ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0077 Ն. 30.05.23
30 մայիսի 2023 թվականի |
թիվ 77-Ն |
2022-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 30 ՏԱՐԻՆ», «ՀՐԱՆՏ ՇԱՀԻՆՅԱՆ-100», «ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ-100», «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿ», «ԱՐԱՐԱՏ-73»-Ի ՈՍԿԵ ԴՈՒԲԼԻ 50-ԱՄՅԱԿ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. 2023 թվականի հունիսի 20-ից շրջանառության մեջ դնել «Հակոբ Հակոբյան-100», «Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակ» և «Արարատ-73»-ի ոսկե դուբլի 50-ամյակ» արծաթե հուշադրամները:
2. 2023 թվականի հուլիսի 20-ից շրջանառության մեջ դնել «Հրանտ Շահինյան-100» արծաթե հուշադրամը:
3. 2023 թվականի օգոստոսի 23-ից շրջանառության մեջ դնել «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը:
4. Սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված հուշադրամները շրջանառության մեջ դնել համաձայն սույն որոշման 1-5 հավելվածներով սահմանված նկարագրությունների և էսքիզների:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Հ. Խաչատրյան |
2023 թ. հունիսի 1 Երևան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 77-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հայաստանի Հանրապետության զինանշանը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պատկերանիշը և հայկական դրամներին բնորոշ գիլյոշային պատկերներ: Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA», «5000 ԴՐԱՄ» և «2023»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է դրամի 30 տարին խորհրդանշող պատկերանիշը՝ Հայաստանի Հանրապետության եռագույնը, «30» թիվը, դրամի ոճավորված գրանշանը, «տարի» և «1993» գրառումները: Մակագրություններն են՝ «ԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԻ 30 ՏԱՐԻՆ», «30 YEARS OF NATIONAL CURRENCY» և հայկական դրամներին բնորոշ գիլյոշային պատկերներ:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 5000 դրամ Մետաղը/հարգը արծաթ 9250 Քաշը 168,1 գ Տրամագիծը 63,0 մմ Որակը Դրամաշուրթը Քանակը
պրուֆ
հարթ, համարակալված
400 հատ
Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամի
դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 77-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հրանտ Շահինյան-100» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հրանտ Շահինյանի կողմից մարմնամարզական օղակների, նժույգաթափի վրա կատարվող վարժությունների ոճավորված պատկերներ: Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA», «ՀԵԼՍԻՆԿԻ 1952», «ՀՌՈՄ 1954», «1000 դրամ·dram» և «2023»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հրանտ Շահինյանի կիսանդրին (քանդակագործ՝ Գ. Շահվերդյան, ճարտարապետ՝ Ս. Սարդարյան, 2014 թ.) և ոճավորված Օլիմպիական օղակներ: Մակագրություններն են՝ «ՀՐԱՆՏ ՇԱՀԻՆՅԱՆ», «HRANT SHAHINYAN», «1923-1996» և «100 ԱՄՅԱԿ»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
1000 դրամ |
|
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 |
|
Քաշը |
33,6 գ |
|
Տրամագիծը |
40,0 մմ |
|
Որակը |
պրուֆ | |
Դրամաշուրթը |
ատամնավոր | |
Քանակը |
200 հատ |
Էսքիզների հեղինակներն են Էդուարդ Կուրղինյանը (դիմերես) և Լուսինե Lալայանը (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
«Հրանտ Շահինյան-100» արծաթե հուշադրամի
դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 77-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հակոբ Հակոբյան-100» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հակոբ Հակոբյանի «Մարդը և բույսը» կտավը (1963թ.): Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «100 ԴՐԱՄ» և «2023»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է Հակոբ Հակոբյանն իր արվեստանոցում:
Մակագրություններն են՝ «Հակոբ Հակոբյան»,«Hagop Hagopian», «1923-2013»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
100 դրամ |
|
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 |
|
Քաշը |
28,28 գ |
|
Չափը |
28,0 x 40,0 մմ |
|
Որակը |
լավացված | |
Դրամաշուրթը |
հարթ | |
Թողարկման քանակը |
250 հատ |
Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
«Հակոբ Հակոբյան-100» արծաթե հուշադրամի
դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Հավելված 4 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 77-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված են «Հայկինոյի» և «Հայֆիլմի» պատկերանիշերը: Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA», «1000 ԴՐԱՄ» և «2023»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են կինոժապավենի և կինոպրոյեկտորի ոճավորված պատկերներ:
Մակագրություններն են՝ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈ», «ARMENIAN CINEMA» և «100 ԱՄՅԱԿ ANNIVERSARY»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
1000 դրամ |
|
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 |
|
Քաշը |
33,6 գ |
|
Տրամագիծը |
40,0 մմ |
|
Որակը |
պրուֆ | |
Դրամաշուրթը |
ատամնավոր | |
Քանակը |
200 հատ |
Էսքիզների հեղինակներն են Լուսինե Lալայանը (դիմերես) և Էդուարդ Կուրղինյանը (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
«Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամի
դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Հավելված 5 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի մայիսի 30-ի թիվ 77-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Արարատ-73»-ի ոսկե դուբլի 50-ամյակ» արծաթե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված է «Արարատ» ֆուտբոլային թիմի պատկերանիշը (1973 թ.):
Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «РЕСПУБЛИКА АРМЕНИЯ», ««ԱՐԱՐԱՏ» ԵՐԵՎԱՆ», ««АРАРАТ» ЕРЕВАН», «1000 ԴՐԱՄ» և «1973», «2023»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են ԽՍՀՄ գավաթը, ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության չեմպիոնի մեդալը (1973 թ.):
Մակագրություններն են՝ «ՈՍԿԵ ԴՈՒԲԼ ԱՐԱՐԱՏ-73», «АРАРАТ-73 ЗОЛОТОЙ ДУБЛЬ», «50 ЛЕТ ԱՄՅԱԿ»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
1000 դրամ |
|
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 |
|
Քաշը |
33,6 գ |
|
Տրամագիծը |
40,0 մմ |
|
Որակը |
պրուֆ | |
Դրամաշուրթը |
ատամնավոր | |
Քանակը |
400 հատ |
Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
«Արարատ-73»-ի ոսկե դուբլի 50-ամյակ» արծաթե հուշադրամի
դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հունիսի 2023 թվական: