Գլխավոր տեղեկություն
Համար
N 1068-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.06.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 2023 թվականի N 1068-Ա

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Արևելյան փողոց, 3-րդ շենք, բնակարան 23, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, գյուղ Արճիս, 3-րդ փողոց, 2-րդ շենք, բնակարան 1 և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, քաղ. Էջմիածին, Մ. Խորենացի 101/1 շենք, բնակարան 409 հասցեներում բնակվող քաղաքացիներին օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով, հողամասը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատասխան բաժնեմասերով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) հետո ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների նվիրատվությունը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկում նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում հիմք ընդունել նշված հասցեների՝ սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը՝ մինչև 3% թույլատրելի շեղումով) սույն որոշման հավելվածում նշված բնակիչների կողմից ներկայացվելուց հետո վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հունիսի 29-ի N 1068-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

NN

ը/կ

Բնակելի տարածքի անվանումը և հասցեն

Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը

Անձնագրային տվյալները

Մակե- րեսը

(քմ)

Սկզբնական արժեքը (դրամ)

Սեփականության իրավունքով կամ ընդհանուր սեփա- կանության իրա-

վունքով տրվող

Հողամասը

1.

Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք, քաղ.

Էջմիածին,

Մ. Խորենացի 101/1 շենք, բն. 409

Թամազյան Սոնիկ Սերյոժայի Թամազյան Ժանետա Էդգարի

Թամազյան Վարդան Էդգարի

Թամազյան Լիա Էդգարի Թամազյան Լիզա Էդգարի Թամազյան Սեմ

Էդգարի

AS0520930, տրված
25.02.2019 թ., 057-ի

կողմից

Ծնված՝ 26.05.2010 թ.

Ծնված՝ 11.06.2012 թ.

Ծնված՝ 01.10.2015 թ.

Ծնված՝ 26.03.2021 թ.

 

Ծնված՝ 31.01.2023 թ.

13.30

645,076.60

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապա-տասխան բաժնեմասերով

2.

Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Արևելյան փողոց, 3-րդ շենք, բն. 23

Մանուկյան Դավիթ Սաշայի

Մանուկյան Վազգեն Սաշայի

Մանուկյան Ռուդիկ Սաշայի

AR0211464, տրված 01.03.2017 թ., 064-ի

կողմից AN0483336, տրված 22.05.2013 թ., 016-ի

կողմից AP0323935, տրված 19.03.2015 թ., 064-ի

կողմից

59.31

6,907.84

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապա-տասխան բաժնեմասերով

3.

Տավուշի մարզ,

Նոյեմբերյան

համայնք, գյուղ

Արճիս, 3-րդ փողոց,

2-րդ շենք, բն. 1

Մկրտումյան

Սուսաննա

Իսկանդարի

AS0653762, տրված

18.06.2019 թ., 047-ի

կողմից

44.9

1,011,000.0

սեփականության

իրավունքով

ընդհանուր

բաժնային

սեփականության

իրավունքով՝

համապա-տասխան

բաժնեմասերով

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.06.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան