Գլխավոր տեղեկություն
Համար
N 287-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
18.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
18.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 287-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 483-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված՝ ստորև նշված ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի օգոստոսի 5-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երևանի 2800-ամյակի այգու տարածքի սպասարկում և խնամքի իրականացում» ծրագրի մասին» N 483-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝

1) ապրանքներ՝ համաձայն հավելվածի՝ 10,040.28 Մեծ Բրիտանիայի ֆունտ ստերլինգին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 146,650 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.

2) սարքավորումներ և սանտեխնիկական պարագաներ՝ 9 հատ, 7,026 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 100,000 դրամ, ԵՏՄ-ի բեռ.

3) ցանցավոր ֆիլտրներ՝ 3 հատ, 112,026 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են՝ 84,280 դրամ, ԵՏՄ-ի բեռ.

4) լուսադիոդային ժապավենների պաշտպանիչ տուփեր՝ 12 հատ, 31,320 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 50,000 դրամ, ԵՏՄ-ի բեռ:

(1-ին կետը փոփ. 22.06.23 N 426-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

18.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 287-Ա որոշման

 

 

ՑԱՆԿ

 

«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN

ը/կ

Անվանումը

Նկարագիրը

Քանակը

Միավորի գինը (ֆունտ

ստերլինգ)

Արժեքը (ֆունտ ստերլինգ)

1.

NF-16E-0-01-2WEBLU-24DC

Ճկուն լուսադիոդային LED կապույտ շերտաձողեր, 16 մմ X17 մմ, 24Վ հաստատուն հոսանք,

12 Վ/մ վերջավորություն 55.56 մմ

20 մ

63

1 260

2.

NA-16E-0-00-2W-

SU-0-EN-01M-P

Մեկուսացված հաղորդալարեր` 2 լարանի ջրակայուն անկար աջ կողային միացնող

հարմարանքներով, 1000 մմ IP68

1 հատ

10

10

3.

NA-16E-0-00-2W-

SU-2-SL-01M-P

Մեկուսացված հաղորդալարեր` 2 լարանի ջրակայուն անկար ձախ կողային միացնող

հարմարանքներով, 1000 մմ IP68

1 հատ

10

10

4.

NF-16E-0-01-2WEBLU-24DC

Ճկուն լուսադիոդային LED շերտաձողեր, 16 մմ X17 մմ, 24 Վ հաստատուն հոսանք,

12 Վ/մ վերջավորություն 55.56 մմ

20 մ

63

1 260

5.

NA-16E-0-00-2W-

SU-1-SR-01M-P

Մեկուսացված հաղորդալարեր` 2 լարանի ջրակայուն անկար աջ կողային միացնող

հարմարանքներով, 1000 մմ IP68

1 հատ

10

10

6.

NA-16E-0-00-2W-

SU-0-EN-01M-P

Մեկուսացված հաղորդալարեր` 2 լարանի ջրակայուն անկար ձախ կողային միացնող

հարմարանքներով, 1000 մմ IP68

1 հատ

10

10

7.

ASSEMBLYFEE

Ջրակայուն միացման դետալ

2 հատ

14

28

8.

SF-16E-0-01-4WERGB-24DV

Ճկուն լուսադիոդային LED RGB շերտաձողեր, 16 մմ X17 մմ, 2424Վ հաստատուն հոսանք, 12 Վ/մ

կողային վերջավորություն 83.34 մմ

77.67 մմ

84

6 524.28

9.

FA-16E-1-00-4W-

SE-0-BO-01M-S

Մեկուսացված հաղորդալարեր` 2 լարանի ջրակայուն անկարվերնային միացնող հարմարանքներով, 1000 մմ IP68

8 հատ

12

96

10.

CH-16-R-AL-01MSE

16 չափի ալիումինից մոնտաժային կալաններ` սիլիկոնե բռնիչով, 1000 մմ

80 հատ

9

720

11.

ASSEMBLYFEE

Ջրակայուն միացման դետալ

8 հատ

14

112

(հավելվածը լրաց. 22.06.23 N 426-Ա)