Գլխավոր տեղեկություն
Համար
N 50-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.26-2021.08.08 Պաշտոնական հրապարակման օրը 30.07.2021
Ընդունող մարմին
Ջերմուկ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
21.07.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
21.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հուլիսի 2021 թ. N 50-Ն

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 80-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասին և 34-րդ հոդվածին համապատասխան՝ ավագանին որոշում է`

1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «2021 թվականի համար Ջերմուկ համայնքի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» N 80-Ն որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ ենթակետով՝

«11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) տրամադրված թույլտվության ժամկետի երկարաձգման դիմաց գանձվող վճարի չափը՝ տրամադրված թույլտվության համար վճարված տեղական տուրքի չափով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա։

 

Ավագանու անդամներ`

 

ազգանուն, անուն, հայրանուն

ԲԱԲԱՅԱՆ ԿԱՎԿԱԶ ԶԱՎԵՆԻ

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ ԽԱՉԱՏՈՒՐԻ
ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ ԿԱՌԼԵՆԻ

ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԽԱՉԱՏՈՒՐԻ
ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ՎԱՐԱԶԴԱՏԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԳՐԻՇԱՅԻ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՍԱՄՎԵԼԻ
ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԺՈՐԱՅԻ
ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ ԷԴՎԱՐԴԻ
ՍՏԵՓԱՆՅԱՆ ԳԱԳԻԿ ՍՏԵՓԱՆԻ

կողմ

բացակա

 

բացակա

 

 

բացակա

դեմ

 

ձեռնպահ

 

 

Որոշումն ընդունված է` կողմ-7, դեմ-0, ձեռնպահ-0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

2021 թ. հուլիսի 21

ք. Ջերմուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հուլիսի 2021 թվական: