթացների ծառայությունների հետ միջանցիկ ինտեգրման ապահովում.

6) ընդհանուր գործընթացների տվյալների մասով համախմբված հաշվետվության ձևավորում:

4.1.4.3. Վիճակագրության ենթահամակարգը

4.1.4.3.1. Վիճակագրության ենթահամակարգը նախատեսված է վիճակագրության ոլորտում լիազորված մարմիններից վիճակագրական տվյալների հավաքագրման, Միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման և տարածման նպատակով դրանց պահպանման և մշակման համար:

4.1.4.3.2. Վիճակագրության ենթահամակարգը պետք է զարգանա հետևյալ ուղղությունների շրջանակներում՝

1) վիճակագրության նպատակներով օգտագործվող նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների ձևավորման և վարման մասով գործառույթների զարգացում.

2) անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից վիճակագրական տվյալների ստացման (հավաքագրման) մեխանիզմների զարգացում.

3) ենթահամակարգի մետատվյալների ձևավորման, վարման և մշակման մեխանիզմների զարգացում.

4) հավաքագրվող վիճակագրական տվյալների ձևաչափատրամաբանական հսկողության մեխանիզմների զարգացում.

5) վիճակագրական տվյալների նոր աղբյուրների միացման մեխանիզմների զարգացում.

6) լիազորված մարմինների կողմից տարբեր տեխնոլոգիական ձևաչափերով և կառուցվածքներով վիճակագրական տվյալները ներկայացնելու ժամանակ տվյալների ավտոմատացված մշակման մեխանիզմների զարգացում.

7) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի, այդ թվում՝ տեղեկատվական-վերլուծական ենթահամակարգի հետ ինտեգրման մեխանիզմների զարգացում.

8) վիճակագրության ենթահամակարգի մետատվյալների փոփոխման ժամանակ օգտատերերի զգուշացումների և ծանուցումների մեխանիզմի կատարելագործում.

9) վիճակագրության ենթահամակարգի մետատվյալների զտման, որոնման և ներկայացման մեխանիզմների կատարելագործում.

10) վիճակագրության ենթահամակարգի գործիքակազմի և օգտատիրոջ միջերեսի կատարելագործում և զարգացում.

11) Միության կազմ նոր անդամ պետությունների ընդունման հետ կապված վիճակագրական տվյալների հավաքագրման, մշակման և ներկայացման մեխանիզմների ընդլայնում.

12) չկանոնակարգվող հաշվետվությունների ձևավորման մեխանիզմների ինտեգրում:

4.1.4.4. Նախագծերի և ծրագրերի կառավարման ենթահամակարգը

4.1.4.4.1. Սույն տեխնիկական առաջադրանքի իրականացման շրջանակներում նախագծերի և ծրագրերի կառավարման ենթահամակարգը պետք է հանվի ինտեգրված համակարգի կազմից և տեղափոխվի Հանձնաժողովի ներքին տեղեկատվական համակարգերի կազմ:

4.1.4.4.2. Սույն տեխնիկական առաջադրանքի իրականացման շրջանակներում նախագծերի և ծրագրերի կառավարման ենթահամակարգի գործառական հնարավորությունների զարգացումը նախատեսվում է ենթահամակարգի ճշգրիտ գործունեությունն ապահովելու համար՝ հետևյալ ուղղությունների շրջանակներում՝

1) համակարգի վերլուծական հնարավորությունների զարգացում.

2) օգտատերերի աշխատանքի հարմարավետության բարձրացում և ենթահամակարգի օգտատերերի միջերեսների կատարելագործում.

3) Հանձնաժողովի ներքին տեղեկատվական համակարգերին ինտեգրում:

4.1.4.5. Արգելքների և խոչընդոտների վերլուծության ենթահամակարգը

4.1.4.5.1. Արգելքների և խոչընդոտների վերլուծության ենթահամակարգն ավելի վաղ մշակված ռիսկերի ոլորտների վերլուծության ենթահամակարգի զարգացումն է և նախատեսված է Միության գործունեության և զարգացման վրա հնարավոր ազդեցություն ունեցող արտաքին գործոնների վրա ռեակցիաների վերահսկման և ապահովման, Միության արտաքին և միջգերատեսչական արգելքների և խոչընդոտների մշտադիտարկման, Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության ռիսկերի գնահատման և Միության գործունեության և զարգացման վրա Հանձնաժողովի որոշումների չնախատեսված ազդեցության նվազեցման մասով տեղեկատվության նույնականացման, վերլուծության և մշակման գործընթացների ավտոմատացման համար:

4.1.4.5.2. Արգելքների և խոչընդոտների վերլուծության ենթահամակարգը պետք է զարգանա ավելի վաղ մշակված ռիսկերի ոլորտների վերլուծության ենթահամակարգի գործառական հնարավորությունների ընդլայնման հաշվին՝ հետևյալ ուղղությունների շրջանակներում՝

1) այն աղբյուրների ցանկի ընդլայնում, որոնց հիման վրա իրականացվում է առկա և հնարավոր արգելքների և խոչընդոտների վերաբերյալ տվյալների հավաքագրում ու կուտակում.

2) ընդհանուր գործընթացների իրականացման ժամանակ պահոցում կուտակվող տվյալների ավտոմատացված մշակման ապահովում.

3) ավտոմատացված մեխանիզմների ցուցանիշների համակարգի վարում՝ ցուցանիշների հաշվարկի և արգելքների ու խոչընդոտների հայտնաբերման համար.

4) արգելքների և խոչընդոտների հայտնաբերման վերաբերյալ ծանուցումների մեխանիզմների զարգացում.

5) խոչընդոտների վերացման հսկողության մեխանիզմների զարգացում:

4.1.4.6. Մասնագիտացված փաստաթղթաշրջանառության ենթահամակարգը

4.1.4.6.1. Մասնագիտացված փաստաթղթաշրջանառության ենթահամակարգը նախատեսված է հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման քննությունների անցկացման գործընթացի ավտոմատացված աջակցության և այդ գործընթացի շրջանակներում իրականացվող Հանձնաժողովի փաստաթղթաշրջանառության ավտոմատացման համար:

4.1.4.6.2. Սույն տեխնիկական առաջադրանքի շրջանակներում մասնագիտացված փաստաթղթաշրջանառության ենթահամակարգը պետք է հանվի ինտեգրված համակարգի կազմից և տեղափոխվի Հանձնաժողովի ներքին տեղեկատվական համակարգերի կազմ:

4.1.4.6.3. Սույն տեխնիկական առաջադրանքի իրականացման շրջանակներում նախատեսվում է մասնագիտացված փաստաթղթաշրջանառության ենթահամակարգի լրամշակում՝ դրա ճշգրիտ գործունեության ապահովման համար՝ հաշվի առնելով Միության մարմինների՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման քննությունների վարումը կանոնակարգող իրավական ակտերում հնարավոր փոփոխությունները:

4.1.4.7. Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման ենթահամակարգը

4.1.4.7.1. Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման ենթահամակարգը նախատեսված է էլեկտրոնային տեսքով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի, ԵԱՏՄ ՄՄՍ-ի օգտագործման գործընթացների ավտոմատացված աջակցության, մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցների հաշվառման համար:

4.1.4.7.2. Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման ենթահամակարգը պետք է զարգանա հետևյալ ուղղությունների շրջանակներում՝

1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ում և ԵԱՏՄ ՄՄՍ-ում փոփոխություններ կատարելու մասին փաստաթղթերի նախագծերի ձևավորման, Միության իրավունքի կազմում ընդգրկվող՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի և ԵԱՏՄ ՄՄՍ-ի հետ կապված ակտերում փոփոխությունների կատարման անհրաժեշտության վերլուծության և հայտնաբերման մեխանիզմների զարգացում.

2) ինտեգրման մեխանիզմների զարգացում ինտեգրված համակարգի մյուս ենթահամակարգերի հետ:

4.1.4.8. Տեխնիկական կանոնակարգման ենթահամակարգը

4.1.4.8.1. Տեխնիկական կանոնակարգման ենթահամակարգը նախատեսված է տեխնիկական կանոնակարգման ոլորտներում փաստաթղթերի և տեղեկությունների մշակման, պահպանման և համակարգման, սանիտարական, անասնաբուժասանիտարական ու կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման, դեղամիջոցների ու բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգման, ՍԲՍ միջոցների կիրառման և դեղամիջոցների ու բժշկական արտադրատեսակների շրջանառության բնագավառներ), ինչպես նաև նշված ոլորտներում տեղեկատվական նյութերի կառավարման համար:

4.1.4.8.2. Տեխնիկական կանոնակարգման ենթահամակարգը պետք է զարգանա հետևյալ ուղղությունների շրջանակներում՝

1) ընդհանուր հարթակի արդիականացում՝ տեխնիկական կանոնակարգման ոլորտներում նորմատիվ փաստաթղթերի բովանդակության վարման, անասնաբուժական, սանիտարական և բուսասանիտարական միջոցների (այսուհետ՝ ՍԲՍ միջոցներ) կիրառման և դեղամիջոցների ու բժշկական արտադրատեսակների շրջանառության համար՝ ցանկացած տեսքով, կառուցվածքավորված ձևով (այսուհետ՝ «թվային փաստաթուղթ»).

2) «թվային փաստաթղթերի» ձևավորման մեխանիզմների կատարելագործում.

3) տեխնիկական կանոնակարգման ենթահամակարգերի օգտատերերի աշխատանքի հարմարավետության բարձրացում և միջերեսների օգտատերերի կատարելագործում.

4) հարակից ենթահամակարգերի և տեխնիկական կանոնակարգման ենթահամակարգի՝ պահանջվող գործառույթների իրականացման մասով և անհրաժեշտ տեղեկատվության ու տեղեկությունների ստացման ու փոխանցման ընդհանուր գործընթացների հետ ինտեգրման մեխանիզմների զարգացում, ինչպես նաև թվային հարթակների ստեղծման ժամանակ.

5) արդի «թվային փաստաթղթերի» և Միության տեղեկատվական պորտալում դրանց հետ կապված տեղեկությունների հրապարակման մեխանիզմների զարգացում.

6) տեխնիկական կանոնակարգման, ՍԲՍ միջոցների կիրառման և դեղամիջոցների ու բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտներում փաստաթղթերի մշակման վերլուծության ու պահանջների կիրառման գործիքների կատարելագործում՝ հսկողության ենթակա արտադրանքի ու համապատասխանության գնահատման կիրառվող ընթացակարգերի առնչությամբ (այսուհետ՝ պահանջներ).

7) տեխնիկական կանոնակարգման ենթահամակարգի ներքին կառուցվածքի զարգացում՝ հաշվի առնելով առանձին գործառական բաղադրիչների (ծրագրային մոդուլների) առանձնացումը, այդ թվում՝ տեխնիկական կանոնակարգման գործընթացների, սանիտարական, անասնաբուժասանիտարական ու կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման, դեղամիջոցների ընդհանուր շուկայի կարգավորման, բժշկական արտադրատեսակների ընդհանուր շուկայի կարգավորման աջակցության համար նախատեսված.

8) տեխնիկական կանոնակարգման, ՍԲՍ միջոցների կիրառման և դեղամիջոցների ու բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտներում ընդհանուր գործընթացների ցանկի ու տեղեկությունների կազմի, տեղեկատվական ռեսուրսների ընդլայնում (այսուհետ՝ ընդհանուր գործընթացների տեղեկատվական ռեսուրսներ).

9) տեխնիկական կանոնակարգման ենթահամակարգի գործառական հնարավորությունների արդիականացում և զարգացում՝ հաշվի առնելով Միության նորմատիվ իրավական բազայի փոփոխությունը, Միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրականացումը, ընդհանուր գործընթացները գործողության մեջ դնելը, հարակից համակարգերի և դրանց հետ փոխգործակցության տեսակների կազմի ընդլայնումը (փոփոխությունը):

4.1.4.9. Ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգը

4.1.4.9.1. Ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգը նախատեսված է Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի շրջանակներում ընդհանուր գործընթացների իրականացումն ապահովելու համար:

4.1.4.9.2. Ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգը պետք է զարգանա հետևյալ ուղղությունների շրջանակներում՝

1) միասնականացված բաղադրիչների իրականացում, որոնք ապահովում են ընդհանուր գործընթացների տեխնոլոգիական փաստաթղթերով սահմանվող պահանջներին համապատասխան ընդհանուր գործընթացների գործառնությունների բազային իրականացումը.

2) միասնականացված բաղադրիչների իրականացում, որոնք ապահովում են ընդհանուր գործընթացների ծառայությունների իրականացման և գործարկման (գործողության մեջ դնելու) համար ժամանակի կրճատումը.

3) ընդհանուր գործընթացների իրականացման ընթացիկ կարգավիճակի վերաբերյալ տվյալների հավաքման մեխանիզմների ընդլայնում.

4) ճարտարապետության կատարելագործում՝ ժամանակակից լուծումների և մոտեցումների (այդ թվում՝ միկրոծառայությունների ճարտարապետության բաղադրիչների) ներդրման մասով.

5) ինտեգրում ինտեգրացիոն հատվածի տվյալների պահոցին՝ ընդհանուր գործընթացների իրականացման ընթացքում կուտակվող տվյալների վերլուծության և հսկողության ժամանակ դրա օգտագործման նպատակով.

6) փոխգործակցության ծրագրային միջերեսների միասնականացում.

7) տեղեկատվական փոխգործակցության ընդհանուր գործընթացների շրջանակներում իրականացվող մշտադիտարկման, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների մշտադիտարկման մեխանիզմների կատարելագործում:

4.1.4.10. Արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների նույնականացման ենթահամակարգը

4.1.4.10.1. Արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների նույնականացման ենթահամակարգը նախատեսված է Միության մաքսային տարածքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների եզակի նույնականացումն ապահովելու համար:

4.1.4.10.2. Արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների նույնականացման ենթահամակարգը պետք է ապահովի Միության մաքսային տարածքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների, այդ թվում՝ ինտեգրված համակարգի օգտատերեր չհանդիսացող մասնակիցների եզակի նույնականացման համարների տեղեկատվական բազայի ձևավորումը, վարումն ու օգտագործումը:

4.1.4.10.3. Արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների նույնականացման ենթահամակարգը պետք է փոխգործակցի անդամ պետություններում օգտագործվող՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման ազգային համակարգերի հետ, սակայն այն նշված ազգային համակարգերի մաս չի կազմում և չի փոխարինում նրանց գործառույթները:

4.1.4.11. Ինտեգրացիոն հարթակը

4.1.4.11.1. Ինտեգրացիոն հարթակը նախատեսված է լիազորված մարմինների և Հանձնաժողովի տեղեկատվական համակարգերի միջև տվյալների էլեկտրոնային փոխանակման աջակցության համար, այդպիսի տեղեկատվական համակարգերի միջոցներով ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներին հասանելիության ապահովման համար, ինչպես նաև արտաքին տեղեկատվական համակարգերի (Միության անդամներ չհանդիսացող ինտեգրացիոն միավորումների, միջազգային կազմակերպությունների և պետությունների տեղեկատվական համակարգերի) հետ տվյալների էլեկտրոնային փոխանակումն ապահովելու համար:

4.1.4.11.2. Ինտեգրացիոն հարթակը պետք է զարգանա հետևյալ ուղղությունների շրջանակներում՝

1) ինտեգրացիոն անցուղիների գործառույթներին ծրագրային միջերեսների հասանելիության զարգացում.

2) ինտեգրացիոն հարթակի հասանելիության և խափանումների նկատմամբ կայունության բարձրացում.

3) թվային հարթակների բաղադրիչների և ծառայությունների ստեղծման ժամանակ ինտեգրացիոն գործառույթների իրականացում.

4) փոխգործակցության ծրագրային միջերեսների միասնականացում.

5) արդիականացում՝ հաշվի առնելով ազատ ծրագրային ապահովման սկզբունքներին բավարարող ծրագրային լուծումների օգտագործումը.

6) ճարտարապետության կատարելագործում՝ ժամանակակից լուծումների և մոտեցումների ներդրման մասով (այդ թվում՝ միկրոծառայությունների ճարտարապետությունը):

4.1.4.12. Նորմատիվ տեղեկատվական տեղեկություններ, ռեեստրներ և ռեգիստրներ վարելու ենթահամակարգը

4.1.4.12.1. Նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների, ռեեստրների և ռեգիստրների վարման ենթահամակարգը նախատեսված է Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկություններ, դասակարգիչներ և ընդհանուր գործընթացներ իրականացնելիս օգտագործվող այլ տեղեկատվություն պարունակող տվյալների բազայի վարման ապահովման, ինտեգրացիոն հարթակի միջոցներով անդամ պետություններին Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև Միության տեղեկատվական պորտալի միջոցով շահագրգիռ անձանց և լիազորված մարմինների միջև այդպիսի տեղեկատվությունը տարածելու համար:

4.1.4.12.2. Նորմատիվ տեղեկատվական տեղեկություններ, ռեեստրներ և ռեգիստրներ վարելու ենթահամակարգը պետք է զարգանա հետևյալ ուղղությունների շրջանակներում՝

1) Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկություններ, դասակարգիչներ և ընդհանուր գործընթացների իրականացման ժամանակ օգտագործվող այլ տեղեկատվություն պարունակող տվյալների բազաների ընդլայնում.

2) Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկություններում պարունակվող տվյալների որակի ապահովման գործառույթների ընդլայնում.

3) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի հարակից ենթահամակարգերին և Հանձնաժողովի ներքին տեղեկատվական համակարգերին ինտեգրման մեխանիզմների զարգացում.

4) փոխգործակցության ծրագրային միջերեսների միասնականացում.

5) արդիականացում՝ հաշվի առնելով ազատ ծրագրային ապահովման սկզբունքներին բավարարող ծրագրային լուծումների օգտագործումը.

6) ճարտարապետության կատարելագործում՝ ժամանակակից լուծումների և մոտեցումների ներդրման մասով (այդ թվում՝ միկրոծառայությունների ճարտարապետությունը):

4.1.4.13. Տեղեկատվական անվտանգության ենթահամակարգը

4.1.4.13.1. Տեղեկատվական անվտանգության ենթահամակարգը նախատեսված է Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում դրանք մշակելիս և պահպանելիս, ինչպես նաև ազգային հատվածների հետ փոխգործակցության ժամանակ կապուղիներով դրանք փոխանցելիս տվյալների գաղտնիությունը, ամբողջականությունը և հասանելիությունն ապահովելու համար:

4.1.4.13.2. Տեղեկատվական անվտանգության ենթահամակարգը պետք է զարգանա հետևյալ ուղղությունների շրջանակներում՝

1) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում տեղեկատվության պաշտպանության կազմակերպչական և իրավական եղանակների զարգացում.

2) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի՝ դրա զարգացման գործընթացում կառուցվածքի փոփոխությամբ պայմանավորված՝ տեղեկատվության անվտանգության սպառնալիքների հայտնաբերում և չեզոքացում (մինիմալացում մինչև ընդունելի մակարդակի).

2) արտաքին համակարգերի հետ տվյալների փոխանցման պաշտպանված կապուղիների ստեղծում (համապատասխան միջպետական համաձայնագրերի իրականացմանը զուգընթաց).

3) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի բաղադրիչների պաշտպանվածության վերլուծություն.

4) տեղեկատվության պաշտպանության իրադարձությունների մշտադիտարկում.

5) տեղեկատվության պաշտպանության՝ օգտագործվող տեխնիկական և ծրագրային միջոցների ներմուծման փոխարինում՝ առավելապես այն միջոցների օգտագործում, որոնք մշակվել են անդամ պետություններում կամ անդամ պետությունների համատեղ նախագծերի շրջանակներում մշակված միջոցների օգտագործում.

6) տեղեկատվության պաշտպանության այն տեխնիկական և ծրագրային միջոցների գերադասելի օգտագործում, որոնք ունեն տեղեկատվության անվտանգության պահանջներին համապատասխանության հավաստում (համապատասխանության հավաստագիր):

4.1.4.14. Հանձնաժողովի ՎԵԿ-ի ենթահամակարգը

4.1.4.14.1. Հանձնաժողովի ՎԵԿ-ի ենթահամակարգը նախատեսված է էլեկտրոնային փաստաթղթերի անդրսահմանային փոխանակման ժամանակ վստահության երաշխիքի ապահովման համար:

4.1.4.14.2. Հանձնաժողովի ՎԵԿ-ի ենթահամակարգը պետք է զարգանա հետևյալ ուղղությունների շրջանակներում՝

1) Էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական նշանակությունը հաստատելու ժամանակ փոխգործակցության մեխանիզմների կատարելագործում.

2) ենթահամակարգի ինտեգրացիոն հնարավորությունների զարգացում՝ արտաքին տեղեկատվական համակարգերի միացման մասով.

3) ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ միմյանց միջև, ինչպես նաև անդամ պետությունների պետական իշխանության մարմինների միջև էլեկտրոնային փոխգործակցության գործընթացների զարգացում՝ իրենց պետությունների տարածքներում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գտնվելու դեպքում:

4.1.4.15. Ինտեգրված համակարգի ՎԵԿ-ի ծառայության հավաստագրման կենտրոնը

4.1.4.15.1. Ինտեգրված համակարգի ՎԵԿ-ի ծառայության հավաստագրման կենտրոնը (այսուհետ՝ ՎԵԿ-ի ծառայության հավաստագրման կենտրոն) նախատեսված է ԷԹՍ-ի ստուգման բանալիների հավաստագրերի կառավարման այն ստորակարգային համակարգի կառուցման համար, որն ապահովում է ինտեգրված համակարգի ՎԵԿ-ի ծառայության շրջանակներում անդամ պետությունների ՎԵԿ-ի ծառայությունների և Հանձնաժողովի ՎԵԿ-ի ենթահամակարգի փոխգործակցությունը:

4.1.4.15.2. ՎԵԿ-ի ծառայության հավաստագրման կենտրոնը պետք է ապահովի ինտեգրված համակարգի ՎԵԿ-ի ծառայության գործունեությունը և ենթադրում է ՎԵԿ-ի ենթահամակարգերի ինտեգրացիոն հնարավորությունների զարգացումը՝ արտաքին տեղեկատվական համակարգերի միացման հնարավորությունն ապահովելու մասով (անհրաժեշտության դեպքում), ինչպես նաև իրավաբանական նշանակություն ունեցող էլեկտրոնային փոխգործակցության գործընթացների զարգացումը՝ ՎԵԿ-ի ծառայության օգտագործմամբ։

4.1.4.16. Հանձնաժողովի հավաստագրման կենտրոնը

4.1.4.16.1. Հանձնաժողովի հավաստագրման կենտրոնը նախատեսված է Հանձնաժողովի կոլեգիայի անդամներին, Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցներին էլեկտրոնային փաստաթղթերի ստորագրման համար ԷԹՍ բանալիների հավաստագրերով ապահովելու համար:

4.1.5. Ինտեգրված համակարգի բաղադրիչների միջև տեղեկատվական փոխանակման համար կապի եղանակներին և միջոցներին ներկայացվող պահանջները

4.1.5.1. Հանձնաժողովի ինտեգրված հատվածում բացված՝ ինտեգրված համակարգի գործառական ենթահամակարգերի միջև տեղեկատվական փոխանակումը պետք է իրականացվի ինտեգրացիոն հարթակի կազմի մեջ մտնող՝ Հանձնաժողովի հատվածի տվյալների սինքրոնացման ենթահամակարգի օգտագործմամբ:

4.1.5.2. Ինտեգրացիոն անցուղիների և ՎԵԿ-ի ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակումը պետք է իրականացվի էլեկտրոնային փաստաթղթերի փոխանցման տեխնոլոգիան սահմանող նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի, ինչպես նաև ՎԵԿ-ի ծառայության հետ ինտեգրացիոն հարթակի փոխգործակցության կանոնակարգերին, Հանձնաժողովի կողմից հաստատվող էլեկտրոնային հաղորդագրությունների փոխգործակցության ժամանակ օգտագործվող ձևաչափերին և կառուցվածքներին համապատասխան:

Ազգային հատվածի շրջանակներում ինտեգրացիոն անցուղու և ՎԵԿ-ի միջև փոխգործակցության ապահովման համար օգտագործվող տեխնիկական լուծումները, ինչպես նաև այդ փոխգործակցությանը ներկայացվող լրացուցիչ պահանջները (անհրաժեշտության դեպքում) անդամ պետությունների կողմից ինքնուրույն են որոշվում:

4.1.5.3. Ազգային հատվածների ինտեգրացիոն անցուղիների և Հանձնաժողովի հատվածի ինտեգրացիոն անցուղու միջև փոխգործակցությունը պետք է կատարվի էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանակման միջոցով՝ ինտեգրացիոն հարթակի կազմի մեջ մտնող տրանսպորտային ենթահամակարգի օգտագործմամբ:

4.1.5.4. Անդամ պետությունների միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության համակարգերի և ազգային հատվածների ինտեգրացիոն անցուղիների միջև կապի եղանակները և միջոցները պետք է սահմանվեն անդամ պետությունների միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության համակարգերի կողմից ներկայացվող պահանջներին համապատասխան:

4.1.6. Հարակից համակարգերի հետ համատեղելիությանը ներկայացվող պահանջները

4.1.6.1. Ինտեգրված համակարգի նկատմամբ հարակից են՝

1) լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերը.

2) արտաքին տեղեկատվական համակարգերը:

4.1.6.2. Ինտեգրված համակարգի հետ լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի փոխգործակցությունը պետք է իրականացվի անդամ պետությունների միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության համակարգերի և ազգային հատվածների ինտեգրացիոն անցուղիների գործառույթների օգտագործմամբ:

4.1.6.3. Ինտեգրված համակարգի հետ արտաքին տեղեկատվական համակարգերի փոխգործակցությունը պետք է իրականացվի ինտեգրացիոն հարթակի կազմի մեջ մտնող արտաքին համակարգերի հետ փոխգործակցության ենթահամակարգի կողմից տրամադրվող գործառույթների օգտագործմամբ:

4.1.6.4. Ինտեգրված ենթահամակարգի հետ արտաքին տեղեկատվական համակարգերի հետ փոխգործակցությունը պետք է իրականացվի տվյալների փոխանցման պաշտպանված կապուղիների օգտագործմամբ, որոնք տրամադրվում են Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի տեղեկատվական անվտանգության ենթահամակարգի և արտաքին տեղեկատվական համակարգի կողմից՝ այդպիսի փոխգործակցության տեխնիկական պայմաններին համապատասխան:

4.1.7. Անձնակազմի թվին, որակավորմանը և աշխատանքի ռեժիմին ներկայացվող պահանջները

4.1.7.1. Անձնակազմի թվին և որակավորմանը ներկայացվող պահանջները պետք է սահմանվեն Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի և ազգային հատվածների նախագծման և մշակման փուլում:

4.1.7.2. Ինտեգրված համակարգի յուրաքանչյուր բաղադրիչի տեխնիկական-աշխատանքային նախագծի փաստաթղթերում պետք է նշվեն ինտեգրված համակարգի բաղադրիչների շահագործման համար անհրաժեշտ՝ անձնակազմի հատուկ պատրաստվածության և գիտելիքների վերաբերյալ պահանջները:

4.1.8. Նշանակության ցուցանիշները

4.1.8.1. Ինտեգրված համակարգը պետք է ապահովի Միությունում ինտեգրացիոն գործընթացների զարգացման, ինչպես նաև ինտեգրված համակարգի գործառական հնարավորություններին ներկայացվող պահանջների փոփոխության ժամանակ արդիականացման հնարավորությունը: Ինտեգրված համակարգի արդիականացման ընթացքում պետք է ապահովվի ինտեգրված համակարգում պահվող տվյալների պահպանման և դրանց հետագա օգտագործման հնարավորությունը:

4.1.9. Հուսալիությանը ներկայացվող պահանջները

4.1.9.1. Ինտեգրված համակարգի բաղադրիչները պետք է ապահովեն շուրջօրյա ռեժիմով անընդմեջ գործունեություն՝ կանխարգելման և վերասարքաբերման համար թույլատրելի ընդմիջումներով և անսարքության հետ կապված տարեկան 44 ժամից ոչ ավելի պարապուրդներով՝ պարապուրդի հանգեցրած անսարքության վերացման 4 ժամից ոչ ավելի միջին ժամանակով:

4.1.9.2. Ինտեգրված համակարգի հաշվիչ ռեսուրսները պետք է ապահովեն ինտեգրված համակարգի հասանելիությունը՝ օրը 24 ժամ, տարին 365 օր:

4.1.9.3. Ինտեգրված համակարգի տեխնիկական միջոցները պետք է նախատեսեն պլանային կանխարգելիչ, կանոնակարգային, վերանորոգման-վերականգնման աշխատանքների կատարման, ինչպես նաև առանց ինտեգրված համակարգի գործունեության ընդհատման արդիականացման հնարավորությունը:

4.1.9.4. Ապարատային ապահովման խափանման ժամանակ՝ ներառյալ էլեկտրասնուցման վթարային անջատումը, ինտեգրված համակարգի բաղադրիչները պետք է ինքնաբերաբար վերականգնեն իրենց աշխատունակությունը՝ խափանումները վերացնելուց և ապարատային ապահովման ճիշտ վերագործարկումից հետո (բացառությամբ կատարվող ծրագրային ծածկագրով տեղեկատվության աշխատանքային կրիչների վնասման դեպքերի):

4.1.9.5. Ինտեգրված համակարգի բաղադրիչները պետք է ապահովեն ինտեգրված համակարգի օգտատերերի սխալ գործողությունների արդյունքում ստեղծված վթարային իրավիճակների ճշգրիտ մշակումը: Այդ դեպքում ինտեգրված համակարգի բաղադրիչները պետք է ինտեգրված համակարգի օգտատիրոջը տրամադրեն համապատասխան վթարային հաղորդագրություններ, որից հետո վերադառնան սխալ (անթույլատրելի) հրահանգին նախորդող աշխատանքային իրավիճակին:

4.1.9.6. Ինտեգրված համակարգի բաղադրիչները պետք է ապահովեն տվյալների ոչ ճիշտ ձևաչափի կամ անթույլատրելի արժեքների հետևանքով առաջացած վթարային իրավիճակների ճշգրիտ մշակումը: Այդ դեպքում ինտեգրված համակարգի բաղադրիչները պետք է ապահովեն համապատասխան մատյաններում վթարային իրավիճակների վերաբերյալ տեղեկատվության պահպանումը, որից հետո վերադառնան ոչ ճշգրիտ մուտքային տվյալների ստացմանը նախորդող աշխատանքային իրավիճակին:

4.1.9.7. Հարակից համակարգերից մեկի շարքից դուրս գալը, ինչպես նաև ինտեգրված համակարգ հարակից համակարգերի կողմից սխալ տվյալների փոխանցումը չպետք է հանգեցնեն ինտեգրված համակարգի գործունեության դադարեցման:

4.1.10. Էրգոնոմիկային և տեխնիկական գեղագիտությանը ներկայացվող պահանջները

4.1.10.1. Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի և ազգային հատվածների ծրագրային բաղադրիչները, որոնց հետ ինտեգրված համակարգի օգտատերը փոխգործակցելու է օգտատերերի միջերեսների միջոցով, պետք է իրականացվեն՝ հաշվի առնելով հետևյալ պահանջները՝

1) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի ծրագրային բաղադրիչների միջերեսը պետք է լինի ռուսալեզու՝ բացառությամբ միջազգային առևտրի և մաքսային գործի ոլորտում օգտագործվող օտարալեզու եզրույթների.

2) ազգային հատվածի ծրագրային բաղադրիչների միջերեսը կարող է իրականացվել անդամ պետության պետական լեզվով.

3) տեղեկատվական հաղորդագրությունները և սխալների վերաբերյալ հաղորդագրությունները պետք է լինեն կրճատ և առավել պարզ, ընդ որում, սխալների վերաբերյալ հաղորդագրությունների վերջում (կլոր փակագծերում) կարող են հանդիպել օտարալեզու բառեր և արտահայտություններ, որոնք մանրամասն նկարագրում են առաջացած սխալը և նախատեսված են տեխնիկական աջակցության ծառայությունների անձնակազմի համար.

4) ծրագրային բաղադրիչների միջերեսը պետք է հնարավորություն ունենա հարմարեցվելու ինտեգրված համակարգի օգտատիրոջ էկրանի ընթացիկ լուծաչափին, ընդ որում, էկրանի նվազագույն պահպանվող լուծաչափը պետք է լինի ոչ պակաս, քան 1280 х 720 կետ.

5) դաշտերի անվանումները պետք է լինեն առավել պարզ և չպետք է ունենան կրճատումներ և հապավումներ՝ բացառությամբ միջազգային առևտրի և մաքսային գործի ոլորտում ընդունվածների.

6) տեղեկատվական տվյալները պետք է ներմուծվեն միայն համապատասխան տեղեկատուների օգտագործմամբ.

7) ընտրացանկը և էկրանային ձևերը չպետք է պարունակեն այնպիսի կետեր և կոճակներ, որոնք ինտեգրված համակարգի օգտատերը չի կարող կիրառել՝ համաձայն իրեն տրված դերին համապատասխան ընթացիկ իրավունքների.

8) էկրանային ձևերը պետք է լինեն միատեսակ և պետք է ունենան հուշումների՝ համատեքստով պայմանավորված ներկառուցված համակարգ և «տաք» ստեղների լուսավորում.

9) բոլոր միատեսակ գործառնությունները պետք է միասնականացվեն.

10) միջերեսը պետք է թույլ տա ստեղնաշարի օգտագործմամբ ներմուծել անհրաժեշտ տեղեկատվությունը, ընդ որում, «մկնիկ» տեսակի մանիպուլյատորի օգտագործումը չպետք է լինի պարտադիր:

4.1.11. Համակարգի բաղադրիչների շահագործմանը, տեխնիկական սպասարկմանը, վերանորոգմանը և պահպանմանը ներկայացվող պահանջները

Ինտեգրված համակարգի բաղադրիչների շահագործումը, տեխնիկական սպասարկումը, վերանորոգումը և պահպանումը պետք է իրականացվեն Հանձնաժողովի ակտերին համապատասխան:

4.1.12. Չարտոնված հասանելիությունից տեղեկությունների պաշտպանությանն ուղղված պահանջները

4.1.12.1. Ինտեգրված համակարգի զարգացման ժամանակ պետք է սահմանվեն՝

1) պաշտպանության ենթակա տեղեկատվության ցանկը.

2) պաշտպանության ենթակա տեղեկատվությանը հասանելիությունը սահմանափակելու աստիճանը.

3) պաշտպանվող ոլորտի սահմանները (ֆիզիկական և տրամաբանական).

4) պաշտպանվող տեղեկատվությանը չարտոնված հասանելիության և տեղեկատվության վրա չարտոնված ազդեցության հետ կապված տեղեկատվության անվտանգության արդիական վտանգները:

4.1.12.2. Ինտեգրված համակարգի զարգացման ժամանակ պետք է ապահովվեն՝

1) տեղեկատվության պահպանության ապահովման կանոնների ձևավորմանն ու իրականացմանն ուղղված կազմակերպական-կարգադրական փաստաթղթերի մշակումը և ներդրումը՝ լիազորված մարմինների հետ համաձայնեցված ցանկին համապատասխան.

2) տեղեկատվության պաշտպանության կանոնների կատարումն իրականացնող անձնակազմի պատրաստումը.

3) տեղեկատվության պաշտպանության մեխանիզմների իրականացումը՝ տեղեկատվության պաշտպանության տեխնիկական, ծրագրային և ծրագրաապարատային միջոցների օգտագործմամբ.

4) պաշտպանվող տեղեկատվության անվտանգության արդիական վտանգների կանխարգելմանն ուղղված և տեղեկատվության պաշտպանության ապահովման կանոնների կատարման աջակցությունն ու տեղեկատվության պաշտպանության մեխանիզմների իրականացումն ապահովող կազմակերպական և տեխնիկական միջոցների համալիրի մշակումը և ներդրումը:

4.1.12.3. Ինտեգրված համակարգում տեղեկատվության պաշտպանությունը պետք է ապահովվի Հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 96 որոշմամբ հաստատված՝ Վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանը և գործունեությանը ներկայացվող պահանջներին և Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերին, ինչպես նաև անդամ պետությունների՝ ազգային հատվածների մասով օրենսդրությանը համապատասխան:

4.1.12.4. Ազգային հատվածների շահագործման ապահովումն ու զարգացումը չպետք է պահանջեն փոփոխություններ այն կիրառական տեղեկատվական համակարգերի, անդամ պետությունների տեղեկատվական փոխգործակցության միջգերատեսչական համակարգերի տեղեկատվության պաշտպանության ապահովման միջոցներում, որոնք նվազեցնում են տեղեկատվության պաշտպանության ապահովման միջոցներին ներկայացվող պահանջները:

4.1.12.5. Ինտեգրված համակարգում տեղեկատվության պաշտպանությունը չարտոնված հասանելիությունից պետք է ապահովվի սույն տեխնիկական առաջադրանքի պահանջներին համապատասխան և հաշվի առնելով Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ տեխնիկական, տեխնոլոգիական, մեթոդական և կազմակերպչական փաստաթղթերի դրույթները, ինչպես նաև անդամ պետությունների՝ ազգային հատվածների մասով օրենսդրությունը՝ ինտեգրված համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման ժամանակ կիրառվող կազմակերպչական և տեխնիկական լուծումների միասնականացման ապահովման և տեղեկատվության պաշտպանության պատշաճ մակարդակի պահպանման նպատակներով:

4.1.13. Վթարների դեպքում տեղեկատվության պահպանվածությանը ներկայացվող պահանջները

4.1.13.1. Տեղեկատվության պահպանվածությունը պետք է ապահովվի պահուստային պատճենման և վերականգնման միջոցների օգնությամբ:

4.1.13.2. Պահուստային պատճենման և վերականգնման միջոցները կարող են ընդգրկվել ինտեգրված համակարգի գործառական ենթահամակարգերի ապարատածրագրային համալիրների կազմում կամ կառուցվել որպես տեղեկատվական անվտանգության ենթահամակարգի առանձին բաղադրիչ:

4.1.13.3. Ինտեգրված համակարգի տվյալների պահուստային պատճենման և վերականգնման միջոցառումներն իրականացվում են՝ հաշվի առնելով հետևյալը՝

1) պահուստային տվյալների պահպանումը պետք է իրականացվի հեռահար հարթակում.

2) պահուստային տվյալները ֆիզիկական պաշտպանության երաշխավորված մակարդակով պետք է ապահովված լինեն չարտոնված հասանելիությունից և շրջակա միջավայրի ազդեցություններից.

3) պահուստային պատճենման սարքավորումները պետք է կանոնավորապես թեստավորվեն.

4) վերականգնման ընթացակարգերն անհրաժեշտ է կանոնավոր արդիականացնել և թեստավորել՝ դրանց արդյունավետության մեջ վստահությունն ապահովելու համար.

5) անհրաժեշտ է սահմանել տեղեկատվության պահպանման ժամանակահատվածները, ինչպես նաև հաշվի առնել երկարաժամկետ պահպանման պահուստային պատճեններին ներկայացվող պահանջները:

4.1.13.4. Պահուստավորման միջոցները պետք է ապահովեն վթարից, սարքավորումների խափանումներից կամ տարերային աղետներից հետո ինտեգրված համակարգում պահպանվող և ինտեգրված համակարգի միջոցներով մշակվող ծրագրային ապահովման և տեղեկատվության վերականգնումը:

4.1.14. Արտաքին ազդեցություններից պաշտպանության միջոցներին ներկայացվող պահանջները

4.1.14.1. Արտաքին ազդեցություններից ինտեգրված համակարգի պաշտպանությունը պետք է ապահովվի միջոցառումների համալիրի իրականացման հաշվին՝ տվյալների մշակման այն կենտրոնների նախագծմանը և հագեցվածությանը ներկայացվող պահանջներին համապատասխան, որոնցում տեղադրվելու են ինտեգրված համակարգի ծրագրաապարատային բաղադրիչները:

4.1.15. Արտոնագրային մաքրությանը ներկայացվող պահանջները

4.1.15.1. Ծրագրաապարատային միջոցները, տեխնոլոգիաները, տվյալների մշակման ալգորիթմները, ինտեգրված համակարգի մյուս բաղկացուցիչ մասերը անդամ պետությունների տարածքներում պետք է օժտված լինեն արտոնագրային մաքրությամբ:

4.1.16. Ստանդարտացմանը և միասնականացմանը ներկայացվող պահանջները

4.1.16.1. Ինտեգրված համակարգի բաղադրիչների տեխնիկական և աշխատանքային նախագծման ժամանակ պետք է կիրառվեն տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում Հանձնաժողովի կողմից առաջարկված, ինչպես նաև անդամ պետությունների կողմից ազգային հատվածների համար սահմանվող ստանդարտները և հանձնարարականները:

4.1.17. Մասշտաբայնությանը ներկայացվող պահանջները

4.1.17.1. Ինտեգրված համակարգի ծրագրաապարատային միջոցները պետք է ապահովեն բավարար մասշտաբայնություն՝ ըստ արտադրողականության և մշակվող տվյալների ծավալի՝ առանց կիրառական ծրագրային ապահովման ձևափոխման, այդ թվում՝ հետևյալ դեպքերում՝

1) տեղեկատվական փոխգործակցության մասնակիցների ավելացում.

2) ինտեգրված համակարգի միջոցներով իրականացվող ընդհանուր գործընթացների ցանկի ընդլայնում.

3) ընդհանուր գործընթացների իրականացման եղանակի փոփոխություն.

4) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի, ազգային հատվածների և արտաքին տեղեկատվական համակարգերի միջև տեղեկատվական հոսքերի ավելացում.

5) ինտեգրված համակարգի օգտատերերի թվի ավելացում:

4.1.18. Համակարգի զարգացման և արդիականացման հեռանկարները

4.1.18.1. Ինտեգրված համակարգը պետք է տրամադրի իր գործառույթների զարգացման հնարավորություն հետևյալ ուղղությունների շրջանակներում՝

1) ինտեգրված համակարգի հիման վրա ծառայությունների և թվային հարթակների ստեղծում.

2) ինտեգրված համակարգի ծառայությունների օգտագործմանը նոր մասնակիցների միանալու հնարավորությունների ընդլայնում.

3) ինտեգրված համակարգի օգտագործմամբ ընդհանուր գործընթացների իրականացման ժամանակ ձևավորվող տեղեկությունների, ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ցանկի և կազմի ընդլայնում.

4) տեղեկատվական փոխգործակցության, տեղեկատվության պահպանման և մշակման տեխնոլոգիաների ու ծառայությունների զարգացում՝ հաշվի առնելով գործընթացների՝ ներառյալ այնպիսի ծառայությունների իրականացման տևողությունը, ինչպիսիք են հետագծելիությունը, անդրսահմանային ծառայությունների և միջպետական էլեկտրոնային ծառայությունների տրամադրումը (Միության մարմինների՝ էլեկտրոնային տեսքով միջպետական ծառայությունների հետ կապված հարցերով համապատասխան իրավական ակտերի ընդունման պայմանով).

5) Միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի զարգացում՝ ներառյալ այդ համակարգի մեթոդաբանական և տեխնոլոգիական ապահովումը.

6) վստահության անդրսահմանային տարածքի զարգացում՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց և լիազորված մարմինների միջև էլեկտրոնային տեսքով տեղեկատվական փոխգործակցության հնարավորության իրականացման համար.

7) անդամ պետությունների ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց լիազորված մարմինների և Հանձնաժողովի տեղեկատվական համակարգերի կողմից տրամադրվող ծառայություններին հասանելիության ապահովում (Միության մարմինների՝ էլեկտրոնային տեսքով միջպետական ծառայությունների հետ կապված հարցերով համապատասխան իրավական ակտերի ընդունման պայմանով):

4.1.18.2. Ինտեգրված համակարգը պետք է ապահովի Միությունում ինտեգրացիոն գործընթացների զարգացման ժամանակ արդիականացման հնարավորությունը: Ինտեգրված համակարգի արդիականացման ընթացքում պետք է ապահովվի այդ համակարգում պահվող բոլոր տվյալների պահպանման և հետագա օգտագործման հնարավորությունը:

4.2. Գործառույթներին (խնդիրներին) ներկայացվող պահանջները

4.2.1. Թվային հարթակների ինտեգրման ենթահամակարգին ներկայացվող պահանջները

4.2.1.1. Թվային հարթակների ինտեգրման ենթահամակարգը պետք է լինի ինտեգրված համակարգի ենթահամակարգերի, ազգային հատվածների այն լուծումների գործառական հնարավորությունները միավորող կազմակերպատեխնիկական լուծումների ամբողջություն, որոնք թույլ են տալիս ապահովել թվային ծառայությունների, Միության բիզնես գործընթացների իրականացման համար անհրաժեշտ ֆունկցիոնալությունը և միջերեսները:

4.2.1.2. Թվային հարթակների ինտեգրման ենթահամակարգը պետք է լինի ժամանակակից թվային տեխնոլոգիաների ներդրման հաշվին՝ ինտեգրված համակարգի միջոցներով, տեխնոլոգիաներով և մեթոդներով իրականացված՝ ինտեգրված համակարգի մեթոդաբանական, տեխնոլոգիական, տեխնիկական և այլ տեսակների ապահովման և լուծումների հիման վրա ստեղծվող և զարգացող համակարգ:

4.2.1.3. Թվային հարթակների ինտեգրման ենթահամակարգի ստեղծման շրջանակներում պետք է իրականացվեն ինտեգրված համակարգի ֆունկցիոնալության և ծառայություններին հասանելիության տեխնոլոգիաները՝ դրանց հիման վրա թվային հարթակների կառուցման նպատակով՝ ներառյալ հետևյալ տեխնոլոգիաները՝

թվային հարթակների գրանցում.

ինտեգրված համակարգի ենթահամակարգերի գործառույթներին, թվային հարթակի գործառույթներին և տվյալներին հասանելիություն ստանալու համար օգտատերերի և համակարգերի նույնականացում.

ինտեգրված համակարգի ենթահամակարգերի գործառույթներին և ծառայություններին հասանելիության մեխանիզմներ:

4.2.1.4. Թվային հարթակների ինտեգրման ենթահամակարգը պետք է մշակվի բաց ծրագրային ապահովման սկզբունքներին բավարարող՝ ծրագրային ապահովման կիրառմամբ: Ենթահամակարգի մշակումը պետք է իրականացվի ծառայությունների կառավարման ծրագրային համալիրի կողմից տրամադրվող ծառայությունների օգտագործմամբ:

4.2.1.5. Թվային հարթակների ինտեգրման ենթահամակարգը պետք է մշակվի՝ հաշվի առնելով միկրոծառայությունների ճարտարապետությունը:

4.2.1.6. Թվային հարթակների ինտեգրման ենթահամակարգին ներկայացվող մանրամասն պահանջները պետք է սահմանված լինեն համապատասխան մասնավոր տեխնիկական առաջադրանքի մեջ:

4.2.2. Ինտեգրացիոն հատվածի պահոցին ներկայացվող պահանջները

4.2.2.1. Ինտեգրացիոն հատվածի պահոցը (ինտեգրացիոն հատվածի տվյալների պահպանման և մշակման ենթահամակարգը) նախատեսված է ընդհանուր գործընթացների իրականացման, ենթահամակարգերի գործունեության ժամանակ կուտակվող տվյալների, այդ թվում՝ վիճակագրական տեղեկատվության, ինտեգրված համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում մշակվող և այնտեղ պահպանման ենթակա այլ տվյալների և տեղեկությունների ստացման, մշակման, պահպանման և տրամադրման համար:

4.2.2.2. Պահոցում պետք է իրականացվեն ինտեգրացիոն հատվածի ընդհանուր գործընթացների և ենթահամակարգերի տվյալների երկարաժամկետ մասշտաբային պահպանման և մշակման, թվային հարթակների համար նախատեսված ծառայությունների մեխանիզմները, թվային հարթակների կողմից օգտագործվող տվյալների մշակման, պահպանման և տրամադրման ապահովումը:

4.2.2.3. Պահոցում պետք է իրականացվեն տվյալների վերլուծության մեխանիզմները (տվյալներում անոմալիաների որոնում, կախվածությունների որոնում և այլն):

4.2.2.4. Պահոցում պետք է իրականացվեն տվյալների համախմբման և փոխակերպման կարգավորվող մեխանիզմները, որոնք թույլ են տալիս ստանալ որակապես նոր հավաքածուներ և տվյալների վերլուծական ներկայացումներ:

4.2.2.5. Ինտեգրացիոն հատվածի տվյալների պահպանման և մշակման ենթահամակարգը մշակելիս պետք է ապահովել ինտեգրված համակարգի ենթահամակարգերի արդիականացման անցկացումը՝ ինտեգրված համակարգի այլ ենթահամակարգերի և բաղադրիչների կողմից ինտեգրացիոն հատվածի պահոցի գործառույթների և ծառայությունների օգտագործմանն անցում կատարելու մասով:

4.2.2.6. Ինտեգրացիոն հատվածի տվյալների պահպանման և մշակման ենթահամակարգի ստեղծման հաշվին պետք է ապահովել ինտեգրված համակարգի ենթահամակարգերի տվյալների ստացման, մշակման, պահպանման և տրամադրման մեխանիզմների իրականացումը, ընդհանուր գործընթացների իրականացման ժամանակ ստացվող տվյալների փոխակերպման և ներբեռնման կամ ինտեգրված համակարգի ենթահամակարգերում ու ինտեգրված համակարգի տեղեկատվական ռեսուրսների և ծառայությունների օգտագործմամբ իրականացվող թվային հարթակների համար առկա տվյալների մշակման միասնական մեխանիզմի ստեղծումը:

4.2.2.7. Ինտեգրացիոն հատվածի պահոցին ներկայացվող մանրամասն պահանջները պետք է սահմանված լինեն համապատասխան մասնավոր տեխնիկական առաջադրանքի մեջ:

4.2.3. Ինտեգրված համակարգի օգտատերերի նույնականացման և իսկորոշման ենթահամակարգին ներկայացվող պահանջները

4.2.3.1. Ինտեգրված համակարգի օգտատերերի նույնականացման և իսկորոշման ենթահամակարգը պետք է ապահովի տեղեկատվական փոխգործակցության մասնակիցների (լիազորված մարմինների պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների) ներկայացուցիչների և դիմումատու քաղաքացիների) ինտեգրված համակարգի միջոցներով ձևավորվող ծառայություններին և ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներին արտոնված հասանելիության մեխանիզմների իրականացումը, որն իրականացվում է ինտեգրված համակարգի օգտագործմամբ: Ինտեգրված համակարգի օգտատերերի նույնականացման և իսկորոշման ենթահամակարգը պետք է աջակցի անդամ պետությունների ազգային հատվածներում օգտագործվող նույնանման մեխանիզմների հետ անհրաժեշտ փոխգործակցությունը՝ դրանց հիման վրա ինտեգրված համակարգի օգտատերերի ավտորիզացման նպատակներով:

4.2.3.2. Ինտեգրված համակարգի օգտատերերի նույնականացման և իսկորոշման ենթահամակարգը պետք է ապահովի՝

1) ինտեգրված համակարգի գործառույթների և ծառայությունների օգտատիրոջը միասնական հաշվառման գրառման տրամադրում, որը հնարավորություն է տալիս ստանալու ինտեգրված համակարգի, թվային հարթակների գործառույթներին և ինտեգրված համակարգի շրջանակներում ձևավորվող ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներին կանոնակարգված հասանելիություն.

2) ինտեգրված համակարգի տարբեր կատեգորիաների օգտատերերի (լիազորված մարմինների պաշտոնատար անձանց, ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, տեղեկատվական համակարգերի ներկայացուցիչների) նույնականացումը, իսկորոշումը և նրանց կանոնակարգված հասանելիությունն ինտեգրված համակարգի ծառայություններին և գործառույթներին, ինտեգրված համակարգի հիման վրա ստեղծված թվային հարթակներին, ինտեգրված համակարգի շրջանակներում ձևավորվող ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներին:

4.2.3.3. Ինտեգրված համակարգի օգտատերերի նույնականացման և իսկորոշման ենթահամակարգին ներկայացվող մանրամասն պահանջները պետք է սահմանված լինեն համապատասխան մասնավոր տեխնիկական առաջադրանքի մեջ:

4.2.4. Միջպետական թեստավորման ենթահամակարգին ներկայացվող պահանջները

4.2.4.1. Միջպետական թեստավորման ենթահամակարգը պետք է ապահովի՝

1) ընդհանուր գործընթացների ծառայությունների թեստավորման անցկացման գործընթացների ավտոմատացման հնարավորությունների տրամադրումը և թեստավորման արդյունքների մասին մասնակիցների տեղեկացվածության բարձրացումը.

2) Հանձնաժողովի կողմից կանոնակարգվող փոխգործակցության թեստավորման անցկացումը. ընդհանուր գործընթացների շրջանակներում, լիազորված մարմինների և տնտեսավարող սուբյեկտների միջև փոխգործակցության ժամանակ, տեղեկությունների փոխանակման ժամանակ, որոնք ենթակա են Միության միասնական նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների համակարգում ընդգրկման, թվային նախաձեռնությունների շրջանակներում.

3) ենթահամակարգի նկատմամբ թեստավորման մասնակիցների ավտորիզացված հասանելիության հնարավորությունը, որն ապահովում է ենթահամակարգի տեղեկատվությանը և գործառույթներին հասանելիության սահմանազատման հնարավորություն.

4) հաղորդագրություններին, ինչպես նաև էլեկտրոնային տեսքով փաստաթղթերին ներկայացվող՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող պահանջների ստուգման անցկացումը, այդ թվում՝ փոխգործակցության ստանդարտ ուղիներին միացման բացակայության պայմաններում.

5) թեստավորման կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվության արտացոլման մեխանիզմների և միջոցների իրականացումը.

6) հաղորդագրությունների կառուցվածքային և ձևաչափատրամաբանական հսկողության մեխանիզմների իրականացումը.

7) ազգային հատվածների՝ միջպետական թեստավորմանը մասնակցող տեղեկատվական համակարգերում սկզբնավորվող հաղորդագրությունների ավտոմատ ուղարկման մեխանիզմների իրականացումը.

8) բեռնվածության թեստավորման անցկացման հնարավորությունը՝ բեռնվածքը փոխգործակցության մասնակցի ենթահամակարգին և Հանձնաժողովի հատվածի ենթահամակարգին ներկայացնելու ռեժիմում.

9) թեստավորման վիճակագրության հավաքագրման և արտացոլման, անցկացված թեստավորման, այդ թվում՝ թեստավորման ժամանակի, մասնակցի, թեստավորվող փոխգործակցության, արդյունքի, թեստն անցնելու ժամանակային պարամետրերի, ինչպես նաև արձանագրությունը թեստավորման մասնակիցներին տրամադրելու (այդ թվում՝ ծրագրային միջերեսների միջոցով) մասին տեղեկությունների արձանագրման մեխանիզմների իրականացումը.

10) թեստավորման մասնակցի մեթոդական աջակցության գործիքները՝ հաղորդագրությունների օրինակները, կարգաբերված պարամետրերը, հաղորդագրություններին ներկայացվող ձևական պահանջները, հրահանգները և առաջարկությունները.

11) ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգի տեղեկությունների և ծառայությունների օգտագործման հնարավորությունը.

12) թեստավորման մասնակիցների անձնական աշխատասենյակների ստեղծումը:

4.2.4.2. Միջպետական թեստավորման ենթահամակարգին ներկայացվող մանրամասն պահանջները պետք է սահմանված լինեն համապատասխան մասնավոր տեխնիկական առաջադրանքի մեջ:

4.2.5. Միության տեղեկատվական պորտալին առաջադրվող պահանջները

4.2.5.1. Միության տեղեկատվական պորտալը «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի և Միության մարմինների լոկալ ցանցերի ռեսուրսների ամբողջություն է: Միության տեղեկատվական պորտալը պետք է ապահովի Միության, դրա մարմինների և դրանց գործունեության մասին արդիական և հավաստի տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև պետք է տրամադրի անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և ցանկացած շահագրգիռ անձանց համար մուտքի ծառայություններ Միության ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներին, որոնք ձևավորվում են ինտեգրված համակարգի միջոցներով ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ:

4.2.5.2. Միության տեղեկատվական պորտալը պետք է ներառի հետևյալ բաղադրիչները՝

3) Միության ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների և բաց տվյալների պորտալ.

4) ինտեգրված համակարգի տեխնոլոգիական պորտալ.

10) «Տեղեկատվական ինտեգրման եվրասիական բաց մոդել» պորտալ:

4.2.5.5. Միության ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների և բաց տվյալների պորտալին ներկայացվող պահանջները

4.2.5.5.1. Միության ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների և բաց տվյալների պորտալը տարբեր կատեգորիաների օգտատերերին պետք է ապահովի ավտորիզացված և անանուն մուտք՝ ինտեգրված համակարգի ենթահամակարգերում կենտրոնացված վարման միջոցով կամ ընդհանուր գործընթացների իրականացման շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության հիման վրա ձևավորվող ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներին:

4.2.5.5.2. Միության ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների և բաց տվյալների պորտալի կազմի մեջ են մտնում Եվրասիական տնտեսական միության ընդհանուր գործընթացների տվյալների մոդելի, էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների հարցերով տեղեկատվական ռեսուրսներ, նորմատիվ տեղեկատվական տեղեկություններ, թեմատիկ բաժիններ՝ ըստ Միության գործունեության ուղղությունների և այլն:

4.2.5.5.3. Միության ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների և բաց տվյալների պորտալը պետք է ապահովի տվյալներին տարբեր տեսակների հասանելիության տրամադրում (այդ թվում՝ մեքենաընթեռնելի ձևաչափով):

4.2.5.5.4. Միության ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների և բաց տվյալների պորտալը պետք է ապահովի ինտեգրված համակարգի ենթահամակարգերից ավտոմատ ռեժիմով տեղեկատվության հրապարակումը:

4.2.5.5.5. Միության ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների և բաց տվյալների պորտալը պետք է ապահովի ընդհանուր գործընթացների իրականացման մեթոդական և տեխնոլոգիական աջակցության իրականացումը, այդ թվում՝ հետևյալի հաշվին՝

1) ընդհանուր գործընթացների նախագծման և իրագործման վերաբերյալ մեթոդական և տեղեկատվական նյութերի հրապարակում.

2) առարկայական ոլորտների և ընդհանուր գործընթացների տվյալների մոդելների տարբեր տարբերակների հետ կոլեկտիվ աշխատանքի հնարավորություն.

3) XMI ձևաչափով առարկայական ոլորտների և ընդհանուր գործընթացների տվյալների մոդելների ներբեռնման և վերբեռնման հնարավորություն.

4) առարկայական ոլորտների և ընդհանուր գործընթացների տվյալների մոդելների վերլուծության գործիքների տրամադրում՝ հայտնաբերված կախվածությունների և տվյալների տարրերի կրկնակի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունների ձևավորմամբ.

5) ինտեգրված համակարգի միջոցներով ընդհանուր գործընթացների իրականացման ժամանակ ընդհանուր գործընթացների մոդելների հիման վրա տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի լրակազմերի ավտոմատացված ձևավորում՝ Հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 200 որոշմամբ հաստատված այդպիսի փաստաթղթերի տիպային կառուցվածքին ներկայացվող պահանջներին համապատասխան:

4.2.5.5.6. Միության ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների և բաց տվյալների պորտալը պետք է ավտորիզացված օգտատերերին ապահովի հրապարակման ենթակա տեղեկությունների տարբեր կատեգորիաներ ձևավորելու հնարավորությունը, ինչպես նաև հետագա պահպանման և մշակման համար այդ տեղեկություններն ինտեգրացիոն հատվածի ենթահամակարգեր ավտոմատ փոխանցելու հնարավորությունը:

4.2.5.5.7. Միության ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների և բաց տվյալների պորտալը պետք է ապահովի որոշակի թեմատիկային վերաբերող ենթաբաժինների կառուցվածքի և բովանդակության ստեղծման ու կազմաձևման համար միջերես՝ տիպային գործառական բլոկների օգտագործման հիման վրա: Այդ կերպ ստեղծվող բաժինները պետք է տրամադրեն առանձին հասցեներով տեղադրելու հնարավորություն, ինչպես նաև առանձին տեղադրման փաթեթների տեսքով դրանք վերբեռնելու հնարավորություն:

4.2.5.5.8. Ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների և բաց տվյալների պորտալը պետք է ապահովի միջպետական էլեկտրոնային ծառայությունների իրականացման հարցերով տեղեկատվական աջակցություն:

4.2.5.6. Ինտեգրված համակարգի տեխնոլոգիական պորտալին ներկայացվող պահանջները

4.2.5.6.1. Տեխնոլոգիական պորտալը նախատեսված է ազգային հատվածների պատվիրատուներին և օպերատորներին, ընդհանուր գործընթացների մասնակից լիազորված մարմինների տեխնիկական ծառայություններին տեղեկատվական աջակցության, ինչպես նաև շահագրգիռ անձանց լայն շրջանակին իրազեկելու համար:

4.2.5.6.2. Տեխնոլոգիական պորտալը պետք է ապահովի ինտեգրված համակարգի հնարավորությունների և առավելությունների մասին հանրամատչելի տեղեկատվության հրապարակման հնարավորություն, այդ թվում՝

1) ինտեգրված համակարգի մասնակիցների նկարագրություն.

2) ինտեգրված համակարգի ճարտարապետության նկարագրություն.

3) օգտագործվող տեխնոլոգիաների և կիրառվող մեթոդիկաների նկարագրություն.

4) իրականացվող ընդհանուր գործընթացների նկարագրություն.

5) ինտեգրված համակարգի շրջանակներում ձևավորվող ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների նկարագրություն.

6) ինտեգրված համակարգի զարգացման փուլերի նկարագրություն։

4.2.5.6.3. Տեխնոլոգիական պորտալն ազգային հատվածների պատվիրատուների և օպերատորների ավտորիզացված աշխատակիցներին պետք է տրամադրի ծառայություններ՝ ինտեգրված համակարգի զարգացման և ընդհանուր գործընթացների իրականացման աշխատանքների ընթացքի մասին տեղեկատվության փոխանակման համար:

4.2.5.6.4. Տեխնոլոգիական պորտալն ազգային հատվածների օպերատորների ավտորիզացված աշխատակիցներին պետք է տրամադրի ազգային հատվածներում օգտագործման համար Հանձնաժողովի կողմից տրամադրվող ծրագրային ապահովման (տիպային անցուղի, տիպային ՄԱՀ, հարմարիչներ, ընդհանուր գործընթացների բազային իրականացման բաղադրիչներ և այլն) թարմացումների օպերատիվ ստացման համար ծառայություններ:

4.2.5.6.5. Տեխնոլոգիական պորտալն ազգային հատվածների օպերատորների և ընդհանուր գործընթացների մասնակից լիազորված մարմինների տեխնիկական ծառայությունների ավտորիզացված աշխատակիցների համար պետք է ապահովի հասանելիություն ինտեգրված համակարգի տեխնիկական աջակցության ծառայություններին, այդ թվում՝ ուղեկցման հայտերի հաշվառման և մշակման գործիքներին, արտակարգ իրավիճակների ուսումնասիրության նպատակով օպերատիվ փոխգործակցության և վերլուծության գործիքներին, մեթոդական նյութերին և շահագործման փաստաթղթերին:

4.2.5.6.6. Տեխնոլոգիական պորտալն ազգային հատվածների օպերատորների և ընդհանուր գործընթացների մասնակից լիազորված մարմինների տեխնիկական ծառայությունների ավտորիզացված աշխատակիցների համար պետք է ապահովի հասանելիություն միջպետական թեստավորման ենթահամակարգի ծառայություններին, այդ թվում՝ ընդհանուր գործընթացների ծառայությունների ծրագրային ապահովման թեստավորման, թեստավորման արդյունքների հաշվառման և վերլուծության գործիքներին, հրահանգներին և ստուգման օրինակներին:

4.2.5.6.7. Տեխնոլոգիական պորտալը պետք է ապահովի տեղեկատվության տրամադրումը մուլտիմեդիայի ձևաչափերով, ինչպես նաև ինտերակտիվ ծառայությունների կիրառմամբ:

4.2.5.6.8. Տեխնոլոգիական պորտալը պետք է տրամադրի բովանդակության կառավարման գործիքներ՝ ավտոմատացված ռեժիմում Հանձնաժողովի աշխատակիցների կողմից նյութերի նախապատրաստման և հրապարակման հնարավորությունն ապահովելու համար:

4.2.5.6.9. Տեխնոլոգիական պորտալը պետք է տրամադրի տեղեկատվության աղբյուրների կազմաձևման գործիքներ՝ ինտեգրված համակարգի այլ ենթահամակարգերի, տեղեկատվական ռեսուրսների և Հանձնաժողովի համակարգերի հետ ինտեգրման հաշվին ավտոմատացված ռեժիմում նյութերի նախապատրաստման և հրապարակման հնարավորությունն ապահովելու համար:

4.2.5.6.10. Տեխնոլոգիական պորտալը պետք է ապահովի ինտեգրված համակարգի ենթահամակարգերի և բաղադրիչների հետ աշխատելու ուսուցման գործընթացների տեղեկատվական աջակցությունը՝ ներառյալ անցկացվող սեմինարների և համաժողովների նկարագրությունը, մեթոդական և ուսուցողական նյութերի կառուցվածքավորված արխիվը, այդ թվում՝ շնորհանդեսների, ինտերակտիվ դասընթացների և տեսահոլովակների ձևաչափով, հեռավար ուսուցման գործիքները:

4.2.5.7. Նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների պորտալին ներկայացվող պահանջները

4.2.5.7.1. Նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների պորտալը (այսուհետ՝ ՆՏՏ պորտալ) նախատեսված է Հանձնաժողովի կողմից հաստատված՝ նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմի մեջ մտնող և անդամ պետությունների միջև միասնականացված տեղեկատվական փոխանակումն իրականացնելու համար օգտագործվող տեղեկատուների (դասակարգիչների) մասին տեղեկությունները հրապարակելու և արդիականացնելու համար:

4.2.5.8. Էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների ռեեստրին ներկայացվող պահանջները

4.2.5.8.1. Էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների ռեեստրը նախատեսված է Microsoft Word (DOCX) ձևաչափով նկարագրության և XSD ձևաչափով սխեմայի տեսքով էլեկտրոնային փաստաթղթերի կիրառական և տեխնոլոգիական կառուցվածքների պահպանման և արդիականացման համար:

4.2.5.9. «Տեղեկատվական ինտեգրման եվրասիական բաց մոդել» պորտալին ներկայացվող պահանջները

4.2.5.9.1. «Տեղեկատվական ինտեգրման եվրասիական բաց մոդել» պորտալը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների այն ձևայնացված նկարագրությունն արտացոլելու համար, որը տրամադրում է ընդհանուր գործընթացների կառուցմանը և դրանք արդիական վիճակում պահելուն ներկայացվող միասնականացված մոտեցում:

4.2.5.10. Միության տեղեկատվական պորտալի բաղադրիչները Միության տեղեկատվական պորտալի օգտատերերի համար պետք է հասանելիության հնարավորություն ապահովեն ծառայության տեղեկատվական ռեսուրսներին՝ անձնական համակարգիչների, պլանշետային համակարգիչների և շարժական սարքերի միջոցով:

4.2.5.11. Միության տեղեկատվական պորտալի բաղադրիչները պետք է ապահովեն անդամ պետությունների պետական լեզուներով, ինչպես նաև անգլերենով տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը:

4.2.5.12. Միության տեղեկատվական պորտալի բաղադրիչները պետք է ապահովեն անդամ պետությունների պետական լեզուներով, այդ թվում՝ անգլերենով օգտատիրոջ միջերեսով աշխատելու հնարավորությունը:

4.2.5.13. Միության տեղեկատվական պորտալի բաղադրիչները պետք է ապահովեն միմյանց միջև, Հանձնաժողովի ինտեգրված համակարգի այլ ենթահամակարգերի և տեղեկատվական համակարգերի ու ռեսուրսների հետ ինտեգրման հնարավորությունը:

4.2.5.14. Միության տեղեկատվական պորտալը պետք է ունենա բաց և փակ մասեր (ավտորիզացված օգտատերերի համար): Բաց մասը նախատեսված է ընդհանուր (անանուն) հասանելիությունն ապահովելու համար: Հասանելիությունը փակ մասին (ավտորիզացված օգտատերերի համար) պետք է իրականացվի տեղեկատվական անվտանգության ենթահամակարգի միջոցների օգտագործմամբ:

4.2.5.15. Միության տեղեկատվական պորտալին ներկայացվող պահանջները կարող են հստակեցվել ինտեգրված համակարգի զարգացման ընթացքում:

4.2.5.16. Միության տեղեկատվական պորտալին ներկայացվող մանրամասն պահանջները պետք է սահմանված լինեն համապատասխան մասնավոր տեխնիկական առաջադրանքի մեջ: Միության տեղեկատվական պորտալի բաղադրիչներին ներկայացվող մանրամասն պահանջները կարող են սահմանվել համապատասխան մասնավոր տեխնիկական առաջադրանքների մեջ:

4.2.6. Տեղեկատվական-վերլուծական ենթահամակարգին ներկայացվող պահանջները

4.2.6.1. Տեղեկատվական-վերլուծական ենթահամակարգը պետք է ապահովի հետևյալ գործառույթների իրականացումը՝

1) համախմբված տեղեկատվության հիման վրա վերլուծական հարցումների և հաշվետվական ձևերի ձևավորում, այդ թվում՝ հետևյալի մասով՝

անդամ պետությունների ապրանքների արտաքին ու փոխադարձ առևտրի կառուցվածք.

անդամ պետությունների վիճակագրական ցուցանիշների դինամիկա.

հաշվարկային վիճակագրական ցուցանիշներ.

անդամ պետությունների վիճակագրական ցուցանիշների համադրում.

անդամ պետությունների վիճակագրական ցուցանիշների պատկերում աշխարհի էլեկտրոնային քարտեզի վրա.

տվյալների պատկերավոր ներկայացման նպատակով վերլուծական պանելների ձևավորման հնարավորություն.

տրանսպորտային ենթակառուցվածքի, մաքսատան, նավահանգիստների, սահմանների տեղակայության տեսանելիացում.

2) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի տեղեկատվական ռեսուրսների կազմում վերլուծական տվյալների միասնական պահոցի ձևավորում և վարում, այդ թվում՝

առաջնային (չմշակված) տվյալների ներբեռնում տվյալների աղբյուրներից (նիշքերից, տվյալների բազաներից).

տվյալների վերլուծական ցուցափեղկերի ձևավորում.

մուտքային տվյալների համախմբում՝ ներառյալ ներբեռնվող տվյալներում օգտագործվող տեղեկատուների և դասակարգիչների ստուգումն ու դրանց համաձայնեցումը նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների ենթահամակարգի տվյալների հետ.

տվյալների տարրերի չափման միավորների միասնականացում.

տեղեկատվական-վերլուծական ենթահամակարգի գործունեության համար անհրաժեշտ տվյալների ագրեգացում և ցուցանիշների ձևավորում.

տեղեկատվական-վերլուծական ենթահամակարգի վերլուծական տվյալների պահոցի ձևավորման մասով արձանագրությունների և տեխնոլոգիական վիճակագրության ձևավորում.

վերլուծական տվյալների պահոցում տվյալների արդիականության մասին հաշվետվության ձևավորում՝ այդ տվյալների աղբյուրների կտրվածքով:

4.2.6.2. Տեղեկատվական-վերլուծական ենթահամակարգի զարգացումը պետք է ապահովվի հետևյալ ուղղությունների շրջանակներում՝

1) տվյալների աղբյուրների կազմի ընդլայնում՝ անդամ պետությունների տվյալների աղբյուրներն ընդլայնելու միջոցով.

2) տվյալների վերլուծական ցուցափեղկերի կազմի ընդլայնում.

3) տվյալների մշակման լրացուցիչ ալգորիթմների իրականացում՝ տվյալների վերլուծական ցուցափեղկերի, հարցումների, վերլուծական հաշվետվական ձևերի և հրապարակումների ձևավորման ժամանակ.

4) տեղեկատվական-վերլուծական ենթահամակարգի միջոցներով կատարվող վերլուծական խնդիրների և տնտեսագիտական ոլորտում գործընթացների փոփոխությունների միտումների վերլուծության և գնահատման ու մշտադիտարկման հետ կապված խնդիրների կազմի ընդլայնում, այդ թվում՝ անդամ պետությունների արդյունաբերական արտադրության դինամիկայի վրա ազդող իրադարձությունների, գործոնների, օրինաչափությունների և միտումների համեմատական վերլուծության մասով.

5) անդամ պետություններում արդյունաբերական ապրանքների արտադրության ծավալների (պաշարների) մոդելավորում և սցենարային կանխատեսում.

6) արտաքին աղբյուրներից տվյալների ավտոմատացված հավաքագրումն ապահովելու և տվյալների բաց աղբյուրների իմաստաբանական վերլուծության անցկացման հնարավորություններն իրականացնելու մասով տեղեկատվական-վերլուծական ենթահամակարգի տեխնոլոգիական հնարավորությունների ընդլայնում.

7) ընդհանուր գործընթացների տվյալների մասով համախմբված հաշվետվության ձևավորում:

4.2.6.3. Տեղեկատվական-վերլուծական ենթահամակարգին ներկայացվող պահանջները կարող են հստակեցվել ինտեգրված համակարգի զարգացման ընթացքում:

4.2.6.4. Տեղեկատվական-վերլուծական ենթահամակարգին ներկայացվող մանրամասն պահանջները պետք է սահմանված լինեն համապատասխան մասնավոր տեխնիկական առաջադրանքի մեջ:

4.2.7. Վիճակագրության ենթահամակարգին ներկայացվող պահանջները

4.2.7.1. Վիճակագրության ենթահամակարգը պետք է ապահովի հետևյալ գործառույթների իրականացումը՝

1) լիազորված մարմիններից այն վիճակագրական ցուցանիշների ցանկի վերաբերյալ տվյալների ընդունում, որոնք պետք է համապատասխանեն Հանձնաժողովի կողմից սահմանված կառուցվածքին և ձևաչափերին.

2) վիճակագրության ենթահամակարգի տվյալների բազաներում ընդունված տվյալների ներբեռնում և դրանց պահպանվածության ապահովում.

3) ընդունված տվյալների ձևաչափատրամաբանական հսկողություն՝ դրանք ճշգրտելու հնարավորությամբ.

4) վիճակագրական տվյալների մշակման ժամանակ կիրառվող տեղեկատուների և դասակարգիչների վարում.

5) վիճակագրական տվյալների մշակում, հաշվարկային ցուցանիշների և ամփոփ տեղեկատվության ձևավորում.

6) կանոնակարգված հաշվետվությունների ձևավորում.

7) չկանոնակարգված հարցումների ձևավորում և կատարում OLAP տեխնոլոգիաների կիրառման հիման վրա՝ տարբեր ձևաչափերով տվյալների վերբեռնման հնարավորությամբ.

8) դինամիկ շարքերի ձևավորում.

9) վիճակագրական տվյալների պատկերում գրաֆիկական տեսքով (գրաֆիկներ, դիագրամներ, կոներ և այլն).

10) վիճակագրական տվյալների պատկերում աշխարհի էլեկտրոնային քարտեզի վրա.

11) տվյալների հրապարակման ապահովում, այդ թվում՝ Միության տեղեկատվական պորտալում.

12) ինտեգրացիոն հարթակ տվյալների փոխանցում՝ Միության տեղեկատվական պորտալում բաց տվյալների բաժնում դրանք հրապարակելու համար.

13) նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների, ռեեստրների և ռեգիստրների վարման ենթահամակարգի հետ փոխգործակցություն՝ վիճակագրության ենթահամակարգի շրջանակներում վիճակագրական ցուցանիշները և դրանց վերլուծական հատկանիշները նկարագրող մետատվյալների ձևավորման ժամանակ։

4.2.7.2. Վիճակագրության ենթահամակարգի զարգացումը պետք է ապահովվի հետևյալ ուղղությունների շրջանակներում՝

1) լիազորված մարմինների կողմից տարբեր տեխնոլոգիական ձևաչափերով և կառուցվածքներով վիճակագրական տվյալները ներկայացնելու ժամանակ տվյալների ավտոմատացված մշակման մեխանիզմի իրականացում.

2) դինամիկ շարքերի ձևավորման և պատկերման մեխանիզմի իրականացում.

3) վիճակագրության ենթահամակարգի օգտատերերի զգուշացումների և ծանուցումների մեխանիզմի իրականացում՝ վիճակագրության ենթահամակարգի մետատվյալների վարման ժամանակ.

4) վիճակագրության ենթահամակարգի մետատվյալների զտման, որոնման և ներկայացման մեխանիզմների կատարելագործում.

5) վիճակագրության ենթահամակարգի գործիքակազմի և օգտատիրոջ միջերեսի կատարելագործում և զարգացում.

6) Միության կազմ նոր անդամ պետությունների ընդունման հետ կապված տվյալների վիճակագրության ենթահամակարգի կատարելագործում և զարգացում.

7) կանոնակարգված հաշվետվությունների և հրապարակումների կազմի ընդլայնում.

8) արտաքին տեղեկատվական համակարգերի, ինչպես նաև ինտեգրված համակարգի այլ ենթահամակարգերի հետ տեղեկատվական փոխգործակցության մեխանիզմների ընդլայնում և զարգացում:

4.2.7.3. Վիճակագրության ենթահամակարգին ներկայացվող պահանջները կարող են հստակեցվել ինտեգրված համակարգի իրականացման ընթացքում:

4.2.7.4. Վիճակագրության ենթահամակարգին ներկայացվող մանրամասն պահանջները պետք է սահմանված լինեն համապատասխան մասնավոր տեխնիկական առաջադրանքի մեջ:

4.2.8. Արգելքների և խոչընդոտների վերլուծության ենթահամակարգին ներկայացվող պահանջները

4.2.8.1. Արգելքների և խոչընդոտների վերլուծության ենթահամակարգը պետք է զարգանա ավելի վաղ մշակված ռիսկերի ոլորտների վերլուծության ենթահամակարգի գործառական հնարավորությունների ընդլայնման հաշվին:

4.2.8.2. Ինտեգրված համակարգի ստեղծման և զարգացման ուղղությամբ աշխատանքների նախորդ փուլերի շրջանակներում իրականացված գործառույթներին ներկայացվող պահանջները

4.2.8.2.1. Արգելքների և խոչընդոտների վերլուծության ենթահամակարգը պետք է ապահովի հետևյալ գործառույթների իրականացումը՝

1) առկա աղբյուրներից գոյություն ունեցող և հավանական ռիսկերի ոլորտների մասին տեղեկությունների հավաքագրում և կուտակում.

2) ռիսկերի ոլորտների նույնականացման, վերլուծության և մշտադիտարկման գործիքի տրամադրում.

3) ռիսկերի ոլորտների սահմանման և փորձագիտական գնահատման համար գործիքի տրամադրում.

4) ռիսկերի լուծմանը և (կամ) առաջացման կանխարգելմանն ուղղված միջոցառումների պլանի վարման գործիքի տրամադրում։

4.2.8.3. Գործառույթների զարգացմանը և արդիականացմանը ներկայացվող պահանջները

4.2.8.3.1. Արգելքների վերլուծության ենթահամակարգը պետք է ապահովի հետևյալ գործառույթների իրականացումը՝

1) արգելքների ռեեստրի ձևավորում և վարում, այդ թվում՝ Միության տեղեկատվական պորտալի միջոցներով ստացված գործարար համայնքների ներկայացուցիչների դիմումների հիման վրա.

2) արգելքների վերացման ուղղությամբ Հանձնաժողովի աշխատանքների մասին տեղեկությունների տրամադրում, այդ թվում՝ Միության տեղեկատվական պորտալում հրապարակելու համար.

3) արգելքների պահպանման և վերացման հետևանքների ձևական գնահատման հնարավորություն՝ շուկայի վիճակի ցուցանիշների կազմաձևվող համակարգի հիման վրա:

4.2.8.4. Արգելքների և խոչընդոտների վերլուծության ենթահամակարգին ներկայացվող պահանջները կարող են հստակեցվել ինտեգրված համակարգի իրականացման ընթացքում:

4.2.8.5. Արգելքների և խոչընդոտների վերլուծության ենթահամակարգին ներկայացվող մանրամասն պահանջները պետք է սահմանված լինեն համապատասխան մասնավոր տեխնիկական առաջադրանքի մեջ:

4.2.9. Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման ենթահամակարգին ներկայացվող պահանջները

4.2.9.1. Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման ենթահամակարգը պետք է ապահովի հետևյալ գործառույթների իրականացումը՝

1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի և ԵԱՏՄ ՄՄՍ-ի, այդ թվում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի պարզաբանումների պահպանում էլեկտրոնային տեսքով.

2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ում և ԵԱՏՄ ՄՄՍ-ում կատարվող փոփոխությունների պատմության և այն փաստաթղթերի մասին տեղեկությունների պահպանում, որոնց հիման վրա կատարվել են այդ փոփոխությունները.

3) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ում և ԵԱՏՄ ՄՄՍ-ում կատարված փոփոխությունների մասին տեղեկատվության օպերատիվ տրամադրում՝ հաշվի առնելով բոլոր փոփոխությունների պատմությունը.

4) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի հետ կապված հետևյալ տեղեկատվության պահպանում և օգտագործում՝

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի միջազգային հիմքի փոփոխություններ.

Անկախ Պետությունների Համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ.

Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում անդամ պետությունների սակագնային պարտավորություններ.

ապրանքային անվանացանկի տարբեր տարբերակների միջև անցումային աղյուսակներ.

5) մաքսասակագնային կարգավորման միջոցների հաշվառում՝ ներառյալ

ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը (ԵԱՏՄ ՄՄՍ).

սակագնային արտոնությունները (տրամադրման դեպքերը և պայմանները, ինչպես նաև դրանց կիրառման կարգը).

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերից տարբերվող ապրանքների և դրույքաչափերի ցանկերը.

այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետությունը, իր կողմից ստանձնված՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման հանդիսացող պարտավորություններին համապատասխան, կիրառում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի՝ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերից ավելի ցածր դրույքաչափեր, և տուրքերի այդ դրույքաչափերի ցանկը.

այն առանձին ապրանքների ցանկերը, որոնց նկատմամբ, երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերին համապատասխան, կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի առանձնաշնորհային դրույքաչափեր.

այն գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների ցանկերը, որոնց նկատմամբ սահմանվել են սակագնային քվոտաներ, ինչպես նաև Միության անդամ պետությունների տարածքներ ներմուծվող այդ ապրանքների նկատմամբ սակագնային քվոտաների ծավալները.

այն զգայուն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի փոփոխման մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից.

զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ծագող և ներմուծվող ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ Միության մաքսային տարածք ներմուծման դեպքում տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ.

Միության՝ սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող զարգացող երկրների ցանկը.

Միության՝ սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող առավել թույլ զարգացած երկրների ցանկը.

6) ոչ սակագնային կարգավորման միջոցների հաշվառում՝ ներառյալ

այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ապրանքների ներսբերման կամ դուրսբերման/ներմուծման կամ արտահանման ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցներ (արգելքներ, քանակական սահմանափակումներ, բացառիկ իրավունք, ավտոմատ լիցենզավորում (հսկողություն), թույլատրման կարգ).

այն ապրանքների ցանկը, որոնք Միության ներքին շուկայի համար էապես կարևոր են և որոնց նկատմամբ բացառիկ դեպքերում կարող են սահմանվել արտահանման ժամանակավոր արգելքներ կամ քանակական սահմանափակումներ.

արտաքին առևտրային գործունեության այն մասնակիցների ցանկը, որոնց ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման բացառիկ իրավունք է վերապահված.

7) այն ապրանքների ցանկի վարում, որոնց նկատմամբ, Հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում, կիրառվում է լիցենզավորում.

8) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ում և ԵԱՏՄ ՄՄՍ-ում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշումների նախագծերի նախապատրաստում.

9) փոխգործակցություն Հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրսների և տեղեկատվական համակարգերի հետ, ինչպես նաև ինտեգրված համակարգի ենթահամակարգերի հետ, որը պետք է ապահովվի ինտեգրացիոն հարթակի օգտագործմամբ՝ հետևյալ նպատակներով՝

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի հետ փոխկապակցված մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին ամբողջական և արդիական տեղեկատվության՝ Միության տեղեկատվական պորտալի օգտատերերի կողմից օպերատիվ տրամադրում և ստացում.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ում կատարվող փոփոխությունների հետ կապված՝ ապրանքների համար սահմանված ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին տեղեկատվության օպերատիվ ստացում.

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ում և ԵԱՏՄ ՄՄՍ-ում կատարված փոփոխությունների մասին շահագրգիռ լիազորված մարմիններին օպերատիվ տեղեկացում.

10) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի և ԵԱՏՄ ՄՄՍ-ի ձևավորում՝ տպագիր հրատարակման համար պատրաստ տարբերակով։

4.2.9.2. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ում փոփոխություններ կատարելիս մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման ենթահամակարգը պետք է ապահովի Հանձնաժողովի՝ փոփոխման ենթակա՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող ապրանքների նկատմամբ տարբեր տեսակների պետական հսկողության իրականացումը կանոնակարգող որոշման այն հղումների ավտոմատացված հայտնաբերումը, որոնց համապատասխան պետք է ապահովվի այդ որոշումների նոր խմբագրության ձևավորման հնարավորությունը։

4.2.9.3. Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման ենթահամակարգը պետք է ապահովի տեղեկատվության վարումը կատարվող փոփոխությունների պատմության ապահովմամբ, այդ թվում՝ դրանց խմբագրման ընթացքում պետք է ապահովվի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի և ԵԱՏՄ ՄՄՍ-ի տարբեր տարբերակների աջակցումը:

4.2.9.4. Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման ենթահամակարգում պետք է ստեղծվի միջերես՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի և ԵԱՏՄ ՄՄՍ-ի վերաբերյալ տեղեկատվության որոնման համար։

4.2.9.5. ԵԱՏՄ ՄՄՍ-ի վերաբերյալ տեղեկատվության որոնման համար միջերեսում պետք է արտացոլվի ԵԱՏՄ ՄՄՍ-ի վերջին թարմացման ամսաթիվը, ինչպես նաև պետք է ապահովվի նախորդ ժամանակահատվածների ընթացքում մաքսային սակագների մասին տեղեկատվության ստացման հնարավորությունը։

4.2.9.6. Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման ենթահամակարգում պետք է ստեղծվի հասանելիություն տվյալների նկատմամբ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ կոնկրետ ապրանքային դիրքի կտրվածքով։

4.2.9.7. Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման ենթահամակարգի զարգացմանը ներկայացվող մանրամասն պահանջները պետք է սահմանված լինեն համապատասխան մասնավոր տեխնիկական առաջադրանքի մեջ:

4.2.9.8. Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման ենթահամակարգին ներկայացվող պահանջները կարող են հստակեցվել ինտեգրված համակարգի զարգացման ընթացքում։

4.2.10. Տեխնիկական կանոնակարգման ենթահամակարգին ներկայացվող պահանջները

4.2.10.1. Ինտեգրված համակարգի ստեղծման և զարգացման ուղղությամբ աշխատանքների նախորդ փուլերի շրջանակներում իրականացված գործառույթներին ներկայացվող պահանջները

4.2.10.1.1. Տեխնիկական կանոնակարգման ենթահամակարգը պետք է ապահովի հետևյալ գործառույթների իրականացումը՝

1) տեխնիկական կանոնակարգման, ՍԲՍ միջոցների կիրառման և դեղամիջոցների ու բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտներում փաստաթղթերի (այսուհետ՝ փաստաթղթեր) ստեղծում ու փոփոխում, այդ թվում՝

2) «թվային փաստաթղթերի» ձևավորում և վարում.

3) փաստաթղթերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկների հաշվառում և մշակում.

4) փաստաթղթերի փոփոխությունների հաշվառում և խմբագրությունների նախապատրաստում.

5) Միության մարմինների ակտերի նախագծերի (Միության մարմինների ակտերում փոփոխությունների) նախապատրաստում.

6) փաստաթղթերի մշակման (իրականացման) պլանավորում և մշտադիտարկում, ինչպես նաև պլանների իրականացման մասին հաշվետվությունների նախապատրաստում.

7) փաստաթղթերի նախագծերի միջպետական համաձայնեցման և հանրային քննարկման ժամանակ արձագանքների հաշվառում.

8) փաստաթղթերի մշակման և դրանցում փոփոխությունների կատարման հարցերով աշխատանքային խմբերի կազմերի հաշվառում և վարում.

9) «թվային փաստաթղթերում» պարունակվող եզրույթների և սահմանումների ցանկի հաշվառում և վարում.

10) տեխնիկական կանոնակարգման ենթահամակարգի բոլոր օբյեկտներով և «թվային փաստաթղթերով» ըստ տրված չափանիշների՝ կապակցված որոնում՝ հաշվի առնելով կազմաբանությունը.

11) որոնման արդյունքներով ստացված տեղեկությունների հիման վրա կանոնակարգային և կամայական հաշվետվությունների ձևավորում.

12) փաստաթղթերի վերաբերյալ արդիական հարցերի և դրանց պատասխանների ցանկի վարում.

13) տեխնիկական կանոնակարգման, ՍԲՍ միջոցների կիրառման և դեղամիջոցների ու բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտների փաստաթղթերի մասին արդիական տեղեկությունների և այլ տեղեկությունների հրապարակում Միության տեղեկատվական պորտալի կազմում՝ կոնկրետ թեմատիկ բաժինների էջերում.

14) ենթահամակարգում կատարված գործողությունների մասին օգտատերերի ծանուցում.

15) ենթահամակարգում օգտատերերի կարգաբերումների և մուտքի կառավարում։

4.2.10.1.2. Տեխնիկական կանոնակարգման ենթահամակարգում պետք է ապահովվի ընդհանուր գործընթացների տեղեկատվական ռեսուրսներից տեղեկություններին հասանելիությունը։

4.2.10.1.3. Տեխնիկական կանոնակարգման ենթահամակարգը պետք է ապահովի Հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրսների և տեղեկատվական համակարգերի հետ, ինչպես նաև ինտեգրված համակարգի այլ ենթահամակարգերի հետ (այսուհետ՝ հարակից համակարգեր) փոխգործակցությունը ՝ հետևյալ նպատակներով՝

1) տվյալների փոխանցում՝ ըստ հարակից համակարգերի հարցման.

2) հարակից համակարգերի կողմից տրամադրվող ծառայությունների օգտագործում՝ տեխնիկական կանոնակարգման ենթահամակարգի տվյալները դրանց փոխանցելու համար.

3) հարակից համակարգերի կողմից տրամադրվող ծառայություններից տվյալների ստացում.

4) հարակից համակարգերի հետ փոխգործակցության ժամանակ տեղեկատվական անվտանգության ապահովում:

4.2.10.2. Գործառույթների զարգացմանը և արդիականացմանը ներկայացվող պահանջները։

4.2.10.2.1. Տեխնիկական կանոնակարգման ենթահամակարգը պետք է ապահովի հետևյալ նոր գործառույթների իրականացումը՝

1) ենթահամակարգ ներբեռնվող տեքստային փաստաթղթերի համար կառուցվածքի և վերնագրի ավտոմատ ձևավորում.

2) տեխնիկական կանոնակարգման ենթահամակարգերի օբյեկտների միջև կապերի ցուցակի հաշվառում և վարում.

3) փաստաթղթերի (ներառյալ փաստաթղթերի կառուցվածքային տարրերի հղումները և փաստաթղթերի տեքստի հատվածները)՝ միմյանց միջև, այդ թվում՝ Միության մարմինների ընդունված ակտերի հետ նոր տեսակների կապերի հաստատում.

4) տեխնիկական կանոնակարգման ենթահամակարգից տեղեկությունների հիման վրա Միության տեղեկատվական պորտալում տեխնիկական կանոնակարգման, ՍԲՍ միջոցների կիրառման և դեղամիջոցների ու բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտների տեղեկատվական ծառայությունների ձևավորում և վարում, ինչպես նաև տեղեկատվական ծառայությունների շրջանակներում հրապարակված տեղեկությունների արդիականության հսկողություն.

5) փաստաթղթերի նախագծային խմբագրությունների տարբերակայնության հսկողություն, տարբեր տարբերակների միավորում.

6) ամփոփագրի մեջ բոլոր դիտողությունների արձագանքները և առաջարկները (արձագանքները) ներառելու նկատմամբ հսկողություն՝ դրանք արտաքին աղբյուրներից կառուցվածքավորված տեսքով ստանալու դեպքում.

7) ստուգիչ իրադարձություններն սկսելու մասին, ինչպես նաև ստուգիչ իրադարձությունները հետաձգելու արդյունքների վերաբերյալ ծանուցում.

8) փաստաթղթերի հետ օգտատերերի աշխատանքի պատմության վարում.

9) Միության մարմինների ընդունված ակտերում նշվող ժամկետների վրա հասնելուն հետևելը, այդ թվում կապված՝

ակտի նախագիծն ուժի մեջ մտնելու հետ.

ակտի նախագիծը գործողության մեջ դնելիս և (կամ) ուժի մեջ մտնելը հետաձգելիս անցումային ժամանակահատված սահմանելու հետ.

առաջարկվող կարգավորումն ավելի վաղ առաջացած հարաբերությունների վրա տարածելու անհրաժեշտության հետ։

10) օգտատերերի միջերեսի կարգաբերումների կազմաձևում՝ ըստ օգտատերերի (օգտատերերի խմբերի, կանոնակարգման ոլորտի) յուրահատուկ պահանջմունքների.

11) ընդհանուր գործընթացների տեղեկատվական ռեսուրսների ցանկի ձևավորում և վարում.

12) ընդհանուր գործընթացների տեղեկատվական ռեսուրսներից տեղեկությունների որոնում՝ ըստ բոլոր ռեսուրսների համար ընդհանուր չափանիշների (վավերապայմանների).

13) նոր կանոնակարգային և կամայական, այդ թվում՝ վիճակագրական հաշվետվությունների ձևավորում՝ ընդհանուր գործընթացների ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների առնչությամբ:

4.2.10.2.2. Ենթահամակարգը պետք է ապահովի Հանձնաժողովի տեղեկատվական ռեսուրսների և տեղեկատվական համակարգերի, ինչպես նաև ինտեգրված համակարգի այլ ենթահամակարգերի հետ փոխգործակցության ունիվերսալ գործիքների օգտագործման հնարավորությունը՝ տեղեկատվության ստացման և (կամ) փոխանցման, ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներին հասանելիության համար։

4.2.10.2.3. Ենթահամակարգը պետք է ապահովի ունիվերսալ գործիքների օգտագործման հնարավորությունը՝ ընդհանուր գործընթացների տեղեկատվական ռեսուրսներից ստացվող տվյալների վերլուծության և գրաֆիկական տեսքով դրանց արտացոլման համար։

4.2.10.3. Տեխնիկական կանոնակարգման ենթահամակարգին ներկայացվող պահանջները կարող են հստակեցվել ինտեգրված համակարգի զարգացման ընթացքում։

4.2.10.4. Տեխնիկական կանոնակարգման ենթահամակարգին ներկայացվող մանրամասն պահանջները պետք է սահմանվեն համապատասխան մասնավոր տեխնիկական առաջադրանքի մեջ և սինքրոնացվեն Միության թվային օրակարգի շրջանակներում մշակվող ծրագրային բաղադրիչներին ներկայացվող պահանջների հետ:

4.2.11. Ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգին ներկայացվող պահանջները

4.2.11.1. Ինտեգրված համակարգի ստեղծման և արդիականացման աշխատանքների նախորդ փուլերի շրջանակներում իրականացված գործառույթներին ներկայացվող պահանջները

4.2.11.1.1. Ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգը պետք է ներառի Հանձնաժողովի կողմից մշակվող և հաստատվող համապատասխան տեխնոլոգիական փաստաթղթերով սահմանվող պահանջներին համապատասխան Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի շրջանակներում ընդհանուր գործընթացների իրականացումն ապահովող ծառայությունների լրակազմ (այսուհետ՝ ընդհանուր գործընթացների ծառայություններ)։

4.2.11.1.2. Ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգը պետք է ներառի բաղադրիչներ, որոնք ապահովում են ինտեգրված համակարգում ընդհանուր գործընթացների իրականացման մշտադիտարկումն ու հսկողությունը տեխնոլոգիական մակարդակով։

4.2.11.1.3. Ընդհանուր գործընթացների գործառույթն ապահովելու համար ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգը պետք է ապահովի Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի մյուս ենթահամակարգերի հետ փոխգործակցությունը՝ տեղեկատվության ստացման և (կամ) փոխանցման, ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներին հասանելիության համար։

4.2.11.1.4. Ընդհանուր գործընթացների ծառայությունները պետք է ապահովեն այդ թվում՝ հետևյալ գործառույթների իրականացումը՝

1) ազգային հատվածներից Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի համար նախատեսված էլեկտրոնային հաղորդագրությունների ընդունում.

2) ազգային հատվածներից հարցման հիման վրա Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի ենթահամակարգերից տեղեկատվության ստացում։

4.2.11.1.5. Ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգը պետք է ներառի միասնականացված բաղադրիչներ, որոնք ապահովում են Հանձնաժողովի կողմից մշակվող և հաստատվող ընդհանուր գործընթացների տեխնոլոգիական փաստաթղթերով սահմանվող պահանջներին համապատասխան ընդհանուր գործընթացների բոլոր մասնակիցների կողմից կատարվող գործառնությունների բազային իրականացումը (այսուհետ՝ ընդհանուր գործընթացների բազային իրականացման բաղադրիչներ):

4.2.11.1.6. Ընդհանուր գործընթացների բազային իրականացման բաղադրիչները նախատեսված են համալիր և միջպետական թեստավորման ու ինտեգրված համակարգի փորձարկումների ժամանակ օգտագործելու համար և անհրաժեշտության դեպքում կարող են ընդհանուր գործընթացների ծառայություններն իրականացնելիս օգտագործվել ազգային հատվածներում ։

4.2.11.1.7. Ընդհանուր գործընթացների բազային իրականացման բաղադրիչները պետք է ապահովեն ընդհանուր գործընթացներն իրականացնելու համար գործառույթների անհրաժեշտ լրակազմը՝ ներառյալ

1) ընդհանուր գործընթացների տեխնոլոգիական փաստաթղթերի պահանջներին համապատասխան՝ տեղեկատվության ներմուծում, խմբագրում և դիտում.

2) ընդհանուր գործընթացների տեխնոլոգիական փաստաթղթերի պահանջներին համապատասխան՝ ներմուծվող տեղեկատվության ձևաչափատրամաբանական հսկողության իրականացում.

3) ներմուծված տեղեկատվության երկարաժամկետ պահպանում.

4) ինտեգրացիոն հարթակի միջոցներով ընդհանուր գործընթացների ծառայությունների հետ փոխգործակցություն։

4.2.11.1.8. Ընդհանուր գործընթացների բազային իրականացման բաղադրիչները պետք է ապահովեն ինտեգրացիոն հարթակի միջոցներով էլեկտրոնային հաղորդագրությունների ընդունման և ուղարկման հնարավորությունը՝ ընդհանուր գործընթացների տեխնոլոգիական փաստաթղթերի պահանջներին համապատասխան։

4.2.11.1.9. Ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգը պետք է ապահովի օգտատերերի միջերեսի օգնությամբ ներմուծված կամ ընդհանուր գործընթացների ծառայություններից ստացված տեղեկատվությունը որոնելու և դիտելու հնարավորությունը։

4.2.11.1.10. Ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգը պետք է ապահովի օգտատիրոջ միջերեսի օգնությամբ ներմուծված կամ ընդհանուր գործընթացների ծառայություններից ստացված տվյալների հիման վրա էլեկտրոնային փաստաթղթերի (էլեկտրոնային տեսքով փաստաթղթերի) տպագիր ձևերի ձևավորման հնարավորությունը։

4.2.11.1.11. Ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգը պետք է ապահովի այդ ենթահամակարգի կողմից մշակվող տվյալների վրա ԷԹՍ-ի տեղադրման և ստուգման գործառույթներ իրականացնող արտաքին բաղադրիչների միացման հնարավորությունը։

4.2.11.1.12. Ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգն ընդհանուր գործընթացների ծառայություններից (ընդհանուր գործընթացների ծառայություններ) էլեկտրոնային հաղորդագրությունների ընդունման և ուղարկման համար պետք է ապահովի միացումն ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղուն՝ ընդհանուր գործընթացների տեխնոլոգիական փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխան։

4.2.11.1.13. Ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգը պետք է ապահովի ինտեգրացիոն հարթակի միջոցների օգտագործմամբ ընդհանուր գործընթացների շրջանակներում փոխանցվող հաղորդագրությունների փոխանցումը կատարելու վերլուծության հնարավորությունը՝ ներառյալ տեղեկատվական փոխգործակցության հոսքերի տեսանելիացման հնարավորությունը, տեղեկատվական փոխգործակցության ընթացիկ ինտենսիվությունը, հաղորդագրությունների փոխանցման ժամանակային պարամետրերը։

4.2.11.1.14. Ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգը պետք է ապահովի պարունակվող էլեկտրոնային հաղորդագրության՝ ներառյալ պարունակվող էլեկտրոնային հաղորդագրության վերնագրերի և բլոկի վերբեռնման հնարավորությունը (այն դեպքում, երբ պարունակության բլոկն առկա է ինտեգրացիոն հարթակի մատյաններում)։

Գործառնությունների և փոխգործակցության մատյանների վերլուծության համար էլեկտրոնային հաղորդագրությունների մասին տեղեկությունների աղբյուրներ պետք է լինեն ինտեգրացիոն հարթակի մատյանները։

4.2.11.2. Գործառույթների զարգացմանը և արդիականացմանը ներկայացվող պահանջները

4.2.11.2.1. Ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգը պետք է ապահովի ինտեգրված համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի ենթահամակարգերի կողմից էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանցման կատարման վերլուծության հնարավորությունը՝ ներառյալ տեղեկատվական փոխգործակցության հոսքերի տեսանելիացման հնարավորությունը, տեղեկատվական փոխգործակցության ընթացիկ ինտենսիվությունը, հաղորդագրությունների փոխանցման ժամանակային պարամետրերը։

4.2.11.2.2. Ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգը պետք է ապահովի միևնույն կանոնակարգվող տեղեկատվական փոխգործակցության ընթացակարգի, տրանզակցիայի շրջանակներում ուղարկված՝ կապակցված հաղորդագրությունների համատեղ վերլուծության հնարավորությունը։

4.2.11.2.3. Ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգը պետք է ապահովի ընդհանուր գործընթացների ծառայություններում և տեխնոլոգիական փաստաթղթերի տարբեր տարբերակների բազային իրականացման բաղադրիչներում միաժամանակ օժանդակության հնարավորությունը:

4.2.11.2.4. Ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգը պետք է ապահովի ծրագրային միջերեսներով, որոնք թույլ են տալիս կրկնակի օգտագործել ընդհանուր գործընթացների հաղորդագրությունների ձևավորման, հսկողության և մշակման ծառայությունները, այդ թվում՝ ընդհանուր գործընթացների շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության ավտոմատացված թեստավորման հնարավորություններն ապահովելու համար:

4.2.11.2.5. Ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգը պետք է ապահովի օգտատերերի գործողությունների և տեղեկատվական փոխանակման գործառնությունների մատենավորման հնարավորությունը, ինչպես նաև ապահովի մյուս ենթահամակարգերի համար մատյանների հասանելիության հնարավորությունը։

4.2.11.2.6. Ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգը պետք է ապահովի ընդհանուր գործընթացների նախագծման և իրականացման մասով կատարվող աշխատանքների հաշվառում, հսկողություն և մշտադիտարկում կատարելու հնարավորությունը։

4.2.11.2.7. Ենթահամակարգը պետք է ապահովի ընդհանուր գործընթացների իրականացման արդյունավետության մշտադիտարկում իրականացնելու հնարավորությունը՝ արդյունավետության կազմաձևվող ցուցանիշների, այդ թվում՝ պահոցում պահպանվող՝ ինտեգրացիոն հատվածի տվյալների հիման վրա ավտոմատ հաշվարկվող տեղեկությունների և տեղեկատվական փոխգործակցության մատյանների օգնությամբ։

4.2.11.2.8. Ենթահամակարգը պետք է ապահովի ընդհանուր գործընթացների ծառայությունների գործունեության ընթացքում արտակարգ իրավիճակների և տեխնոլոգիական խափանումների և տեխնոլոգիական փաստաթղթերի պահանջների խախտումների առնչությամբ մշտադիտարկում իրականացնելու և դրանց մասին Հանձնաժողովի մասնագետներին ու ընդհանուր գործընթացների մասնակիցներին օպերատիվ կերպով տեղեկացնելու հնարավորությունը։

4.2.11.2.9. Ենթահամակարգը պետք է ապահովի հասանելիություն ընդհանուր գործընթացների շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության իրականացման մասին տեղեկություններին, այդ թվում՝ ծրագրային միջերեսների օգնությամբ։

4.2.11.2.10. Երկարաժամկետ պահման ենթակա տվյալների փոխանցման համար, ինչպես նաև այդպիսի տվյալների վերլուծության ապահովման և փոխակերպման համար ընդհանուր գործընթացների ծառայությունները պետք է ապահովեն ինտեգրացիոն հատվածի տվյալների պահոցի հետ փոխգործակցության հնարավորությունը։

4.2.11.2.11. Բազային իրականացման բաղադրիչները պետք է ապահովեն տարբեր տեսակների, այդ թվում՝ ոչ գործառութային թեստավորում անցկացնելու հնարավորությունը։

4.2.11.2.12. Բազային իրագործման բաղադրիչները պետք է ապահովեն դրանց գործառույթների ընդլայնման հնարավորությունը՝ Հանձնաժողովի կողմից կանոնակարգվող՝ պետական իշխանության մարմինների և տնտեսավարող սուբյեկտների միջև տեղեկատվական փոխգործակցության ընթացակարգերի իրականացման հնարավորությունների ապահովման, ինչպես նաև այդ փոխգործակցության ընթացքում ստացված տեղեկատվությունն ընդհանուր գործընթացների հաղորդագրությունների վերածելու համար։

4.2.11.3. Ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգին ներկայացվող պահանջները կարող են հստակեցվել ինտեգրված համակարգի իրականացման ընթացքում:

4.2.11.4. Ընդհանուր գործընթացների կառավարման ենթահամակարգին ներկայացվող մանրամասն պահանջները պետք է սահմանված լինեն համապատասխան մասնավոր տեխնիկական առաջադրանքի մեջ:

4.2.12. Արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների նույնականացման ենթահամակարգին ներկայացվող պահանջները

4.2.12.1. Արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների նույնականացման ենթահամակարգն ինտեգրված համակարգի նոր ենթահամակարգ է։

4.2.12.2. Արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների նույնականացման ենթահամակարգը նախատեսված է Միության մաքսային տարածքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման ստեղծվող միասնական համակարգի տեղեկատվական-տեխնոլոգիական ապահովման համար:

4.2.12.3. Միության մաքսային տարածքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման միասնական համակարգն ստեղծվում է հետևյալ նպատակներով՝

1) Միության շրջանակներում շահագրգիռ անձանց (այդ թվում՝ Միության անդամ չհանդիսացող պետությունների քաղաքացիների) եզակի նույնականացման ապահովում.

2) արտադրանքի մատակարարման ամբողջական շղթայի վերլուծության հնարավորություն ստեղծելու հաշվին անդամ պետություններում կիրառվող՝ ռիսկերի կառավարման համակարգերի ալգորիթմների օպտիմալացում և արդյունավետության բարձրացում.

3) մաքսային նպատակներով օգտագործվող փաստաթղթերի ձևերի, դրանց էլեկտրոնային պատճենների կառուցվածքների և ձևաչափերի պարզեցում, ինչպես նաև դրանցում պարունակվող տեղեկությունների հավաստիության բարձրացում.

4) անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև տեղեկատվական փոխգործակցության օպտիմալացում։

4.2.12.4. Միության մաքսային տարածքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման միասնական համակարգն ստեղծվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝

1) արտաքին տնտեսական գործունեության յուրաքանչյուր մասնակցի պետք է տրվի արտաքին տնտեսական գործունեության մասնակցի եզակի նույնականացման համար (այսուհետ սույն կետում՝ նույնականացման համար).

2) նույնականացման համար տալը, նույնականացման համարների տվյալների բազայի հաշվառումն ու վարումն իրականացնում են անդամ պետությունների լիազորված մարմինները.

3) տրված, կասեցված և չեղարկված նույնականացման համարների մասին տեղեկություններ պարունակող ինտեգրված տեղեկատվական ռեսուրսի վարումն իրականացնում է Հանձնաժողովը.

4) տրված նույնականացման համարը պետք է օգտագործվի անդամ պետությունների մաքսային մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության ժամանակ օգտագործվող մաքսային փաստաթղթերի բոլոր ձևերում։

4.2.12.5. Արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների նույնականացման ենթահամակարգը պետք է կառուցվի որպես անդամ պետությունների փոխգործակցող ազգային բաղադրիչների և Հանձնաժողովի ինտեգրացիոն բաղադրիչի ամբողջություն։

4.2.12.6. Արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների նույնականացման ենթահամակարգի՝ անդամ պետությունների ազգային բաղադրիչները պետք է ապահովեն արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտներին միասնականացված ձևաչափով նույնականացման համարներ տալը, այդ նույնականացման համարների տվյալների բազայի հաշվառումն ու վարումը։

4.2.12.7. Արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների նույնականացման ենթահամակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն բաղադրիչը պետք է ապահովի արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտներին տրված (կասեցված, չեղարկված) նույնականացման համարների մասին տեղեկություններ պարունակող ընդհանուր տեղեկատվական ռեսուրսի վարումը և նշված ընդհանուր տեղեկատվական ռեսուրսին լիազորված մարմինների և շահագրգիռ անձանց համար կանոնակարգված հասանելիության տրամադրումը։

4.2.12.8. Արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների նույնականացման ենթահամակարգին ներկայացվող մանրամասն պահանջները պետք է սահմանվեն համապատասխան մասնավոր տեխնիկական առաջադրանքի մեջ:

4.2.12.9. Արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների նույնականացման ենթահամակարգին ներկայացվող պահանջները (այդ թվում՝ ենթահամակարգի անվանումը) կարող են հստակեցվել ինտեգրված համակարգի իրականացման ընթացքում՝ հաշվի առնելով Միության իրավունքի կազմում ընդգրկվող միջազգային պայմանագրերը և ակտերն ու անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերը:

4.2.13. Ինտեգրացիոն հարթակին ներկայացվող պահանջները

4.2.13.1. Ինտեգրված համակարգի ստեղծման և արդիականացման աշխատանքների նախորդ փուլերի շրջանակներում իրականացված գործառույթներին ներկայացվող պահանջները

4.2.13.1.1. Ինտեգրացիոն անցուղիներին ներկայացվող պահանջները

4.2.13.1.1.1. Ինտեգրացիոն անցուղին պետք է ապահովի Հանձնաժողովի և լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի միջև տվյալների էլեկտրոնային փոխանակումը։

4.2.13.1.1.2. Ինտեգրացիոն անցուղին պետք է հնարավորություն տա Հանձնաժողովի և լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերը միացնել ինտեգրացիոն հարթակին և ապահովել էլեկտրոնային հաղորդագրությունների արձանագրությունների ու ձևաչափերի կերպափոխումը (անհրաժեշտության դեպքում)։

4.2.13.1.1.3. Ինտեգրացիոն անցուղին պետք է ապահովի Հանձնաժողովի և լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերից ստացվող էլեկտրոնային հաղորդագրությունների հարակից հատվածների՝ ինտեգրացիոն անցուղիներ երթուղումը։

4.2.13.1.1.4. Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի և ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղին պետք է ապահովի հարակից հատվածների ինտեգրացիոն անցուղիների հետ տեղեկատվական փոխգործակցությունը։

4.2.13.1.1.5. Ինտեգրացիոն անցուղին պետք է ապահովի հարակից հատվածների ինտեգրացիոն անցուղիներից ստացվող էլեկտրոնային հաղորդագրությունների երթուղումը Հանձնաժողովի և լիազորված մարմինների տեղեկատվական համակարգեր։

4.2.13.1.1.6. Ինտեգրացիոն անցուղին պետք է ապահովի ՎԵԿ-ի ծառայությունների հետ ՎԵԿ-ի ծառայության փոխգործակցությունը՝ էլեկտրոնային փաստաթղթերում ԷԹՍ-ի իսկությունը հաստատելու համար։

4.2.13.1.1.7. Ինտեգրացիոն անցուղին պետք է իրականացնի այդ անցուղու կողմից կատարվող գործառնությունների մատյանների վարում։

4.2.13.1.1.8. Ինտեգրացիոն անցուղին պետք է ապահովի նիշքում երթուղման կարգաբերումների ընտրանքային վերբեռնման, ինչպես նաև նիշքից՝ դրա կարգաբերման ժամանակ երթուղման կարգաբերումների ընտրանքային ներբեռնման հնարավորությունը:

4.2.13.1.2. Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի տվյալների սինքրոնացման ենթահամակարգին ներկայացվող պահանջները։

4.2.13.1.2.1. Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի տվյալների սինքրոնացման ենթահամակարգը պետք է ապահովի Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում տեղակայված՝ Հանձնաժողովի տեղեկատվական համակարգերի տեղեկատվական փոխգործակցությունը։

4.2.13.1.2.2. Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի տվյալների սինքրոնացման ենթահամակարգը պետք է ապահովի Հանձնաժողովի տեղեկատվական համակարգերի կողմից տրամադրվող գործառույթներին դիմելու կամ Հանձնաժողովի տեղեկատվական համակարգերում պարունակվող տվյալներին հասանելիություն ստանալու հնարավորությունն ապահովող ծրագրային միջերեսների (ծառայությունների) տրամադրումը։

4.2.13.1.2.3. Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի տվյալների սինքրոնացման ենթահամակարգը պետք է ապահովի ծառայություններին ուղղված դիմումների երթուղումը Հանձնաժողովի տեղեկատվական համակարգեր։

4.2.13.1.2.4. Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի տվյալների սինքրոնացման ենթահամակարգը պետք է իրականացնի այդ ենթահամակարգի միջոցներով կատարվող գործառնությունների մատյանների վարումը։

4.2.13.1.2.5. Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի տվյալների սինքրոնացման ենթահամակարգը պետք է ապահովի դիմելու համար հասանելի ծառայությունների ցանկի վարումը՝ այդ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության որոնման և դիտման հնարավորությամբ։

4.2.13.1.2.6. Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի տվյալների սինքրոնացման ենթահամակարգը պետք է ապահովի նիշքում երթուղման կարգաբերումների ընտրանքային վերբեռնման, ինչպես նաև նիշքից՝ դրա կարգաբերման ժամանակ երթուղման կարգաբերումների ընտրանքային ներբեռնման հնարավորությունը:

4.2.13.1.3. Տրանսպորտային ենթահամակարգին ներկայացվող պահանջները

4.2.13.1.3.1. Տրանսպորտային ենթահամակարգը պետք է ապահովի ինտեգրացիոն հարթակի բաղադրիչների միջև էլեկտրոնային հաղորդագրությունների երաշխավորված առաքումը՝ հաղորդագրությունների հերթերի օգտագործմամբ:

4.2.13.1.3.2. Տրանսպորտային ենթահամակարգը պետք է տրամադրի հաղորդագրությունների հերթերի լրակազմ՝ հաղորդագրությունների հերթերի օգտագործմամբ ինտեգրացիոն հարթակին միացվող՝ ինտեգրացիոն հարթակի բաղադրիչներից յուրաքանչյուրի, ինտեգրված համակարգի հարակից համակարգերի և ենթահամակարգերի համար։

4.2.13.1.3.3. Տրանսպորտային ենթահամակարգը պետք է հնարավորություն տա ստեղծելու, վերափոխելու և վերացնելու հաղորդագրությունների, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդագրությունների երաշխավորված առաքումն ապահովող՝ տրանսպորտային ենթահամակարգի մյուս օբյեկտների հերթերը։

4.2.13.1.3.4. Տրանսպորտային ենթահամակարգը պետք է ապահովի տրանսպորտային մակարդակում ինտեգրացիոն հարթակի բաղադրիչների միջև էլեկտրոնային հաղորդագրությունների երթուղումը։

4.2.13.1.3.5. Տրանսպորտային ենթահամակարգը պետք է ապահովի փոխանցվող էլեկտրոնային հաղորդագրությունների սեղմումը՝ տվյալների փոխանցման ուղիների օգտագործումն օպտիմալացնելու համար:

4.2.13.1.4. Արտաքին տեղեկատվական համակարգերի հետ փոխգործակցության ենթահամակարգին ներկայացվող պահանջները

4.2.13.1.4.1. Ինտեգրացիոն հարթակը պետք է ապահովի արտաքին տեղեկատվական համակարգերի միացման հնարավորությունը՝ արտաքին տեղեկատվական համակարգերի հետ փոխգործակցության ենթահամակարգի օգտագործմամբ։

4.2.13.1.4.2. Արտաքին տեղեկատվական համակարգերի հետ փոխգործակցության ենթահամակարգը պետք է ապահովի ինտեգրված համակարգի ենթահամակարգերին դիմելու համար ծառայությունների տրամադրումը։

4.2.13.1.4.3. Արտաքին տեղեկատվական համակարգերի հետ փոխգործակցության ենթահամակարգը պետք է ապահովի ինտեգրված համակարգի ենթահամակարգերի կողմից տրամադրվող գործառույթների լրակազմն ընդլայնելիս ինտեգրված համակարգի ենթահամակարգերին դիմելու համար ծառայությունների ցանկի ընդլայնման հնարավորությունը։

4.2.13.1.4.4. Արտաքին տեղեկատվական համակարգերի հետ փոխգործակցության ենթահամակարգը պետք է ապահովի ինտեգրված համակարգի ենթահամակարգերին դիմելու համար հասանելի ծառայությունների ցանկի վարումը՝ այդ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը որոնելու և դիտելու հնարավորությամբ։

4.2.13.1.4.5. Արտաքին տեղեկատվական համակարգերի հետ փոխգործակցության ենթահամակարգը պետք է ապահովի ծառայություններին հասանելիության իրավունքների սահմանազատումը։

4.2.13.1.4.6. Արտաքին տեղեկատվական համակարգերի հետ փոխգործակցության ենթահամակարգը պետք է իրականացնի արտաքին տեղեկատվական համակարգերից ստացվող հարցումների ճշգրտության հսկողություն՝ ներառյալ ստացվող հարցումների ձևաչափատրամաբանական հսկողությունը։

4.2.13.1.4.7. Արտաքին տեղեկատվական համակարգերի հետ փոխգործակցության ենթահամակարգը պետք է կատարի ստացվող հարցումների երթուղումը ինտեգրացիոն հարթակի համապատասխան ծառայություններ։

4.2.13.1.4.8. Արտաքին տեղեկատվական համակարգերի հետ փոխգործակցության ենթահամակարգը պետք է իրականացնի ինտեգրացիոն հարթակի ծառայություններին ուղղված՝ ստացվող դիմումների մատյանների վարում։

4.2.13.1.5. Զուգակցման ենթահամակարգին ներկայացվող պահանջները

4.2.13.1.5.1. Զուգակցման ենթահամակարգը պետք է իրականացվի որպես մասնագիտացված հարմարիչների (ծրագրային միջոցների) լրակազմ, որոնք անհրաժեշտության դեպքում ապահովում են արտաքին համակարգերից ստացվող էլեկտրոնային հաղորդագրությունների արձանագրությունների և ձևաչափերի վերածումը ինտեգրված համակարգի էլեկտրոնային հաղորդագրության ձևաչափի։

4.2.13.2. Գործառույթների զարգացմանը և արդիականացմանը ներկայացվող պահանջները

4.2.13.2.1. Ինտեգրացիոն հարթակը պետք է ապահովի ծրագրային միջերեսների (API) օգտագործմամբ ինտեգրացիոն անցուղիների գործառույթներին հասանելիության հնարավորությունը։

4.2.13.2.2. Ինտեգրացիոն հարթակը պետք է ապահովի իրադարձությունների մատյանների հիման վրա ինտեգրացիոն հարթակի աշխատունակության կիրառական պարամետրերի հավաքման, վերլուծության և արտացոլման հնարավորությունը։

4.2.13.2.3. Ինտեգրացիոն հարթակը պետք է ապահովի տեղեկատվական փոխգործակցության մասնակիցներին տվյալների էլեկտրոնային փոխանակման ընթացքում առաջացող սխալների մասին ծանուցելու մեխանիզմների զարգացման հնարավորությունը։

4.2.13.2.4. Տվյալների էլեկտրոնային փոխանակման ժամանակ հաղորդագրությունների քանակն ու չափերն ավելացնելիս ինտեգրացիոն հարթակը պետք է պահպանի աշխատունակությունը։

4.2.13.2.5. Ինտեգրացիոն հարթակը պետք է ապահովի մինչև 100 Մբայթ էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանցումը, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդագրության հետ կապված՝ մինչև 2 Գբայթ ընդհանուր չափով նիշքերի փոխանցման հնարավորությունը։ Նշված պահանջն իրականացնելու համար պետք է միջոցառումներ անցկացվեն Հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հունվարի 27-ի թիվ 5 և 2015 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 125 որոշումներով հաստատված՝ Ինտեգրված համակարգում տվյալների էլեկտրոնային փոխանակման կանոնների և «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների՝ միմյանց միջև եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ անդրսահմանային փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման մասին» հիմնադրույթի լրամշակման ուղղությամբ։

4.2.13.3. Անդամ պետությունների հետ համաձայնեցման պայմանով ինտեգրացիոն հարթակին ներկայացվող պահանջները կարող են հստակեցվել ինտեգրված համակարգի իրականացման ընթացքում:

4.2.13.4. Ինտեգրացիոն հարթակին ներկայացվող մանրամասն պահանջները պետք է սահմանված լինեն համապատասխան մասնավոր տեխնիկական առաջադրանքի մեջ:

4.2.14. Նորմատիվ տեղեկատվական տեղեկություններ, ռեեստրներ և ռեգիստրներ վարելու ենթահամակարգին ներկայացվող պահանջները

4.2.14.1. Նորմատիվ տեղեկատվական տեղեկություններ, ռեեստրներ և ռեգիստրներ վարելու ենթահամակարգը պետք է ապահովի Միության այն նորմատիվ տեղեկատվական տեղեկությունը, դասակարգիչները, ռեեստրները և ռեգիստրները պարունակող օբյեկտների վարումը, որոնք օգտագործվում են այն ընդհանուր գործընթացների իրականացման շրջանակներում, որոնց ցանկը սահմանվում է ընդհանուր գործընթացների նախագծման փուլում (այսուհետ՝ նորմատիվ տեղեկատվական տեղեկության օբյեկտներ):

4.2.14.2. Նորմատիվ տեղեկատվական տեղեկություններ, ռեեստրներ և ռեգիստրներ վարելու ենթահամակարգը պետք է ապահովի նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների օբյեկտները կենտրոնացված և ապակենտրոնացված վարելու և տարածելու հնարավորությունը:

4.2.14.3. Ընդհանուր գործընթացներն իրականացնելիս համատեղ օգտագործվող նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների օբյեկտը կենտրոնացված վարելու դեպքում նորմատիվ տեղեկատվական տեղեկություններ, ռեեստրներ և ռեգիստրներ վարելու ենթահամակարգը Հանձնաժողովի և լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի համար պետք է լինի այդ օբյեկտի վերաբերյալ տեղեկատու տվյալների սկզբնաղբյուր:

4.2.14.4. Նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների օբյեկտները կենտրոնացված վարելու դեպքում նորմատիվ տեղեկատվական տեղեկություններ, ռեեստրներ և ռեգիստրներ վարելու ենթահամակարգը պետք է ապահովի հետևյալ գործառույթների իրականացումը՝

1) նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների օբյեկտների նոր գրառումների ստեղծում և գոյություն ունեցող գրառումների փոփոխում.

2) նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների օբյեկտների գրառումների ամբողջականության, լիարժեքության և ճշգրտության հսկողություն.

3) նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների օբյեկտների նոր տարբերակների թողարկման և նախորդող ժամանակահատվածի համար դրանց արխիվային պահպանման գործընթացի կառավարում:

4.2.14.5. Նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների օբյեկտները ապակենտրոնացված վարելու դեպքում նորմատիվ տեղեկատվական տեղեկություններ, ռեեստրներ և ռեգիստրներ վարելու ենթահամակարգը պետք է ապահովի նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների օբյեկտների անջատ տեղեկատուների միավորման գործառույթի իրականացումը՝ իրագործելով այն տվյալների միաձուլման համալիր ընթացակարգերը, որոնք ստացվում են լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերից:

4.2.14.6. Նորմատիվ տեղեկատվական տեղեկություններ, ռեեստրներ և ռեգիստրներ վարելու ենթահամակարգը պետք է ապահովի ինտեգրացիոն հարթակի օգտագործմամբ նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների օբյեկտների տվյալների տարածումն ինտեգրված համակարգի մյուս ենթահամակարգեր և ազգային հատվածներ։

4.2.14.7. Նորմատիվ տեղեկատվական տեղեկություններ, ռեեստրներ և ռեգիստրներ վարելու ենթահամակարգը պետք է ապահովի Միության տեղեկատվական պորտալում նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների օբյեկտների հրապարակման հնարավորությունը:

4.2.14.8. Նորմատիվ տեղեկատվական տեղեկություններ, ռեեստրներ և ռեգիստրներ վարելու ենթահամակարգին ներկայացվող պահանջները կարող են հստակեցվել ինտեգրված համակարգի իրականացման ընթացքում:

4.2.14.9. Նորմատիվ տեղեկատվական տեղեկություններ, ռեեստրներ և ռեգիստրներ վարելու ենթահամակարգին ներկայացվող մանրամասն պահանջները պետք է սահմանված լինեն համապատասխան մասնավոր տեխնիկական առաջադրանքի մեջ:

4.2.15. Տեղեկատվական անվտանգության ենթահամակարգին ներկայացվող պահանջները

4.2.15.1. Տեղեկատվական անվտանգության ենթահամակարգը, պայմանավորված տեղեկատվության անվտանգության սպառնալիքներով, տեղեկատվության անվտանգությունը խախտողի մոդելով, պաշտպանության օբյեկտների կազմով, տեղեկատվական տեխնոլոգիաներով և ինտեգրված համակարգի կառուցվածքային-գործառութային բնութագրերով, պետք է ապահովի հետևյալ խնդիրների կատարումը՝

1) հասանելիության սուբյեկտների և հասանելիության օբյեկտների նույնականացում և իսկորոշում.

2) հասանելիության օբյեկտներին հասանելիության սուբյեկտների հասանելիության կառավարում.

3) նույնականացուցիչների և իսկորոշման միջոցների կառավարում.

4) տեղեկատվության հակավիրուսային պաշտպանություն.

5) տեղեկատվության մեքենայական կրիչների պաշտպանություն.

6) անվտանգության իրադարձությունների գրանցում.

7) ցանցային մակարդակով և սերվերների ու աշխատակայանների մակարդակով ներխուժումների հայտնաբերում (կանխում).

8) տեղեկատվության պաշտպանվածության հսկողություն (վերլուծություն).

9) սահմանափակ տարածման տեղեկատվության և տեղեկատվության պաշտպանության միջոցների պաշտպանություն չարտոնված մուտքից.

10) ինտեգրված համակարգի և այդ համակարգում պարունակվող տեղեկատվության ամբողջականության ապահովում.

11) տեղեկատվության հասանելիության ապահովում.

12) վիրտուալացման միջավայրերի պաշտպանություն.

13) վեբ-հավելվածների պաշտպանություն.

14) տեխնիկական միջոցների պաշտպանություն.

15) ինտեգրված համակարգի և դրա միջոցների պաշտպանություն.

16) կապի և տվյալների փոխանցման համակարգերի պաշտպանություն.

17) տվյալների բազաների կառավարման միջոցների պաշտպանություն:

4.2.15.2. Ինտեգրված համակարգի ուղեկցման ապահովման և զարգացման աշխատանքների շրջանակներում պետք է կատարվեն տեղեկատվական անվտանգության ենթահամակարգի հետևյալ բաղադրիչների կազմաձևման աշխատանքներ՝

1) հասանելիության սուբյեկտների և հասանելիության օբյեկտների նույնականացման և իսկորոշման ենթահամակարգ.

2) հասանելիության օբյեկտներին հասանելիության սուբյեկտների հասանելիության կառավարման ենթահամակարգ.

3) ծրագրային միջավայրի սահմանափակման ենթահամակարգ.

4) տեղեկատվության մեքենայական կրիչների հաշվառման ենթահամակարգ.

5) տեղեկատվության պաշտպանության իրադարձությունների գրանցման ենթահամակարգ.

6) հակավիրուսային պաշտպանության ենթահամակարգ.

7) ներխուժումների հայտնաբերման ենթահամակարգ.

8) տեղեկատվության պաշտպանվածության հսկողության (վերլուծության) ենթահամակարգ.

9) տեղեկատվական համակարգերի և տեղեկատվության ամբողջականության ապահովման ենթահամակարգ.

10) տեղեկատվության հասանելիության ապահովման ենթահամակարգ.

11) տեխնիկական միջոցների պաշտպանության ենթահամակարգ.

12) տեղեկատվական համակարգի, դրա միջոցների, կապի և տվյալների փոխանցման համակարգերի պաշտպանության ենթահամակարգ.

13) անձնակազմի հետ աշխատանքի ենթահամակարգ:

4.2.15.3. Տեղեկատվական անվտանգության ենթահամակարգի շրջանակներում պետք է իրականացվի հասանելիության սուբյեկտների և հասանելիության օբյեկտների նույնականացման և իսկորոշման ենթահամակարգի տեխնոլոգիական հնարավորությունների ընդլայնում՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի գործառութային ենթահամակարգերի օգտատերերի նույնականացման տվյալների կառավարման մասով` ներառյալ

1) օգտատերերի բազայի կենտրոնացված վարումը.

2) օգտատերերի նույնականացուցիչների կենսական ցիկլի կառավարման ավտոմատացումը, այդ թվում՝ հաշվառման տեղեկատվական համակարգի և Հանձնաժողովի կադրային կազմի կառավարման իրադարձությունների հիման վրա.

3) օգտատերերի հասանելիության իրավունքների կենտրոնացված կառավարումը.

4) օգտատերերի հայտերի համաձայնեցման ավտոմատացումը՝ հասանելիության իրավունքների տրամադրման համար.

5) օգտատերերի հասանելիության լիազորությունների աուդիտը՝ կանոնավոր ժամանակահատվածներ անց.

6) օգտատերերին հասանելիություն տրամադրելու իրադարձությունների աուդիտը։

4.2.15.4. Տեղեկատվական անվտանգության ենթահամակարգի շրջանակներում պետք է իրականացվի տեղեկատվության պաշտպանության իրադարձությունների գրանցման ենթահամակարգի տեխնոլոգիական հնարավորությունների ընդլայնում՝ ինտեգրացիոն հարթակի բոլոր բաղադրիչների (այդ թվում՝ ազգային հատվածների ինտեգրացիոն անցուղիների) տեղեկատվության պաշտպանության իրադարձությունների մասին տվյալների ավտոմատ հավաքումն ապահովելու մասով` ներառյալ անընդհատ կենտրոնացված մշտադիտարկումը, հավաքված տվյալների համահարաբերակցությունը և տեղեկատվության պաշտպանության միջադեպերի բացահայտումը:

4.2.15.5. Տեղեկատվական անվտանգության ենթահամակարգի շրջանակներում պետք է իրականացվի տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության ենթահամակարգը:

4.2.15.6. Տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության ենթահամակարգը պետք է միջպետական փոխգործակցություն իրականացնելիս ապահովի գաղտնագրային գործառնությունների կատարումը, առանցքային տեղեկատվության, բաց բանալիների հավաստագրերի և առանցքային կրիչների կառավարումը:

4.2.15.7. Տեղեկատվական անվտանգության ենթահամակարգի շրջանակներում պետք է մշակվեն փաստաթղթեր, որոնք կանոնակարգում են ինտեգրված համակարգի տեղեկատվական անվտանգության կառավարումը` ներառյալ

1) տեղեկատվության պաշտպանության ոլորտում կազմակերպական կառուցվածքի, գործառույթների, պարտականությունների և լիազորությունների սահմանումը.

2) տեղեկատվության պաշտպանության ռիսկերի կանոնավոր վերլուծության կատարումը.

3) տեղեկատվության պաշտպանության ճշգրտող գործողությունների կառավարումը.

4) տեղեկատվության պաշտպանության միջադեպերի կառավարումը.

5) տեղեկատվության պաշտպանության ներքին աուդիտի կառավարումը.

6) տեղեկատվության պաշտպանության գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը (արդյունավետության գնահատմամբ).

7) տեղեկատվության պաշտպանության վիճակի կանոնավոր վերլուծությունը:

4.2.15.8. Ինտեգրված համակարգում տեղեկատվության պաշտպանությունը պետք է ապահովվի Հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 96 որոշմամբ հաստատված՝ Վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանը և գործունեությանը ներկայացվող պահանջներին և Հանձնաժողովի կողմից հաստատվող նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին, ինչպես նաև անդամ պետությունների՝ ազգային հատվածների վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:

4.2.15.9. Տեղեկատվական անվտանգության ենթահամակարգին ներկայացվող պահանջները կարող են հստակեցվել ինտեգրված համակարգի զարգացման ընթացքում։

4.2.15.10. Տեղեկատվական անվտանգության ենթահամակարգին ներկայացվող մանրամասն պահանջները պետք է սահմանված լինեն համապատասխան մասնավոր տեխնիկական առաջադրանքի մեջ:

4.2.16. Հանձնաժողովի ՎԵԿ-ի ենթահամակարգին ներկայացվող պահանջները

4.2.16.1. Հանձնաժողովի ՎԵԿ-ի ենթահամակարգը պետք է ապահովի հետևյալ գործառույթների իրականացումը, այդ թվում` Հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 96 որոշմամբ հաստատված՝ Վստահության անդրսահմանային տարածքի ստեղծման, զարգացման և գործածման պահանջներին և Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին համապատասխան՝

1) էլեկտրոնային փաստաթղթի և ԷԹՍ-ի իսկության ստուգում.

2) էլեկտրոնային փաստաթղթի ամբողջականության ստուգում.

3) ԷԹՍ-ի վավերականության ճանաչում, որով ստորագրված է էլեկտրոնային փաստաթուղթը, որը ծագում է Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում, այդ թվում՝ այդ էլեկտրոնային փաստաթուղթն ստորագրելուց հետո դրա մեջ ներառված փոփոխությունների բացակայության հաստատում և ԷԹՍ-ի ստուգման բանալու համապատասխան հավաստագիր տիրապետողին այն ԷԹՍ-ի պատկանելության հաստատում, որով ստորագրված է այդ էլեկտրոնային փաստաթուղթը.

4) անդամ պետության ազգային հատվածի ՎԵԿ-ի ԷԹՍ-ի վավերականության ճանաչում, որով ստորագրված է Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում ներառվող էլեկտրոնային փաստաթղթի ԷԹՍ-ի ստուգման արդյունքը, այդ թվում՝ ստուգման այդ արդյունքն ստորագրելուց հետո դրա մեջ ներառված փոփոխությունների բացակայության հաստատում և ԷԹՍ-ի ստուգման բանալու համապատասխան հավաստագիր տիրապետողին այն ԷԹՍ-ի պատկանելության հաստատում, որով ստորագրված է ստուգման այդ արդյունքը.

5) Հանձնաժողովի ՎԵԿ-ի կողմից Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում ծագող էլեկտրոնային փաստաթղթի ԷԹՍ-ի ստուգման արդյունքի այն ԷԹՍ-ով ստորագրում, որը հիմնված է ՎԵԿ-ի ծառայության հավաստագրման կենտրոնի կողմից Հանձնաժողովի ՎԵԿ-ին տրված ԷԹՍ-ի ստուգման բանալու հավաստագրի վրա.

6) Հանձնաժողովի ՎԵԿ-ի կողմից Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում ներառված էլեկտրոնային փաստաթղթի ԷԹՍ-ի ստուգման արդյունքի այն ԷԹՍ-ով ստորագրում, որը հիմնված է Հանձնաժողովի հավաստագրման կենտրոնի կողմից Հանձնաժողովի ՎԵԿ-ին տրված ԷԹՍ-ի ստուգման բանալու հավաստագրի վրա.

7) էլեկտրոնային փաստաթղթում ԷԹՍ-ի կիրառման իրավաչափության ստուգում՝ հետևյալ պահանջների ամբողջականությունը պահպանելու համար՝

ԷԹՍ-ով ստորագրվող տվյալների ամբողջականությունը չի խախտվել.

ԷԹՍ-ը մշակված է փակ (անձնական) բանալու օգտագործմամբ, որի բաց բանալու համապատասխան հավաստագիրը (ԷԹՍ-ի ստուգման բանալու հավաստագիր) նշված է այդ ԷԹՍ-ի կազմում.

ԷԹՍ-ի ստուգման բանալու հավաստագիրը վավեր է էլեկտրոնային փաստաթղթի ստորագրման պահին.

հավաստագրման կենտրոնի հավաստագրերի շղթայից յուրաքանչյուր հավաստագիր վավեր է ստորագրման պահին.

8) այն անդորրագրերի ձևավորում, որոնք պարունակում են էլեկտրոնային փաստաթղթերի և ԷԹՍ-ի ստուգման արդյունքները.

9) Հանձնաժողովի ՎԵԿ-ի ենթահամակարգի կողմից կատարվող գործառնությունների փաստաթղթավորում.

10) Հանձնաժողովի կոլեգիայի անդամների և տեղեկատվության պաշտպանության ոլորտում լիազորված մարմինների հարցմամբ Հանձնաժողովի ՎԵԿ-ի ենթահամակարգի գործառնությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում.

11) այլ գործառույթներ, որոնք սահմանվում են ինտեգրված համակարգի իրականացման ընթացքում։

Հանձնաժողովի ՎԵԿ-ի ենթահամակարգի կողմից անցկացվող ստուգումները, ինչպես նաև այդ ստուգումների արդյունքներն արտացոլող անդորրագրերի ձևավորումն իրականացվում են «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների՝ միմյանց միջև ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ անդրսահմանային փոխգործակցության ընթացքում էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման մասին» հիմնադրույթին համապատասխան:

4.2.16.2. Հանձնաժողովի ՎԵԿ-ի ենթահամակարգը պետք է նախագծված լինի այնպես, որ ապահովվի դրա զարգացման և, որպես ազգային հատվածի, ՎԵԿ-ի հիմնական բաղադրիչի օգտագործման հնարավորությունը (անհրաժեշտության դեպքում):

4.2.16.3. Հանձնաժողովի ՎԵԿ-ի ենթահամակարգին ներկայացվող պահանջները կարող են հստակեցվել ինտեգրված համակարգի իրականացման ընթացքում:

4.2.16.4. Հանձնաժողովի ՎԵԿ-ի ենթահամակարգին ներկայացվող մանրամասն պահանջները պետք է սահմանված լինեն համապատասխան մասնավոր տեխնիկական առաջադրանքի մեջ:

4.2.17. ՎԵԿ-ի ծառայության հավաստագրման կենտրոնին ներկայացվող պահանջները

4.2.17.1. ՎԵԿ-ի ծառայության հավաստագրման կենտրոնը նախատեսված է ԷԹՍ-ի ստուգման բանալիների հավաստագրերի կառավարման այն ստորակարգային համակարգի կառուցման համար, որն ապահովում է անդամ պետությունների ՎԵԿ-ի ծառայությունների և Հանձնաժողովի ՎԵԿ-ի ենթահամակարգի միջև փոխգործակցությունն ինտեգրված համակարգի ՎԵԿ-ի ծառայության շրջանակներում։

4.2.17.2. Ինտեգրված համակարգի ստեղծմանն ու արդիականացմանն ուղղված աշխատանքների նախորդ փուլերի շրջանակներում իրականացված գործառույթներին ներկայացվող պահանջները

4.2.17.2.1. ՎԵԿ-ի ծառայության հավաստագրման կենտրոնը պետք է ապահովի հետևյալ գործառույթների իրականացումը՝

1) անդամ պետությունների ՎԵԿ-ի և Հանձնաժողովի ՎԵԿ-ի գրանցում.

2) անդամ պետությունների ՎԵԿ-ի և Հանձնաժողովի ՎԵԿ-ի ԷԹՍ-ի բանալիների հավաստագրերի թողարկում (ստեղծում).

3) անդամ պետությունների ՎԵԿ-ի և Հանձնաժողովի ՎԵԿ-ի ԷԹՍ-ի ստուգման բանալիների հավաստագրերի տարածում (տրամադրում).

4) անդամ պետությունների ՎԵԿ-ին, Հանձնաժողովի ՎԵԿ-ին ԷԹՍ-ի ստուգման բանալու պատկանելության հավաստի հաստատում.

5) ԷԹՍ-ի բանալիների թողարկված հավաստագրերի հետկանչի կառավարում.

6) ԷԹՍ-ի ստուգման բանալիների տրված հավաստագրերի չեղյալ ճանաչում.

7) ԷԹՍ-ի ստուգման բանալիների թողարկված հավաստագրերի պահպանում.

8) ՎԵԿ-ի ծառայության հավաստագրման կենտրոնի կողմից տրված ԷԹՍ-ի ստուգման բանալիների հավաստագրերի ռեեստրի վարում, այդ թվում՝ ՎԵԿ-ի ծառայության հավաստագրման կենտրոնի կողմից տրված ԷԹՍ-ի ստուգման բանալիների հավաստագրերում ներառվող տեղեկատվությունն ու ԷԹՍ-ի ստուգման բանալիների հավաստագրերի գործողությունը դադարեցնելու կամ չեղյալ ճանաչելու ամսաթվի և նման դադարեցման կամ չեղյալ ճանաչելու հիմքերի վերաբերյալ տեղեկատվություն ներառող ռեեստրի վարում.

9) ԷԹՍ-ի բանալիների արդիական հավաստագրերի, ԷԹՍ-ի բանալիների հետ կանչված հավաստագրերի ռեեստրների վարում.

10) անդամ պետությունների ՎԵԿ-ի և Հանձնաժողովի ՎԵԿ-ի օպերատորներին ԷԹՍ-ի միջոցների տրամադրում.

11) ցանկացած ժամանակ ՎԵԿ-ի ծառայության հավաստագրման կենտրոնի կողմից տրված ԷԹՍ-ի ստուգման բանալիների հավաստագրերի ռեեստրի անհատույց հասանելիության ապահովում՝ անդամ պետությունների ՎԵԿ-ի և Հանձնաժողովի ՎԵԿ-ի ինտեգրված համակարգի օգտագործմամբ.

12) ՎԵԿ-ի ծառայության հավաստագրման կենտրոնի կողմից տրված ԷԹՍ-ի ստուգման բանալիների հավաստագրերի ռեեստրում ԷԹՍ-ի ստուգման բանալիների եզակիության ստուգում.

13) ԷԹՍ-ի ստուգման բանալիների տրված հավաստագրերի կառավարման հետ կապված այլ գործունեության իրականացում:

4.2.17.2.2. ՎԵԿ-ի ծառայության հավաստագրման կենտրոնը պետք է ստեղծված լինի բաց բանալիների ենթակառուցվածքի (Public Key Infrastructure) հիման վրա՝ Х.509 Public Key Infrastructure-ի հանձնարարականներին համապատասխան, և օգտագործի այդ նպատակների համար Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ ԷԹՍ-ի համաձայնեցված գաղտնագրային ստանդարտները և հեշավորման գործառույթի համաձայնեցված գաղտնագրային ստանդարտները:

4.2.17.2.3. ՎԵԿ-ի ծառայության հավաստագրման կենտրոնը պետք է օգտագործի միայն լիազորված մարմինների հետ համաձայնեցված և այդ նպատակների համար Հանձնաժողովի կողմից հաստատված ԷԹՍ-ի միջոցները և հավաստագրման կենտրոնի միջոցները: Սույն տեխնիկական առաջադրանքին համապատասխան՝ աշխատանքների կատարման ժամանակ պետք է քննարկվի անդամ պետությունների կողմից ԷԹՍ-ի միջոցների և հավաստագրման կենտրոնի միջոցների համատեղ մշակման կազմակերպման հնարավորությունը՝ ինտեգրված համակարգի ՎԵԿ-ի ծառայության հավաստագրման կենտրոնում հետագա օգտագործման համար:

4.2.17.3. Գործառույթների մշակմանը և արդիականացմանը ներկայացվող պահանջները

4.2.17.3.1. ՎԵԿ-ի ծառայության հավաստագրման կենտրոնը պետք է ապահովի ինտեգրված համակարգի ՎԵԿ-ի ծառայության հավաստագրման կենտրոնի գործունեությունը և ենթադրում է, անհրաժեշտության դեպքում, արտաքին տեղեկատվական համակարգի միացման հնարավորությունն ապահովելու մասով ՎԵԿ-ի ենթահամակարգերի ինտեգրացիոն հնարավորությունների զարգացումը, ինչպես նաև իրավաբանական նշանակության էլեկտրոնային փոխգործակցության գործընթացների զարգացումը՝ ՎԵԿ-ի ծառայության օգտագործմամբ։

4.2.17.3.2. ՎԵԿ-ի ծառայության հավաստագրման կենտրոնը պետք է ապահովի անդամ պետությունների ՎԵԿ-ի ծառայությունների կողմից ուղարկվող OCSP-հարցումների, TSP-հարցումների ծանրաբեռնվածության հավասարակշռվածությունը։

4.2.18. Հանձնաժողովի հավաստագրման կենտրոնին ներկայացվող պահանջները

4.2.18.1. Հանձնաժողովի հավաստագրման կենտրոնը նախատեսված է Հանձնաժողովի կոլեգիայի անդամներին, Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և անձնակազմին էլեկտրոնային փաստաթղթերի ստորագրման համար ԷԹՍ-ի բանալիների հավաստագրերով ապահովելու համար:

4.2.18.2. Հանձնաժողովի հավաստագրման կենտրոնը պետք է ապահովի հետևյալ գործառույթների իրականացումը՝

1) ԷԹՍ-ի ստուգման բանալիների հավաստագրերի ստեղծում և այն ստանալու համար դիմած Հանձնաժողովի կոլեգիայի անդամներին, Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցներին նման հավաստագրերի տրամադրում (այսուհետ սույն կետում՝ հայտատուներ).

2) հայտատուի ԷԹՍ այն բանալու տիրապետման հաստատում, որը համապատասխանում է ԷԹՍ-ի ստուգման բանալու հավաստագիրը ստանալու համար նշված ԷԹՍ-ի ստուգման բանալուն.

3) ԷԹՍ-ի ստուգման բանալիների հավաստագրերի գործողության ժամկետի սահմանում.

4) ԷԹՍ-ի ստուգման բանալիների տրված հավաստագրերի չեղյալ ճանաչում.

5) հայտատուի դիմումով ԷԹՍ-ի այն միջոցների տրամադրում, որոնք ներառում են ԷԹՍ-ի բանալի և ԷԹՍ-ի ստուգման բանալի (այդ թվում՝ Հանձնաժողովի հավաստագրման կենտրոնի կողմից ստեղծված) կամ ապահովում են հայտատուի կողմից ԷԹՍ-ի բանալու և ԷԹՍ-ի ստուգման բանալու ստեղծման հնարավորությունը.

6) Հանձնաժողովի հավաստագրման կենտրոնի կողմից տրված ԷԹՍ-ի ստուգման բանալիների հավաստագրերի ռեեստրի վարում, այդ թվում՝ Հանձնաժողովի հավաստագրման կենտրոնի կողմից տրված ԷԹՍ-ի ստուգման բանալիների հավաստագրերում պարունակվող տեղեկատվությունն ու ԷԹՍ ստուգման բանալիների հավաստագրերի գործողությունը դադարեցնելու կամ չեղյալ ճանաչելու ամսաթվի և նման դադարեցման կամ չեղյալ ճանաչելու հիմքերի վերաբերյալ տեղեկատվություն ներառող ռեեստրի վարում.

7) ցանկացած ժամանակ ցանկացած անձի՝ Հանձնաժողովի հավաստագրման կենտրոնի կողմից տրված ԷԹՍ-ի ստուգման բանալիների հավաստագրերի ռեեստրի անհատույց հասանելիության ապահովում՝ օգտագործելով տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցերը, այդ թվում՝ օգտագործելով «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցը.

8) հայտատուների դիմումներով ԷԹՍ-ի բանալիների և ԷԹՍ-ի ստուգման բանալիների ստեղծում.

9) Հանձնաժողովի հավաստագրման կենտրոնի կողմից տրված ԷԹՍ-ի ստուգման բանալիների հավաստագրերի ռեեստրում ԷԹՍ-ի ստուգման բանալիների եզակիության ստուգում.

10) Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների դիմումներով ԷԹՍ-ի ստուգում.

11) նրանց համար տրված ԷԹՍ-ի ստուգման բանալիների հավաստագրերի կառավարման հետ կապված այլ գործունեության իրականացում:

4.2.18.3. Հանձնաժողովի հավաստագրման կենտրոնը պետք է ստեղծված լինի բաց բանալիների ենթակառուցվածքի (Public Key Infrastructure) հիման վրա՝ Х.509 Public Key Infrastructure-ի հանձնարարականներին համապատասխան, և օգտագործի այդ նպատակների համար Հանձնաժողովի կողմից հաստատվող ԷԹՍ-ի համաձայնեցված գաղտնագրային ստանդարտները և հեշավորման գործառույթի համաձայնեցված գաղտնագրային ստանդարտները:

4.2.18.4. Հանձնաժողովի հավաստագրման կենտրոնը պետք է օգտագործի միայն ԷԹՍ-ի միջոցները և հավաստագրման կենտրոնի միջոցները, որոնք համաձայնեցվել են լիազորված մարմինների հետ և այդ նպատակների համար հաստատվել են Հանձնաժողովի կողմից:

4.2.19. Թվային սիմուլյատորին ներկայացվող պահանջները

4.2.19.1. «Թվային սիմուլյատոր» ճարտարապետատեխնիկական որոշումը նախատեսված է Միության սուբյեկտների տեղեկատվական փոխգործակցության գործընթացների նոր տեխնոլոգիական իրականացումների ինքնավար թեստավորման հնարավորություններն ապահովելու համար՝ հաշվի առնելով ենթակառուցվածքային ճարտարապետատեխնիկական մեկ որոշման շրջանակներում մասնակիցների վարքագծի մոդելավորման անհրաժեշտությունը։

4.2.19.2. Թվային սիմուլյատորը պետք է ներառի ինտեգրված համակարգի ինտեգրացիոն և ազգային հատվածների, ինտեգրացիոն հարթակի, անդամ պետությունների լիազորված մարմինների տիպային տեղեկատվական համակարգերի, տնտեսավարող սուբյեկտների տեղեկատվական համակարգերի մոդելները։

Ընդ որում, թվային սիմուլյատորը պետք է նախագծվի այնպես, որ ապահովի թվային փոխգործակցության գործընթացների, ինտեգրված համակարգում կուտակվող և մշակվող իրական տվյալների կիրառմամբ նոր ընդհանուր գործընթացների թեստավորում անցկացնելու հնարավորությունը։

4.2.19.3. Թվային սիմուլյատորը պետք է ներառի ընդգրկված բաղադրիչների փոխդասավորության և վարչարարության համար գործիքներ, փոխգործակցության մշակվող գործընթացների մշտադիտարկման միջոցներ, ծանրաբեռնվածության թեստավորման անցկացման համար միջոցներ։

4.2.19.4. Թվային սիմուլյատորը պետք է ապահովի առնվազն 5 (հինգ) փորձարարական գործընթացների (փորձնական նախագծերի) միաժամանակյա մշակում։

4.2.19.5. Թվային սիմուլյատորին ներկայացվող պահանջները կարող են ճշգրտվել ինտեգրված համակարգի զարգացման ընթացքում։

4.2.19.6. «Թվային սիմուլյատոր» ճարտարապետատեխնիկական որոշմանը ներկայացվող պահանջները կարող են հստակեցվել ինտեգրված համակարգի զարգացման ընթացքում։

4.2.19.7. Թվային սիմուլյատորին ներկայացվող մանրամասն պահանջները պետք է սահմանված լինեն համապատասխան մասնավոր տեխնիկական առաջադրանքի մեջ։ «Թվային սիմուլյատոր» ճարտարապետատեխնիկական որոշման բաղադրիչներին ներկայացվող պահանջները պետք է սահմանված լինեն համապատասխան մասնավոր տեխնիկական առաջադրանքների մեջ։

4.2.20. Ենթակառուցվածքային հարթակին ներկայացվող պահանջները

4.2.20.1. Ենթակառուցվածքային հարթակն ապահովող ենթահամակարգ է, որը պետք է ներառի կառավարման միասնական համակարգով Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի համակարգային-տեխնիկական ենթակառուցվածքի ամբողջ փաթեթը։

4.2.20.2. Ենթակառուցվածքային հարթակը պետք է ստեղծվի՝ հաշվի առնելով տեղեկատվական-ծրագրային այն որոշումները, որոնք նախկինում մշակվել են մշտադիտարկման և կառավարման ենթահամակարգն իրականացնելիս, ինչպես նաև AIOps մոտեցումների և տեխնոլոգիաների օգտագործմամբ։

4.2.20.3. Ինտեգրված համակարգի ստեղծմանն ու արդիականացմանն ուղղված աշխատանքների նախորդ փուլերի շրջանակներում իրականացված մշտադիտարկման և կառավարման ենթահամակարգի գործառույթներին ներկայացվող պահանջները:

4.2.20.3.1. Մշտադիտարկման և կառավարման ենթահամակարգը պետք է ապահովի հետևյալ գործառույթների իրականացումը՝

1) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում բացված՝ ենթահամակարգերի ապարատային ապահովման գործունեության հիմնական ցուցանիշների հավաքագրում, պահպանում և հսկողություն՝ ներառյալ արտադրողականության ցուցանիշները, առաջացող բացառիկ իրավիճակները և այլ տեղեկատվություն.

2) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում բացված՝ ենթահամակարգերի համակարգային և կիրառական ծրագրային ապահովման գործունեության հիմնական ցուցանիշների հավաքագրում, պահպանում և հսկողություն՝ ներառյալ արտադրողականության ցուցանիշները, առաջացող բացառիկ իրավիճակները և այլ տեղեկատվություն.

3) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում բացված՝ ենթահամակարգերի ապարատային ապահովումից, համակարգային և կիրառական ծրագրային ապահովումից ախտորոշիչ տեղեկատվության հավաքագրում և համախմբում.

4) այն իրադարձությունների և բացառիկ իրավիճակների մշակում, որոնք առաջանում են Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում բացված՝ ենթահամակարգերի ապարատային ապահովման, համակարգային և կիրառական ծրագրային ապահովման մեջ՝ կարգաբերվող կանոններին համապատասխան.

5) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի շահագործման համար պատասխանատու անձնակազմի համար բացառիկ իրավիճակներին արձագանքելու համար անհրաժեշտ կանոնակարգման միջոցառումների և հակազդման միջոցների մասով հանձնարարականների ձևավորում.

6) ինտեգրված համակարգի բաղադրիչների փոխդասավորության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, պահպանում և փաստաթղթավորում.

7) ինտեգրված համակարգի բաղադրիչների վերաբերյալ համախմբված տեղեկատվության արտացոլում.

8) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում բացված՝ ենթահամակարգերի ապարատային ապահովման, համակարգային և կիրառական ծրագրային ապահովման փոխդասավորության կենտրոնացված կառավարում:

4.2.20.4. Ենթակառուցվածքային հարթակ ստեղծելիս պետք է ապահովել հետևյալը՝

1) ինտեգրացիոն հատվածի ինժեներական ենթակառուցվածքին (կառույցներ, սենքեր, ինժեներական սարքավորումներ, աշխարհագրական դիրք և այլն) ներկայացվող պահանջների և իրականացման համար տեխնիկական լուծումների մշակում.

2) տեղեկատվական-հաղորդակցական ենթակառուցվածքի մասով (տվյալների փոխանցման համալիր ցանց) պահանջների և տեխնիկական լուծումների մշակում.

3) հաշվողական ռեսուրսների վիրտուալացման մասով պահանջների և տեխնիկական լուծումների մշակում.

4) ինտեգրացիոն հատվածի ռեսուրսների (տեխնիկական միջոցների հաշվառում, մալուխային մատյաններ, ip հասցեագրման պլան, դոմենային անունների տիրույթ և այլն) նույնականացման մասով պահանջների և տեխնիկական լուծումների մշակում.

5) պահոցների և տվյալների բազայի մասով պահանջների և տեխնիկական լուծումների մշակում.

6) օպերացիոն համակարգերի մասով պահանջների և տեխնիկական լուծումների մշակում.

7) օգտագործվող ՏԲԿՀ-ի մասով պահանջների և պահանջների տեխնիկական լուծումների մշակում.

8) ենթակառուցվածքային ծառայությունների (դոմենային անունների ծառայություն, ժամանակի ծառայություն, կատալոգների ծառայություն, նիշքերի փոխանակման ծառայություն, էլեկտրոնային հաղորդագրություններ ուղարկելու ծառայություն) մասով պահանջների և տեխնիկական լուծումների մշակում.

9) ծանրաբեռնվածության հավասարակշռվածությանը ներկայացվող պահանջների և հուսալիության ցուցանիշների սահմանումներ.

10) տեխնիկական միջոցների և ենթակառուցվածքային ծառայությունների կենտրոնացված կառավարման մասով պահանջների և տեխնիկական լուծումների մշակում.

11) միկրոծրագրային, համակարգային ծրագրային ապահովման և ՏԲԿՀ-ի թարմացմանը ներկայացվող պահանջների սահմանումներ.

12) չարտոնված հասանելիությունից համակարգային-տեխնիկական ենթակառուցվածքի պաշտպանությանը ներկայացվող պահանջների սահմանումներ.

13) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի ենթահամակարգի օգտատերերի գրանցման, նույնականացման, իսկորոշման, ավտորիզացման տիպային (միասնականացված) մեխանիզմների իրագործում և դրանց ներկայացվող պահանջների սահմանում.

14) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի համակարգային-տեխնիկական ենթակառուցվածքի և ենթահամակարգերի բաղադրիչների մշտադիտարկման մասով պահանջների և տեխնիկական լուծումների մշակում (մշտադիտարկման և կառավարման ենթահամակարգի հետ միացնելիս).

15) ինտեգրացիոն հատվածի համակարգային-տեխնիկական ենթակառուցվածքի և ենթահամակարգերի բաղադրիչների տվյալների միասնական համակարգով պահուստավորման մասով պահանջների և տեխնիկական լուծումների մշակում (մշտադիտարկման և կառավարման ենթահամակարգի հետ միացնելիս)։

4.2.20.5. Ենթակառուցվածքային հարթակին ներկայացվող պահանջները կարող են հստակեցվել ինտեգրված համակարգի զարգացման ընթացքում։

4.2.20.6. Ենթակառուցվածքային հարթակին ներկայացվող մանրամասն պահանջները պետք է սահմանված լինեն համապատասխան մասնավոր տեխնիկական առաջադրանքի մեջ:

4.2.21. Ծառայությունների կառավարման ծրագրային համալիր

4.2.21.1. Ծառայությունների կառավարման ծրագրային համալիրը պետք է ապահովի միկրոծառայության ճարտարապետության ծրագրային համալիրի հիման վրա տրամադրվող ծառայությունների տեղադրման, համակարգման և կենսական պարբերաշրջանի կառավարման առաջադրանքների ավտոմատացումը հետևյալի օգտագործմամբ՝

բաց ելակետային ծածկագրով կոնտեյներային օրկեստրացիայի համակարգեր.

բաց ելակետային ծածկագրով տվյալների այն ռելյացիոն բազայի ծառայություններ, որը պետք է ապահովի օգտատերերի կողմից ներկառուցված և որոշված տվյալների տիպերի լայն սպեկտր.

բաց ելակետային ծածկագրով տվյալների այն՝ ոչ ռելյացիոն փաստաթղթերի վրա հիմնավորված բազայի ծառայություններ, որը պետք է ապահովի մեծ ծավալներով տվյալների պահպանումը.

բաց ելակետային ծածկագրով հաղորդագրությունների բաշխված ծրագրային բրոքեր, որը պետք է հորիզոնական մասշտաբավորման հնարավորություն ունենա և ընդգրկի տրանզակցայնության ֆունկցիոնալությունը:

4.2.21.2. Ծառայությունների կառավարման ծրագրային համալիրին ներկայացվող մանրամասն պահանջները պետք է սահմանվեն համապատասխան մասնավոր տեխնիկական առաջադրանքի մեջ:

4.2.22. Ազգային հատվածին ներկայացվող պահանջները

4.2.22.1. Միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության համակարգին ներկայացվող պահանջները

4.2.22.1.1. Միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության համակարգը պետք է ապահովի լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի միացումն ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղուն՝ ընդհանուր գործընթացների իրականացման շրջանակներում տեղեկատվական փոխգործակցությունն ապահովելու համար։

4.2.22.1.2. Միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության համակարգը պետք է ապահովի կիրառական տեղեկատվական համակարգերով ձևավորվող էլեկտրոնային փաստաթղթերը մինչև ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղի հասցնելը:

4.2.22.1.3. Միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության համակարգը պետք է ապահովի ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղուց ստացված էլեկտրոնային փաստաթղթերը մինչև կիրառական տեղեկատվական համակարգեր հասցնելը:

4.2.22.1.4. Միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության համակարգը պետք է ապահովի ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղուց էլեկտրոնային փաստաթղթերի երթուղումը մինչև հաղորդագրություն ստացողի կիրառական տեղեկատվական համակարգ:

4.2.22.1.5. Միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության համակարգը պետք է ապահովի էլեկտրոնային փաստաթղթի երթուղման և մշակման գործառույթի իրականացման համար անհրաժեշտ տեխնոլոգիական տեղեկատվության փոխանցումը կիրառական տեղեկատվական համակարգի և ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղու միջև։ Նշված տեխնոլոգիական տեղեկատվության կառուցվածքը սահմանվում է Հանձնաժողովի կողմից:

4.2.22.1.6. Միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության համակարգին ներկայացվող պահանջները կարող են հստակեցվել ինտեգրված համակարգի իրականացման ընթացքում:

4.2.22.2. Ազգային հատվածի ՎԵԿ-ի ենթահամակարգին ներկայացվող պահանջները

4.2.22.2.1. Ազգային հատվածի ՎԵԿ-ի ենթահամակարգը պետք է ապահովի հետևյալ գործառույթների իրականացումը, այդ թվում՝ Հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 96 որոշմամբ հաստատված՝ Վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանն ու գործառույթին ներկայացվող պահանջներին և Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին համապատասխան՝

1) էլեկտրոնային փաստաթղթի և ԷԹՍ-ի իսկության ստուգում.

2) էլեկտրոնային փաստաթղթի ամբողջականության ստուգում.

3) այն ԷԹՍ-ի վավերականության ճանաչում, որով ստորագրված է ազգային հատվածում ծագող էլեկտրոնային փաստաթուղթը, այդ թվում՝ այդ էլեկտրոնային փաստաթուղթն ստորագրելուց հետո դրա մեջ ներառված փոփոխությունների բացակայության հաստատում և ԷԹՍ-ի ստուգման բանալու համապատասխան հավաստագիր տիրապետողին այն ԷԹՍ-ի պատկանելիության հաստատում, որով ստորագրված է այդ էլեկտրոնային փաստաթուղթը.

4) Հանձնաժողովի ՎԵԿ-ի, այլ անդամ պետության ազգային հատվածի ՎԵԿ-ի այն էլեկտրոնային ստորագրության վավերականության ճանաչում, որով ստորագրված է ազգային հատվածում ներառված էլեկտրոնային փաստաթղթի ԷԹՍ-ի ստուգման արդյունքը, այդ թվում՝ ստուգման այդ արդյունքն ստորագրելուց հետո դրա մեջ ներառված փոփոխությունների բացակայության հաստատում, ԷԹՍ-ի ստուգման բանալու համապատասխան հավաստագիր տիրապետողին այն ԷԹՍ պատկանելության հաստատում, որով ստորագրված է ստուգման այդ արդյունքը.

5) ազգային հատվածի ՎԵԿ-ի կողմից ազգային հատվածում ծագող էլեկտրոնային փաստաթղթի ԷԹՍ-ի ստուգման արդյունքի այն ԷԹՍ-ով ստորագրում, որը հիմնված է ՎԵԿ-ի ծառայության հավաստագրման կենտրոնի կողմից ազգային հատվածի ՎԵԿ-ին տրված ԷԹՍ-ի ստուգման բանալու հավաստագրի վրա.

6) ազգային հատվածի ՎԵԿ-ի կողմից ազգային հատվածում ներառվող էլեկտրոնային փաստաթղթի ԷԹՍ-ի ստուգման արդյունքի այն ԷԹՍ-ով ստորագրում, որը, անդամ պետության օրենսդրությանը և Միության իրավունքին համապատասխան, հիմնված է ազգային հատվածի ՎԵԿ-ին տրված ԷԹՍ-ի ստուգման բանալու հավաստագրի վրա.

7) ազգային հատվածի ՎԵԿ-ի ենթահամակարգի կողմից կատարվող գործառնությունների փաստաթղթավորում.

8) Հանձնաժողովի և լիազորված մարմինների հարցմամբ ազգային հատվածի ՎԵԿ-ի ենթահամակարգի գործառնությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում.

9) ԷԹՍ-ի կիրառման իրավաչափության և էլեկտրոնային փաստաթուղթն ստորագրող անձի լիազորությունների ստուգում, որը պետք է իրականացվի անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան և հաշվի առնելով Հանձնաժողովի կոլեգիայի՝ ԷԹՍ-ի կիրառման իրավաչափության և էլեկտրոնային փաստաթուղթն ստորագրող անձի լիազորություններն ստուգելու վերաբերյալ հանձնարարականը (հանձնարարականները).

10) այն անդորրագրերի ձևավորում, որոնք պարունակում են էլեկտրոնային փաստաթղթերի և ԷԹՍ-ի ստուգման արդյունքները.

11) այլ գործառույթներ, որոնք սահմանվում են ինտեգրված համակարգի զարգացման ընթացքում։

Ազգային հատվածի ՎԵԿ-ի ենթահամակարգի կողմից անցկացվող ստուգումները, ինչպես նաև այդ ստուգումների արդյունքներն արտացոլող անդորրագրերի ձևավորումն իրականացվում են «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների՝ միմյանց միջև եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ անդրսահմանային փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման մասին» հիմնադրույթին համապատասխան։

4.2.22.2.2. Ազգային հատվածի ՎԵԿ-ի ենթահամակարգին ներկայացվող պահանջները կարող են հստակեցվել ինտեգրված համակարգի իրականացման ընթացքում։

4.2.22.3. Ազգային հատվածի մշտադիտարկման և կառավարման ենթահամակարգին ներկայացվող պահանջները

4.2.22.3.1. Ազգային հատվածի մշտադիտարկման և կառավարման ենթահամակարգը պետք է ապահովի հսկվող պարամետրերի այն շեղումների վերաբերյալ իրադարձությունները մշտադիտարկման մատյանում գրանցելու գործառույթի իրականացումը, որոնք ազդում են ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղու աշխատունակության և ազգային հատվածի ՎԵԿ-ի ենթահամակարգի վրա։

4.2.22.3.2. Մշտադիտարկման և կառավարման ենթահամակարգը պետք է ապահովի հետևյալի հասանելիության հսկողությունը՝

1) այն ծառայությունների, որոնք ապահովում են ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղու գործունեությունը.

2) այն ծառայությունների, որոնք ապահովում են ազգային հատվածի ՎԵԿ-ի ենթահամակարգի գործունեությունը.

3) ինտեգրված համակարգի հետ ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղու փոխգործակցության միջերեսների։

4.2.22.3.3. Մշտադիտարկման և կառավարման ենթահամակարգը պետք է ապահովի Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի մշտադիտարկման և կառավարման ենթահամակարգի ազգային հատվածի՝ ինտեգրացիոն անցուղու և ՎԵԿ-ի ենթահամակարգի աշխատունակության վրա ազդող կրիտիկական իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գործառույթների իրականացումը՝ իրադարձության առաջացման փաստի հիման վրա:

4.2.22.3.4. Ազգային հատվածի մշտադիտարկման և կառավարման ենթահամակարգին ներկայացվող պահանջները կարող են հստակեցվել ինտեգրված համակարգի իրականացման ընթացքում:

4.2.22.4. Ազգային հատվածի պաշտպանության ենթահամակարգին ներկայացվող պահանջները

4.2.22.4.1. Ազգային հատվածի պաշտպանության ենթահամակարգը, պայմանավորված տեղեկատվության անվտանգության վտանգներով, տեղեկատվության անվտանգությունը խախտողի մոդելով, պաշտպանության օբյեկտների կազմով, ազգային հատվածի տեղեկատվական տեխնոլոգիաներով և կառուցվածքային գործառական բնութագրերով, պետք է ապահովի հետևյալ խնդիրների կատարումը՝

1) հասանելիության սուբյեկտների և հասանելիության օբյեկտների նույնականացում ու իսկորոշում.

2) հասանելիության օբյեկտներին հասանելիության սուբյեկտների հասանելիության կառավարում.

3) նույնականացուցիչների և իսկորոշման միջոցների կառավարում.

4) տեղեկատվության հակավիրուսային պաշտպանություն.

5) տեղեկատվության մեքենայական կրիչների պաշտպանություն.

6) անվտանգության իրադարձությունների գրանցում.

7) ցանցային մակարդակով և սերվերների ու աշխատակայանների մակարդակով ներխուժումների բացահայտում (կանխում).

8) տեղեկատվության պաշտպանվածության հսկողություն (վերլուծություն).

9) սահմանափակ տարածման տեղեկատվության և տեղեկատվության պաշտպանության միջոցների՝ չարտոնված մուտքից պաշտպանություն.

10) ազգային հատվածի և ազգային հատվածում ընդգրկված տեղեկատվության ամբողջականության ապահովում.

11) տեղեկատվության հասանելիության ապահովում.

14) տեխնիկական միջոցների պաշտպանություն.

15) կապի և տվյալների փոխանցման համակարգերի պաշտպանություն:

4.2.22.4.2. Ազգային հատվածի պաշտպանության ենթահամակարգը պետք է ապահովի տեղեկատվության պաշտպանության բացահայտված միջադեպերի վերաբերյալ տեղեկությունների փոխանցումը Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի տեղեկատվական անվտանգության ենթահամակարգ՝ նման միջադեպի առաջացման փաստի հիման վրա:

4.2.22.4.3. Ազգային հատվածի պաշտպանության ենթահամակարգին ներկայացվող պահանջները կարող են հստակեցվել ինտեգրված համակարգի իրականացման ընթացքում:

4.2.22.5. Լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերին ներկայացվող պահանջները

4.2.22.5.1. Գործառութային առումով ազգային հատվածում չներառված լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերը պետք է ապահովեն իրենց անդամ պետության տարածքում ընդհանուր գործընթացների իրականացումը:

4.2.22.5.2. Լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի փոխգործակցությունն ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղու հետ պետք է իրականացվի միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության համակարգի օգտագործմամբ:

4.2.22.5.3. Լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերը պետք է ապահովեն միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության համակարգից ստացված էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային տեսքով տեղեկությունների մշակման կիրառական տրամաբանության իրականացումը՝ ընդհանուր գործընթացների տեխնոլոգիական փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխան:

4.2.22.5.4. Լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերը պետք է ընդհանուր գործընթացների իրականացման շրջանակներում փոխգործակցություն ապահովեն միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության համակարգի հետ:

4.2.22.5.5. Էլեկտրոնային փաստաթղթերը և էլեկտրոնային տեսքով տեղեկությունները, որոնք ձևավորվում են ընդհանուր գործընթացների իրականացմանը մասնակցող լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերով, պետք է համապատասխանեն ընդհանուր գործընթացների տեխնոլոգիական փաստաթղթերով սահմանված պահանջներին:

4.2.22.5.6. Լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերը պետք է ընդհանուր գործընթացների իրականացման շրջանակներում օգտագործեն միասնական նորմատիվ տեղեկատվական տեղեկությունները:

4.2.22.5.7. Լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերին ներկայացվող պահանջները կարող են հստակեցվել ինտեգրված համակարգի իրականացման ընթացքում:

4.3. Ապահովման տեսակներին ներկայացվող պահանջները

4.3.1. Լեզվաբանական ապահովմանը ներկայացվող պահանջները

4.3.1.1. Ինտեգրված համակարգի զարգացման ժամանակ լեզվաբանական ապահովմանը ներկայացվող մանրամասն պահանջները պետք է սահմանված լինեն համապատասխան մասնավոր տեխնիկական առաջադրանքների մեջ:

4.3.1.2. Ինտեգրված համակարգը պետք է ստեղծվի առարկայական ոլորտի նկարագրման ժամանակակից լեզուների և միջոցների, ծրագրային ապահովման նախագծման և մշակման կիրառմամբ՝ հաշվի առնելով միջազգային փորձը և լավագույն գործելակերպերը։

4.3.2. Ծրագրային ապահովմանը ներկայացվող պահանջները

4.3.2.1. Ինտեգրված համակարգի զարգացման համար օգտագործվող ծրագրային ապահովումը պետք է համատեղելի լինի ինտեգրված համակարգի գործունեության ապահովման համար օգտագործվող ծրագրային ապահովման հետ:

4.3.2.2. Ինտեգրված համակարգի զարգացման համար օգտագործվող ծրագրային ապահովումն ընտրելիս պետք է հաշվի առնվեն այն հնարավոր սահմանափակումների հետ կապված ռիսկերը, որոնք կարող են ներմուծվել երրորդ երկրներից ծրագրային ապահովումը մշակողների և արտադրողների կողմից: Առաջնահերթությունը պետք է տրվի Միության անդամ պետություններում մշակված ծրագրային ապահովմանը:

4.3.2.3. Ծրագրային ապահովմանը ներկայացվող մանրամասն պահանջները պետք է սահմանված լինեն համապատասխան մասնավոր տեխնիկական առաջադրանքների մեջ:

4.3.3. Տեխնիկական ապահովմանը ներկայացվող պահանջները

4.3.3.1. Ինտեգրված համակարգի տեխնիկական ապահովմանը ներկայացվող ընդհանուր պահանջները

4.3.3.1.1. Ինտեգրված համակարգի տեխնիկական ապահովումը պետք է ապահովի ինտեգրված համակարգի ստեղծման, զարգացման և շահագործման, ինչպես նաև անձնակազմի ուսուցման ամբողջական ցիկլ։

4.3.3.1.2. Ինտեգրված համակարգի տեխնիկական ապահովումը պետք է ներառի առնվազն հետևյալ հաղորդաշղթաները՝

1) արդյունավետ հաղորդաշղթա. օգտագործվում է ինտեգրված համակարգի փորձնական և արդյունաբերական շահագործման ժամանակ ինտեգրված համակարգի բաղադրիչների գործունեության համար.

2) թեստային հաղորդաշղթա. օգտագործվում է թեստավորման, այդ թվում՝ ինտեգրված համակարգի բաղադրիչների միջպետական թեստավորման նպատակների համար.

3) ուսուցողական հաղորդաշղթա. օգտագործվում է մասնագետների ուսուցման համար.

4) նախաարդյունավետ հաղորդաշղթա. օգտագործվում է իրական տվյալների հիման վրա ինտեգրված համակարգի բաղադրիչների թեստավորման նպատակների համար։

4.3.3.1.3. Թեստային և ուսուցողական հաղորդաշղթաները կարող են միավորված լինել, ընդ որում, հաղորդաշղթաների միավորումը չպետք է հանգեցնի թեստավորման և ուսուցման անցկացման գործընթացների վատթարացմանը:

4.3.3.1.4. Ինտեգրված համակարգի տեխնիկական ապահովումը պետք է ապահովի սույն տեխնիկական առաջադրանքի 4.1.5 կետում նշված՝ հուսալիությանը ներկայացվող պահանջների կատարումը:

4.3.3.2. Ինտեգրված համակարգի ցանցային ենթակառուցվածքին ներկայացվող պահանջները

4.3.3.2.1. Ինտեգրված համակարգի ցանցային ենթակառուցվածքը պետք է ինտեգրված համակարգի սահմաններում ունենա լիովին կապակցված IP տոպոլոգիա:

4.3.3.2.2. Ինտեգրված համակարգի ցանցային ենթակառուցվածքը պետք է ապահովի ինտեգրված համակարգի բաղադրիչների միացման խափանումների նկատմամբ կայուն սխեմա՝ տվյալների փոխանցման հիմնական և պահուստային ուղիների տրամադրմամբ:

4.3.3.2.3. Ինտեգրված համակարգի ցանցային ենթակառուցվածքը պետք է ապահովի ինտեգրված համակարգի հատվածների միջև առնվազն 50 Մբ/վ թողունակություն:

4.3.3.3. Ինտեգրված համակարգի տեխնիկական ապահովման բազային ծառայություններին ներկայացվող պահանջները

4.3.3.3.1. Ինտեգրված համակարգի տեխնիկական ապահովման բազային ծառայություններն են ՝

1) կատալոգի ծառայությունը.

2) դոմենային անվանումների լուծաչափերի ծառայությունը.

3) ժամանակի ծառայությունը.

4) փոստային հաղորդագրություններ ուղարկելու ծառայությունը.

5) պահուստային պատճենման ծառայությունը:

4.3.3.3.2. Կատալոգի ծառայությունը պետք է ապահովի հաշվառման գրառումների կատալոգի վարումն ու պահպանումը և ինտեգրված համակարգի գործառական և ապահովող ենթահամակարգերում իսկորոշման հնարավորությունը՝ ինտեգրված համակարգի օգտատերերի հետևյալ կատեգորիաների համար՝

1) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի ադմինիստրատորներ.

2) ինտեգրված ենթահամակարգի ենթահամակարգերի օգտատերեր:

4.3.3.3.3. Դոմենային անվանումների լուծաչափերի ծառայությունը պետք է ապահովի դեպի IP-հասցեներ մնեմոնիկ անվանումների թույլտվությունը և հակառակը՝ IP-հասցեներից մնեմոնիկ անվանումներ:

4.3.3.3.4. Ստույգ ժամանակի միասնական աղբյուր օգտագործող ժամանակի այն ծառայությունը, որը համաձայնեցվել է անդամ պետությունների լիազորված մարմինների հետ, պետք է ապահովի ինտեգրված համակարգի սերվերների վրա ժամանակի սինքրոնացման գործառույթները և ինտեգրված համակարգի բոլոր ենթահամակարգերի շրջանակներում միասնական ժամանակ պահպանի։

4.3.3.3.5. Փոստային հաղորդագրություններ ուղարկելու ծառայությունը պետք է ապահովի ինտեգրված համակարգի ենթահամակարգից փոստային հաղորդագրությունների առաքման ծառայությունն ինտեգրված համակարգի օգտատերերի հետևյալ կատեգորիաներին ՝

1) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի ադմինիստրատորներ.

2) ինտեգրված ենթահամակարգի ենթահամակարգերի օգտատերեր.

3) անանուն օգտատերեր («Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի այն օգտատերերը, որոնք ունեն Միության տեղեկատվական պորտալի միջոցներով ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներին հասանելիություն):

4.3.3.3.6. Պահուստային պատճենման ծառայությունը պետք է ապահովի հետևյալ գործառույթների իրականացումը՝

1) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի տվյալների և փոխդասավորության ամբողջական և աճողական պահուստային պատճենում.

2) պահուստային պատճենների և բովանդակության ցուցակի դիտում և ընտրված պահուստային պատճենների վերականգնում.

3) վիրտուալ մեքենաների մակարդակով սերվերների պահուստային պատճենում.

4) ինտեգրված համակարգի ենթահամակարգերում օգտագործվող օպերացիոն համակարգի և հավելվածների տվյալների ու փոխդասավորության պահուստային պատճենում.

5) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի տվյալների և փոխդասավորության վերականգնման հնարավորություն.

6) ժապավենային կրիչների վրա տվյալների պահուստային պատճենների պահպանման հնարավորություն.

7) հեռահար հարթակում տվյալների լրացուցիչ պահուստային պատճենի պահպանման հնարավորություն.

8) սկավառակային և ժապավենային կուտակիչների վրա տվյալների պահպանման ընդհանուր ծավալի փոքրացման համար տվյալների սեղմում և դեդուպլիկացիա.

9) պահուստային պատճենման գործառությամբ կենտրոնացված կառավարման և ինտեգրված համակարգի բաղադրիչների համար տվյալների վերականգնման նպատակով միասնական միջերեսի տրամադրում:

4.3.3.4. Ենթակառուցվածքային-տեխնիկական ապահովման շրջանակներում ինտեգրված համակարգը զարգացնելիս նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝

1) ինտեգրված համակարգի զարգացման նպատակներին համապատասխան՝ հաշվողական ենթակառուցվածքի զարգացում, այդ թվում՝ ինտեգրված համակարգի շրջանակներում ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ձևավորումը, վարումն ու օգտագործումն ապահովելու համար տվյալների մշակման կենտրոնների ստեղծում (տեխնիկատնտեսական հիմնավորման դեպքում).

2) ինտեգրված համակարգի հեռահաղորդակցական բաղադրիչի զարգացում՝ էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների կողմից դրանց հասանելիության կարիքներին համապատասխան.

3) ենթակառուցվածքի ստեղծում ու զարգացում՝ ապրանքների և այլ օբյեկտների, ինչպես նաև էլեկտրոնային փոխգործակցության ցանկացած սուբյեկտի էլեկտրոնային նույնականացման հնարավորությունն ապահովելու համար և Միության շրջանակներում թվային հետագծելիության մասով խնդիրներ լուծելու համար.

4) միջպետական տեղեկատվական փոխգործակցության ժամանակ տեղեկատվության պաշտպանության ապահովում (այդ թվում՝ Միության տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների օգտագործմամբ)։

4.3.4. Կազմակերպական ապահովմանը ներկայացվող պահանջներ

4.3.4.1. Ինտեգրված համակարգի ստեղծումը համակարգվում է Հանձնաժողովի կողմից, որն ապահովում է դրա գործառնությունը և զարգացումն ազգային հատվածների պատվիրատուների, ազգային հատվածների օպերատորների, ազգային հատվածների ՎԵԿ-ի օպերատորների հետ փոխգործակցությամբ:

4.3.4.2. Հանձնաժողովը կազմակերպում է Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի, տեղեկատվական ռեսուրսների և Հանձնաժողովի համակարգերի նախագծումը, մշակումը, ներդրումը, աշխատանքների արդյունքների ընդունումն ու հետագա ուղեկցումը:

4.3.4.3. Անդամ պետությունը սահմանում է ազգային հատվածի պատվիրատուին, որը կատարում է ազգային հատվածի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման հետ կապված պարտականությունները:

4.3.4.4. Ինտեգրված համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի և ինտեգրված համակարգի ազգային հատվածների գործունեությունն ապահովելու համար պետք է կազմակերպվեն տեխնիկական աջակցության ծառայություններ։

4.3.4.5. Ինտեգրված համակարգի ուղեկցման և տեխնիկական սպասարկման մասով միջոցառումների որակի կազմը, բովանդակությունը և պարամետրերը, այն գործառույթները, որոնք իրականացվում են տեխնիկական աջակցության ծառայությունների կողմից, դրանց պատասխանատվության սահմանները և դրանց միջև փոխգործակցության կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

4.3.4.6. Ինտեգրված համակարգի զարգացման կազմակերպական ապահովման շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝

1) անդամ պետությունների ազգային հատվածների ինտեգրմանն ուղղված աշխատանքների համակարգման մասով՝ տեղեկատվայնացման և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հանձնարարականների մշակում, անդամ պետությունների ազգային հատվածների արդիականացում.

2) աշխատանքների կատարման մշտադիտարկման մասով՝ նախագծային մոտեցման օգտագործում, ծրագրերի և նախագծերի կառավարման մեթոդաբանության մշակում ու ընդունում, նախագծերի և ծրագրերի պլանավորում ու կատարում, այդ նախագծերի և ծրագրերի իրականացման համար պահանջվող ռեսուրսների գնահատում, նախագծերի և ծրագրերի մասնակիցների միջև հաղորդակցության կազմակերպում, նախագծերի և ծրագրերի իրականացման արդյունավետության և դրանք իրականացնելու ժամանակ ստացվող արդյունքների որակի գնահատում, ինչպես նաև միջպետական տեղեկատվական փոխգործակցության ժամանակ գործընթացների, հավելվածների, տվյալների, տեխնոլոգիաների, տեղեկատվության պաշտպանության միջոցների ճարտարապետության մշակման վերաբերյալ մեթոդական հանձնարարականների նախապատրաստում.

3) կրիտիկական տեխնոլոգիաների սահմանման մասով՝ օգտագործվող և հեռանկարային այն կրիտիկական տեխնոլոգիաների ցանկի սահմանում, որոնք կիրառվում են ինտեգրված համակարգի ստեղծման և զարգացման ժամանակ, ու անհրաժեշտ է դրա հիման վրա ստեղծված թվային հարթակ ձևավորելու և օգտագործելու համար.

4) ինտեգրված համակարգի զարգացման կենսական պարբերաշրջանի բոլոր փուլերը (միջպետական ստանդարտներ և Միության ստանդարտներ) ընդգրկող միասնական ստանդարտների, ինչպես նաև կրիտիկական տեխնոլոգիաները նկարագրող ստանդարտների մշակում և կիրառում։

4.3.5. Մեթոդական ապահովմանը ներկայացվող պահանջները

4.3.5.1. Ինտեգրված համակարգի մեթոդական ապահովման խնդիրները պետք է կատարվեն ինտեգրված համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման ժամանակ Հանձնաժողովի կողմից մշակվող տեխնիկական, տեխնոլոգիական և մեթոդական փաստաթղթերի, ինչպես նաև ազգային մակարդակով մշակվող, դրանք հստակեցնող և մանրամասնող փաստաթղթերի օգտագործման հաշվին:

4.3.5.2. Ընդհանուր գործընթացների նախագծման և իրականացման աշխատանքները կատարվում են փուլերով, ինտեգրված համակարգի զարգացմանը զուգահեռ և պետք է ուղեկցվեն ինտեգրված համակարգի զարգացմանն ուղղված աշխատանքների շրջանակներում մշակված ընդհանուր գործընթացների նախագծմանը, նկարագրմանը և աջակցությանը ներկայացվող մեթոդական հանձնարարականներին և տեխնիկական պահանջներին համապատասխան տվյալների միասնական մոդելների, փաստաթղթերի և գործընթացների ստեղծմամբ։ Ընդհանուր գործընթացների նախագծման կատարված աշխատանքների արդյունքները, որպես հիմք, օգտագործվում են՝

1) ընդհանուր գործընթացների իրականացման համար՝ ինտեգրված համակարգի միջոցների օգտագործմամբ.

2) կոնկրետ ընդհանուր գործընթացում ներգրավված լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի մշակման, լրամշակման և կարգաբերման համար.

3) ազգային հատվածների և Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի մշակման, լրամշակման և կարգաբերման համար։

4.3.5.3. Ընդհանուր գործընթացների իրականացման ժամանակ օգտագործվող տեղեկությունների կազմը ձևավորվում է լիազորված մարմինների կողմից օգտագործվող տեղեկությունների հիման վրա և սահմանվում է Պայմանագրով սահմանված կարգով։

4.3.6. Նորմատիվ իրավական ապահովմանը ներկայացվող պահանջները

4.3.6.1. Ինտեգրված համակարգի զարգացման նորմատիվ իրավական ապահովման շրջանակներում նախատեսվում է հետևյալ միջոցառումների իրականացումը՝

1) Միության մարմինների այն ակտերի մշակում և ընդունում, որոնք կանոնակարգում են ինտեգրված համակարգի հիման վրա ստեղծված թվային հարթակի ձևավորման կարգը, միջպետական տեղեկատվական փոխգործակցության ժամանակ տեղեկատվության պաշտպանության ապահովում, ինտեգրված համակարգում իրականացվող որոշումների տեխնիկական փորձաքննության անցկացման ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորում, ինչպես նաև անդամ պետություններին, էլեկտրոնային փոխգործակցության մյուս սուբյեկտներին հասցեագրված հանձնարարականների նախագծերի մշակում.

2) միջգերատեսչական և միջպետական տեղեկատվական փոխգործակցության ընթացակարգերն ինտեգրացիոն գործընթացների զարգացման շրջանակներում կանոնակարգող նորմատիվ, տեխնիկական և կազմակերպական փաստաթղթերի, ինչպես նաև միջպետական էլեկտրոնային ծառայությունների տրամադրման հետ կապված փաստաթղթերի մշակում, համաձայնեցում և ընդունում.

3) առաջնահերթ ընդհանուր գործընթացների ցանկի թարմացում.

4) միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության կազմակերպում ու ապահովում, որոնց գործունեության ոլորտի մեջ է մտնում տեղեկատվական համակարգերի ստեղծման վերաբերյալ ստանդարտների և հանձնարարականների մշակումը, այդ ոլորտում մեթոդաբանության, ճարտարապետության, մոդելների գործընթացների, մոդելների տվյալների և այլնի մշակում.

5) միջպետական տեղեկատվական փոխգործակցության ապահովման միջազգային փորձի վերլուծության անցկացում։

4.3.7. Գործառական ապահովմանը ներկայացվող պահանջները

4.3.7.1. Ինտեգրված համակարգի գործառական ապահովման շրջանակներում նախատեսվում է հետևյալ միջոցառումների իրականացումը՝

1) ինտեգրվող ռեսուրսների իմաստային համատեղելիության ապահովում (համապատասխան հանձնարարականների մշակում, իմաստային ինտեգրացիայի տեխնոլոգիաների փորձարկում, իմաստային ծառայությունների, ծառայություններն էլեկտրոնային տարբերակ տեղափոխելու ավտոմատացված նախապատրաստման միջոցների մշակում).

2) ինտեգրված համակարգի օգտագործման համար միջազգային ռեժիմների ապահովում (նոր անդամ պետությունների և (կամ) անդամ պետությունների մարմինների ընդհանուր գործընթացներին արագ միանալու հնարավորություն տրամադրելու համար տիպային գործիքների աջակցություն)։

4.3.8. Փորձագիտական-մեթոդաբանական ապահովմանը ներկայացվող պահանջները

4.3.8.1. Ինտեգրված համակարգի փորձագիտական-մեթոդաբանական ապահովման շրջանակներում նախատեսվում է հետևյալ միջոցառումների իրականացումը՝

1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջազգային գործելակերպերի և ստանդարտների մշտադիտարկման ու վերլուծության անցկացում, միջազգային գործելակերպերի և ստանդարտների կիրառման մասով հանձնարարականների և մեթոդական նյութերի նախապատրաստում, օգտատերերին մեթոդական աջակցության տրամադրում, մեթոդական և դիդակտիկ նյութերի նախապատրաստում՝ շահագործման մեջ դնելու համար նոր ֆունկցիոնալությունը պատրաստ լինելուն զուգընթաց.

2) ինտեգրված համակարգի զարգացման ընթացքում մշակվող նախագծային փաստաթղթերի, տեխնիկական և տեխնոլոգիական որոշումների փորձաքննության կազմակերպում և կատարում (այդ թվում՝ այն բաղադրիչների մասով, որոնք ապահովում են ինտեգրված համակարգում տեղեկատվության պաշտպանությունը և վստահության անդրսահմանային տարածքի ենթակառուցվածքի գործունեությունը).

3) տեխնիկական առաջադրանքների (մասնավոր տեխնիկական առաջադրանքների), էսքիզային, տեխնիկական և աշխատանքային նախագծերի ծրագրային փաստաթղթերի փորձաքննության և համաձայնեցման անցկացում.

4) տեխնիկական, տեխնոլոգիական, մեթոդական և կազմակերպական փաստաթղթերի նախագծերի մշակում.

5) ուսուցողական սեմինարների, համաժողովների, վերապատրաստումների կազմակերպում և համապատասխան ուսուցողական, այդ թվում՝ ինտերակտիվ նյութերի նախապատրաստում.

6) անդամ պետությունների, ինչպես նաև Միության անդամ չհանդիսացող պետությունների հասարակության լայն շրջանի համար ինտեգրված համակարգի հնարավորությունների և առավելությունների վերաբերյալ իրազեկման կազմակերպում՝ օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները.

7) դիդակտիկ նյութերի, ուսումնական ցուցատախտակի լրակազմի մշակում, հեռավար ուսուցման և գիտելիքների կառավարման համակարգերի զարգացում ու գործարկում։

 

5. Ինտեգրված համակարգի ստեղծման և զարգացման աշխատանքների կառուցվածքն ու բովանդակությունը

 

5.1. Ինտեգրված համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման աշխատանքներն իրականացվում են այն պլանների հիման վրա, որոնք մշակվում են Հանձնաժողովի կողմից լիազորված մարմինների հետ փոխգործակցությամբ և հաստատվում են Հանձնաժողովի խորհրդի կողմից:

5.2. Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող՝ ինտեգրված համակարգի զարգացման պլանների հիման վրա կարող են մշակվել դեպի ինտեգրված համակարգի կազմ (կազմից) ենթահամակարգերի ներանցման/արտանցման լրացուցիչ պլաններ։

5.3. Միջոցառումների բոլոր պլաններն իրագործելիս պետք է ապահովել ինտեգրված համակարգի բոլոր ենթահամակարգերի և բաղադրիչների անխափան աշխատանքը։

 

6. Համակարգի նկատմամբ հսկողության և դրա ընդունման կարգը

 

6.1. Համակարգի փորձարկումների տեսակները, կազմը, ծավալը և մեթոդները

6.1.1. Ինտեգրված համակարգի բաղադրիչների փորձարկումների տեսակները և կազմը պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 34.603-ին: Փորձարկումների ծավալն ու մեթոդները պետք է սահմանվեն փորձարկումների ծրագրով և մեթոդիկայով:

6.1.2. Փորձարկումները պետք է անցկացվեն հաշվողական տեխնիկայի օգնությամբ, որի վրա տեղադրված են փորձարկումների ենթակա ինտեգրված համակարգի բաղադրիչները:

6.1.3. Տեխնիկական, ծրագրային և մեթոդական ապահովումը պետք է նախապատրաստվի աշխատանքի համար և կարգաբերվի նախագծային և շահագործման փաստաթղթերին համապատասխան:

6.1.4. Փորձարկումները պետք է անցկացվեն շահագործման իրական պայմաններին առավելագույնս մոտեցված պայմաններում:

6.2. Աշխատանքների ընդունմանը ներկայացվող ընդհանուր պահանջները

6.2.1. Աշխատանքների հանձնում-ընդունումն իրականացվում է փուլերով՝ սույն տեխնիկական առաջադրանքի 5-րդ բաժնին համապատասխան:

6.2.2. Փորձարկումները պետք է անցկացվեն սույն տեխնիկական առաջադրանքի պահանջներին ինտեգրված համակարգի համապատասխանությունն ստուգելու նպատակով:

6.2.3. Ինտեգրված համակարգի տրված գործառույթների իրականացումն ստուգելու համար սահմանվում են փորձարկումների հետևյալ տեսակները՝

1) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի նախնական ինքնավար փորձարկումներ.

2) ինտեգրված համակարգի միջպետական փորձարկումներ։

6.2.4. Ինտեգրված համակարգի ենթահամակարգերի նախնական ինքնավար փորձարկումներն ինտեգրված համակարգի ենթահամակարգերի տրված գործառույթների իրականացման ստուգման գործընթաց են։

6.2.5. Ինտեգրված համակարգի ենթահամակարգերի նախնական ինքնավար փորձարկումների անցկացման պլանավորման համար մշակվում են ծրագիր և մեթոդիկա, որոնց համապատասխան անցկացվում է ինտեգրված համակարգի ենթահամակարգերի տրված գործառույթների իրականացման ստուգում՝ ստուգիչ օրինակի վրա:

6.2.6. Ինտեգրված համակարգի ենթահամակարգերի նախնական ինքնավար փորձարկումների անցկացման արդյունքներով ձևավորվում է համապատասխան արձանագրություն, որի մեջ ամրագրվում է ինտեգրված համակարգի ենթահամակարգի՝ սույն տեխնիկական առաջադրանքի պահանջներին համապատասխանելու մասին որոշումը, և որոշում է ընդունվում ինտեգրված համակարգի ենթահամակարգի միջպետական թեստավորմանը և միջպետական փորձարկումներին պատրաստ լինելու մասին: Նշված պահանջներից շեղումներ հայտնաբերելու դեպքում ձևավորվում են անհրաժեշտ լրամշակումների ցանկ և այդ շեղումները վերացնելու հանձնարարվող ժամկետներ:

6.2.7. Ինտեգրված համակարգի միջպետական փորձարկումներն ընդհանուր առմամբ ինտեգրված համակարգի տրված գործառույթների իրականացման ստուգման գործընթաց են:

6.2.8. Ինտեգրված համակարգի միջպետական փորձարկումներն իրականացվում են միջպետական փորձարկումների իրականացման մասով հանձնաժողովի կողմից՝ Հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 18-ի թիվ 96 որոշմամբ հաստատված՝ «Արտաքին և ներքին առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջպետական փորձարկումների մասին» հիմնադրույթին համապատասխան։

 

7. Ավտոմատացման օբյեկտը համակարգի գործարկմանը նախապատրաստելուն ուղղված աշխատանքների կազմին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները

 

7.1. Ավտոմատացման օբյեկտներն ինտեգրված համակարգի մշակված (լրամշակված) ենթահամակարգերի և բաղադրիչների գործարկմանը նախապատրաստելու համար պետք է անցկացվեն տեխնիկական և կազմակերպական համալիր միջոցառումներ, որոնք ներառում են հետևյալ աշխատանքների կատարումը՝

1) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի տեխնիկական ապահովման արդիականացում՝ ինտեգրված համակարգի կրկին ստեղծվող (արդիականացված) ենթահամակարգերի զարգացման համար.

2) լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի լրամշակում՝ դրանց՝ անդամ պետությունների միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության համակարգերին միացման ապահովման և ընդհանուր գործընթացների իրագործման համար (ըստ անհրաժեշտության).

3) ինտեգրված համակարգի ստեղծման ընթացքում ստեղծված կամ արդիականացված ինտեգրված համակարգի գործառական և ապահովող ենթահամակարգերի զարգացում.

4) սկզբնական ներբեռնման համար տվյալների նախապատրաստում.

5) այն աղբյուրներից տվյալների տեղափոխումը, որոնք կրկին միանում են տեղեկատվական-վերլուծական ենթահամակարգին և վիճակագրության ենթահամակարգին.

6) իրավաբանական նշանակության էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովման համար օգտագործվող ԷԹՍ-ի ստուգման բանալիների հավաստագրերի թողարկում ու տարածում.

7) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի օգտատերերի նույնականացման տվյալների գրանցում նույնականացման և իսկորոշման ենթահամակարգում.

8) ինտեգրված համակարգի գործունեության ապահովումը կազմակերպելու համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումների սահմանում.

9) օգտվողների խմբերի՝ ինտեգրված համակարգի տեղեկատվական-ծրագրային միջոցներով աշխատանքների ուսուցման անցկացում:

 

8. Փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջները

 

8.1. Ւնտեգրված համակարգի համար մշակվում են փաստաթղթեր՝ ԳՕՍՏ 34.201-89 և ԳՕՍՏ 34.601-90 պահանջներին համապատասխան։

8.2. Շահագործման փաստաթղթերի մատակարարվող լրակազմերի անհրաժեշտ քանակությունը սահմանվում է ինտեգրված համակարգի ստեղծման աշխատանքների պատվիրատու-համակարգողի կողմից:

8.3. Ինտեգրված համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման շրջանակներում մշակվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի և բաղադրիչների համար մասնավոր տեխնիկական առաջադրանքներ.

2) նորմատիվ իրավական և տեխնիկական փաստաթղթեր, ինչպես նաև ինտեգրված համակարգի շահագործումն ու զարգացումն ապահովող մեթոդական նյութեր.

3) Միության տվյալների մոդելի փաստաթղթեր՝ ընդհանուր գործընթացների իրականացման առարկայական տիրույթների շրջանակներում.

4) տեխնոլոգիական փաստաթղթեր, որոնք կանոնակարգում են տեղեկատվական փոխգործակցությունն ընդհանուր գործընթացներն ինտեգրված համակարգի միջոցներով իրականացնելիս.

5) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի ենթահամակարգերի համար տեխնիկական-աշխատանքային նախագծի փաստաթղթեր, այդ թվում՝

տեխնիկական-աշխատանքային նախագծի ամփոփագիր.

տեխնիկական-աշխատանքային նախագծի բացատրագիր.

սարքավորումների և նյութերի ամփոփագիր.

ծրագրային ապահովման նկարագրություն.

օգտատիրոջ ձեռնարկ.

ադմինիստրատորի ձեռնարկ.

փորձարկումների ծրագիր ու մեթոդիկա.

տեխնիկական սպասարկման ձեռնարկ.

տեխնիկական ապահովման որոշումներ.

տեխնիկական միջոցների համալիրի նկարագրություն.

սարքավորումների մասնագիր.

6) ընդհանուր գործընթացների իրականացման համար Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում ծառայությունների ծրագրային ապահովման տեխնիկական-աշխատանքային նախագծի փաստաթղթեր, այդ թվում՝

տեխնիկական նախագծի բացատրագիր.

փորձարկումների ծրագիր ու մեթոդիկա.

ադմինիստրատորի ձեռնարկ.

օգտատիրոջ ձեռնարկ։

8.4. Ինտեգրված համակարգի ենթահամակարգերի ստեղծման և զարգացման համար մասնավոր տեխնիկական առաջադրանքները պետք է ուղարկվեն պատվիրատուներին՝ ազգային հատվածների հետ համաձայնեցման։

8.5. Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների այն ցանկը, որն իրականացվում է ինտեգրված համակարգի միջոցներով, հաստատվում է Հանձնաժողովի կոլեգիայի առանձին որոշմամբ:

 

9. Փոփոխություններ կատարելը

 

9.1. Սույն տեխնիկական առաջադրանքի մեջ փոփոխություններն իրականացվում են Հանձնաժողովի կոլեգիայի որոշման հիման վրա՝ ԳՕՍՏ 34.602-89-ին համապատասխան:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: