Գլխավոր տեղեկություն
Համար
N 1166-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 13.07.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.07.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հուլիսի 2023 թվականի N 1166-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1390-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու կարգը և ժամկետները, ինչպես նաև ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը հաստատելու մասին» N 1390-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի՝

ա. 2-րդ կետի 1-ին ենթակետում «Ոստիկանություն» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (այսուհետ՝ ծառայություն)» բառերով և դրա համապատասխան հոլովաձևերով,

բ. 2-րդ կետի 2-րդ ենթակետում, 6-րդ, 9-րդ, 25-րդ, 29-րդ, 46-րդ կետերում, ինչպես նաև որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 3-րդ կետի 7-րդ ենթակետում «Ոստիկանությունում» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ծառայությունում» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,

գ. 4-րդ կետը «փաստաթղթերն» բառերից առաջ լրացնել «, ինչպես նաև սույն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերում պահանջվող» բառերով,

դ. 5-րդ կետում «և «գ» պարբերություններով» բառերը փոխարինել «պարբերությամբ» բառով,

ե. 14-րդ կետում և 32-րդ կետի 4-րդ ենթակետում «Ոստիկանությունում գործող համակարգերով» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարությունում գործող համակարգերով» բառերով,

զ. 16-րդ, 35-րդ և 50 կետերից «Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության» բառերը փոխարինել «ծառայության» բառով,

է. 22-րդ և 40-րդ կետերից «՝ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության» բառերը հանել,

ը. 27-րդ և 45-րդ կետը «փաստաթղթերն» բառերից առաջ լրացնել «, ինչպես նաև ցանկի 4-րդ կետով նախատեսված դեպքերում պահանջվող» բառերով,

թ. 42-րդ կետի 3-րդ ենթակետում «սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկանքը տրամադրելու օրվանից» բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո» բառերով.

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում`

ա. 1-ին կետի 6-րդ ենթակետում «ամուսնու անձնագիրը և դրա պատճենը» բառերը փոխարինել «ամուսնու անձնագրի պատճենը և դրա հայերեն թարգմանությունը» բառերով,

բ. 1-ին կետի 8-րդ ենթակետի «գ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,

գ. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով՝

«4. Այն դեպքում, երբ դիմումատուն սահմանված կարգով կատարել է անձնական տվյալների փոփոխություն, ապա ցանկի 1-ին, 2-րդ և 3-րդ կետով պահանջվող փաստաթղթերում առկա գրառումների հետ անհամապատասխանության դեպքում ներկայացվում է նաև փոփոխությունը հավաստող փաստաթուղթ։».

3) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

 

Անվանումը

Գտնվելու վայրը

Պատրիարքություններ

Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն

Երուսաղեմ,

Սրբոց Հակոբեանց Միաբանություն

Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքություն

Ստամբուլ, Թուրքիա

Թեմեր ՀՀ տարածքում

Արարատյան Հայրապետական թեմ

Երևան

Շիրակի թեմ

Գյումրի

Գուգարաց թեմ

Վանաձոր

Արմավիրի թեմ

Արմավիր

Սյունյաց թեմ

Գորիս

Արագածոտնի թեմ

Օշական

Կոտայքի թեմ

Ծաղկաձոր

Գեղարքունյաց թեմ

Գավառ

Վայոց ձորի թեմ

Եղեգնաձոր

Տավուշի թեմ

Իջևան

Արթիկի թեմ

Արթիկ

Մասյացոտնի թեմ

Արտաշատ

Արցախի թեմ

Ստեփանակերտ

Թեմեր սփյուռքում

Վիրահայոց թեմ

Թբիլիսի, Վրաստան

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմ

Մոսկվա, Ռուսաստան

Հարավային Ռուսաստանի Հայոց թեմ

Կրասնոդար, Ռուսաստան

Ուկրաինայի Հայոց թեմ

Լվով, Ուկրաինա

Բալթյան երկրների Հայոց թեմ

Ռիգա, Լատվիա

ԱՄՆ-ի Հայոց Արևելյան թեմ

Նյու Յորք, ԱՄՆ

ԱՄՆ-ի Հայոց Արևմտյան թեմ

Բըրբենք, Կալիֆոռնիա, ԱՄՆ

Կանադայի Հայոց թեմ

Մոնրեալ, Կանադա

Արգենտինայի Հայոց թեմ

Բուենոս-Այրես, Արգենտինա

Բրազիլիայի Հայոց թեմ

Սան Պաուլո, Բրազիլիա

Ուրուգվայի Հայոց թեմ

Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Ֆրանսիայի Հայոց թեմ

Փարիզ, Ֆրանսիա

Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմ

Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Ռումինիայի Հայոց թեմ

Բուխարեստ, Ռումինիա

Բուլղարիայի Հայոց թեմ

Սոֆիա, Բուլղարիա

Հունաստանի Հայոց թեմ

Աթենք, Հունաստան

Գերմանիայի Հայոց թեմ

Քյոլն, Գերմանիա

Շվեյցարիայի Հայոց թեմ

Ժնև, Շվեյցարիա

Եգիպտոսի Հայոց թեմ

Կահիրե, Եգիպտոս

Իրաքի Հայոց թեմ

Բաղդադ, Իրաք

Դամասկոսի Հայոց թեմ

Դամասկոս, Սիրիա

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմ

Սիդնեյ, Ավստրալիա

Հայրապետական պատվիրակություններ

Հնդկաստանի և Ծայրագույն արևելքի

Հայրապետական պատվիրակություն

Սիդնեյ, Ավստրալիա

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական

պատվիրակություն

Հռոմ, Իտալիա

Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի

Հայրապետական պատվիրակություն

Վիեննա, Ավստրիա

Բալկանյան երկրների Հայրապետական

պատվիրակություն

Բուխարեստ, Ռումինիա

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հուլիսի 2023 թվական: