Գլխավոր տեղեկություն
Համար
N 575-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.08.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 575-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ամերիքերս» (AmeriCares) հիմնադրամի կողմից ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հասցեով ուղարկված դեղերի (7 տեղ, 908 կգ ընդհանուր քաշով, 1,725,747.76 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 8,003.81 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն- վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման (բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


 

29.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 575-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ

 

NN

ը/կ

Ստացողը

Նկարագրությունը

Տեղը

Քաշը

(կգ)

Արժեքը

(ԱՄՆ-ի դոլար)

1.

Ավանեսյան Ա․ – Հայաստանի Հանրապետության առողջապահության

նախարարություն

դեղեր

2

493.42

709,370.00

2.

Խաչիյան Յ․- Հայաստանի

Հանրապետությունում Արցախի Հանրապետության ներկայացուցչություն

դեղեր

1

214.55

294,097.28

3.

Դավթյան Շ. - «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ

դեղեր

1

1.36

77.6

4.

Տարագճյան Կ. - «ՀԲԸՄ Քլոտյա Նազարյան» բժշկական կենտրոն

դեղեր

1

67.59

1,377.28

5.

Հովակիմյան Ա. - «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

դեղեր

1

88.90

341,740.80

6.

Աղաջանովա Ե. – ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային

համալիր

դեղեր

1

42.18

379,084.80

 

   Ընդամենը՝

7

908

1,725,747.76

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 


 

29.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ