Գլխավոր տեղեկություն
Համար
N 523-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.07.2023-25.11.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.07.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 523-Ա

 

«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 125,374,500 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

28.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 523-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

 

1.

Ծրագրի նպատակը

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի բնապահպանական պայմանների բարելավում

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից:

3.

Բարեգործը

Կովկասի Բնության հիմնադրամ

4.

Ծրագիրը կատարողը

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ, ՀՎՀՀ՝ 09423966

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Սյունիքի մարզ, գ. Շիկահող, շրջակա միջավայրի պահպանություն

6.

Ծրագրի բյուջեն

125 374 500 դրամ, որից՝ 5 674 500 դրամը նախորդ տարվա մնացորդ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի ապրիլի 25-ից մինչև 2023 թ դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Շրջակա միջավայրի նախարարության, Կովկասի բնության հիմնադրամի և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի միջև 03.03.2021 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում ֆինանսավորվող 2023 թվականի ծրագիր` 25.04.2023 թ. - 31.12.2023 թ. – 125 374 500 դրամ, այդ թվում`

1. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող անձնակազմի՝ պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարումների համար (1-4 եռամսյակ) - 97 622,5 հազար դրամ,

2. Ծառայությունների ձեռքբերում (1-4 եռամսյակ) – 4 485,0 հազար դրամ,

3. Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերում (1-4 եռամսյակ) – 4 300,0 հազար դրամ,

4. Գրասենյակային նյութերի ձեռքբերում (1-4 եռամսյակ) – 443,0 հազար դրամ,

5. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (1-4 եռամսյակ)– 17 952,0 հազար դրամ,

6. Կենցաղային նյութերի ձեռքբերում (1-4 եռամսյակ) – 238,0 հազար դրամ,

7. Հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում (1-4 եռամսյակ) – 134,0 հազար դրամ,

8. Պարտադիր վճարներ (1-4 եռամսյակ) – 200,0 հազար դրամ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 4 485,0 հազար դրամ, այդ թվում`

1․1. էլեկտրամատակարարում – 400,0 հազար դրամ,

1․2. գազամատակարարում – 300,0 հազար դրամ,

1․3. ջրամատակարարում – 30,0 հազար դրամ,

1․4. կապի ծառայություններ – 1690,0 հազար դրամ,

1․5. ներքին գործուղումներ – 700,0 հազար դրամ,

1․6. համակարգչային ծառայություններ-200,0 հազար դրամ,

1․7. ներկայացուցչական ծախսեր – 150,0 հազար դրամ,

1․8. ընդհանուր բնույթի այլ ծառայություններ – 1015,0 հազար դրամ:

2. Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 4 300,0 հազար դրամ, այդ թվում`

2․1. ավտոմեքենաների վերանորոգման և պահպանման ծառայություն – 4000,0 հազար դրամ,

2․2. համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայություն – 100,0 հազար դրամ:

2․3. տեսաձայնային և օպտիկական սարքերի վերանորոգման և պահպանման ծառայություններ

– 200,0 հազար դրամ:

3. գրասենյակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) - 443,0 հազար դրամ, այդ թվում`

3․1. գրասենյակային նյութեր – 268,0 հազար դրամ,

3․2. արտադրական հատուկ հագուստ – 175,0 հազար դրամ,

4. Տրանսպորտային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 17 952,0 հազար դրամ, այդ թվում`

4․1. բենզին «Ռեգուլյար» - 14 850,0 հազար դրամ,

4․2. սեղմված բնական գազ - 992,0 հազար դրամ,

4․3. շարժիչի յուղ – 140,0 հազար դրամ,

4․4. հակասառիչ հեղուկ – 30,0 հազար դրամ,

4․5. անիվներ – 1 540,0 հազար դրամ,

4․6. կուտակիչ մարտկոց – 400,0 հազար դրամ:

5. Կենցաղային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 238,0 հազար դրամ, այդ թվում`

5․1. կենցաղային նյութեր – 238,0 հազար դրամ,

6. Հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի վճարումից ազատում) – 134,0 հազար դրամ, այդ թվում`

6․1. շինարարական նյութեր – 134,0 հազար դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական և վարչարարական ծախսեր – 4 026,0 հազար դրամ՝

1. Էներգետիկ ծառայություններ – 700,0 հազար դրամ,

2. Կոմունալ ծառայություններ – 30,0 հազար դրամ,

3. Կապի ծառայություններ - 1 690,0 հազար դրամ,

4. Ներքին գործուղումներ – 700,0 հազար դրամ,

5. Համակարգչային ծառայություններ – 200,0 հազար դրամ,

6. Գրասենյակային նյութեր – 268,0 հազար դրամ,

7. Կենցաղային նյութեր – 238,0 հազար դրամ,

8. Պարտադիր վճարներ – 200,0 հազար դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, Շրջակա միջավայրի նախարարություն

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն

Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, ինչպես նաև սահմանված կարգով տեղեկատվություն է ներկայացվում ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն

որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին և Շրջակա միջավայրի նախարարությանը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

28.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ