ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 2023 թվականի N 1493-Ն
ԱՌԱՆՁԻՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Առանձին մասնագիտություններով փրկարար ծառայության անցնելու տարիքը սահմանել`
1) վարորդ` մինչև 42 տարեկան` համապատասխան տրանսպորտային միջոց վարելու վարորդական իրավունքի վկայականի առկայության դեպքում.
2) բժիշկ` մինչև 45 տարեկան` պաշտոնի անձնագրի պահանջներին համապատասխան` բարձրագույն բժշկական կրթություն.
3) բուժքույր (բուժակ)` մինչև 45 տարեկան` պաշտոնի անձնագրի պահանջներին համապատասխան` առնվազն միջին մասնագիտական բժշկական կրթություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 14-ի N 386-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|